Գործնական քերականություն

1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար(գնահատողական), արդարև(հաստատական), անշուշտ(հաստատական), միայն(սահմանափակման), ահավասիկ(գնահատողական), ի դեպ(),
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ(ժխտական), չէ՛(ժխտական), գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ(սահմանափակման), գոնե, կարծես թե,
սոսկ(սահմանափակման), միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ոչ դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:

6. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Գործնական քերականություն

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
6. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
7. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
8. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Բանակը հերոսաբար պաշտպանեց իր երկիրը։

Բոլոր աշխատակիցներն էլ մասամբ հետաքրքրություն ունեն ահս առաջարկին մեջ։

Նա փոքր-ինր նեղված է։

Լիովին համաձայն եմ նրա հետ։

Ընդգծի՛ր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագ
բ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմա, ամենուր
գ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վեր
դ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

Ընդգծի՛ր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշապա, ձեռաց, այլևս, գյուղեգյուղ
բ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովին
գ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծի՛ր ձևի երեք մակբայ

ա. դանդաղփոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեք
բ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծի՛ր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը
բ. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Առաջադրանքներ

1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար(գնահատողական), արդարև(հաստատական), անշուշտ(հաստատական), միայն(սահմանափակման), ահավասիկ(գնահատողական), ի դեպ(գնահատողական),
անպատճառ(հաստատական), ահա(գնահատողական),անպայման(հաստատական), իսկապես(հաստատական), իրոք(հաստատական), հիրավի(հաստատական), ո՛չ(ժխտական), չէ՛(ժխտական), գուցե(երկբայական), երևի(երկբայական),
իմիջիայլոց(գնահատողական), թերևս(երկբայական), կարծեմ(երկբայական), կարծես(երկբայական), միգուցե(երկբայական), այնուամենայնիվ(գնահատողական), մի՞թե(երկբայական), արդյոք(երկբայական),
երանի(գնահատողական), ցավոք(գնահատողական), նույնիսկ(սաստկական), մանավանդ(սաստկական), մինչև իսկ(սաստկական), գեթ(սահմանափակման), լոկ(սահմանափակման), գոնե(սահմանափակման), կարծես թե(երկբայական),
սոսկ(սահմանափակման), միայն թե(սահմանափակման), անկասկած(հաստատական), հապա(սահմանափակման), մի(սահմանափակման), համենայն դեպս(գնահատողական), այսուհետ(սահմանափակման)։

2․ Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

գոնե- պարզ
նույնիսկ- բարդ
իբր- պարզ
անպատճառ-ածանցավոր

իբրև- բարդ
թե- պարզ

ահա- պարզ
կարծես թե- բարդ հարադրություն
բարեբախտաբար- բարդ ածանցավոր



4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։

Իրոք, նրան չէր հաջողվել որևէ՞ աշխատանք գտնել: Ո’չ, դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս ,անշուշտ ,միշտ ինձ հետ է: Արդյո՞ք լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:

Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե(հաստատական) իմ սրտով է այդ պատմությունը:Գեթ (սահմանափակման)մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք(գնահատողական), մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս (երկբայական) այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ(ժխտական), չի կարող որևէ դեր ունենալ:



5. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։

1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:

Այո՛, վստահում։


2. Գո՞հ ես տանն անցկացրածդ օրերից:

Այո,ինձ հաճելի է լինել ընտանիքիս կողքին։


3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Այո՛ համացանցը ինձ շատ է օգնել և օգնում է։

Գործնական քերականություն

Առաջադրանքներ:

Տրված պարզ համառոտ նախադասությունները դարձնել պարզ ընդարձակ:

Ես հիշում եմ: Օրինակ` Մինչև հիմա ես հիշում եմ այդ տխուր դեպքը:

Արևը լուսավորում է մեր բակը։
Ջուրը քչքչում է մեր տան մոտ։
Շենքը ուներ շատ պատուհաններ։
Հայրը բարկացավ տղայի վրա։
Նրանք պայքարեցին հանուն հաղթանակի։
Հովիտները երևում էին մեր տանիքից։
Նա ուներ տուն։
Թշնամին շրջապատել էր նրանց։
Ճյուղերը ջարդվել էին քամու պատճառով։

Տերտերն ու իր Բալդի ծառան

Ժլատ տերտեր,
Հարուստ, տնատեր,
Վաղ գնաց շուկա,
Որ գործը հոգա,
Ետ դառնա տուն գա
Էդ տեր ժլատին
Պատահեց Բալդին,
Ասավ «Օրհնիր, տե՛ր,
Ի՞նչ կուզես, տերտեր»․
— Կուզեմ մի ծառա,
Շատ բան իմանա,
Ապրի չոր հացով,
Լինի խոհարար,
Ձիապահ, դուրգար
Շատ էժան վարձով
«Ա տեր, ինձ վարձիր,

[ էջ ]
Կուզես քար բարձիր․
Մի կլոր տարի
Ինձ տանդ պահի․
Թե՛ ուտիս, թե՛ պաս,
Տուր ինձ լոկ սպաս,
Ու տարվա վերջին
Քո տանը միջին
Թող միջամատով
Երեք հատ կըտտոց
Տամ քո ճակատով,
Ահա իմ վարձը,
Վերջացա՞վ հարցը»։
Տերտերը խորհեց,
Ճակատը քորեց․
Կըտտոցները իրա մեջ
Բան չըհաշվեց, ասավ՝ հե՛չ
Կըտտոց էլ կա, կըտտոց էլ,
Եվ մոռացվեն գուցե էլ։
Համաձայնեց պայմանին
Եվ տուն բերեց ծառային։

Ինչպես ցույց տվավ փորձը,
Բալդին գիտեր իր գործը,
Արի էր մարդը,
Վարում էր արտը,
Պահում էր նա ձին,
Հասնում էր հնձին,
Նա քիչ էր քնում,
Շուտ էր վեր կենում,
Շուկա էր գնում,
Տան պաշար առնում,
Տանը ջուր կրում,
Օջախը վառում,

[ էջ ]
Վրան ձու խաշում,
Խաշում ու կճպում,
Երբեք չէր վիճում։
Հիացել էր իրիցկինը,
Վրան ցավում էր աղջիկը,
«Հայրիկ» կանչում տան փոքրիկը․
Որ նստում էր Բալդու գիրկը․
Տերտերը միայն
Չէր սիրում նրան.
Երբ հիշում էր Բալդու մատը՝
Ճըքճըքում էր ծեր ճակատը․

Տարին անցնում էր օրեցօր,
Իսկ տերտերը, մտամոլոր,
Ո՛չ ուտում է, ո՛չ էլ խմում,
Տարվա վերջին էր սպասում։
Ահա մի օր
Խեղճ ու մոլոր
Էն քահանան
Իրիցկնկան
Խոստովանեց
Ամեն մի բան․
Իրիցկինը՝ «Ես թույլ չեմ տա,
Ա՛ տեր, Բալդին ճակատիդ տա,
Ե՛կ դիր նրան այնպես գործի,
Որ նա իրա ուժը փորձի,
Էն գործն անել չկարենա
Ու ամոթով դատարկ գնա»։
Ուրախացավ էն տերտերը.
Իսկույն ևեթ, հենց նույն օրը
Ասավ․ «Բալդի, սատանեքը
Դեռ չեն տվել տնօրհնեքը,
Գնա-ուզի ապառիկս,

