Աֆրիկա

Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։ Գլխավոր միջօրեականը անցնում է նրա արևմտյան մասով։ Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։ Մայրցամաքը հյուսիսից-հարավ ձգվում է 8000 կմ., իսկ արևմուտքից-արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ. (հյուսիսում)։ Նրա ծայրակետերն են. հյուսիսում՝ Էլ-Աբյադ (հս. լ. 32°20’), հարավում՝ Ասեղի (հվ. լ. 34°52’), արևմուտքում՝ Ալմադի (արմ. երկ. 17°32’), արևելքում՝ Ռաս-Հաֆուն (Հաֆուն; արլ. երկ. 51°23’) հրվանդանները։

Ափերի գծագրություն Խմբագրել
Աֆրիկայի ափերը արևմուտքից և հյուսիսից ողողում են Ատլանտյան, իսկ արևելքից՝ Հնդկական օվկիանոսի ջրերը։ Հյուսիսում Աֆրիկան Եվրոպայից բաժանվում է Ջիբրալթարի խոր ու նեղ նեղուցով և Միջերկրական ծովով, իսկ հյուսիս-արևելքում՝ Ասիայից՝ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով։

Աֆրիկայի ափագիծը քիչ է կտրատված։ Խոշոր ծովածոցը Գվինեականն է, խոշոր կղզին՝ Մադագասկարը, խոշոր թերակղզին՝ Սոմալին։ Համեմատաբար փոքր են Ազորյան, Մադեյրա, Կանարյան, Կանաչ հրվանդանի, Սուրբ Հեղինե (Ատլանտյան օսկիանոսում), Զանզիբար, Կոմորյան, Սեյզելյան, Ամիրանտյան, Մասկարենյան, Սոկկոտրա (Հնդկական օվկիանոսում) կղզիները։

Մադագասկարը մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի լայն նեղուցով։

Ամերիկա

ԱՄՆ֊ի տարածքը կազմում է մոտ 9,841,955 կմ2[27], որից 7,663,940.6 կմ2֊ը կազմում են ոչ սահմանակցված հողերը։ Ալյասկան, որը ԱՄՆ֊ի սահմանակցված նահանգներից անջատված է Կանադայով ամենամեծ նահանգն է՝ 1,717,856.2 կմ2 մակերեսով։ Հավայան կղզիները, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Հյուսիսային Ամերիկայի հարավ֊արևմուտքում, ունեն 28,311 կմ2 մակերես։ Պուերտո Ռիկոն, Ամերիկյան Սամոան, Գուամը, Հյուսիսային Մարիանյան կղզիները և Ամերիկյան Վիրջինյան կղզիները միասին զբաղեցնում են 23,789 կմ2 տարածք[28]։ Տարածքի մեծությամբ Միացյալ Նահանգները երրորդն են՝ Ռուսաստանից և Չինաստանից հետո[29]։

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի 3-րդ կամ 4-րդ ամենամեծ պետությունն է ցամաքային և ջրային տարածքների ընդհանուր մակերեսով՝ Ռուսաստանից և Կանադայից հետո, Չինաստանից առաջ կամ հետո։ Ոչ միանշանակ դասակարգման պատճառը Չինաստանի և Հնդկաստանի վիճելի տարածքներն են, որոնք եթե հաշվարկվում են Չինաստանի մաս՝ Միացյալ Նահանգները չորրորդն են դառնում[fn 1]։ Բացի այդ, սա կապված է նաև նրա հետ, թե ինչպես է հաշվարկվում ԱՄՆ֊ի տարածքը։ Բրիտանիկա հանրագիտարանի համաձայն, օրինակ, ԱՄՆ֊ի տարածքը կազմում է 9,525,067 կմ2 քանի որ հաշվի չեն առնվում պետության ափամերձ և տարածքային ջրերը[30]։ Համաշխարհային փաստերի գրքի (The World Factbook) համաձայն՝ ԱՄՆ֊ի տարածքը 9,833,517 կմ2 է, քանի որ այս տարածքները հաշվի են առնվում[31]։


Կլիմայի(չաշխատող հղում) դասակարգումն ըստ Կյոպենի
Ատլանտյան ծովափի ափամերձ հարթությունը մեծացնում է տերևաթափ անտառների և Պիդմոնտ սարահարթի զբաղեցրած տարածությունը[32]։ Ապալաչյան լեռները արևելյան ծովափը բաժանում են Մեծ լճերից և Միջին Արևմուտքի կանաչ տարածքներից[33]։ Միսիսիպի֊Միսուրի գետը՝ աշխարհի չորրորդ ամենաերկար գետը, հոսում է հիմնականում երկրի սրտով՝ հյուսիսից հարավ։ Մեծ Հարթավայրերի հարթ և բերքատու պրերիաները ձգվում են արևմուտքում՝ հարավ֊արևելքում սահմանազատվելով Ներքին Բարձրավանդակով[33]։

