Հին ու նոր սերունդների բախում, և դրա հետևանքով առաջացած խնդիրներ

Նախագիծ

Սերունդների բախումը անմիջականորեն կապված է մեր իրականության հետ։ Մենք տեղյակ ենք, որ հատկապես հետ խորհրդային Հայաստանում կա ծայրահեղ կարծիքների բախում։ ԵՒ այդ առիթ հանդիսացավ որպեսզի կազմակերպվի այս բանավեճը նախկին և ներկա սերունդների միջև։

Մասնակիցներ

Մայր դպրոցի դասավանդողներ և աշակերտներ։

Հանդիպում Գեորգի Ավագյանի հետ

Գեորգի Ավագյանի հետ հանդիպումը անցավ շատ հետաքրքիր, Բառացիորեն։ Ինչու՞ հանդիպման ընթացքում Doctor Mirzabek-ը խոսեց ներկա գտնվող որոշ երեխաների անունից որոնք բնազդով հասկանում էին այդ ամենը բայց չէին կարողանում արտաբերել։ Ապա երբ նա խոսեց երջանկության մասին բերեց մի օրինակ.«Երեխան վազում էր դրսում և նա երջանիկ էր, ապա գալիս է նրա և ձեռքի մեկ շարժումով մայրը ակամա այնպես է անում, որ երեխան մտածի որ երջանկությունը դա ցավ է»։ Ես չեմ կարող չհամաձայնել այս մտքի հետ, որովհետև ծանոթ եմ նման դեպքերի և այս օրինակը ինձ բավարարում է։ ԵՒ նույն խնդրի պատճառով կարող են առաջանալ կոմպլեքսներ, և դրանք դրսեւորվում են օրինակ երբ ծիծաղելիս ձեռքով փակում են դեմքը։ Գեորգի Ավագյանը նաև խոսեց այն մասին, որ երեխաին մեծահասակները ընդունում են ոչ թե որպես մարդ այլ երեխա։ Այս խոսքից հետո շատերը մասնավորապես ուսուցչուհիների շրջանում եղան անհամաձայնություններ։ Ուսուցչուհու բերած օրինակը վերաբերում է նրան, որ երեխաին չպետք է ասել թե ինչպես է նա ծնվել, որովհետև …stop։ Իմ դիտարկմամբ ինչու չասել։ Իսկ եթե սա մանիպուլյացիա է՞, որ երեխային առավել հեշտ իշխեն։ Պետք է ընդունել, որ մեր հասարակության մեջ տարածված է երեխային խաբել շատ բաներ առքելել, իբրև թե որ երեխան երես չառնին, այս պատճառով ունենք աներես և սեփական կարծիք չունեցող հասարակություն։ Doctor Mirzabek-ը պնդեց որ երեխան 3 տարեկանում Կարող է քվանտային ֆիզիկա հասկանալ։ Քա ճշմարտություն է որովհետև որոշ երեխան ծնվում է 98% տաղանդավոր իսկ դպրոցից հետո նրան մնում է 32%-ը և շատերնել մեռնում են ունենալով 1 կամ 2% տաղանդ։ Իմ համար հանդիպումը հանցավ հետաքրքիր և օգտակար։

Հանդիպում Գեորգի Ավագյանի հետ

Հանդիպում գենետիկ, հոգեբան, հոգեսոմատիկ Գեորգի Ավագյանի (Doctor Mirzabek )-ի հետ։ Հանդիպմանը քննարկվելու է սերունդների բախման, դպրոցների և իր գործունեության մասին։ Հանդիպումը կկայանա մայիսի 19ին ժամը 11:05րոպե և կվերջանա 12:05 րոպե Փոքր դահլիճում։

