Աֆրիկա

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս-Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։

Ափերի գծագրություն Խմբագրել
Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով։

Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված։ Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին։ Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները։

Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով։

Ամերիկա

ԱՄՆ֊ի տարածքը կազմում է մոտ 9,841,955 կմ2[27], որից 7,663,940.6 կմ2֊ը կազմում են ոչ սահմանակցված հողերը։ Ալյասկան, որը ԱՄՆ֊ի սահմանակցված նահանգներից անջատված է Կանադայով ամենամեծ նահանգն է՝ 1,717,856.2 կմ2 մակերեսով։ Հավայան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Ամերիկայի հարավ֊արևմուտքում, ունեն 28,311 կմ2 մակերես։ Պուերտո Ռիկոն, Ամերիկյան Սամոան, Գուամը, Հյուսիսային Մարիանյան կղզիները և Ամերիկյան Վիրջինյան կղզիները միասին զբաղեցնում են 23,789 կմ2 տարածք[28]։ Տարածքի մեծությամբ Միացյալ Նահանգները երրորդն են՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո[29]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի 3-րդ կամ 4-րդ ամենամեծ պետությունն է ցամաքային և ջրային տարածքների ընդհանուր մակերեսով՝ Ռուսաստանից և Կանադայից հետո, Չինաստանից առաջ կամ հետո։ Ոչ միանշանակ դասակարգման պատճառը Չինաստանի և Հնդկաստանի վիճելի տարածքներն են, որոնք եթե հաշվարկվում են Չինաստանի մաս՝ Միացյալ Նահանգները չորրորդն են դառնում[fn 1]։ Բացի այդ, սա կապված է նաև նրա հետ, թե ինչպես է հաշվարկվում ԱՄՆ֊ի տարածքը։ Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, օրինակ, ԱՄՆ֊ի տարածքը կազմում է 9,525,067 կմ2 քանի որ հաշվի չեն առնվում պետության ափամերձ և տարածքային ջրերը[30]։ Համաշխարհային փաստերի գրքի (The World Factbook) համաձայն՝ ԱՄՆ֊ի տարածքը 9,833,517 կմ2 է, քանի որ այս տարածքները հաշվի են առնվում[31]։


Կլիմայի(չաշխատող հղում) դասակարգումն ըստ Կյոպենի
Ատլանտյան ծովափի ափամերձ հարթությունը մեծացնում է տերևաթափ անտառների և Պիդմոնտ սարահարթի զբաղեցրած տարածությունը[32]։ Ապալաչյան լեռները արևելյան ծովափը բաժանում են Մեծ լճերից և Միջին Արևմուտքի կանաչ տարածքներից[33]։ Միսիսիպի֊Միսուրի գետը՝ աշխարհի չորրորդ ամենաերկար գետը, հոսում է հիմնականում երկրի սրտով՝ հյուսիսից հարավ։ Մեծ Հարթավայրերի հարթ և բերքատու պրերիաները ձգվում են արևմուտքում՝ հարավ֊արևելքում սահմանազատվելով Ներքին Բարձրավանդակով[33]։

Ժայռոտ լեռները գտնվում են Մեծ Հարթավայրերի արևմտյան սահմանում և ձգվում են երկրի հյուսիսից հարավ՝ Կոլորադոյում հասնելով 4,300 մ բարձրության[34]։ Ավելի արևմուտք գտնվում է ժայռոտ Մեծ Ավազանը և անատապատներ, որոնցից են Չիուաուա և Մոխավե անապատները[35]։ Սիեռա Նևադա և Կասկադային լեռնաշղթաները ձգվում են Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով՝ երկուսն էլ հասնելով 4,300 մ բարձրության։ Մայրցամաքային ԱՄՆ֊ի ամենաբարձր և ցածր կետերը Կալիֆոռնիա նահանգում են[36], իրարից ընդամենը 135 կմ հեռավորության վրա[37]։ Ալյասկայի Դենալի գագաթը, ունենալով 6,190.5 մ բարձրություն, համարվում է ԱՄՆ֊ի և ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը[38]։ Ալյասկայի Ալեքսանդրի արշիպելագում և Ալեուտյան կղզիներում շատ են ակտիվ հրաբուխները, Հավայան կղզիները կազմված են հրաբխային կղզիներից։ Յելոուսթոն ազգային պարկի տակ գտնվող գերհրաբուխը մայրցամաքի ամենամեծ հրաբխային զանգվածն է[39]։ ԱՄՆ֊ն աշխարհի ամենաշատ էկոշրջաններ ունեցող պետությունն է[40]։

Միացյալ Նահանգները իր չափով և աշխարհագրական բազմազանությամբ ունի ամենաշատ կլիմայի տեսակները։ 100-րդ միջօրեականից արևելք կլիման փոփոխվում է հյուսիսում խոնավ մայրցամաքայինից մինչև հարավում խոնավ մերձարևադարձային[41]։ 100-րդ միջօրեականի արևմուտքի Մեծ Հարթավայրերում կլիման կիսաչորային է։ Արևմտյան լեռների մեծամասնության կլիման ալպյան է։ Կլիման չորային է Մեծ Ավազանում, հարավ֊արևմուտքի անապատնում, միջերկրածովյան՝ Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում, օվկիանոսային՝ Օրեգոնի, Վաշինգտոնի ափամերձ հատվածում և հարավային Ալյասկայում։ Ալյասկայի մեծամասնության կլիման մերձարկտիկական է կամ բևեռային։ Հավայան կղզիներում և Ֆլորիդայի հարավային հատվածում կլիման արևադարձային է, ինչպես նաև արևադարձային է Կարիբյան և խաղաղօվկիանոսյան տարածքների բնակեցված շրջանների կլիման[42]։ Էքստրեմալ եղանակը հազվադեպ չի հանդիպում․ Մեքսիկական ծոցի սահմանամերձ նահանգներում շատ են լինում արևադարձային ցիկլոններ․ աշխարհի տորնադոների մեծամասնությունը տեղի է ունենում հենց ԱՄՆ֊ում[43]։

Կանադա

Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի և Յուկոնի միջև) և ձգվում է Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչև Խաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում[28]։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով[29]։ Այն ծովային սահման ունի նաև Ֆրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) և Դանիայի (Գրենլանդիա) հետ։ 1925 թվականից Կանադային է պատկանում Արկտիկայի մի մասը[28] (աշխարհագրական կոորդինատներն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚[30]), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է Ալերտում (Նունավուտ), Էլսմիր կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև Կանադայի զինված ուժերի ռազմաբազան (Հյուսիսային բևեռից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)[31]։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունից հետո[11]։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում[32]։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ[33]։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը[34]։

Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը Քվեբեկ-Վինձոր միջանցքն է, որը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի հարթավայրային ափերի երկայնքով և Մեծ Լճերի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է Կանադական վահանը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ[32]։

Կանադայի արևելքում Սուրբ Լավրենտիոս գետը թափվում է Սուրբ Լավրենտիոս ծոցը՝ ունենալով աշխարհի ամենամեծ գետաբերանը, որտեղ գտնվում է Նյուֆաունդլենդ կղզին, իսկ Էդուարդ արքայազնի կղզին գտնվում է դրանից դեպի հարավ։ Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիան առանձնացված են Ֆանդի ծոցով, որը հայտնի է աշխարհի ամենաբարձր մակընթացությամբ։ Այդ 4 մերձծովյան նահանգները գտնվում են Քվեբեկից դեպի արևելք։ Օնտարիոն և Հուդզոնի ծոցը գտնվում են Կանադայի կենտրոնում, մինչդեռ Մանիտոբայից դեպի արևմուտք Սասկաչևանի և Ալբերտայի միջև ձգվում են կանադական պրերիաների ընդարձակ հարթավայրերը մինչև Ժայռոտ լեռները, որոնք առանձնացնում են դրանք Բրիտանական Կոլումբիայից։


Նիագարա ջրվեժն Օնտարիոյում։
60-րդ զուգահեռականից դեպի հյուսիս տեղակայված են 3 կանադական տարածքները՝ Նունավուտ, Հյուսիսարևմտյան տարածքներ և Յուկոն։ Այստեղ կան բազմաթիվ լճեր (դրանցից ամենախոշորներն են՝ Մեծ Արջի լիճը և Ստրուկների մեծ լիճը), որոնք հատում է Կանադայի ամենաերկար գետը՝ Մակենզին։ Բացի այդ, Կանադական Հյուսիսի տարածքները հյուսիսից սահմանակցում են մեծ արշիպելագի, կանադական արկտիկական արշիպելագի հետ, որոնք ներառում են աշխարհի խոշորագույն կղզիները։

Հարավարևմտյան Ասիա

Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։

Ինքնաստուգում

․ Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան 2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը

2․ Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

3․Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․Իրաք ա.Բեյրութ

2․ Իրան բ. Թեհրան

3․ Լիբանան գ. Էր–Ռիադ

4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

4․ Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան

4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

5․ Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

6․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

7․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
համակարգը:
2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
երկրներն են:

8․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:
2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
արդյունահանող ճյուղերինն է:
4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

9․ Վրաստանի քաղաքներ են.