Ժայռոտ լեռները գտնվում են Մեծ Հարթավայրերի արևմտյան սահմանում և ձգվում են երկրի հյուսիսից հարավ՝ Կոլորադոյում հասնելով 4,300 մ բարձրության[34]։ Ավելի արևմուտք գտնվում է ժայռոտ Մեծ Ավազանը և անատապատներ, որոնցից են Չիուաուա և Մոխավե անապատները[35]։ Սիեռա Նևադա և Կասկադային լեռնաշղթաները ձգվում են Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով՝ երկուսն էլ հասնելով 4,300 մ բարձրության։ Մայրցամաքային ԱՄՆ֊ի ամենաբարձր և ցածր կետերը Կալիֆոռնիա նահանգում են[36], իրարից ընդամենը 135 կմ հեռավորության վրա[37]։ Ալյասկայի Դենալի գագաթը, ունենալով 6,190.5 մ բարձրություն, համարվում է ԱՄՆ֊ի և ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը[38]։ Ալյասկայի Ալեքսանդրի արշիպելագում և Ալեուտյան կղզիներում շատ են ակտիվ հրաբուխները, Հավայան կղզիները կազմված են հրաբխային կղզիներից։ Յելոուսթոն ազգային պարկի տակ գտնվող գերհրաբուխը մայրցամաքի ամենամեծ հրաբխային զանգվածն է[39]։ ԱՄՆ֊ն աշխարհի ամենաշատ էկոշրջաններ ունեցող պետությունն է[40]։

Միացյալ Նահանգները իր չափով և աշխարհագրական բազմազանությամբ ունի ամենաշատ կլիմայի տեսակները։ 100-րդ միջօրեականից արևելք կլիման փոփոխվում է հյուսիսում խոնավ մայրցամաքայինից մինչև հարավում խոնավ մերձարևադարձային[41]։ 100-րդ միջօրեականի արևմուտքի Մեծ Հարթավայրերում կլիման կիսաչորային է։ Արևմտյան լեռների մեծամասնության կլիման ալպյան է։ Կլիման չորային է Մեծ Ավազանում, հարավ֊արևմուտքի անապատնում, միջերկրածովյան՝ Կալիֆոռնիայի ափամերձ շրջաններում, օվկիանոսային՝ Օրեգոնի, Վաշինգտոնի ափամերձ հատվածում և հարավային Ալյասկայում։ Ալյասկայի մեծամասնության կլիման մերձարկտիկական է կամ բևեռային։ Հավայան կղզիներում և Ֆլորիդայի հարավային հատվածում կլիման արևադարձային է, ինչպես նաև արևադարձային է Կարիբյան և խաղաղօվկիանոսյան տարածքների բնակեցված շրջանների կլիման[42]։ Էքստրեմալ եղանակը հազվադեպ չի հանդիպում․ Մեքսիկական ծոցի սահմանամերձ նահանգներում շատ են լինում արևադարձային ցիկլոններ․ աշխարհի տորնադոների մեծամասնությունը տեղի է ունենում հենց ԱՄՆ֊ում[43]։