Հարցազրույցներ

FACEBOOK

Գուրգեն Յանիկյան

Բոլորս գիտենք որ Գուրգեն Յանիկյանի Գործունեության շնորհիվ սփյուռքի մի խումբ երիտասարդներ հիմնեցին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԸ՝ ԱՍԱԼԱ-Ն։ Ցավոք սրտի շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ և քաղաքացիներ Գուրգեն Յանիկյանի և իր հետնորդների Գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն։ Բայց նման որակում տված մարդիկ պետք է ցանկացած երևույթ դիտարկեն ոչ թե քաղաքական տեսանկյունից այլ պատմաքաղաքական տեսանկյունից։ Մինչ օրս Գուրգեն Յանիկյանի գործը վարող դատավորը՝ Դեյվիդ Միլերը ասում է, որ սխալ որոշում է կայացրել այդ ժամանակ, և դեպքը չի դիտարկել ցեղասպանության հիմքի վրա, այլ դիտարկել է անջատ։ Իսկական ահաբեկիչներն են եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, Էնվեր փաշայն, Ջեմալ փաշայն և այլ գործիչներ, որոնք ահաբեկության են ենթարկել միլիոնավոր մարդկանց, բայց նրանց Թուրքիայում աստվածացնում են։ Գուրգեն Յանիկյանի Գործը դիտարկել միայն հնարավոր է պատմաքաղաքական հիմքի վրա։ Այսինքն՝ ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը։ Մարդ ով ականատեսն էր եղել Հայոց ցեղասպանության, տեսել էր, թե ինչպես են երկու թուրք մորթում իր հարազատ մեծ եղբորը։ Գուրգեն Յանիկյանը մինչ չափահաս լինելը մասնակցել է Առաջին աշխարհամարտին Դրոյի ջոկատում և արևմտյան Հայաստանի տարածքում տեսել իր հարազատների և ծանոթների կոտորված մարմինները…

Գուրգեն Յանիկյանի աճյունը Հայաստան է բերվել 2019թ. մայիսի 9-ին և թաղվել Եռաբլուրում։ Ինչու՞ հենց Եռաբլուրում։ Քանզի Գուրգեն Յանիկյանը իսկական, սակայն ըստ արժանվույն չգնահատված հերոս է։

Հանդիպում Աշոտ Ներսիսյանի հետ

Աշոտ Ներսիսյանի հետ հանդիպման առանցքում խոսվեց Փետրվարի 14ի համաժողովրդական ապստամբության մասին թե ինչպես 1921թ. Հայաստանի բոլշևիկյան կառավարության դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Պրոֆեսոր Ներսիսյանը պատմեց Թաթարական ցեղերին Հայաստանից վռնդման մասին։ Պրոֆեսոր Ներսիսյանը Կարևորեց Կարո Սասունուն։ Կարևորելով Զորավար Սեպուհի հայրենանվեր գործունեությունը։

Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ

Ստեփան Գրիգորյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկել ենք արցախա֊ադրբեջանական հակամարտության հիմնահարցը։ Քննարկեցինք, թե արդյո՞ք միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական էր եռակողմ համաձայնագիրը, և ավելի կոնկրետ՝ Շուշիի հանձնումը, քանի որ Շուշին մտնում է բուն Արցախի մեջ։ Գրավու՞մ թե՞ ազատագրում էր Արցախյան առաջին պատերազմը միջազգային տեսանկյունից, ինչ է պատրաստվում անել աշխարհը այս հարցի շուրջ, և ո,րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը՞, ընտրել արևելքը թե արևմուտքը, Ռուսաստանը թե Ամերիկան։

Հանդիպում Իրանագետի հետ

Իրանագետի հետ հանդիպումը անցավ շատ ինֆորմատիվ։ Նա պատմեց հայ֊պարսկական հարաբերությունների մասին։ Հայերի մոտ տպավորություն կա, որ պարսիկները հայերի թշնամիներն են։ Դա կարող է լինել թե՛ կրոնական, և թե՛ պատմության ընթացում գրանցված բազում հայ֊պարսկական պատերազմների արդյունքում։ Նա պատմեց պարսկական մշակույթի մասին։ 《Պարսկական մշակույթը գտնվում է հարավ֊արևմտյան Ասիայում》, ասում է նա՝ օրինակ բերելով պարսկական անվանումները, օրինակ՝ Վարդան անունը, որը ունի պարսկական արմանտներ։
Շփվելով իրանագետի հետ՝ ես ևս շատ հարցերում փոխել եմ կարծքիս հայ֊իրանական հարաբերությունների մասին։