1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

10․ Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
ճիշտ շարքը.

Տղիբուլի ա. մանգան
Մառնեուլ բ. պղինձ
Ճիաթուրա գ. հանքային ջուր
Բորժոմ դ. քարածուխ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
11․ Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
1) Եփրատը 3) Կուրը
2) Սիրդարյան 4) Ճորոխը

12․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

13․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

14․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

15․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

16․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

17․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

18․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

Նեպալ ա. Դաքքա
Բանգլադեշ բ. Կատմանդու
Հնդկաստան գ. Իսլամաբադ
Պակիստան դ. Դելի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
19․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

20․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.
1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

Վրաստան

Վրաստան (վրացերեն՝ საქართველო), պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն (վրացերեն՝ საქართველოს რესპუბლიკა), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են ՔարթլիիԻմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։

Արդյունքում՝ ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն՝ որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալին) դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդներին տոնած հաղթանակն ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։ ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական նկրտումներն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Վարդերի հեղափոխությունը, որով Վրաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևմուտք (Եվրոպական միությունՀյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ)) և ուղեկցվում ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական բարենորոգումներով։ Ներկայումս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը համարվում է Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշող մեծամասնությունն ընդունում է Ռուսաստանի կողմից այդ տարածքների օկուպացված լինելու հանգամանքը։

Հիմնական հոդված՝ Նախնադարյան Վրաստան

Վրաստանի տարածքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք ստորին քարի դարից են։ Նոր քարի դարի և բրոնզեդարյան վաղ երկրագործական մշակույթի բնակավայրեր հայտնաբերվել են Քվեմո-Քարթլիում, Ռիոն-Ղվիրիլյան ավազանում և այլուր։ Արևելյան Վրաստանում վաղ երկրագործական մշակույթին փոխարինել է Կուր-Արաքսյան մշակույթը։ Մ.թ.ա. 8-րդ դարում ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեցվածքային և սոցիալական անհավասարությունը, նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրոցեսը։Արշակունիների թագավորությունըՎրաստանը և Աղվանքը

Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Արևելյան Վրաստանում ուժեղացել է Իբերիայի թագավորությունը՝ Արմազ, ապա՝ Մցխեթ կենտրոնով։ Մ.թ.ա. 3-1-ին դարերում Վրաստանի բնակչության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ-համայնականները նաև հիմնական զինվորական ուժն էին։ Կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Հելլենիստական դարաշրջանում Վրաստանի քաղաքական և տնտեսական մշակութային սերտ կապեր ուներ ՀայաստանիՍելևկյանների պետությանՊոնտոսի թագավորության հետ։ Մ.թ.ա. 1-ին դարում Հռոմեական կայսրությունը գրավել է Իբերիան։

Իբերական թագավորության և Լազիկայի (Լազական թագավորություն) հետագա հզորացմամբ մ.թ. 2-4-րդ դարերում հռոմեական ազդեցությունը թուլացել է։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունները ձևավորվել են մ.թ. 2-4-րդ դարերում (4-6-րդ դարերում դարձել են տիրապետող)։

4-րդ դարում տիրապետող կրոն է դարձել քրիստոնեությունը։

Վաղ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը վաղ միջնադարում

Հայերի ու աղվանների դաշնակցությամբ ուժեղացել է Քարթլիի բնակիչների պայքարը սասանյան զավթիչների դեմ։ Վախթանգ I Գորգասալի թագավորության ժամանակաշրջանում (5-րդ դարի երկորրդ կես) նշանակալից շինարարական աշխատանք է կատարվել, կարևոր կենտրոն, ապա նաև Քարթլիի մայրաքաղաք է դարձել Թիֆլիսը։ 523 թվականին Պարսկաստանը Քարթլիում վերացրել է թագավորական իշխանությունը, երկրի գլուխ կարգել իր կառավարչին (մարզպանին), որի նստավայրը Թիֆլիսն էր։ 562 թվականի պարսկա-բյուզանդական պայմանագրով Արևմտյան Վրաստանը (Լազիկան) ընկել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 7-րդ դարի սկզբից բյուզանդական ազդեցությանն է ենթարկվել նաև Քարթլին։

Զարգացած միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը զարգացած միջնադարումԹամար թագուհի (1184-1213)

Մինչև 9-րդ դար վրացիները հայերի և աղվանների հետ համատեղ պայքարել են Վրաստանին տիրած արաբ նվաճողների դեմ։ Վրաստանը Հայաստանի և Աղվանքի հետ մտնում էր Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ Վրաստանը ազատագրվել է նաև Բյուզանդիայից ունեցած կախումից։ 8-րդ դարի վերջին և 9-րդ դարի սկզբին ներկայիս Վրաստանի տարածքում ձևավորվել են ավատատիրական խոշոր իշխանություններ (ԿախեթՀերեթԱբխազիա)։ Աբխազիայի Լեոն II իշխանը ողջ Արևմտյան Վրաստանը միավորել է Էգրիս-Աբխազական թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ Քութայիս

10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին ձեավորվել է միասնական ավատատիրական պետություն՝ Վրաց Բագրատունիների ներկայացուցիչ Բագրատ III թագավորի (975-1014) գլխավորությամբ։ Վրացական թագավորության տնտեսական, մշակութային և քաղաքական առավելագույն հզորության է հասել 12-13-րդ դարերում։ 12-րդ դարի առաջին քառորդին, Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125) սելջուկյան թուրքերի տիրապետությունը թոթափած Վրաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություններից մեկը։

Վրաց թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում Թամար թագուհու իշխանության տարիներին (1184-1213)։ Քաղաքական և մշակութային կապեր են հաստատվել Կիևյան Ռուսիայի հետ, ուժեղացել է հայ-վրացական համագործակցությունն ու զինակցությունը։ Հիմնադրվել է Զաքարյանների իշխանապետությունը[6]։ Բարձր զարգացման է հասել Վրաստանի մշակույթըգրականությունըփիլիսոփայությունըարվեստըճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։

13-րդ դարի երկրորդ քառորդին Վրաստանը զավթել են մոնղոլ-թաթարները։ 14-րդ դարի վերջին երկիրն ասպատակել են Լենկ Թեմուրի հրոսակները։ 15-րդ դարի վերջին, ավատատիրական երկպառակությունների հետևանքով, Վրաստանը բաժանվել է անկախ թագավորությունների (ՔարթլիիԻմերեթիայիԿախեթի

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը ուշ միջնադարումՎախթանգ VI (1716-1724)

Մինչև 16-րդ դարը Իմերեթիայի թագավորությունից փաստորեն առանձնացել են Մեգրելիայի և Գուրիայի իշխանությունները, 17-րդ դարի սկզբին՝ Աբխազիան։ Վրաստանի մասնատմանը նպաստել է կիսանկախ ավատատիրական տիրույթների (սաթավադո) ի հայտ գալը, որոնց տերերն իմունիտետի իրավունք էին ստացել՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով վարչական և դատական իշխանությունը։

