Կանադա

Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի և Յուկոնի միջև) և ձգվում է Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչև Խաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում[28]։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով[29]։ Այն ծովային սահման ունի նաև Ֆրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) և Դանիայի (Գրենլանդիա) հետ։ 1925 թվականից Կանադային է պատկանում Արկտիկայի մի մասը[28] (աշխարհագրական կոորդինատներն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚[30]), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է Ալերտում (Նունավուտ), Էլսմիր կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև Կանադայի զինված ուժերի ռազմաբազան (Հյուսիսային բևեռից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)[31]։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունից հետո[11]։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում[32]։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ[33]։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը[34]։

Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը Քվեբեկ-Վինձոր միջանցքն է, որը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի հարթավայրային ափերի երկայնքով և Մեծ Լճերի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է Կանադական վահանը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ[32]։

Կանադայի արևելքում Սուրբ Լավրենտիոս գետը թափվում է Սուրբ Լավրենտիոս ծոցը՝ ունենալով աշխարհի ամենամեծ գետաբերանը, որտեղ գտնվում է Նյուֆաունդլենդ կղզին, իսկ Էդուարդ արքայազնի կղզին գտնվում է դրանից դեպի հարավ։ Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիան առանձնացված են Ֆանդի ծոցով, որը հայտնի է աշխարհի ամենաբարձր մակընթացությամբ։ Այդ 4 մերձծովյան նահանգները գտնվում են Քվեբեկից դեպի արևելք։ Օնտարիոն և Հուդզոնի ծոցը գտնվում են Կանադայի կենտրոնում, մինչդեռ Մանիտոբայից դեպի արևմուտք Սասկաչևանի և Ալբերտայի միջև ձգվում են կանադական պրերիաների ընդարձակ հարթավայրերը մինչև Ժայռոտ լեռները, որոնք առանձնացնում են դրանք Բրիտանական Կոլումբիայից։


Նիագարա ջրվեժն Օնտարիոյում։
60-րդ զուգահեռականից դեպի հյուսիս տեղակայված են 3 կանադական տարածքները՝ Նունավուտ, Հյուսիսարևմտյան տարածքներ և Յուկոն։ Այստեղ կան բազմաթիվ լճեր (դրանցից ամենախոշորներն են՝ Մեծ Արջի լիճը և Ստրուկների մեծ լիճը), որոնք հատում է Կանադայի ամենաերկար գետը՝ Մակենզին։ Բացի այդ, Կանադական Հյուսիսի տարածքները հյուսիսից սահմանակցում են մեծ արշիպելագի, կանադական արկտիկական արշիպելագի հետ, որոնք ներառում են աշխարհի խոշորագույն կղզիները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s