[ էջ ]
Երեք տարեն առնելիքս»։
Բալդին մի հեզ
Ծառայի պես
Կեսը կամա,
Կեսն ակամա
Ելավ գնաց ծովի քովը։
Թոկն ոլորեց, կախեց ծովը,
Խիստ փոթորիկ ծովում հանեց,
Ափը ափին տվեց խառնեց։
Մի քիչ հետո հանկարծ-ահա,
Ծովից ելավ մի սատանա․
— Ի՞նչ ես ուզում, Բալդի՛, մեզնից,
Թոկդ քաշիր, հանիր ծովից։
— Չէ՛, ձեր ծովը ես կխառնեմ
Ու բոլորիդ դուրս կհանեմ,
Ձեր վրայի ապառիկը,
Իմ տերտերի առնելիքը
Էսպես երկար երեք տարի
Ինչո՞ւ համար դուք չեք բերել։
— Հերիք խառնես ծովը, Բալդի՛,
Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դի․
Շուտով կըտանք մենք քո հարկը,
Էսա կըգա իմ թոռնիկը։
Գնաց պապը, եկավ թոռը,
Եկավ տվավ գլխին զոռը,
Մլավելով ինչպես կատուն․
— Բարև քեզի,— ասավ Բալդուն,—
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է․
Մեզ չարերիս

[ էջ ]
Ի՜նչ տխուր է,
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը,
Է՛, ինչ անենք, կուզես՝ կտանք,
Բայց մի պայման չըմոռանանք․
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի վազենք մենք միասին
Ծովի շուրջը․ ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի։
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին․
«Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
Բալդին վազի քեզպեսի հետ․
Քիչ սպասի թող լըղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը»։
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ,
Եվ գցելով նրանց պարկը՝
Դարձավ եկավ ծովի ափը․
Հանեց մեկին պարկի միջից
Ու, բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին․ «Վախկո՛տ ճուտիկ,
Խոսքիդ տե՛րն ես՝ արի մոտիկ․
Առաջ վազիր դեռ եղբորս հետ․
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դե՛հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարի լավ կըսազեք»։
Ու վազեցին, նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը․
Իսկ սատանեն տնկած դունչը՝
Շրջան տալով ծովի շուրջը,

[ էջ ]
Քրտնաթաթախ և վազեվազ,
Շունչը կտրած և հազիվհազ,
Քարին տալով իր մի ոտը՝
Իրան գցեց Բալդու մոտը։
Եվ ի՜նչ տեսավ էն լղպորը—
Բալդին շոյում է եղբորը․
«Ապրի՛, ապրի՛, իմ մոր բալեն,
Խիստ հոգնել է զիլ վազելեն»։
Սատանեն էլ, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Ասավ․ «Գնամ բերեմ հարկը,
Որ լցրել է պապս պարկը»․
Գնաց թոռը պատմեց պապին,
Թե հաղթվեց ծովի ափին։
Բալդին նորից
Թոկն ոլորեց․
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից,
Ձայներ եկան
Ծովի տակից
Մի այլ հնարք գտավ պապը
Եվ ուղարկեց թոռին ափը․
Թոռը եկավ, ասավ Բալդուն․
«Հերիք խառնես մեր ծովը դուն,
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քու ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է.
Ի՜նչ տխուր է։
Իմացած կա գոնե մեկը—
Հարկ վճարեն սատանեքը․
Է՛, որ կուզես՝ մենք էլ կտանք․

[ էջ ]
Բայց մի պայման չըմոռանանք։
Մեզնից հեռու գետնի վրա,
Որտեղ կուզես նշան արա․
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը՝
Երեք տարեն ժողված հարկը։
Հը՛, լռվեցա՞ր։
Տե՛ս, վախեցար,
Թևդ ջարդի,
Վախկո՛տ Բալդի»։
«Հա, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա՜ լեզվին էս լակոտի,
Հլա՜ մտիկ պուճուր շանը։
Ա՛յ, էն ամպն է իմ նշանը։
Փայտդ էնտեղ ես կընետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ»․․․
Սատանեն էր, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին
Նա կցկտուր պատմեց պապին։

Բալդին նորից
Թոկն ոլորեց
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից
Ձայներ եկան
Խոր հատակից։
Դարձյալ եկավ էն լղպորը,
«Այ անիծվի էս մեր օրը․
Բալդի՛, ունեմ և մի նոր բան»․․․

[ էջ ]
«Սուս, կաթնակե՛ր, չքոտ, անբան,
Հերթը իմն է,— ասավ Բալդին
Էն աներես չարի ճուտին․—
Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին
Արածում է ջոկ, առանձին․
Եթե նրան բարձրացնես,
Ձեռքերովդ կես վերստ տանես,
Ձեզ կըբաշխեմ էդ ձեր հարկը,
Դատարկ կերթամ մեր աշխարհքը»։
Սատանեն էր, էդ խոսքի հետ
Հասավ ձիուն, իսկույն ևեթ
Առավ նրան իր ձեռքերին,
Զոռը տալով ջուխտ ծնկներին։
Բայց երկու քայլ դեռ չըփոխած,
Փռվեց գետնին, սաստիկ դողաց․
«Է՛յ դու, խարդախ, չար սատանա,
Վրադ հոգոց ո՞վ կկարդա,
Վե՛ր կաց, վե՛ր կաց, չարի ճուտիկ,
Աչքերդ բաց ու ինձ մտիկ։
Դու չտարար ձին ձեռներով,
Ես կըտանեմ էս ոտներով»,—
Ասավ Բալդին ու ձին հեծավ,
Ոտների մեջ նրան առավ,
Մի վերստ տեղը իսկույն անցավ,
Փոշին ելավ, դուման դարձավ։
Էստեղ դարձյալ չարի ճուտը,
Չըհասկանալով Բալդու սուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Իր տեսածը ծովի ափին
Նա կըցկըտուր պատմեց պապին։
Բալդին նորից
Թոկն ոլորեց,

[ էջ ]
Կախեց ծովից,
խիստ փոթորկից
Ձայներ եկան
խոր հատակից․
Հնարք չըկար, սատանեքը
Հավաքեցին իրանց հարկը,
Շալակած բերին Բալդու մոտը,
Մեղա գալով ընկան ոտը
«Առ ուզածդ, գնա,— ասին,—
Միայն հանգիստ տուր մեր դասին»։