1618-րդ դարերում Վրաստանը դարձել է Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքարող Թուրքիայի և Իրանի միջև ընդհարումների թատերաբեմ։ Վրաստանին մեծագույն վնաս են հասցրել 17-րդ դարի առաջին քառորդին Իրանի շահ Աբաս I-ի ավերիչ արշավանքները Քարթլի և Կախեթի մարզ (Կախեթում բնաջնջվել է 100 000 մարդ, 200 000՝ գերեվարվել Իրան)։ 1625 թվականին Գ. Սաակաձեի գլխավորությամբ ժողովրդական խոշոր ապստամբություն է ծագել պարսկական լծի դեմ։ 1659 թվականին ապստամբել են Կախեթի մարզի բնակիչները։

Վախթանգ VI-ի օրոք (1703-1724) շինարարական լայն աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է ոռոգման համակարգը, կարգավորվել է պետական կառավարումը, հրատարակվել են օրենսդրական ակտեր։

15-րդ դարում վերսկսվել, իսկ 16-18-րդ դարերում կանոնավոր բնույթ են ստացել մոնղոլ-թաթարական լծի ժամանակաշրջանում ընդհատված ռուս-վրացական կապերը։ Վրաստանի կառավարողները Թուրքիայի ու Իրանի դեմ ռազմական օգնության խնդրանքով բազմիցս դիմել են Ռուսաստանին։ Ռուս-վրացական մերձեցման գործում կարեոր դեր է խաղացել 17-րդ դարի վերջին Մոսկվայում ստեղծված վրացական գաղթավայրը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը նոր ժամանակներում

Պետրոս I-ի Կասպիական արշավանքից հետո, թուրքական և իրանական հալածանքների պայմաններում, Վախթանգ VI-ը և վրացական շատ քաղաքական ու մշակութային գործիչներ ապաստանել են Ռուսաստանում։ 18-րդ դարի երկրորդ կեսին, Հերակլ II-ի օրոք միավորված Քարթլի-Կախեթական թագավորությունը հզորացել է, վերականգնվել և զարգացել է տնտեսությունը, աշխուժացել առևտուրը։ Առավել նշանակալի քաղաքներն էին Թիֆլիսը (մինչև 25 000 բնակիչ), ԳորինՔութայիսըԹելավը։ Սաղմնավորվել են առաջին մանուֆակտուրաները։ Իմերեթիայի թագավոր Սողոմոն I-ը (1752-84) հնազանդեցրել է անջատամետ ավատատերերին և երկրից վտարել թուրքական զավթիչներին։Թիֆլիսի նահանգի (1846-1917) զինանշան

17-18-րդ դարերում զարգացել է վրացական մշակույթը, սկզբնավորվել է գրատպությունը։ Հասարակական մտքի առաջատար ուղղություններից է դարձել լուսավորականությունը։ Ռուս-վրացական հարաբերությունների ամրապնդումը հանգեցրել է 1783 թվականին նրանց միջև պայմանագրի կնքմանը, որը բարդացրել է Վրաստանի քաղաքական հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա Մուհամեդ-խան Կաջարի զորքերը ներխուժել են Վրաստան, գրավել և ավերել Թիֆլիսը։

Հերակլ 2-րդի մահից (1798) հետո, ուժեղացած ավատատիրական հետադիմության պայմաններում, երկրում ստեղծվել է ճգնաժամային վիճակ։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Քարթլի-Կախեթական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ 19-րդ դարի ընթացքում (1803-64) Ռուսաստանի կազմի մեջ մտավ նաև Արևմտյան Վրաստանը։ Ռուս-պարսկական (1804-131826-28) և ռուս-թուրքական (1806-18121828-29) պատերազմների հետևանքով, որոնց ակտիվորեն մասնակցեցին և վրացիները, ազատագրվեցին վրացական տարածքներ։ Վրաստանի՝ Ռուսաստանին միանալը, չնայած երկրում հաստատված գաղութային վարչակարգին, ունեցավ առաջադիմական նշանակություն, թուրքական և պարսկական լծից Վրաստանի ազատագրման միակ ուղին էր այդ։

Կապիտալիզմի զարգացման ուղին բռնած Ռուսաստանի տնտեսական կյանքի մեջ ներգրավվելը նպաստեց Վրաստանի սոցիալ-տնտեսական վերելքին, ամրապնդվեց վրաց ժողովրդի մշակութային կապը ռուս և Ռուսական կայսրության մյուս ժողովուրդների հետ։ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը և ճորտատիրական լուծը գյուղացիական զանգվածային ելույթների պատճառ դարձան։ 1804 թվականին ապստամբեց Լեռնային Քարթլիի, 1812-1813 թվականներին՝ Կախեթի մարզի, 1819-1820 թվականներին՝ Իմերեթիայի բնակչությունը։ Ցարիզմի զավթողական քաղաքականության դեմ ելավ (1832) նաև ազնվական մտավորականությունը։ Ազնվականության հետադիմական մասը ձգտում էր Վրաստանում վերականգնել թագավորական իշխանությունը, իսկ դեմոկրատ, ուղղության ներկայացուցիչները, որոնք գաղափարապես կապված էին դեկաբրիստների հետք պայքարում էին Վրաստանում հանրապետություն կամ էլ սահմանադրական միապետություն ստեղծելու համար։Հովհաննես ԱյվազովսկիԹբիլիսի

1830-40-ական թվականներին համեմատաբար կայուն վիճակը պայմաններ ստեղծեց Վրաստանի տնտեսության հետագա զարգացման համար։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացմամբ ուժեղանում էր գյուղացիների շահագործումը, որն է՝ լ ավելի խորացավ ցարիզմի գաղութային քաղաքականությամբ։ 1841 թվականին՝ Գուրիայում, 1857 թվականին Մեգրելիայում տեղի ունեցան խոշոր գյուղացիական ապստամբություններ։ Արտադրողական ուժերի հետագա զարգացումը փոփոխություններ մտցրեց հասարակության սոցիալական կառուցվածքի մեջ։

Աճեց քաղաքային բնակչությունը։ 1865 թվականին Արևելյան Վրաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 18,8 %։ Հասարակական-տնտեսական զարգացումը, դասակարգային պայքարի սրումը Ռուսաստանում ստիպեցին ցարական կառավարությանը 1864-1871 թվականներին Վրաստանում վերացնել ճորտատիրական իրավունքը։ Իր ամբողջ սահմանափակվածությամբ հանդերձ գյուղացիական ռեֆորմը արագացրեց կապիտալիզմի զարգացումը Վրաստանում։ 1860-ական թվականների կեսից սկսվեց Անդրկովկասյան երկաթուղու շինարարությունը, 1872 թվականին բացվեց Թիֆլիս-Փոթի երկաթուղին, 1883 թվականին ավարտվեց Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղին։ 1883 թվականին Թիֆլիսում կազմակերպվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխավոր արհեստանոցները, որոնցում 19-րդ դարի վերջին աշխատում էր 3 000 բանվոր։ Անդրկովկասյան երկաթուղագիծը 1900 թվականին ներգրավվեց երկաթուղիների համառուսական ցանցի մեջ։

Արդյունաբերական տարբեր ճյուղերում (տեքստիլ, մետաղամշակության, կաշվի, կոնյակի, ծխախոտի են) առաջացան խոշոր ձեռնարկություններ։ Զարգանում էր լեռնահանքային արդյունաբերությունը (Տղիբուլիի քարածուխը, ճիաթուրայի մանգանը)։ Տեղի էր ունենում արտադրության կենտրոնացում։ Հիմնադրվում էին տեղական (առավելապես հայկական և ռուսական) և արտասահմանյան կապիտալիստների բաժնետիրական ընկերություններ։ 20-րդ դարի սկզբին մշակող արդյունաբերության ծավալը (1860-ական թվականների համեմատ) աճեց 1 միլիոն ռուբլուց 21 միլիոն ռուբլի։Լեզգինկա

Վրաստանի քաղաքային բնակչությունը 19-րդ դարի վերջին կազմեց 15,3 %։ Կապիտալիստական հարաբերությունները ներթափանցեցին և վրացական գյուղ։ Խորացավ գյուղացիության դասակարգային շերտավորումը, կուլակները (որոնք կազմում էին գյուղական բնակչության 5 %֊ը) տիրում էին մշակվող հողատարածությունների 30 %֊ին, կիսապրոլետարական տարրը՝ 55-60 %-ին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, Վրաստանի քաղաքական և տնտեսական համախմբումը պայմաններ ստեղծեցին և ավարտեցին վրացական բուրժուական ազգի ձևավորումը։ 1870-1890-ական թվականներին կապիտալիզմի զարգացման ընթացքում ձևավորվեց Վրաստանի բանվոր դասակարգը։ 19-րդ դարի վերջին հաշվվում էր շուրջ 36 000 բանվոր։ Վարձու աշխատողների ընդհանուր թիվը 120 000 էր։

