Ճանապարհորդություն դեպի Աշնակ, Դաշտադեմ և Սուսեր

Ճանապարհորդությունը բավականին հետաքրքիր էր: Այցելություններ եղան տարբեր պատմական վայրեր գյուղեր, որտեղ պարզ երևում էր հայ մարդու հյուրընկալ բնավորությունը։ Աշնակ գյուղում ձեռք բերեցի տեղացի ընկեր, այդ ընկերոջ հետ մենք ուղևորվեցինք Աշոտ Երկաթի ամրոց, բայց ամրոցից միայն ավերակներն էին պահպանվել։ Ամրոցը տեսնելուց հետո ուղևորվեցինք դեպի Աշնակի դպրոց, որտեղ ևս անցավ շատ լավ։

Սուսեր

Սուսեր գյուղում շատ հաճելի հյուրընկալություն մեզ դիմավորեց, սուսերցիների հետ անցկացրել ենք քիչ, բայց լի՛ է անցել այդ քիչ ժամանակը։ Խոսել ենք ամենից գիտությունից միջև քաղաքականություն։

Դեպի Երևան

Դեպի Երևան ճանապարհը անցավ Հայ-թուրքական սահմանով այդ պահին այդքան էլ լավ զգացողություններ ինձ չպատեցին։

Հին ու նոր սերունդների բախում, և դրա հետևանքով առաջացած խնդիրներ

Նախագիծ

Սերունդների բախումը անմիջականորեն կապված է մեր իրականության հետ։ Մենք տեղյակ ենք, որ հատկապես հետ խորհրդային Հայաստանում կա ծայրահեղ կարծիքների բախում։ ԵՒ այդ առիթ հանդիսացավ որպեսզի կազմակերպվի այս բանավեճը նախկին և ներկա սերունդների միջև։

Մասնակիցներ

Մայր դպրոցի դասավանդողներ և աշակերտներ։