Բալդին եկավ տնքտնքալով,
Ոսկին մեջքին զընգզընգալով։
«Վայ իմ օրին»,— տերտերն ասավ,
Թռավ տեղից, տեղ չըգտավ,
Կնկա փեշի տակը մտավ.
Բալդին նրան փեշի տակից
Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
Ասավ. «Բերի ես քո գանձը։
Տարվա վերջն է, տուր իմ վարձը»։
Էն տեր ժլատը
Բռնեց ճակատը,
Բալդին մի հետ կըտտացրեց՝
Նրան օճորքը թռցրեց.
Մի անգամ էլ կըտտացրեց՝
Լեզուն բերնում լռեցրեց․
Վերջն էլ որ չըկըտտացրե՜ց՝
Խեղճ տերտերին գըժվացրեց
«Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս,
Էժանության էլ ման չըգաս»,—
Ասավ Բալդին ուրախ-ուրախ,
Ելավ գնաց անվարձ, անհախ։

Ուինսթոն Չերչիլ, ընտանիք

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա բրիտանական խորհրդարանի (պառլամենտ) Համայնքների պալատի պատգամավոր էր։ Ինչպես և հետագայում՝ Ուինսթոնը, նրա հայրը նույնպես Պահպանողական կուսակցության անդամ էր։

Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ էն Էվերեսթը (անգլերեն Elizabeth Anne Everest), ում նա սովորաբար «պառավ» էր ասում։ Ութ տարեկանում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվում էր պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունն այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ։

Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ. նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։

1893 թ. Ուինսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։ Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 թ. փետրվարի 2-ին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։

,,Արտիստը,, պատմվածք

Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ կացարան, կենցաղ, մենակեց, արտիստ, յուր:

բնակարան, տուն, բնակավայր, կացավայր։

ապրելակերպ, ապրելաձև, ապրելակարգ, ապրուստ։

2. Կարդա՛ և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունը՝ Արդարև, հիվանդի աչքերի մեջերևում էր եսամոլի հոգի, թեև գեղեցիկ էին այն աչքերը և դեռ բավական վառվռուն` մոտհիսուն տարեկան կնոջ թառամած դեմքի վրա:

3. Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:

4. Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:

5. Ինչո՞ւ էին Լևոնին ,,արտիստ,, ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:

6. Բնութագրի՛ր Լևոնին:
7. Ներկայացրու Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:

8. Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի ,,Ես և նա,, պատմվածքի հերոսի հետ: 

9. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և

 բացատրի՛ր:

10. Փոքրիկ հետազոտություն իրականացրու ժամանակակից թատրոնների և ներակայացումների մասին. ինչպիսի թատրոններ կան, ինչպիսի ներկայացումներ են բեմադրվում, ովքեր են այցելու 

թատրոն, ինչո՞ւ:

11. Նայի՛ր ,,Արտիստը,, ֆիլմը, համեմատիր բնագրի հետ և գրիր քո հիմնավորված կարծիքը:

Գործնական Քերականություն

1.Կազմի՛ր տխրել, ուրախանալ, սովորել, հեռանալ բայերի դերբայական համակարգերը։

տխրող, ուրախացող, սովորող, հեռաացող։

2․Կազմի´ր տխրել, ուրախանալ, սովորել, հեռանալ բայերի սահմանական եղանակի ժամանակաձևերը (բացի անցյալ կատարյալից)։

տխրել, ուրախանալ, սովորել, հեռանալ 

3.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:

Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:

Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ (ստեղծել) և, հավանաբար, (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 

4.Փակագծերում տրված բայաձևերից մեկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված ընտրությունդ):

Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

5․ Հոլովի՛ր սեղան, ճանապարհ բառերը։

սեղան, սեղանի, սեղանից, սեղանում, սեղանով։ Ճանապարհ, ճանապարհին, Ճանապարհի, ճանապարում։

Հայոց լեզու, գրականություն

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գեւորգի Սողոմոնեան, սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 8), 1869Քյոթահիա — հոկտեմբերի 221935[1][2][3] կամ հոկտեմբերի 211935[4]ՓարիզՖրանսիա[1]), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին, 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ[6]։ Սովորել է Բեռլինում՝ պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում[7], որից հետո փորձել է կիրառել այդ փորձը ազգային ավանդույթ կառուցելու համար[8]։ Երաժշտության պարապմունքներին զուգահեռ Կոմիտասը հաճախում է նաև Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին[7]:

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին[7]:

Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն: Նրա երգչախումբը շատ եվրոպական երկրներում ներկայացրել է հայկական երաժշտությունը՝ արժանանալով այդ թվում Կլոդ Դեբյուսիի գովասանքին: 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կոստանդնուպոլսում՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: Կոմիտասին ջերմորեն ընդունել են հայկական համայնքներում, իսկ Արշակ Չոպանյանը նրան անվանել է «հայկական երաժշտության փրկիչ»[9]:

Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են, որից հետո ստանում է հոգեկան խանգարում և նրա մոտ ձևավորվում է հետվնասվածքային սթրես: Կոստանդնուպոլսի ատելության մթնոլորտը և հայերի զանգվածային կոտորածների մասին լուրերը շարունակում են խաթարել նրա զգայուն հոգեկան վիճակը: Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարաններ, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: Կոմիտասին ընկալում են որպես ցեղասպանության զոհ և արվեստում պատկերում որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը[10]:

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը[11]։ Հայտնի է որպես երաժշտական ազգագրության ռահվիրաներից մեկը[12][13]։

2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը, որի կառուցման որոշումը կայացվել էր 2013 թվականի մայիսի 30-ին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահի առաջարկի հիման վրա[14]։ Նույն տարվա հունիսի վերջին «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի շնորհիվ իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը.լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նույն թվականի հուլիսին[15]։Կոմիտասի դերը մեծ է հայ ժողովրդի կյանքում: Նա հայ երգի Մեսրոպ Մաշտցն է,քանի որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայոց տառերը,իսկ Կոմիտասը ստեղծել է հայոց երգերը: Նա նոր շունչ է տվել երգերին:

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ինՓոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը[16]։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր[17]։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք՝ ուսումը շարունակելու։ Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։ Կոմիտասի մանկության ընկերը նրան բնութագրում էր որպես «գրեթե անօթևան». նա լիովին զրկվեց ծնողական խնամքից՝ դառնալով հոգեպես խոցելի, ինչը ևս դարձավ տարիներ հետո նրա մոտ ի հայտ եկած հիվանդության պատճառ[18]։

Էջմիածնի Մայր Տաճար1890-ականներ

Գևորգյան Հոգևոր Ճեմարան1910

Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։ Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որ Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն, և տղան ոչինչ չհասկացավ։ Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ[17]։ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։ Այնտեղ նա վերջապես հոգևոր խաղաղություն գտավ[18]։

18811910 թվականներին Սողոմոնը մեծ մասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում[19]։ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց հայկական ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը[20]։ Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է[21].

Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:


1890 թվականի օգոստոսի 9-ին Սողոմոնին շնորհվում է կուսակրոն սարկավագության վեցերորդ աստիճան։ Նույն տարում նա Խաչատուր ԱբովյանիՀովհաննես ՀովհաննիսյանիԱվետիք Իսահակյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա երաժշտություն գրելու իր առաջին փորձերն է անում։ 1891 թվականի մարտի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատ պաշտոնական թերթում հայկական ձայնանիշերով տպագրվում է նրա «Ազգային օրհներգ» երգը[22]։ Նրա վրա առաջին ազդեցությունը թողեց Քրիստափոր Կարա-Մուրզան, ով ճեմարանում դասավանդեց ընդամենը մեկ տարի՝ 1892 թվականին։ Հենց նա Սողոմոնին սովորեցրեց բազմաձայն երգչախմբի կառուցվածքը, որի շուրջ էլ նա կառուցեց իր երաժշտական ձեռքբերումները[20]։

1892 թվականի մայիսին մեկնում է ծննդավայր՝ հագստանալու և առողջությունը վերակագնելու նպատակով։ 1893 թվականին ավարտում է Գևորգյան ճեմարանը, իսկ նույն տարվա հոկտեմբերի 5-ին Խրիմյան Հայրիկի կոնդակով ճեմարանում նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1894 թվականի սեպտեմբերի 11-ին Սբ. Գայանեի վանքում ձեռնադրվում է աբեղա՝ Կոմիտաս անունով, իսկ 1895 թվականի սեպտեմբերին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի կողմից ձեռնադրվում է վարդապետ, որից հետո բոլորը նրան գիտեին որպես Կոմիտաս Վարդապետ[23]։ Նույն թվականին ավարտին հասցվեց նրա՝ ժողովրդական երգերի առաջին հավաքածուն՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի», որը ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային և պարային 25 երգեր։ Այն արժանացավ Էջմիածնի հոգևորականների հետադիմական և պահպանողական խմբակցության դժգոհությանը, ովքեր հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»[20]։

Հումբոլդտի համալսարան1900

1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը[24]։

1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում` Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից[20]։

Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ:[25]


Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ[17], որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ։

Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Շատ մտերիմ էր Ռիխարդ Շմիդտի ընտանիքի հետ։ Վերջինս Կոմիտասի մասին գրել է[26].

Կոմիտասը արդեն մեծ վարպետ է: Ես հպարտ եմ նրանով: Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ:


1899 թվականին գերմանական «Sammelbände der internationalen Musik-Gesellschaft» հանդեսի 11-12 միացյալ համարում տպագրվում է Կոմիտաս Վարդապետի «Հայ եկեղեցական երաժշտություն» ուսումնասիրությունը։ Բեռլինում 1899 թվականին երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։

1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 9-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է[27].

Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»:

Կոմիտաս և Տիրայր Վարդապետ, Էջմիածին1901

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել ԵրևանումԹիֆլիսումԲաքվում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է[28].

Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն:

Կոմիտաս Վարդապետ, գործ՝ Եղիշե Թադևոսյանի

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։ 1903 թվականի վերջին 3 տարվա հավաքագրումներից հետո լույս տեսավ ժողովրդական երգերի «Հազար ու մի խաղ» հավաքածուն։ Հավաքագրման հարցում նրան օգնեց Մանուկ Աբեղյանը։ Այդ հավաքածուի երկրորդ տպագրությունը 1904 թվականին էր, իսկ 1905 թվականին հրատարակվեցին ևս 50 երգեր[20]։

1903 թվականի աշնանը Թիֆլիսից Էջմիածին է հասնում Ջիվանին իր խմբով։ Կոմիտասն այդ առիթն օգտագործեց իր աշակերտներին աշուղական երաժշտության բուն աղբյուրի մասին գաղափար տալու նպատակով։ Նա իր մոտ հրավիրեց Ջիվանուն և ձայնագրեց Շիրինի «Այգեպան, ի՞նչ ես անում» և Ջիվանու «Ա՜խ, կորան» երգերը, որոնք հետագայում դարձան նրա սիրելի մոտիվները[24]։

1904 թվականին իշխանուհի Մարիամ Թումանյանը Կոմիտասին է ուղարկում Հովհաննես Թումանյանի «Բանաստեղծություններ» հատորը (1903Թիֆլիս) և առաջարկում օպերա գրել «Անուշ» պոեմի հիման վրա։ Նա ձեռնամուխ եղավ այդ գործին, կատարեց լայնածավալ աշխատանք, կազմեց օպերայի բեմականացման ծրագիրը, սակայն այդ աշխատանքը անհայտ պատճառներով երբեք չհրապարակվեց։

1905 թվականի վերջին արդեն մտածում էր ճեմարանի ուսուցչությունից հրաժարվելու մասին, քանի որ նյարդային սաստիկ տկարություն ուներ[29]։ 1906 թվականին Կոմիտասն արդեն չէր դասավանդում ճեմարանում։

1906 թվականի դեկտեմբերին սկսվեցին հայ ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներով համերգները Փարիզում։ Այդ համերգներից մեկում տեղի ունեցած մի դիպվածի մասին Հրաչյա Աճառյանը գրել է[30].

Իմացեր եմ, որ 1906 թուին Փարիզի մէջ Կոմիտասի ցուցադրական մէկ համերգէն վերջ, ֆրանսիացի յայտնի կոմպոզիտոր-դաշնակահար Կլոդ Դեբիւսին, ծունկի գալով կը համբուրէ Կոմիտասի ձեռքերը, ըսելով. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կը խոնարհիմ…»:


1907 թվականի հունիսին Արշակ Չոպանյանի հետ մեկնում է Իտալիա։ Կոմիտասը շատ էր հավանել այդ երկիրը. «Իտալիան շատ գեղեցիկ է, բայց մեր դժբաղդ հայրենիքն աւելի գեղեցիկ է»։ Բնակվում էին Սբ. Մարկոսի հրապարակի հյուրանոցներից մեկում։ Կոմիտասը 3 շաբաթ աշխատեց Վենետիկի վանքում, իսկ մեկնելով Հռոմ՝ հանդիպեց Պիուս 10-րդ Պապին, որի օգնությամբ թանգարաններ մուտքի հնարավորություն ստացավ, որտեղ կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ[31]։ Իտալիայից հետո մեկնեց Բեռլին, իսկ 1908 թվականի սկզբին՝ Թիֆլիս։ Նույն թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վահան Տեր-Առաքելյանի հետ համերգներ ունեցավ ԻգդիրումՎաղարշապատումԵրևանում և Բաքվում։ Կոմիտասի համերգային շրջագայությունները նպատակ ունեին հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդական երաժշտությանը և այդ ասպարեզում կատարած ոաումնասիրություններին։ Իր դասախոսությունները Կոմիտասը ուղեկցում էր ժողովրդական երգերի ոգեշունչ մեկնաբանմամբ։ Ներքին մեծ հուզմունքով կատարում էր քնարական, աշխատանքային, ծիսական և այլ երգեր, ղեկավարում իր կազմակերպած երգչախմբերը, որոնց մասնակից էր դառնում տեղի հայ երիտասարդությունը[32]։

1909 թվականի մարտին Թիֆլիսի Արքունական թատրոնում տեղի ունեցավ միջազգային եկեղեցական երաժշտության փառատոն, որում Կոմիտասի ղեկավարած երգչախումբը գրավեց առաջին տեղը[24]։

Արտասահմանյան շրջագայություններից հետո հետադիմական կղերականությանը Էջմիածնում ծանր կացություն ստեղծեց Կոմիտասի համար։ Նա պաշտոնական նամակով դիմեց կաթողիկոս Իզմիրլյանին[33].