Ցարիզմի գաղութային քաղաքականությունը, ազգային և սոցիալական ճնշումը առաջ էին բերում Վրաստանի աշխատավորների ընդվզումը։ Ռուսական ազատագրական շարժման գաղափարները ազդում էին վրացական առաջավոր մտավորականության վրա։ 1860-ական թվականներին Վրաստանում ուժեղացավ ազգային-ազատագրական շարժումը, որի գլուխ կանգնեցին գրողներ, հասարակական գործիչներ, հեղափոխական դեմոկրատներ Իլյա ՃավճավաձենԱկակի Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Դ․ Ծերեթելին և ուրիշներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանում և հաղորդակցվել Վիսարիոն ԲելինսկուԱլեքսանդր Գերցենի, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Նիկոլայ Չեռնիշևսկու հեղափոխական գաղափարներին։ Վրացական վաթսունականները («թերքդալեուլեբի») պայքարում էին վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ։

1860-ական թվականների վերջից Վրաստանի ձեռնարկություններում տեղի են ունեցել տնտեսական առաջին գործադուլները։ 1870-ական թվականներին, ռուս նարոդնիկների ազդեցությամբ ծնունդ առավ Վրաստանի նարոդնիկական շարժումը, 1870-ական թվականների վերջին առաջացան բանվորական խմբակներ։ Վրաստանի պրոլետարիատը ներգրավվում էր համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 1887 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Անդրկովկասի առաջին բանվորական կազմակերպություններից մեկը՝ «Բանվորական միությունը»։Թիֆլիսի Ներսիսյան դպրոց (1824-1924), հիմնադրել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին

1880-1890-ական թվականներին աճեց բանվորական խմբակների թիվը։ Մարքսիստական գաղափարների պրոպագանդմամբ հանդես եկան Ռուսաստանից և Ուկրաինայից եկած սոցիալ-դեմոկրատները (Ֆ․ Ե․ Աֆանասև, Ս․ Յա․ Ալիլուև, Ա․ Մ․ Կալյուժնի, Ի․ Ի․ Լուզին, Ֆ․ Ի․ Մայորով)։ 1892 թվականի վերջին ձևավորվեց վրացական մարքսիստական կազմակերպությունը՝ «Մեսամեդասի»-ն։ Վրաստանում գործադուլային շարժումը ձեռք էր բերում կազմակերպված բնույթ։ 20-րդ դարի սկզբին Վրաստանում բանվոր, շարժումը թևակոխեց նոր փուլ։

Սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ վրացական պրոլետարիատը սկսեց մասսայական քաղաքական պայքար։ 1900-1902 թվականներին խոշոր գործադուլներ եղան Թիֆլիսի, Բաթումի ձեռնարկություններում և ճիաթուրայի արդյունաբերական շրջանում։ Համառուսական մասշտաբի խոշոր հեղափոխական ելույթ էր 1902 թվականի Բաթումի գործադուլն ու ցույցը։ 1903 թվականի մարտին Թիֆլիսում կայացավ Կովկասյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարը։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակաշրջանում Վրաստանում ծավալվեց բանվորների և զինվորների հեղափոխական պայքար։ 1905 թվականի հունվարին 18 թվականի Թիֆլիսի երկաթուղային բանվորների գործադուլը վերածվեց համընդհանուրի։ Ոստիկանության հետ գյուղացիների զինված ընդհարումներ եղան Գորիի, Թիանեթի գավառներում, Կախեթի, Մեգրելիայի գյուղերում։

Գուրիայում իշխանությունն անցավ գյուղացիական կոմիտեների ձեռքը, բռնագրավվեց կալվածատիրական հողը, ստեղծվեցին զինված «կարմիր հարյուրակներ»։ Վրաստանում հոկտեմբերյան քաղաքական ցույցը վերածվեց զինված ապստամբության։ 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին առաջացան առաջին արհմիութենական կազմակերպությունները։ 1905 թվականի վերջին գրեթե ամբողջ Արևմտյան Վրաստանը և Արևելյան Վրաստանի մի մասը գտնվում էր ապստամբ ժողովրդի ձեռքին։ Ցարիզմը դաժանորեն ճնշեց ապստամբությունը։

Պետական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանի դրոշ

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն «Դրոշի մասին օրենքի»։ Բացի այդ էլ «Դրոշի մասին օրենքի» երկրորդ էջում գրվում է, թե ինչ սխեմայով է կազմվել դրոշը։ Երկարությունը հարաբերվում է լայնության, այնպես ինչպես 3։2։

Օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Թավիսուփլեբա

Վրաստանի պետական օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Պալիաշվիլու (18711933) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մեգրլաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի ԾերեթելուՎաժա ՓշավելուԳրիգոլա Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏարիԲնակչություն19002 000 000 մարդ19262 676 925 մարդ19393 540 589 մարդՏարիԲնակչություն19594 044 460 մարդ19704 686 412 մարդ19794 993 029 մարդՏարիԲնակչություն19895 400 841 մարդ20024 371 535 մարդ20143 729 500 մարդ[7]ՏարիԲնակչություն20163 720 400 մարդ20173 717 100 մարդ[8]

Վրաստանի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 729 635 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 53.5 մարդ/կմ։ Բնակչության աճը 2014 թվականի համեմատ կազմում է -14.7%: Վրաստանի ուրբանիզացվածության մակարդակը կազմում է 57,4%[9]: Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներադրբեջանցիներաբխազներաջարներհույներօսերքրդեր և այլ ազգեր։ Վրացիները պատկանում են իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական լեզվախմբին։ Հավատացյալները հիմնականում ուղղափառ քրիստոնյաններ են, մասամբ՝ մուսուլմաններ(Աջարիա)։ Կան նաև կաթոլիկության հետևորդներ։ Թույլ են բնակեցված Կոլխիդայի ճահճապատ դաշտավայրը և բարձր լեռնային գոտին։ Խտաբնակ են զարգացած երկրագործության շրջանները և ծովափնյա նեղ շերտը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրա-նախալեռնային, դաշտավայրա-հարթավայրային, սարահարթային և սարա- վանդանման ռելիեֆի ձեերը։Կազբեկ լեռ
(վրացերեն՝ ყაზბეგის, 5034 մ)

Վրաստանի հյուսիսը զբաղեցնում է Մեծ Կովկասը, որի համակարգը բաղկացած է Գլխավոր կամ Ջրբաժան և հարակից մի շարք լեռնաշղթաներից։ Դրանցից Վրաստանի սահմաններում նշանավոր են՝ ԳագրայիԲզիբիԿոդորիՍվանեթիԷգրիսիԼեչխումիՌաճայիԽարուլիԼոմիսիԳուդիսիՔարթլիիԿախեթի լեռնաշղթաները՝ հարավային լանջին, ԽոխիՇավանիԿիդեգանիԽեսուրեթի և Պիրիկիտի լեռնաշղթաները՝ հյուսիսային լանջին։

Ջրբաժան լեռնաշղթայից հյուսիս գտնվող լեռնաշղթաների վրա են Շհարա (5068 մ), Կազբեկ հրաբխային կոնը (5047 մ), Թեբուլոսմթա (4493 մ), Դոնոսմթա (4174 մ), Դիկլոսմթա (4285 մ) և այլ գագաթներ։ Մեծ Կովկասից հարավ՝ մերձլայնական ուղղությամբ, ձգվում է միջլեռնային դեպրեսիան, որը Ձիրուլի զանգվածով (Վերին Իմերեթյան սարավանդ) բաժանված է Կոլխիդայի և Իվերիայի (Կուրի արևմտյան մաս) հարթավայրա-բլրային իջվածքների։ Երկու իջվածքների զգալի մասերը կազմում են Կոլխիդայի դաշտավայրըՆերքին ՔարթլիիՍտորին ՔարթլիիԱլազանի (Կախեթի) ալյուվիալ հարթավայրերը։

