Գործնական քերականություն

1․ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար(գնահատողական), արդարև(հաստատական), անշուշտ(հաստատական), միայն(սահմանափակման), ահավասիկ(գնահատողական), ի դեպ(),
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ(ժխտական), չէ՛(ժխտական), գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ(սահմանափակման), գոնե, կարծես թե,
սոսկ(սահմանափակման), միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհետ։

2․ Գտի՛ր վերաբերականները.
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։

Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։

Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…

3. Տրված վերաբերականները գրի՛ր ըստ կազմության՝ գոնե, նույնիսկ, իբր, անպատճառ, իբրև թե, ահա, կարծես թե, բարեբախտաբար։

4. Կետադրի՛ր տրված նախադասությունները։
Իրոք նրան չէր հաջողվել որևէ աշխատանք գտնել: Ոչ դա միայն ինձ է վերաբերում: Ընկերս անշուշտ միշտ ինձ հետ է: Արդյոք լուծում ունի այս հարցը:

5. Գտի՛ր վերաբերականները, նշի՛ր տեսակը:
Իմ ուզածի պես էլ եղավ: Իհարկե իմ սրտով է այդ պատմությունը: Գեթ մի բառ ասա, մի բան խոսիր: Ցավոք, մեզնից ոչինչ կախված չէր: Թերևս այս մասին նորից խոսենք: Այդ պատմությունը, ո՛չ, չի կարող որևէ դեր ունենալ:

6. Հարցերին պատասխանի՛ր վերաբերականների միջոցով։
1. Դու վստահո՞ւմ ես ընկերներիդ:
2. Գո՞հ ես  տանն անցկացրածդ օրերից:
3. Համացանցը քեզ օգնո՞ւմ է:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s