Քսան տարի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ: Մտել եմ այս հաստատութեանը ծառայելու նպատակով: Քսան տարուան ընթացքում շրջապատն ինձ թոյլ չի տուել այն անելու, ինչ կարող էի, որովհետև տեսայ միայն որոգայթ և ոչ արդարութիւն: Նեարդերս թուլացել են, այլևս տոկալու ճար ու հնար չունեմ: Որոնում եմ հանգիստ, չեմ գտնում. ծարաւի եմ ազնիւ աշխատանքի, խանգարում են. փափագում եմ հեռու մնալ՝ խցել ականջներս՝ չը լսելու համար, գոցել աչքերս՝ չը տեսնելու համար, կապել ոտքերս՝ չը գայթակղվելու համար, սանձել զգացումներս՝ չը վրդովուելու համար, բայց, զի՛ մարդ եմ, չեմ կարողանում: Խիղճս մեռնում է, եռանդս պաղում է, կեանքս մաշուում է, և միայն վարանանքն է բուն դնում հոգուս ու սրտիս խորքում: Եթէ հաճոյ է Վեհիդ ինձ չը կորցնել, այլ գտնել, արտասուելով աղերսում եմ՝ արձակեցէք ինձ Ս. Էջմիածնայ Միաբանութեան Ուխտից և նշանակեցէք Սևանայ Մենաստանի մենակեաց: Քսան տարին կորցրի, գոնէ մնացած տարիներս շահեցնեմ և անդորրութեամբ գրի առնեմ ուսումնասիրութիւններիս պտուղները՝ իբր առաւել կարևոր ծառայութիւն հայ տառապեալ սուրբ Եկեղեցւոյ և Գիտութեան:


Իգմիրլյանը մերժեց Կոմիտասի ուղերձը՝ դրանով իսկ ծանրացնելով նրա վիճակը։ Մեկ տարի անց՝ 1910 թվականի մայիսին, Կոմիտասը հեռացավ Էջմիածնից՝ հաստատապես որոշելով այլևս երբեք չվերադառնալ։

Կոմիտասի «Գուսան» երգչախումբը1910

1910 թվականի սեպտեմբերին Կոմիտասը ժամանում է Կոստանդնուպոլիս։ Մինչև այնտեղ հասնելը համերգներ է ունենում Էսկի-Շեհիրում և Պրուսայում։ Կոստանդնուպոլսում ստեղծում է «Գուսան» երգչախումբը 300 անդամներով։ Այնուհետև նա բազմաթիվ դասախոսություններ և համերգներ է ունենում ամբողջ ԵվրոպայումԹուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ Երգչախմբի մի քանի մասնակիցներ՝ Բարսեղ Կանաչյանը, Միհրան Թումաճանը, Վարդան Սարգսյանը, Վաղարշակ Սրվանձտյանը, Հայկ Սեմերճյանը, երաժշտության տեսության դասեր են առել Կոմիտասից և հայտնի են որպես «Կոմիտասյան հինգ սաներ»[34]։ Երգչախմբի առաջին համերգը տեղի ունեցավ 1910 թվականի նոյեմբերին «Պըտի Շան»-ի ձմեռային թատրոնում։

1910 թվականին Կոմիտասն ամփոփեց «խազաբանության տարրերը»։

Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առայժմ, մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:[35]


1911 թվականի ապրիլին Եգիպտոսի «Մանթաշով» նավթընկերության ընդհանուր գործակատար Հովհաննես Մութաֆյանի հրավերով Կոմիտաս Վարդապետը մեկնում է Եգիպտոս, որտեղ համերգներ և բանախոսություններ է կազմակերպում Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականի մայիսին Ալեքսանդրիայում համերգ տված երգչախումբը երկսեռ էր[24]։

Կոմիտաս Վարդապետը ժամանակի հետ քայլող անձնավորություն էր. նա ուներ կնիքներ, այցեքարտ, անվանական ծրար, կրում էր մողեսի տեսքով կրծքազարդ և իր սիրելի սաներին ու մտերիմներին անվանում էր «քէրթէնքէլէ»՝ մողես։

1911 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մեկնում է Փարիզ, այնտեղից էլ Անգլիա՝ հանգստանալու և կազդուրվելու համար։ Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ շարունակում է բազմաթիվ համերգներ տալ երգչախմբի հետ։ 1914 թվականի հունիսին Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտագիտական ընկերակցության համաժողովին՝ Լուի Լալուայի նախագահությամբ, որտեղ ունենում է բանախոսություններ[24]։

1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր (Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու)։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս[24]։

Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի քստմնելի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։ Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.

Հոտն անհովիւ՝ մոլոր ու շփոթ, աներևւոյթ և անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական և ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած՝ միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերությիւն, օտարամոլությիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արյիւնաքամ հողու տակէն և ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։Կոմիտասի մահարձանըԵրևանԿոմիտասի անվան պանթեոն

Վարդապետին թվում էր, թե թուրքերն անընդհատ հետապնդում են իրեն, ուստի և նա ձգտում էր բացարձակ միայնության և լռության, հաճախ չէր ընդունում իր վաղեմի բարեկամներին և ծանոթներին, իրեն տեսնել ցանկացող երկրպագուներին։ Բժշկապետ Վահրամ Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց Շիշլիի Hôpital de la Paix հիվանդանոցը, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։ Իր պայծառատեսության պահերին նա բազմիցս բողոքել է հիվանդանոցի անտանելի պայմաններից. «Սնունդը՝ շան լափ, կեղտ ու ոջիլ, միակ բուժումը՝ մեկուսացում և անտարբեր վերաբերմունք»։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո հայ գաղութը Վարդապետի վիճակը բարելավելու նպատակով որոշեց նրան ուղարկել Ֆրանսիա։

1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։

Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար[36]։

Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 6-ին Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում՝ գարշապարի թարախակալումից առաջացած բարդությունների հետևանքով։ Մահից հետո ստեղծվեց Կոմիտաս Վարդապետի մահադիմակը։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտասի հուշարձանը Երևանում

Կոմիտասի հուշարձանը Փարիզում

Կոմիտասի հուշարձանը Քվեբեկում

Հիվանդության տարիներին զգալի տուժել է նրա ազգագրական և գիտական ձեռագիր ժառանգությունը։ 1950-ական թվականներին նրա ձեռագրերը Փարիզից տեղափոխվեցին Երևան[37]։