Ավելի հարավ՝ լայնական ուղղությամբ, ձգվում են Փոքր Կովկասի վրացական մասի ՄեսխեթիՇավշեթիԹրիալեթիԼոքի միջին բարձրության (մինչև 2850 մ) լեռնաշղթաները։ Հանրապետության ծայր հարավում է Հարավային Վրացական հրաբխային բարձրավանդակը, որի ամենաբարձր կետը Աբուլ լեռն է (3301 մ)։Կոլխիդայի դաշտավայր

Վրաստանի տարածքը մտնում է Ալպիական ծալքավոր մարզի մեջ և բաժանվում մի շարք խոշոր միավորների։ Հյուսիսում՝ Մեծ Կովկասի առանցքային շրջանում է Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի անտիկլինորիումը։ Վերջինս կազմված է մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարներից։ Գլխավոր լեռնաշղթայի ծալքավոր հաստվածքները վրաշարժված են Մեծ Կովկասի հարավային լանջի ծալքավոր համակարգի նկատմամբ։

Մեծ Կովկասի տեկտոնական կառուցվածքներից դեպի հարավ (Կոլխիդայի դաշտավայրից մինչև Արտաքին Կախեթ) գտնվում է հիմնականում հերցինյան կոնսոլիդացում ունեցող Վրացական միջադիր զանգվածը։ Նստվածքային ծածկոցը կազմված է լեյասի կարմիր կրաքարերից, բայոսի պորֆիրիտային շերտախմբից, բաթի ածխաբեր շերտերից, վերին յուրայի խայտաբղետ գոյացումներից, կավիճ-էոցենի կարբոնատային ապարներից և մոլասներից։

Ավելի հարավ ձգվում է Աջարա-Թրիալեթի ծալքավոր համակարգը, որը բաղկացած է կավճի հրաբխածին ու կարբոնատային նստվածքներից և պալեոգենի տերիգեն ու հրաբխածին ապարներից։ Ծայր հարավում (Ջավախքի բարձրավանդակից մինչև Մառնեուլի դաշտավայր) տարածվում է հերցինյան կոնսոլիդացման երկրորդ միջլեռնային ստրուկտուրան՝ Արտվին-Բոլնիսի զանգվածը։ Ջավախքի բարձրավանդակը կազմված է պլիոցենի և պլեյստոցենի լավաներից։ Դեպի արևելք ընդհանուր խորասուզման հետևանքով զարգացած են մոլասները։ Ծալքավորությունն ընդհատվող է և մեղմաթեք։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղվարչելի

Հիմնական օգտակար հանածոներն են․ Վրացական զանգվածի սահմաններում մանգանի հանքաքարը (Ճիաթուրայի հանքավայրը), քարածուխը (ՏղիբուլիՏղվարչելի) և նավթը (Կոլխիդա, Արտաքին Կախեթ), որոնք կապված են մեզոզոյի, պալեոգենի և նեոգենի նստվածքների հետ։ Մեծ Կովկասի հյուսիսային լանջին կան բազմամետաղային և ծարիր-մկնդեղային հանքավայրեր։ Հարավում հայտնի է պղնձի խոշոր հանքավայր (Մառնեուլ)։ Տարածված են շինանյութերը (մարմարթերթաքարերտուֆեր, ցեմենտի հումք և այլն), հանքային և թերմալ աղբյուրները։

Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Արևմտյան Վրաստանի բլրանախալեռնային շրջաններում տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, Կոլխիդայի դաշտավայրում՝ ճահճայինի մերձարևադարձային պոդզոլային, Իվերյան հատվածում, միջլեռնային իջվածքներում՝ սևահողերը, շագանակագույն, դարչնագույն և մոխրադարչնագույն հողերը։

Լեռնաանտառային գոտում զարգացած են անտառային շագանակագույն, գորշ պոդզոլացված և հումուսակարբոնատային հողերը։ Ավելի բարձր տարածված են լեռնամարգագետնային հողերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլխիդայի դաշտավայրին (500-600 մ բարձրություններում) բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։

Հունվարի միջին ջերմաստիճանը 3-6 °C է, օգոստոսինը՝ 23- 24 °C, տարեկան տեղումները՝ 1200- 2800 մմ։ Իվերիայի իջվածքում, Կոլխիդայի համեմատ, ձմեռը ցուրտ է, -2 °C-ից մինչև 1,5 °C, տարեկան տեղումները քիչ են՝ 300-800 մմ։ Օգոստոսի միջին ջեր մաստիճանը 23-26 °C է։Կուր գետը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում

Միջլեռնային իջվածքի ցածրադիր մասերում տարեկան միջին ջերմաստիճանը 12-15 °C է։ Լեռնային շրջաններին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Տարեկան տեղումների քանակը Սև ծովին հարող լան ջերին 3000-4000 մմ է, արևելյան մասի լեռնային մարզերի ներքին շրջաններում՝ մինչև 600-800 մմ։ Ամենացածր ջերմաստիճանը լինում է փակ իջվածքներում, օրինակ, Ռաճայի լեռնաշղթայի Շաորի գոգավորությունում -35 °C-ից մինչև -40 °C է։

Վրաստանի հարավային լեռնային շրջաններին բնորոշ է չաւիավոր ցամաքային կլիման՝ թույլ ձնածածկույթով և խիստ ցուրտ ձմեռով։ Վրաստանում սառցադաշտերի (ավելի քան 605 հատ) ընդհանուր տարածությունը 520 քառ. կմ է։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը պատկանում են Սև և Կասպից ծովերի ավազաններին։

Խոշոր գետը Հայկական լեռնաշխարհի ամենահյուսիսային՝ Կուր գետն է՝ ՔվաբլիանիՄեծ և Փոքր ԼիախվիՄեջուտաԿասպիՔսանիԱրագվաԻորիԱլազանՓարվանաԹեձամԱլգեթիԽրամԴեբեդ և այլ վտակներով։ Կուրը թափվում է Կասպից ծով, ՌիոնըԻնգուրըԿոդորըՃորոխը՝ Սև ծով։

Գետերի սնումը խառն է, հիմնականում սառցադաշտային։ Հորդանում են գարնանը։ Աջարական ծովափնյա շրջաններին և Մեսխեթի լեռնաշղթայի լանջերին բնորոշ են աշնանաձմեռային վարարումները։ Արագահոսության շնորհիվ լեռնային գետերը միշտ չէ, որ ձմռանը սառցակալում են։

Վրաստանը հարուստ է էներգառեսուրսներով։ Գետերի ընդհանուր պոտենցիալ հզորությունը 18,2 միլիոն կվտ է, պոտենցիալ ռեսուրսները՝ 159,4 միլիարդ կվտ/ժ։ Լճերից նշանավոր են ՓարվանանԿարծախըՊալեոստոմըՏաբածղուրինՌիցան և այլն։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը բազմազան է ու ինքնատիպ։ Հաշվվում են ավելի քան 4500 տեսակ սպորավոր և ծաղկավոր բույսեր (ավելի շատ, քան ԽՍՀՄ ամբողջ եվրոպական մասի բուսատեսակները)։ Վրաստանը հարուստ է էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով (դիոսկորեապոնտական և կովկասյան մրտավարդկովկասյան արմավենիդափնեկեռասխուրմա և այլն)։

Cervus elaphus LC0367.jpg

Տարածքի 37%-ը անտառածածկ է։ Լեռնաանտառային ցածրադիր գոտին ներկայացված է լայնատերև խառն անտառներով (կաղնիբոխիշագանակենի), ավելի բարձր՝ Արևմտյան Վրաստանի լեռների վերին գոտում, Հարավային Օսիայի և Թրիալեթի լեռնաշղթաների արևմտյան մասերում տարածված են եղևնու և եղևնու մուգ ասեղնատերև անտառները, իսկ Թուշեթի և Խևսուրեթի բարձրլեռնային հովիտներում՝ սոճու անտառները։