Կանադա

Կանադան մեծությամբ երկրորդն է աշխարհում և դա է պատճառը, որ այն վայելում է բազում կլիմայական փոփոխություններ. սառցեգագաթներ հյուսիսում և շքեղ բուսականություն հարավում։ Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Տարածքի 75 %-ը զբաղեցնում է հյուսիսային գոտին։ Կանադան ընդհանուր ցամաքային սահման ունի ԱՄՆ-ի հետ՝ հարավում և հյուսիս-արևմուտքում (Ալյասկայի և Յուկոնի միջև) և ձգվում է Ատլանտյան օվկիանոսից դեպի արևելք մինչև Խաղաղ օվկիանոս՝ արևմուտքում և մինչև Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ երկրի հյուսիսում[28]։ Կանադան ունի ամենաերկար ջրափնյա գիծը աշխարհում, արևմուտքից այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, արևելքում Ատլանտյան օվկիանոսով, իսկ հարավում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսով[29]։ Այն ծովային սահման ունի նաև Ֆրանսիայի (Սեն Պիեռ և Միքելոն) և Դանիայի (Գրենլանդիա) հետ։ 1925 թվականից Կանադային է պատկանում Արկտիկայի մի մասը[28] (աշխարհագրական կոորդինատներն են՝ արմ.ե. 60˚ և արմ.ե. 141˚[30]), սակայն այդ տարածքը ընդհանուր ճանաչում չի գտել։ Կանադայի և ամբողջ աշխարհի ամենահյուսիսային բնակավայրը գտնվում է Ալերտում (Նունավուտ), Էլսմիր կղզու հյուսիսային ծայրամասում։ Այստեղ է գտնվում նաև Կանադայի զինված ուժերի ռազմաբազան (Հյուսիսային բևեռից 817 կմ կամ 508 ծովային մղոն հեռավորության վրա)[31]։ Կանադան տարածքով աշխարհի երկրորդ խոշոր երկիրն է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունից հետո[11]։ Այդուհանդերձ, ցամաքային տարածքով Կանադան 4-րդն է, քանի որ լճերի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն ունի աշխարհում[32]։ Կանդայի հյուսիսային մասը ծածկված է սառույցով և հավերժական սառցույթով։ Կանադան ունի նաև աշխարհում ամենաերկար ջրափնյա գիծը՝ 243 042 կմ (151019 մղոն) ընդհանուր երկարությամբ[33]։ Ի հավելումն, ԱՄՆ-ի հետ սահմանը, ձգվելով 8891 կմ (5525 մղոն), համարվում է աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը[34]։

Բնակչության խտությունը (մոտ 3,5 մարդ/կմ²) համարվում է աշխարհի ամենափոքր խտությունը։ Երկրի ամենաբնակեցված շրջանը Քվեբեկ-Վինձոր միջանցքն է, որը գտնվում է Սուրբ Լավրենտիոս գետի հարթավայրային ափերի երկայնքով և Մեծ Լճերի հարավ-արևելքում։ Այդ շրջանից դեպի հյուսիս գտնվում է Կանադական վահանը, ժայռոտ տարածաշրջան, որը մաքրվել է վերջին սառցե դարաշրջանի ժամանակ, զուրկ է հանքանյութերով, լճերով և գետերով հարուստ բերրի հողերից։ Կանադայում կան ավելի շատ լճեր, քան աշխարհի ցանկացած այլ երկրում։ Այստեղ կան քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ[32]։

Կանադայի արևելքում Սուրբ Լավրենտիոս գետը թափվում է Սուրբ Լավրենտիոս ծոցը՝ ունենալով աշխարհի ամենամեծ գետաբերանը, որտեղ գտնվում է Նյուֆաունդլենդ կղզին, իսկ Էդուարդ արքայազնի կղզին գտնվում է դրանից դեպի հարավ։ Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիան առանձնացված են Ֆանդի ծոցով, որը հայտնի է աշխարհի ամենաբարձր մակընթացությամբ։ Այդ 4 մերձծովյան նահանգները գտնվում են Քվեբեկից դեպի արևելք։ Օնտարիոն և Հուդզոնի ծոցը գտնվում են Կանադայի կենտրոնում, մինչդեռ Մանիտոբայից դեպի արևմուտք Սասկաչևանի և Ալբերտայի միջև ձգվում են կանադական պրերիաների ընդարձակ հարթավայրերը մինչև Ժայռոտ լեռները, որոնք առանձնացնում են դրանք Բրիտանական Կոլումբիայից։


Նիագարա ջրվեժն Օնտարիոյում։
60-րդ զուգահեռականից դեպի հյուսիս տեղակայված են 3 կանադական տարածքները՝ Նունավուտ, Հյուսիսարևմտյան տարածքներ և Յուկոն։ Այստեղ կան բազմաթիվ լճեր (դրանցից ամենախոշորներն են՝ Մեծ Արջի լիճը և Ստրուկների մեծ լիճը), որոնք հատում է Կանադայի ամենաերկար գետը՝ Մակենզին։ Բացի այդ, Կանադական Հյուսիսի տարածքները հյուսիսից սահմանակցում են մեծ արշիպելագի, կանադական արկտիկական արշիպելագի հետ, որոնք ներառում են աշխարհի խոշորագույն կղզիները։

Հարավարևմտյան Ասիա

Հարավարևմտյան Ասիա, Արևմտյան Ասիա կամ Առաջավոր Ասիա տարածաշրջան Եվրասիա մայրցամաքում։ Այն մարդկության պատմության հնագույն բնօրրաններից է և մի շարք ժողովուրդների պատմական հայրենիքը։ Հայտնի է նաև որպես՝ Մերձավոր Արևելք։ Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 427 մլն 316 հզ 135 մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։