Հանդիպում թուրքագետի հետ

Թուրքագետի հետ հանդիպումը անցավ շատ հետաքրքիր։ Նա մեզ համար բացահայտեց նոր Քեմալին։ Անձամբ ես պատկերացրել եմ Քեմալին՝ իբրև խելագառ ազգայնամոլ, ում համար միևնույն է եղել ցանկացած ոչ թուրքական արժեք։ Բայց և այնպես, նրա օրոք վերակառուցվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ և այլ պատմամշակութային կոթողներ։ Չեմ փորձում փառաբանել Մուստաֆա Քեմալ Աթթաթուրքին, քանի որ հենց նա է նախաձեռնել Կիլիկիայի ջարդերը, բայց նրա պայաքարը եղել է ոչ թե հայերի դեմ էր, այլ հանուն Թուրքիայի և Մեծ Թուրանի։

Հանդիպում Արա Պապյանի հետ

Արա Պապյանի հետ հանդիպումը նվիրված էր Մոսկովյան և Կարսի պայմանագրերին։ Նա պատմում էր Էնվեր Փաշայի և Լենինի նամակագրությունը, որը գտել էր Անգլյայի ազգային արխիվից։ Դիտարկում էր Մոսկովյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից, պատմում Մոսկովյան պայմանագրի ընդհանուր կետերի մասին և համեմատում հարյուր տարի առաջ եղած դեպքերը՝ ներակայի հետ։ Արա Պապյանը բացահայտեց նաև բազում գաղտնի տեղեկություններ, որոնք քչերին էին հայտնի։ Օրինակ Էնվեր փաշան Պայմանավորված է եղել Լենինի հետ, Թուրքիան կոտորում է հայերին Ռուսաստանը սպասում է ավարտին և միայն դրանից հետո մտնում է Հայաստան, Թուրքիան դառնում է վատը իսկ Ռուսաստանը Լավը, մինչ օրս մենք տեսնում ենք այդ ձեռագիրը։

Այց <<Հրապարակ>> Օրաթերթ

Картинки по запросу "հրապարակ օրաթերթի"

<<Հրապարակ>> օրաթերթի խմբագրությունում մեզ ընդունեց գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Գլխավոր խնբագրի առանձնասենյակն այնքան էլ մեծ չէր, բայց բոլորս էլ տեղավորվեցինք։Մեր զրույցի ընթացքում խոսվեց մամուլի ազատության մասին, տիկին Օհանյանը նշեց, որ <<Հրապարակը>> միշտ եղել է ազատ, իսկ ինձ դա անհավանական թվաց, քանզի նախկին իշխանության օրոք խուսափել այդ ամենից անհնար էր։ Փոքր-ինչ խոսվեց մարտի մեկի մասին, թե արտակարգ դրություն հայտարարելով ինչպես են լռեցրել մամուլին և ավերել որոշ խնբագրություններ։ Արեգն կարծիք հայտնեց, որ մամուլը ամեն ինչի մասին չպետք է գրի, քանի որ որոշ հարցերի արծարծումը վտանգում է մեր արժեքային համակարգը։Ծագեց բանավեճ որտեղ իրավացին իմ կարծիքով տիկին Օհանյանն էր։

Картинки по запросу "հրապարակ օրաթերթի"

Իսկ վերջում հարցրեցի, կարող է իմ նյութը հրապարակվել <<Հրապարակում>>։ Ստանալով դրական պատասխան, մինչ օրս մտածում եմ այդ մասին։