Անտառային գոտու սահմանից վեր, 2800-3500 մ բարձրության վրա ալպյան մարգագետիններ են։ Տափաստանների մեծ մասը զբաղեցնում են կուլտուրական տնկարկները, բայց դրանք դեռևս ընդարձակ արեալ ունեն Իվերիայի իջվածքում և Վրաստանի հարավային լավային սարավանդներում։

Վրաստանի ֆաունան կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քարայծըկովկասյան լեռնային հնդկահավըբեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջըազնիվ եղջերունայծյամըլուսանըգայլըաղվեսընապաստակը են։

Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղսվել են 15 (այդ թվում՝ ԼագոդեխիԲորժոմիՌիցայի) արգելանոցներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև՝ Գիտությունը Վրաստանում

Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։

ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։

Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է առողջարանային տնտեսությունը — Սև ծովի ափի, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանի վարչական բաժանում

Մխարե (վրացերեն՝ მხარე), Վրաստանի վարչական բաժանման միավոր։ Թարգմանվում է որպես «տարածք»։ Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։

ԱբխազիաԱջարիաԳուրիայի մարզԻմերեթի մարզԿախեթի մարզՔվեմո ՔարթլիՄցխեթ
Մթիանեթ
Ռաճա-Լեչխում
և Քվեմո Սվանեթ
Սամեգրելո և
Զեմո Սվանեթ
Սամցխե-
Ջավախք
Շիդա-ԿարթլիԹբիլիսիՍև ծովՀայաստանԱդրբեջանՌուսաստանի ԴաշնությունԹուրքիաԹբիլիսի

Տարածքային պետը «պետության կոմիսարն» է (სახელმწიფო რწმუნებული, սախելմծիփո ռծմունեբուլի), ոչ պաշտոնապես «գուբերնատոր», որին նշանակում է հանրապետության նախագահը։

Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝



Թբիլիսի

Քութայիս

Բաթում
ՔաղաքԵրկրամասԲնակչությունՔաղաքԵրկրամասԲնակչությունդիտելքննարկելխմբագրել
Ռուսթավի

Զուգդիդի

Գորի
1ԹբիլիսիԹբիլիսի1,270,80010ԽաշուրՇիդա Քարթլի28.560
2ՔութայիսԻմերեթի մարզ186,30011ՍենակՍամեգրելո-Զեմո Սվանեթի28,082
3ԲաթումԱջարիա121,80612ԶեստափոնԻմերեթի մարզ24.200
4ՌուսթավիՔվեմո Քարթլի116,38413ԹելավԿախեթի մարզ21.800
5ԶուգդիդՍամեգրելո-Զեմո Սվանեթի75,55014ՄառնեուլՔվեմո Քարթլի20.100
6ԳորիՇիդա Քարթլի49,50015ՕզուրգեթԳուրիայի մարզ18.700
7ՓոթիՍամեգրելո-Զեմո Սվանեթի47,15016ՔոբուլեթԱջարիա18.600
8ՍուխումԱբխազիա43,70017ԱխալցխաՍամցխե-Ջավախք18.500
9ՍամտրեդիաԻմերեթի մարզ29,70018ԾղալտուբոԻմերեթի մարզ16.800

Վրաստանում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։ ԽՍՀՄ տարիներին երկաթուղիների երկարությունը 881 կմ-ից (1920) հասել է 1470 կմ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի (1941 — 1945) տարիներին Սև ծովի ափի երկայնքով կառուցվել է Ցխակայա — Սուխում-Տուապսե երկաթուղին։ ԲաքուԲաթում հիմնական երկաթուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի — ԹելավԳորիՑխինվալիԽաշուրիՎալեԶեստափոնճիաթուրաՍամտրեդիաՓոթիՕչամչիրաՏղվարչելիՌիոն — ՔութայիսՏղիբուլի են։ Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրաֆիկացված են։ Ավտոճանապարհների երկարությունը 22,3 հազար կմ է, որից 19,1 հզ․ կմ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի-Օրջոնիկիձե), Սևծովյանը (ԲաթումՆովոռոսիյսկ), Սամտրեդիա — Թբիլիսի — Բաքու մայրուղիները։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Բաքու — Բաթում նավթամուղով, գազամուղներով՝ Ադրբեջանից Հյուսիսային Կովկասից։ Տրանսպորտը զարգացած է ամենուր։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի շնորհիվ Վրաստանը կապվում է Հարավկովկասյան երկրների և Ռուսաստանի հետ։

Ծովային գլխավոր նավահանգիստներն են ԲաթումըՓոթինՍուխումը։

Երկրի գլխավոր օդանավակայաններն են ԹբիլիսինՔութայիսըՍուխումը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաճյուղ է ու հենվում է սեփական օգտակար հանածոների, աշխատանքային ռեսուրսների և հարմար աշխարհագրական դիրքի վրա։ Վերջինիս մեջ առաջնային տեղը պատկանում է գյուղատնտեսական հումքի մշակման ճյուղերին։ Սննդի ու թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի 2/3-ը։

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերության կարևոր արտադրատեսակներից են թեյըգինին և պտղաբանջարեղային պահածոները, հանքային ջրերը, որոնց զգալի մասը արտահանվում է։ Թեյի արտադրության հիմնական շրջանը Արևմտյան Վրաստանն է։ Գինեգործությունը զարգացած է Կախեթի մարզում և Ռիոնի գետի հովտում։ Պահածոների արդյունաբերությունը տեղաբաշխված է ամենուր։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները՝ բամբակյաբրդյամետաքսյա գործվածքների, կոշիկի, տեղաբաշխված են ԹբիլիսիԳորիՔութայիս քաղաքներում։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինության ճյուղերից հատկապես զարգացած է տրանսպորտի մեքենաշինությունը։ Թբիլիսիում թողարկվում են էլեկտրաքարշեր, ուղղաթիռներ, Քութայիսում՝ բեռնատար ավտոմեքենաներ, Փոթիում ու Բաթումում՝ նավեր։ Առաջատար ճյուղեր են նաև հաստոցաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը։ Ավտոմոբիլաշինության ու տրակտորաշինության կենտրոն է Քութայիսը, նավաշինական՝ Բաթումն ու Փոթին։ Մեքենաշինությանը մետաղով ապահովելու նպատակով Ռուսթավիում գործում էր մինչև 2000 թ. սև մետաղաձուլական կոմբինատ, որն աշխատում է սեփական ածխի ու մանգանի, ինչպես նաև Ադրբեջանի Դաշքեսանի հանքավայրից ներկրվող երկաթի հանքաքարի հիմքի վրա։

Հարավային Եվրոպա

Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան ԵվրոպաԵվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (ԻսպանիաՊորտուգալիաԱնդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը:

Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավարևելյան Ասիան:

Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները: Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից:

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբպատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով:

Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում: Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում: Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը:

Միջերկրածովյան Եվրոպան Եվրոպա աշխարհամասի հարավային տարածաշրջանն է: Աշխարհագրորեն այս տարածաշրջանի մեջ են մտնում Եվրոպայի երեք խոշոր թերակղզիները՝ ՊիրենեյանԱպենինյան և Բալկանյան, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող բազմաթիվ փոքր և միջին չափսերի կղզիներ:

Ներկայումս Հարավային Եվրոպա տարածաշրջանը Եվրոպայի ամենամեծ թվով պետություններ ունեցող տարածաշրջանն է (16 պետություն): Տարածաշրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1,3 մլն կմ²: Պետությունների մեծ մասը գտնվում են Միջերկրական ծովի ափին և դա է պատճառը, որ Հարավային Եվրոպան առավել հայտնի է, որպես Միջերկրածովյան Եվրոպա:Հարավային Եվրոպայի պետություններ

Այս տարածաշրջանի մաս կազմող պետություններն են՝Հարավարևմտյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի հարավարևմտյան սահմանների ներսում.

Հարավ-կենտրոնական Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի կենտրոնական սահմանների ներսում.

Հարավարևելյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի արևելյան սահմանների ներսում՝ Բալկանյան թերակղզու վրա.

