Պատրաստվում ենք «Դեպի Սյունիք» ճամփորդությանը

ՄԵԼԻՔ ԲԱՐԽՈՒԴԱՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ

Տեղ գյուղում է ծնվել Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարը՝ հայ ազգային ազատագրական շարժման նշանավոր դեմքերից  մեկը:
Պարսկական տիրապետության օրոք նա 18 տարի անկախ պահեց  Սյունիքը, իսկ 48 տարի անմնացորդ ցասումով կռվեց ազգի թշնամիների դեմ, Դավիթ-Բեկի  հետ ուս-ուսի՝  փառավոր էջեր  գրեց հայ ժողովրդի  ազգային-ազատագրական պայքարի կենսագրությունում: Այժմ գյուղում, որպես պատմական հուշարձան, պահպանվում է Մելիքի տունը, որը կառուցել է նրա որդի Դավիթ — Բեկը, /հավանաբար՝ որդուն կնքել է իր զինակցի անունով/:
Տան ճակատին փորագրված է. «Ի վայելումն Մելիք Բարխուդարի  որդի Դավիթ-Բեկս  շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ… 1783թվին /ՌՄԼԲ/»: Տանը կից  է նաև  Մելիք Բարխուդարի  վերանորոգված եկեղեցին, իր կնոջ՝ Թաճումի  պատվին:

Մելիք Բարխուդարի  «ամարաթը»՝  229 տարի է ինչ գոյություն ունի, սակայն համայնքային իշխանությունների կողմից ամբողջովի աչքաթող է արված:Տան հարևանությամբ բնակվողները երբեմն մաքրում են շրջակայքը:
Տեղ գյուղից Մելիք Բարխուդարի  նստավայրը հասնելու համար, շարունակվում է   գերեզմանատներից  միևնույն ճանապարհով դեպի հովիտ: Կան նաև մի քանի տներ 17-18-րդ դդ. կառուցված: Դրանք ներկայացնում են այդ ժամանակաշրջանի  ավանդական բնակարանները և հետաքրքրում է շատ մարդկանց;
Մեծ քարե տները  օգտագործվել են մելիքների կողմից, կամ տեղաբնակ թագավորների, կամ հողի տիրակալների կողմից:

Մելիք Բարխուդարի տունը բաղկացած  4  կամարաձև  սենյակներից, որոնցից  մեկը, որ    Մելիքի գրասենյակն էր, այժմ օգտագործվում է որպես «պահեստ»:

Պահպանված է փոքրիկ բուխարին, առաջին հարկում բաղնիքն է,  դիմացը՝ հին  տապանաքար, որից ոչ մի տեղեկություն չի պահպանվել:

 Մելիքի տունը այսօր էլ շատ այցելողներ կան:  Տնից մի քանի մետր հարավ-արևմուտք գտնվում է  քարաշեն համալիր, որն կոչվում է «օթաղ»:
Տունը միջնադարի ճարտարապետական հուշարձաններից է, որը պահպանման կարիք ունի:

Հունվարի Ֆլեշմոբ

Երկրորդ մակարդակ
Հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021


1. Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։
6
2.Գտիր օրինաչափությունը և պարզիր, թե ինչ թիվ պետք է տեղադրել դատարկ վանդակում։
Подпись отсутствует
66
3.Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :
17
4. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։
28
5.Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։
6
6. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։
500 — 700
7. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:
200
8․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։
9. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։
5400
10. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։

Մի քանի խնդիր

  1. Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք:
    7+2+1=10
    570:10=57
    57×7=399կգ (պղինձ)
    57×2=114կգ (ալյումին)
    57×1=57կգ (նիկել)
  2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:
    30+30=60
    70-60=10
    10:2=5սմ (լայնություն)
    30/5=6սմ
  3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով:
Windows10_HP.jpg

20×14:100=12%

  1. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:
    8000×2:100=160
    8000+160=8160դր
  2. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:
    700×15:100=105
    700-105=595դր
  3. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:
  4. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:
  5. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:
  6. Տրված է {1;3;5} բազմությունը:Գտիր տրված բազմության բոլոր ենթաբազմությունները, որոնք բաղկացած են երկու տարրերից:

Մաթեմատիկա Առանց բանաձևերի

• Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է
հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:-4
• Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:-4
• Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո
շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում
լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա
վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով-39

• Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո
խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի:
Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6
մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ
խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:–սուրճ
• ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ
գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս
հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:հեռթով կշռել բոլորը