Անգնահատելի է Կոմիտասի հավաքչական ու գիտական աշխատանքը։ Նա ժողովրդական երգերը գրառել է ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտնականի վերլուծական դիտողականությամբ[15]։ Երաժշտական բանահյուսության մի շարք հնագույն և բարձրարվեստ նմուշների հայտնաբերումը (հեթանոս հավատալիքներին առնչվող հորովելների եղանակները, «Սասունցի Դավիթ»«Մոկաց Միրզա» վիպական ասերգերը, անտունիներն ու հոգևոր տաղերը) համարվում է պատմամշակութային խոշոր հայտնագործություն, իսկ հավաքած ավելի քան 4000 գեղջկական երգերը՝ հայ ժողովրդական երգարվեստի անթոլոգիա։ Կոմիտասը տեսական աշխատություններում բացահայտել է ժողովրդական երաժշտության կենսական հիմքերը, բնութագրել հայ երգի գեղագիտական արժանիքները, վերլուծել տեսակներն ու կառուցվածքային հատկանիշները։ Նա հիմնականում գրել է մեներգային և խմբերգային երգեր, որոնք սերում են ժողովրդական կամ հոգևոր սկզբնաղբյուրից. «Առ գետս Բաբելացվոց» սաղմոսը, «Ո՞ւր ես գալի, ա՜յ գարուն» կանտատը (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով), «Մութն էր երկինքը» ռոմանսը (Հովհաննես Թումանյանի խոսքերով), «Կաքավի երգը», «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Լոռու գութաներգ», «Անտունի», «Ծիրանի ծառ» երգերը, նաև հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ շարքեր։ Կոմիտասը դիմել է նաև այլ ժանրերի. եզակի են նրա «Դաշնամուրային պարերը», որտեղ կիրառել է ժամանակի համաշխարհային երաժշտության համար նոր և խիստ ինքնատիպ միջոցներ։ Քնարական-կենցաղային «Անուշ» (ըստ Հովհաննես Թումանյանի), երգիծական-կենցաղային «Քաղաքավարության վնասները» (ըստ Հակոբ Պարոնյանի), պատմահայրենասիրական «Վարդան» (հավանաբար՝ ըստ Ռաֆայել Պատկանյանի) և դյուցազնահերոսական «Սասունցի Դավիթ» օպերաների ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ամբողջացնել։ «Վարդան» օպերայի մի քանի ուրվագրերով, «Սասունցի Դավթի» մի փոքր դրվագով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը։ Ուսումնասիրությունների համաձայն, Կոմիտասն ավարտել է «Քաղաքավարության վնասներ» օպերայի 1-ին և 2-րդ, մասամբ 3-րդ պատկերները։ Մեզ են հասել հատվածներ «Անուշ»-ից, որոնք վկայում են օպերայի վառ ազգային ուղղվածության մասին։ Կոմպոզիտորն օգտագործել է թե՛ գեղջկական մեղեդիներ, թե՛ ինքն է գրել ժողովրդական երգի նման պարզ, մատչելի մեղեդիներ։ Օպերայում կան երկու ավարտված վոկալ հատվածներ, որոնց համար Կոմիտասն օգտագործել է նաև գուսանական երգեր[38]։

«Անտունին» խորը հոգեբանական ստեղծագործություն է, որտեղ նկարագրվում են «տնավեր» պանդուխտի ապրումները, իղձերն ու կարոտը։ Երաժշտության և պոեզիայի օրգանական միասնության շնորհիվ Կոմիտասը ստեղծել է հայ պանդուխտի արտակարգ ուժով համակված կերպարը։ Մեղեդին աչքի է ընկնում հուզական լարվածությամբ և դրամատիզմով, իսկ հաճախակի հանդիպող պաուզաներն հառաչանք են հիշեցնում։ «Անտունիի» հարուստ և ծավալուն ձևը՝ օժտված ներքին միասնական զարգացմամբ, թույլ է տալիս խոսելու երգային ժանրի սիմֆոնիզացիայի մասին։ Հիմնական կերպարի բացահայտմանն է նպաստում նաև դաշնամուրային նվագակցությունը։ Այն աչքի է ընկնում մեծ ձայնածավալով. կոմպոզիտորն ազատորեն օգտագործում է թե՛ ստորին, թե՛ վերին ռեգիստրները՝ ստեղծելով խորը ու, միաժամանակ, թափանցիկ հնչողություն[39]։ Այս ստեղծագործության մասին Կլոդ Դեբյուսին գրել է[24].

Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու:

Կոմիտաս Վարդապետը ԽՍՀՄ–ի 1969 թվականի նամականիշի վրա

Իր անհուն խորությամբ առանձնանում է «Պատարագը», որը կանտատ-օրատորիայի դասական նմուշներից է և մինչև այսօր ներկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսեց 1892 թվականին, բայց երբեք չավարտեց՝ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկսման պատճառով։ «Պատարագը» առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել 1988 թվականին Երևանում։

Հավաքագրելով և պահպանելով հայկական ժողովրդական երգերը՝ Կոմիտասը պահպանեց Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը, որը հակառակ դեպքում կկորսվեր ցեղասպանության արդյունքում։ Նրա աշխատանքները լույս տեսան Հայաստանում Ռոբերտ Աթայանի մանրամասն ծանոթագրություններով հագեցած հրատարակությամբ։ Կոմիտասի գերմանական ստեղծագործությունները հրատարակվեցին 2018 թվականին «Կոմիտաս գերմանական երկեր» խորագրով, իր ձեռագրերից վերածնված Տիրան Լոքմագյոզյանի կողմից։ Այնտեղ կան 11 երգ, 4 խմբերգ, 9 դաշնամուրային, 6 լարային քառյակի, 1 նվագախմբի և 4 անավարտ ստեղծագործություն։ Բերլինում ուսանելու տարիներին գրված այս ստեղծագործություններից11 երգերը աշխարհում առաջին անգամ հնչեցին 18-5-1991 թվականին Գևորգյան ճեմարանի կլոր դահլիճում, բարիտոն Տիրան Լոքմագյոզյանի կատարմամբ։Կոմիտաս. Բանաստեղծություններ (ժողովածու), Երևան1969

Մեծ հանճարի գրիչը չի սահմանափակվել միայն երաժշտությամբ. Կոմիտասը տասնյակ բանաստեղծությունների հեղինակ է։ Սակայն դրանք վարդապետի կենդանության օրոք չեն տպագրվել։ Կոմիտասն իրեն չէր համարում կոչումնավոր բանաստեղծ, նա գրում էր ինքն իր համար[40]։

Քեզ չըսիրե՞լ, գեհեն կորել
    Ու կըրակով հոգին փորել:
    Քեզի սիրել՝ դըրախտ երթալ
    Ու վարդերով քընանալ:


Կոմիտասի բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվեց նրա ծննդյան 100-ամյակին Լևոն Միրիջանյանի խմբագրությամբ[40]։

2008 թվականի հուլիսի 6-ին Քվեբեկի 400-րդ տարեդարձի կապակցությամբ Քվեբեկի Ազգային Ժողովի հարևանությամբ տեղի ունեցավ Կոմիտասի բրոնզե կիսանդրու բացումը՝ ի ճանաչումն երաժշտության մեջ ընդհանուր առմամբ և հայկական երաժշտության մեջ մասնավորապես նրա ունեցած ներդրման։ Մինչ այդ Կոմիտասի գրանիտե և բրոնզե հուշարձաններ էին կանգնեցվել Դետրոիդում (1981 թվական)՝ որպես հարգանքի տուրք մեծ երաժշտին և հիշեցում Մեծ Եղեռնի մասին։

2008 թվականի սեպտեմբերին թողարկվեց Կոմիտասի լավագույն երգերի նախադեպը չունեցող ձայնասկավառակը Իզաբել Բայրաքդարյանի կատարմամբ և Հայաստանի ֆիլհարմոնիկ կամերային նվագախմբի ու դաշնակահար Սերոժ Կրադջյանի նվագակցությամբ։ Այս ձայնասկավառակը «Լավագույն վոկալ ձայնագրություն» անվանակարգում նոմինացվել էր Գրեմմիի[41]։ 2008 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Ամերիկայում Իզաբել Բայրաքդարյանի համերգային շրջագայությունը լավագույնս ներկայացրեց Կոմիտասի երաժշտությունը ՏորոնտոյումԼոս ԱնջելեսումՍան ՖրանցիսկոյումՎանկուվերումԲոսթոնումՆյու Յորքի Կարնեգի համերգասրահում։ Նրան նվագակցում էին Էն Մենսոնի վարած Մանիտոբայի կամերային նվագախումբը և դաշնակահար Սերոժ Կրադջյանը։ Հիշատակման շրջագայությունը նվիրված էր ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և հովանավորվել էր Ցեղասպանության և մարդու իրավունքների պաշտպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուսի (Զորյան ինստիտուտի բաժիններից մեկը) կողմից[42]։Կոմիտասի թանգարան-ինստիտուտԵրևան2015

1987 թվականին երևան եկավ «Իմ Կոմիտասը» ֆիլմը, որում նկարահանվել են մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը, ռեժիսորն է Լևոն Մկրտչյանը։ Ֆիլմն անդրադառնում է նաև 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնին։ 1956 թվականին հրատարակվեց Լյուսի Թարգյուլի «Կոմիտաս» գիրքը։ Կոմիտասին է նվիրված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը պատկերազարդել է գեղանկարիչ Գրիգոր Խանջյանը։ Կոմիտասի կերպարին ու ստեղծագործությանն անդրադարձել են նաև մի շարք գիտնականներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ, գրողներ և ուրիշներ։

Կոմիտասի անունով են կոչվել Հայաստանի պետական լարային քառյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, պողոտա, զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր արտերկրում, արձաններ են կանգնեցվել ԵրևանումՎաղարշապատումՓարիզում և այլուր։ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը։

2014 թվականի վերջից կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն սկսեց իր նոր՝ «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմի նկարահանումները։ Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Գլխավոր հերոսն Էդգար Նովենց անուն-ազգանունով ժամանակակից ճանաչված մի գրող է, որը «Վարդապետի լռությունը» վերնագրով վեպ է գրում Կոմիտասի մասին։ Նրա գրքի միջոցով հետադարձ հայացք է գցվում 19151935 թվականներին Կոմիտասի կյանքի ողբերգական իրադարձություններին[43][44]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին։

2015 թվականի ապրիլի 24-ինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Ջումհուրիյե պողոտայում ցուցատախտակ տեղադրվեց այն տան պատին, որտեղ ապրել է Կոմիտասը և որտեղից ձերբակալվել է 1915 թվականի ապրիլի 24-ին[45][46]։

2015 թվականի նոյեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգում տեղի ունեցավ հայ հանճարի հուշարձանի բացման արարողությունը[47]։ Վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը[48]

Ձայնապնակներ

MENU0:00«Մոկաց Միրզա» երգը Կոմիտաս Վարդապետի կատարմամբ

  • «Հայաստան», Ա. Շահմուրադյանի կատարմամբ, նվագակցությամբ Կոմիտաս Վարդապետի, Blumenthal
  • «Սարերի վրով գնաց», «Կոմիտաս» երգչախումբ, ղեկավար Զ. Սարյան, The Gramaphone Co. Ltd., England
  • «Չինար ես, կեռանալ մի», Մարգարիտ Բաբայանի կատարմամբ, Université de Paris, Institut de Phonétique
  • «Մոկա Միրզա» Կոմիտաս Վարդապետի կատարմամբ, Ալեքսանդրապոլ, The Gramaphone Co., Ltd.