Կղզի-պետություններ

Խոշոր կղզիներ

Երկրաբանություն

Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտում: Աշխարհագրական այս հատվածում տարածվում է ընդարձակ Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գեոսինկլինալայային գոտում տեղակայված պետություններին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ այս տարածքներում դեռևս չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները: Լեռնակազմական գործընթացները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։

Հարավային Եվրոպայի տարածքում գտնվում են Ալպ-հիմալայան գեոսինկլինալի միջադիր զանգվածները և մեզասինկլինորիումները՝ միջլեռնային ու նախալեռնային իջվածքներով:

Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (ՊիրենեյներՀյուսիսային ԱլպերԿարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Գեոսինկլինալի կենտրոնական գոտին այստեղ նահանջել է:

Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում։

Հարավային Եվրոպայի երկրները գրեթե զուրկ են տափաստաններից: Այստեղի տափաստանային բնական գոտիների մեծ մասը հերկված է։ Թերևս Հարավային Եվրոպայում տափաստաններ պահպանվել են միայն Պիրենեյան թերակղզում՝ Իսպանիայի կենտրոնական հատվածում և շատ չնչին քանակությամբ Սիցիլիա կղզում: Այդ աշխարհագրական շրջաններին բնորոշ է չոր ու տաք կլիմն, դարչնագույն կամ կարմրավուն հողերի առտությունը, ինչպես նաև խոտային ու թփուտային բուսականության գերակշռությունը։

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:
Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրսի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝ արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն, ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն): Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում համարվում է դրանց հատակը: Աշխարհագրական թաղանթը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք են ապարները, ջուրը, օդը, բույսերը, կենդանիները, հողը: Այդ բաղադրիչները միմյանցից տարբերվում են իրենց ֆիզիկական վիճակներով (պինդ, հեղուկ, գազային), կազմավորվածության աստիճանով (անկենդան, կենդանի, անկենդանի և կենդանիի համակցում հողը), քիմիական կազմով, ինչպես նաևակտիվության աստիճանով (կայուն ապար, հող, շարժունօդ, ջուր, ակտիվ կենդանի նյութ): Երբեմն
աշխարհագրական թաղանթի բաղադրիչներ են համարում նաև առանձին թաղանթները քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը և կենսոլորտը, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ, որովհետև որոշ ոլորտներ ամբողջությամբ չեն մտնում աշխարհագրական թաղանթի մեջ: Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի ամենաընդարձակ, առավել բարդ և բազմազան նյութական համակարգն է: Ընդ որում բարդ, որովհետև բաղկացած է
նյութական բազմաթիվ մարմիններից, դինամիկ, որովհետև անընդհատ փոփոխվող է,
ինքնակարգավորվող, որովհետև օժտված է որոշակի կայունությամբ, բաց, որովհետև
շրջակա միջավայրի հետ անընդհատ կատարվում է նյութերի, էներգիայի և
տեղեկույթի փոխանակություն: Աշխարհագրական թաղանթն անհամասեռ է: Այն ունի
հարկերով ուղղահայաց կառուցվածք՝ բաղկացած առանձին ոլորտներից: Նրանում
նյութերը բաշխված են ըստ խտության, ընդ որում՝ որքան բարձր է նյութի խտությունը,
այնքան ներքևում է այն գտնվում: Այդուհանդերձ, աշխարհագրական թաղանթն առավել
բարդ կառուցվածք ունի ոլորտների փոխշփման հատվածներում. Մթնոլորտի և
քարոլորտի (ցամաքի մակերևույթին), մթնոլորտի և ջրոլորտի (Համաշխարհային
օվկիանոսի մակերևույթին), ջրոլորտի և քարոլորտի (Համաշխարհային օվկիանոսի
հատակին), ինչպես նաև օվկիանոսների առափնյա գոտում, որտեղ փոխշփվում են
ջրոլորտը, քարոլորտը և մթնոլորտը:
Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ստորին շերտը, քարոլորտի վերին
շերտը և ջրոլորտը, կենսոլորտն ու մարդոլորտն ամբողջությամբ: Աշխարհագրական
թաղանթի ոլորտները միմյանցից մեկուսացված չեն: Ընդհակառակը՝ դրանք իրար հետ
սերտ կապված են, փոխազդում են միմյանց վրա, ներթափանցում են մեկը մյուսի մեջ:
Աշխարհագրական թաղանթի ոլորտների փոխազդեցության շնորհիվ է առաջացել հողը:
Այդ փոխազդեցությունների շնորհիվ բարենպաստ պայմաններ են գոյացել կյանքի
ծագման, զարգացման ու տարածման համար, որն էլ իր հերթին շատ կարևոր դեր է
խաղացել աշխարհագրական թաղանթի հետագա վերափոխման և բարդացման գործում:
Վերջապես, այդ թաղանթի սահմաններում առաջացավ մարդը, որի համար
աշխարհագրական թաղանթը դարձավ և՛ ապրելու, և՛ տնտեսական գործունեության
միջավայր: Եվ ահա այդպես, միլիոնավոր տարիների ընթացքում Երկրի ոլորտների
ներթափանցման և փոխազդեցության շնորհիվ էլ գոյացել է աշխարհագրական թաղանթը:
 Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը: Աշխարհագրական
թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը: Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ
աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց
հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ
համակարգի փոփոխություն: Ու թեև աշխարհագրական թաղանթի յուրաքանչյուր
բաղադրիչ գոյություն ունի և զարգանում է իրեն հատուկ օրենքներով, դրանցից ոչ մեկը
մեկուսացված գոյություն ունենալ և զարգանալ չի կարող: Աշխարհագրական թաղանթի
ամբողջականությունը կանխորոշում է նրանում տեղի ունեցող նյութերի և էներգիայի
շրջապտույտը:
Աշխարհագրական թաղանթի միասնականությունը պատկերացնելու համար կարելի է
դիտարկել բազմաթիվ օրինակներ: Դրանցից ակնառուն, թերևս, կլիմայի գլոբալ
տաքացումն է մեր օրերում, որի ժամանակ տեղի է ունենում ԵրկրիԱրեգակից ստացված և ծախսված ջերմության հավասարակշռության խախտում: Գիտնականները գտնում են, որ ներկայումս Երկիր ավելի շատ արեգակնային էներգիա է հասնում, քան նրանից հեռանում է, ինչի արդյունքում էլ Երկրի ջերմությունն աստիճանաբար բարձրանում է (հազարավոր և միլիոնավոր տարիներ առաջ հակառակն է եղել, և Երկրի վրա սկսվել է սառցապատումը): 20–րդ դարում օդի ջերմության բարձրացումը 10–ով առաջ է բերել, օրինակ, համաշխարհային ջրային հաշվեկշռի խախտում: Տաքացումը հանգեցրել է օվկիանոսների մակերևույթից ջրի գոլորշացման ավելացմանը և ամպամածության մեծացմանը ինչպես օվկիանոսների, այնպես էլ մայրցամաքների վրա: Մթնոլորտային տեղումներն ավելացել են օվկիանոսների և դրանց մերձակա ցամաքային տարածքների վրա, սակայն ներցամաքային շրջաններում կրճատվել են: Ջերմության բարձրացումը հանգեցրել է սառցադաշտերի մակերեսների զգալի կրճատմանը: Ջրի համաշխարհային հաշվեկշռի նման փոփոխությունը պատճառ է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը տարեկան միջին հաշվով 1,5 մմ–ով (մյուս հետևանքների մասին փորձե՛ք պարզել դասընկերների հետ): Աշխարհագրական թաղանթի ամբողջականության ճիշտ գնահատումն ունի գործնական կարևոր նշանակություն: Աշխարհագրական թաղանթի միասնականության օրենքը մեզ հուշում է, որ ցանկացած տարածքում մարդու կողմից արտադրական գործունեություն ծավալելուց առաջ անհրաժեշտ է նախապես, ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել դրա աշխարհագրական իրադրությունը, պարզել բազադրիչների միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերը, որից հետո միայն կատարել համապատասխան քայլեր: Եվ եթե հաշվի չառնվեն բնության մեջ եղած այդ նուրբ կապերը, ապա դա կարող է ունենալ բնությունն աղքատացնող անդառնալի հետևանքներ: Աշխարհագրական թաղանթի ամբողջականության օրենքի գործնական նշանակությունն առանձնապես մեծացել է մեր օրերում, երբ գնալով ընդարձակվում, լայնանում և խորանում է մարդու ներգործությունը բնության վրա: Գիտատեխնիկական առաջընթացի մեր ժամանակաշրջանում առանց աշխարհագրական թաղանթի ամբողջականության, նրա բաղադրամասերի միջև գոյություն ունեցող պատճառահետևանքային կապերի մասին հստակ պատկերացումների հնարավոր չէ բնության զարգացումը տանել ցանկալի հունով: Եվ եթե առանց այդ ամենը իմանալու է մարդը ծավալում իր տնտեսական գործունեությունն աշխարհագրական թաղանթում, ապա նշանավոր աշխարհագրագետ Դ. Լ. Արմանդի դիպուկ բնորոշմամբ. «Անտեղյակ մարդկանց ներխուժումը բնության պատճառական նուրբ կապերի ոլորտի մեջ նման կլինի իշամեղուների ներխուժմանը սարդոստայնի մեջ»: Աշխարհագրական թաղանթի մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է: Ռիթմիկություն ասելով՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը ժամանակի մեջ: Նման երևույթի ամեն մի կրկնություն արտաքնապես է միայն նման, իսկ իրականում այն էությամբ զգալիորեն տարբերվում է իր նախորդից: Առանց այդպիսի փոփոխության զարգացում հնարավոր չէ: Ռիթմիկությունը հատուկ է թաղանթը կազմող բոլոր բաղադրամասերին: Ռիթմիկություն ունեն քարոլորտում սեյսմիկ երևույթները,
հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող
գործընթացներըջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները, ջրոլորտում ջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի
ընդարձակումը և նահանջը, կենսոլորտումբույսերի և կենդանիների աճն ու զարգացումը: Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ պարբերական (կանոնավոր) և
ցիկլային (փոփոխական):
Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն
են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված
ռիթմիկ երևույթները: Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն
չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները:
Ցիկլային ռիթմերն ունեն տևողության միջինացված արժեք: Օրինակ՝ Արեգակի
ակտիվության ցիկլերի միջին տևողությունը 11 տարի է, բայց դրանց միջև ընկած
ժամանակահատվածը կարող է տևել 1–14 տարի:
Ըստ տևողության՝ տարբերում են օրական, տարեկան, ներդարավոր (մի քանի տարուց
մինչև տասնամյակներ), գերդարավոր (չափում են հազարամյակներով, տասնյակ և
հարյուրավոր հազարամյակներով), երկրաբանական (կրկնվում են միլիոնավոր տարիներ
հետո) ռիթմեր: Օրական ռիթմերն աշխարհագրական թաղանթում երևույթների
փոփոխություններն են, որոնք կապված են գիշերվա և ցերեկվա հերթափոխության հետ:
Տարեկան ռիթմերը աշխարհագրական թաղանթում արտահայտվում են տարվա
եղանակներից կախված՝ լանդշաֆտներում դիտվող փոփոխությունների կանոնավոր
կրկնությամբ: Ներդարավոր ռիթմերից առավել լավ ուսումնասիրված են 11 և 20–50
տարին մեկ կրկնվող ռիթմերը: Սրանցից 11 տարվա տևողություն ունեն
արևաերկրաֆիզիկական ծագման ռիթմերը, որոնք պայմանավորված են Արեգակի
ակտիվության տատանումներով: 30–35 տարվա ընթացքում խոնավ և զով տարիների
շարքը փոխվում է տաք և չոր տարիների շարքի: 20–50 տարի պարբերությամբ ռիթմերը
գոյություն ունեն նաև գետերի ու լճերի ջրապարունակության, լեռնային սառցադաշտերի
հնէաշխարհագրական ռեժիմում: Գերդարավոր ռիթմերից առանձնապես լավ
արտահայտված են 1800–1900 տարի տևողությամբ կլիմայական ռիթմերը: Այդպիսի
ռիթմերի ծագման պատճառը, գոյություն ունեցող տեսակետների համաձայն, Երկիր–
Արեգակ–Լուսին համակարգում մարմինների փոխդասավորության բնույթն է: Այսպես,
եթե այդ երեք մարմինները գտնվում են նույն հարթության մեջ և նույն ուղղության վրա,
ընդ որում՝ Երկիրն այդ ժամանակ գտնվում է արևամոտ կետում, իսկ ԼուսինըԱրեգակի և Երկրի միջև, ապա նման իրավիճակում Երկրի ամբողջ զանգվածում կուժեղանա մակընթացությունը, որն առավել մեծ չափերով կարտահայտվի օվկիանոսների խոր ջրերի վեր բարձրացմամբ, որը և կառաջացնի խոնավ, մեղմ ու զով կլիմայական իրադրություն: Կլիմայական պայմանների նման ռիթմիկ տատանումներն, անշուշտ, իրենց ազդեցությունն են ունենում աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրամասերի վրա: Երկրաբանական ցիկլերը առավել երկարատև պարբերություն ունեցող երևույթների կրկնություններն են: Գտնում են, որ այդպիսի ռիթմերի պատճառը երկրագնդի ընդերքում տեղի ունեցող երկրաբանական գործընթացներն են՝ չբացառելով նաև այդ գործընթացում աստղաբաշխական գործոնների դերը: Երկրաբանական ամենաերկար ցիկնելն ունեն 165–180 մլն տարի պարբերություն և, ըստ երևույթին, համընկնում են արեգակնային համակարգության գալակտիկական տարվա տևողության հետ (200–230 մլն տարի):
Գալակտիկական տարին Գալակտիկայի շուրջը արեգակնային համակարգության
կատարած մեկ լրիվ պտույտի ժամանակամիջոցն է: Բնության ռիթմերի ուսումնասիրումը
և բացահայտումը կարևոր է աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող
գործընթացները կանխատեսելու և գիտական ու գործնական հարցերում ճիշտ
կողմնորոշվելու համար:

