Ամերիկա

ԱՄՆ֊ի տարածքը կազմում է մոտ 9,841,955 կմ2[27], որից 7,663,940.6 կմ2֊ը կազմում են ոչ սահմանակցված հողերը։ Ալյասկան, որը ԱՄՆ֊ի սահմանակցված նահանգներից անջատված է Կանադայով ամենամեծ նահանգն է՝ 1,717,856.2 կմ2 մակերեսով։ Հավայան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Ամերիկայի հարավ֊արևմուտքում, ունեն 28,311 կմ2 մակերես։ Պուերտո Ռիկոն, Ամերիկյան Սամոան, Գուամը, Հյուսիսային Մարիանյան կղզիները և Ամերիկյան Վիրջինյան կղզիները միասին զբաղեցնում են 23,789 կմ2 տարածք[28]։ Տարածքի մեծությամբ Միացյալ Նահանգները երրորդն են՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո[29]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի 3-րդ կամ 4-րդ ամենամեծ պետությունն է ցամաքային և ջրային տարածքների ընդհանուր մակերեսով՝ Ռուսաստանից և Կանադայից հետո, Չինաստանից առաջ կամ հետո։ Ոչ միանշանակ դասակարգման պատճառը Չինաստանի և Հնդկաստանի վիճելի տարածքներն են, որոնք եթե հաշվարկվում են Չինաստանի մաս՝ Միացյալ Նահանգները չորրորդն են դառնում[fn 1]։ Բացի այդ, սա կապված է նաև նրա հետ, թե ինչպես է հաշվարկվում ԱՄՆ֊ի տարածքը։ Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, օրինակ, ԱՄՆ֊ի տարածքը կազմում է 9,525,067 կմ2 քանի որ հաշվի չեն առնվում պետության ափամերձ և տարածքային ջրերը[30]։ Համաշխարհային փաստերի գրքի (The World Factbook) համաձայն՝ ԱՄՆ֊ի տարածքը 9,833,517 կմ2 է, քանի որ այս տարածքները հաշվի են առնվում[31]։


Կլիմայի(չաշխատող հղում) դասակարգումն ըստ Կյոպենի
Ատլանտյան ծովափի ափամերձ հարթությունը մեծացնում է տերևաթափ անտառների և Պիդմոնտ սարահարթի զբաղեցրած տարածությունը[32]։ Ապալաչյան լեռները արևելյան ծովափը բաժանում են Մեծ լճերից և Միջին Արևմուտքի կանաչ տարածքներից[33]։ Միսիսիպի֊Միսուրի գետը՝ աշխարհի չորրորդ ամենաերկար գետը, հոսում է հիմնականում երկրի սրտով՝ հյուսիսից հարավ։ Մեծ Հարթավայրերի հարթ և բերքատու պրերիաները ձգվում են արևմուտքում՝ հարավ֊արևելքում սահմանազատվելով Ներքին Բարձրավանդակով[33]։

Ժայռոտ լեռները գտնվում են Մեծ Հարթավայրերի արևմտյան սահմանում և ձգվում են երկրի հյուսիսից հարավ՝ Կոլորադոյում հասնելով 4,300 մ բարձրության[34]։ Ավելի արևմուտք գտնվում է ժայռոտ Մեծ Ավազանը և անատապատներ, որոնցից են Չիուաուա և Մոխավե անապատները[35]։ Սիեռա Նևադա և Կասկադային լեռնաշղթաները ձգվում են Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով՝ երկուսն էլ հասնելով 4,300 մ բարձրության։ Մայրցամաքային ԱՄՆ֊ի ամենաբարձր և ցածր կետերը Կալիֆոռնիա նահանգում են[36], իրարից ընդամենը 135 կմ հեռավորության վրա[37]։ Ալյասկայի Դենալի գագաթը, ունենալով 6,190.5 մ բարձրություն, համարվում է ԱՄՆ֊ի և ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը[38]։ Ալյասկայի Ալեքսանդրի արշիպելագում և Ալեուտյան կղզիներում շատ են ակտիվ հրաբուխները, Հավայան կղզիները կազմված են հրաբխային կղզիներից։ Յելոուսթոն ազգային պարկի տակ գտնվող գերհրաբուխը մայրցամաքի ամենամեծ հրաբխային զանգվածն է[39]։ ԱՄՆ֊ն աշխարհի ամենաշատ էկոշրջաններ ունեցող պետությունն է[40]։

Միացյալ Նահանգները իր չափով և աշխարհագրական բազմազանությամբ ունի ամենաշատ կլիմայի տեսակները։ 100-րդ միջօրեականից արևելք կլիման փոփոխվում է հյուսիսում խոնավ մայրցամաքայինից մինչև հարավում խոնավ մերձարևադարձային[41]։ 100-րդ միջօրեականի արևմուտքի Մեծ Հարթավայրերում կլիման կիսաչորային է։ Արևմտյան լեռների մեծամասնության կլիման ալպյան է։ Կլիման չորային է Մեծ Ավազանում, հարավ֊արևմուտքի անապատնում, միջերկրածովյան՝ Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում, օվկիանոսային՝ Օրեգոնի, Վաշինգտոնի ափամերձ հատվածում և հարավային Ալյասկայում։ Ալյասկայի մեծամասնության կլիման մերձարկտիկական է կամ բևեռային։ Հավայան կղզիներում և Ֆլորիդայի հարավային հատվածում կլիման արևադարձային է, ինչպես նաև արևադարձային է Կարիբյան և խաղաղօվկիանոսյան տարածքների բնակեցված շրջանների կլիման[42]։ Էքստրեմալ եղանակը հազվադեպ չի հանդիպում․ Մեքսիկական ծոցի սահմանամերձ նահանգներում շատ են լինում արևադարձային ցիկլոններ․ աշխարհի տորնադոների մեծամասնությունը տեղի է ունենում հենց ԱՄՆ֊ում[43]։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s