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լուսինե Զաքարյան, «Կռունկ», Պարսեղյան Րեքորդս, 1997ԱՄՆ (անգլ.՝ Lousine Zakarian “Krounk”. Produced & Distributed by PARSEGHIAN RECORDS, 1997, USA)
  • Լուսինե Զաքարյան, «Սուրբ-Սուրբ», Պարսեղյան Րեքորդս, 1999ԱՄՆ (անգլ.՝ Lousine Zakarian “SOURP-SOURP”. Produced & Distributed by PARSEGHIAN RECORDS, 1999, USA)
  • Կոմիտասի լարային քառյակ, Պարսեղյան Րեքորդս, 1999ԱՄՆ (անգլ.՝ Komitas String Quartet. Produced & Distributed by PARSEGHIAN RECORDS, 1999, USA)
  • «Պատարագ», Մովսես Փանոսյան, Հոլիվուդի երաժշտական կենտրոն, 1999ԱՄՆ, Երևանի օպերային թատրոնի տղամարդկանց կամերային երգչախումբ (անգլ.՝ Komitas “Armenian Holy Mass” (“Patarag”). Manifactured & Distributed by Movses Panossian, Hollywood Music Center, 1999, USA; (Male Chamber Choir of the Yerevan Opera Theatre))
  • Կոմիտաս, «Հայ երաժշտություն դաշնամուրի համար», ՄԵԳ Րեքորդինգս, 1995ԱՄՆ, դաշնամուր՝ Զեմֆիրա Բարսեղյան (անգլ.՝ Komitas “ARMENIAN MUSIC FOR PIANO”. MEG Recordings, 1995, USA; (Zemphira Barseghian — piano))
  • Կոմիտաս, «Աշխարհիկ և հոգևոր երաժշտություն», Դիոցեսան Րեքորդս, ԱՄՆ (անգլ.՝ Komitas — “SECULAR AND SACRED MUSIC”, Diocesan Records, USA)
  • Կոմիտաս Վարդապետի ձայնը, «Կոմիտասի երաժշտությունն իր իսկ կատարմամբ Ա. Շահմուրադյանի և Վ. Դեր-Առաքելյանի հետ», ձայնագրությունը՝ Փարիզ1912, թողարկված՝ 1995ԱՄՆ (անգլ.՝ THE VOICE OF Komitas VARDAPET — “The music of Komitas performed by the composer himself with A.Shahmuradian and V.Der-Arakelian”. (Recorded in Paris, 1912), 1995, USA)
  • Կոմիտաս, «Պատարագ», ՄԵԳ Րեքորդինգս, 1989; Նյու Ալբիոն Րեքորդս, 1990 (անգլ.՝ Komitas – “DIVINE LITURGY”. MEG Recordings, 1989; New Albion Records, 1990)
  • Անահիտ Ցիցիկյանի արվեստը (ջութակ), «Անահիտ» մշակութային հիմնադրամ, 2003Երևան (անգլ.՝ The Art of Anahit Tsitsikian (violin). Produced by “Anahit” cultural Foundation, 2003, Yerevan, Armenia)
  • Տատյանա Չախմախչյան (դաշնամուր), «Հայ դասական գլուխգործոցներ», 2003, ԱՄՆ (անգլ.՝ TATYANA CHAKHMAKHCHYAN (piano) — “Armenian Classical Masterpieces”. Recorded at “Tutto Media” studios in Santa Monica CA, 2003, US.)
  • Կոմիտաս-Ասլամազյան, ՄԵԳ Րեքորդինգս, 1997ԱՄՆ, Չիլինգարյան քառյակ (անգլ.՝ Komitas – ASLAMAZIAN. MEG Recordings, 1997, USA. (Chilingirian Quartet))
  • Զարե Սահակյանց, Հայաստանի պետական կամերային նվագախումբ, արխիվի աուդիո նյութեր, 2003 (անգլ.՝ ZARE SAAKYANTS — STATE CHAMBER ORCHESTRA OFARMENIA. Archive’s Audio materials, 2003)
  • Կոմիտաս, Երգչախումբ (Մաս 1), Հարություն Թոփիկյան, 2000, Երևանի կամերային երգչախումբ, դիրիժոր՝ Հ. Թոփիկյան (անգլ.՝ Komitas — Chorales (Volume 1). Haroutune Topikyan, 2000. (Yerevan Chamber Choir, conductor H.Topikyan))
  • Կոմիտաս, Երգչախումբ (Մաս 2), Հարություն Թոփիկյան, 2000, Երևանի կամերային երգչախումբ, դիրիժոր՝ Հ. Թոփիկյան (անգլ.՝ Komitas — Chorales (Volume 2). Haroutune Topikyan, 2000. (Yerevan Chamber Choir, conductor H.Topikyan))
  • Կոմիտաս, Երգչախումբ (Մաս 3), Հարություն Թոփիկյան, 2000, Երևանի կամերային երգչախումբ, դիրիժոր՝ Հ. Թոփիկյան (անգլ.՝ Komitas — Chorales (Volume 3). Haroutune Topikyan, 2000. (Yerevan Chamber Choir, conductor H.Topikyan))
  • Կոմիտաս, Երգչախումբ (Մաս 4), Հարություն Թոփիկյան, 2000, Երևանի կամերային երգչախումբ, դիրիժոր՝ Հ. Թոփիկյան (անգլ.՝ Komitas — Chorales (Volume 4). Haroutune Topikyan, 2000. (Yerevan Chamber Choir, conductor H.Topikyan))
  • Կոմիտաս, Եկեղեցական երգչախումբ, Հարություն Թոփիկյան, 19992001, Երևանի կամերային երգչախումբ, դիրիժոր՝ Հ. Թոփիկյան (անգլ.՝ Komitas – SACRED CHORALES. Haroutune Topikyan, 1999, 2001. (Yerevan Chamber Choir, conductor H.Topikyan))
  • Կոմիտաս. Տասը հայտնություն, Ն. Ա. Ի., 2002ՀայաստանՎահան Արծրունի (անգլ.՝ Komitas – Ten Revelations. Produced by N.A.I., 2002, Armenia (Vahan Artsruni))[49]

Կոմիտաս Վարդապետ, հեղինակ՝ Փանոս Թերլեմեզյան1913

Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը դեղնավուն, աչքերը արտահայտիչ և վառվռուն, գլուխը ճաղատ, մորուքը ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով, ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա, առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել:— Գարեգին Լևոնյան
Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեզվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացի և Նարեկացի, իսկ Աբովյանին «Վերք Հայաստանին» կանվաներ իր մասունքը:Կոմիտաս քաջ պարող մըն ալ էր… Մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը: Բացի իր երաժշտական հանճարից, այլ շնորհքներ էլ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան: Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:Կոմիտասի ձայնը մեծ դիապազոն ուներ: Բեռլին գտնված միջոցին հայ ժողովրդական երգերը անձնապես ցուցադրած համերգեն վերջ, Բեռլինի օպերայի տնօրենը անձամբ կհրավիրե զինքը իբրև օպերայի գլխավոր երգիչ և կխոստանա բացառիկ վճարում: Կոմիտասը կպատասխանե անոր. «Իմ երգչի կարողությունները մեկ նպատակի միայն կծառայեն, մեծ ժողովուրդիս երգն ու երաժշտությունը ծանոթացնել երաժշտական աշխարհին և ապացուցել, որ հայ ստեղծագործ ժողովուրդը սկզբնական դարերեն ունեցեր է իր ինքնուրույն երգն ու երաժշտությունը»…:— Հրաչյա Աճառյան
Կոմիտասը չափազանց ուրախ և չափազանց աշխատասեր էր: Նրա բնավորությունը միալար չէր, նա խիստ դյուրագրգիռ և երբեմն էլ բարկացող էր: Սակայն նրա բարկությունը նման էր քամիներից քշվող ամպի ծվեններին, որոնց միայն մի վայրկյան է հաջողվում արևի լույսը խափանել, բայց այդ ծվենների արագորեն անցնելուց հետո՝ նորից արև, նորից զվարթություն և նորից ծիծաղ է տիրապետում: Կոմիտասի զգայուն հոգին տառապում էր ուրիշների վշտերով: Նա հեռուներում գտնվող իր ընդունակ, բայց չքավոր աշակերտներին օգնում էր հնարավորին չափ:— Փանոս Թերլեմեզյան
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը… Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային… Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:— Ավետիք Իսահակյան
Կոմիտասի երաժշտությունը մի այնպիսի ոճական անաղարտություն է, մի այնպիսի վսեմաշուք լեզու, որ դժվար է շրջանցել այն, դժվար է այս կամ այն կերպ նրան չառնչվելը, նրա ազդեցությունը չկրելը: Ես միշտ գերված եմ եղել և գերված կմնամ Կոմիտասի երաժշտությամբ:— Արամ Խաչատրյան
Ոչ ոք ինձ չի կարող մեղադրել չափազանցության համար, եթե ես ասեմ, որ Կոմիտասի այդ համերգը (Փարիզ, 1906) մի հեղաշրջում էր և իր հայտնությամբ զարմացրեց մեզ: Ներկաներից ոչ ոք, ի բացառյալ նուրբ գիտակների, պատկերացնել չի կարող այդ արվեստի գեղեցկությունը, որը, ըստ էության, ոչ եվրոպական է, ոչ արևելյան, բայց եզակի է իր տեսակի մեջ:— Լուի Լալուա[50]
Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից:— Միխայիլ Գնեսին
Հայ ժողովրդական երգը հանձին Կոմիտասի գտել է իր ամենացայտուն վարպետին: Նա ուսանելի է շատ տեսակետներից: Եվ հայ երաժշտության զարգացմանը նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին և ապա միայն սկսի ստեղծագործել:— Թոմաս Հարտման
Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով…[51]