1․  Որո՞նք են աշխարհագրական թաղանթի հիմնական առանձնահատկությունները: 

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի, մթնոլորտի ստորին շերտի, ամբողջ ջրոլորտի, կենսոլորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է, որի միասնականությունը ապահովվում է նյութի և էներգիայի շրջապտույտի շնորհիվ:

Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի ամենաընդարձակ, առավել բարդ և
բազմազան նյութական համակարգն է:

Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը:Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը:Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ համակարգի փոփոխություն:Ու թեև աշխարհագրական թաղանթի յուրաքանչյուր բաղադրիչ գոյություն ունի և զարգանում է իրեն հատուկ օրենքներով, դրանցից ոչ մեկը մեկուսացված գոյություն ունենալ և զարգանալ չի կարող:

2. Սխեմատիկորեն պատկերե՛ք աշխարհագրական թաղանթի տարածման սահմանները:

photo.png

3. Աշխարհագրական թաղանթի ամբողջականության վերաբերյալ բերե՛ք ձեր օրինակները:

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

 5. Ի՞նչ է ռիթմիկությունը: Որո՞նք են ռիթմիկության տեսակները:

Աշխարհագրական թաղանթի մյուս հիմնական հատկանիշը ռիթմիկությունն է:
Ռիթմիկությունը՝ միանման երևույթների կրկնությունն է ժամանակի մեջ:

Ռիթմիկություն ունեն քարոլորտում` սեյսմիկ երևույթները,հրաբխականությունը, լեռնակազմական գործընթացները, մթնոլորտում դիտվող գործընթացները` ջերմաստիճանի, տեղումների, ճնշման փոփոխությունները, ջրոլորտում` ջրատարողությունը և լճերի մակարդակի տատանումները, սառցադաշտերի ընդարձակումը և նահանջը, կենսոլորտում` բույսերի և կենդանիների աճն ու զարգացումը:
Առանձնացնում են ռիթմիկության երկու տեսակ` պարբերական (կանոնավոր) և
ցիկլային (փոփոխական):
Պարբերական ռիթմերը կրկնվում են որոշակի ժամանակամիջոցից հետո: Այդպիսինն
են, օրինակ, իր առանցքի շուրջը կամ Արեգակի շուրջը Երկրի պտույտի հետ կապված
ռիթմիկ երևույթները:

Ցիկլային ռիթմերը, փոփոխական են, որոշակի պարբերություն
չունեն: Դրանցից են կլիմայական փոփոխությունները, սառցապատումները: