Քիմիա ինքնաստուգում

1. Ո՞ր արտահայտությունն է բնորոշ քիմիական տարր հասկացությանը.

1) տարբեր ատոմների համախումբ է

2) տարբեր կառուցվածքային մասնիկների համախումբ է

3) ցանկացած զանգվածով մասնիկների համախումբ է

(4) որոշակի տեսակի ատոմների համախումբ է

2. Կալցիումի օքսիդը կազմված է կալցիում եւ թթվածին տարրերի ատոմներից: Ի՞նչ նյութ է այն.1) պարզ նյութ2) միատարր միացություն (3) բարդ նյութ4) նյութերի խառնուրդ

3. Ո՞ր շարքի զույգ նյութերն են ոչ մետաղական.1) ծծումբը եւ սնդիկը2) բրոմը եւ նատրիումը (3) ծծումբը եւ բրոմը4) ածխածինը եւ ցինկը

4.Ինչու՞ է օզոնը (O3) դասվում պարզ նյութերի շարքին, որովհետեւ. 1) առաջանում է ամպրոպների ժամանակ(2) առաջանում է մեկ տարրի ատոմներիցառաջանում է մեկ տարրի ատոմներից3) առաջանում է տարբեր տարրերի ատոմներից 4) գազ էՅ

5.Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետեւյալ իացություններում.ա) HJ, H2Se, SeH2, SiO2բ) BaO, N2O5, P2O5, CO2գ) H3PO4, H2SiO3, HPO3, NaNO3

Տերտերն ու իր Բալդի ծառան

Ժլատ տերտեր,
Հարուստ, տնատեր,
Վաղ գնաց շուկա,
Որ գործը հոգա,
Ետ դառնա տուն գա
Էդ տեր ժլատին
Պատահեց Բալդին,
Ասավ «Օրհնիր, տե՛ր,
Ի՞նչ կուզես, տերտեր»․
— Կուզեմ մի ծառա,
Շատ բան իմանա,
Ապրի չոր հացով,
Լինի խոհարար,
Ձիապահ, դուրգար
Շատ էժան վարձով
«Ա տեր, ինձ վարձիր,

[ էջ ]
Կուզես քար բարձիր․
Մի կլոր տարի
Ինձ տանդ պահի․
Թե՛ ուտիս, թե՛ պաս,
Տուր ինձ լոկ սպաս,
Ու տարվա վերջին
Քո տանը միջին
Թող միջամատով
Երեք հատ կըտտոց
Տամ քո ճակատով,
Ահա իմ վարձը,
Վերջացա՞վ հարցը»։
Տերտերը խորհեց,
Ճակատը քորեց․
Կըտտոցները իրա մեջ
Բան չըհաշվեց, ասավ՝ հե՛չ
Կըտտոց էլ կա, կըտտոց էլ,
Եվ մոռացվեն գուցե էլ։
Համաձայնեց պայմանին
Եվ տուն բերեց ծառային։

Ինչպես ցույց տվավ փորձը,
Բալդին գիտեր իր գործը,
Արի էր մարդը,
Վարում էր արտը,
Պահում էր նա ձին,
Հասնում էր հնձին,
Նա քիչ էր քնում,
Շուտ էր վեր կենում,
Շուկա էր գնում,
Տան պաշար առնում,
Տանը ջուր կրում,
Օջախը վառում,

[ էջ ]
Վրան ձու խաշում,
Խաշում ու կճպում,
Երբեք չէր վիճում։
Հիացել էր իրիցկինը,
Վրան ցավում էր աղջիկը,
«Հայրիկ» կանչում տան փոքրիկը․
Որ նստում էր Բալդու գիրկը․
Տերտերը միայն
Չէր սիրում նրան.
Երբ հիշում էր Բալդու մատը՝
Ճըքճըքում էր ծեր ճակատը․

Տարին անցնում էր օրեցօր,
Իսկ տերտերը, մտամոլոր,
Ո՛չ ուտում է, ո՛չ էլ խմում,
Տարվա վերջին էր սպասում։
Ահա մի օր
Խեղճ ու մոլոր
Էն քահանան
Իրիցկնկան
Խոստովանեց
Ամեն մի բան․
Իրիցկինը՝ «Ես թույլ չեմ տա,
Ա՛ տեր, Բալդին ճակատիդ տա,
Ե՛կ դիր նրան այնպես գործի,
Որ նա իրա ուժը փորձի,
Էն գործն անել չկարենա
Ու ամոթով դատարկ գնա»։
Ուրախացավ էն տերտերը.
Իսկույն ևեթ, հենց նույն օրը
Ասավ․ «Բալդի, սատանեքը
Դեռ չեն տվել տնօրհնեքը,
Գնա-ուզի ապառիկս,

[ էջ ]
Երեք տարեն առնելիքս»։
Բալդին մի հեզ
Ծառայի պես
Կեսը կամա,
Կեսն ակամա
Ելավ գնաց ծովի քովը։
Թոկն ոլորեց, կախեց ծովը,
Խիստ փոթորիկ ծովում հանեց,
Ափը ափին տվեց խառնեց։
Մի քիչ հետո հանկարծ-ահա,
Ծովից ելավ մի սատանա․
— Ի՞նչ ես ուզում, Բալդի՛, մեզնից,
Թոկդ քաշիր, հանիր ծովից։
— Չէ՛, ձեր ծովը ես կխառնեմ
Ու բոլորիդ դուրս կհանեմ,
Ձեր վրայի ապառիկը,
Իմ տերտերի առնելիքը
Էսպես երկար երեք տարի
Ինչո՞ւ համար դուք չեք բերել։
— Հերիք խառնես ծովը, Բալդի՛,
Ձեռքիդ թոկը խնդրեմ վայր դի․
Շուտով կըտանք մենք քո հարկը,
Էսա կըգա իմ թոռնիկը։
Գնաց պապը, եկավ թոռը,
Եկավ տվավ գլխին զոռը,
Մլավելով ինչպես կատուն․
— Բարև քեզի,— ասավ Բալդուն,—
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քո ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է․
Մեզ չարերիս

[ էջ ]
Ի՜նչ տխուր է,
Հեչ լսած կա՞ գոնե մեկը՝
Հարկ վճարեն սատանեքը,
Է՛, ինչ անենք, կուզես՝ կտանք,
Բայց մի պայման չըմոռանանք․
Մինչև ժողվի պապս հարկը,
Բերի լցնի կաշե պարկը,
Արի վազենք մենք միասին
Ծովի շուրջը․ ճամփի կեսին
Ով որ հոգնի ու ետ ընկնի,
Թող նա ոսկու պարկը տանի։
Մի հռհռաց էդտեղ Բալդին՝
Ծաղրի տալով չարի ճուտին․
«Դու ո՞վ ես որ, ա՛յ անհեթեթ,
Բալդին վազի քեզպեսի հետ․
Քիչ սպասի թող լըղպորը,
Գնամ բերեմ իմ եղբորը»։
Բալդին անտառ գնաց արագ,
Բռնեց երկու հատ նապաստակ,
Եվ գցելով նրանց պարկը՝
Դարձավ եկավ ծովի ափը․
Հանեց մեկին պարկի միջից
Ու, բռնելով ջուխտ ականջից,
Ասավ չարին․ «Վախկո՛տ ճուտիկ,
Խոսքիդ տե՛րն ես՝ արի մոտիկ․
Առաջ վազիր դեռ եղբորս հետ․
Ի՞նչ ես նայում վրան խեթ-խեթ.
Դե՛հ, մեկ, երկուս, երեք՝ վազեք,
Դուք իրարի լավ կըսազեք»։
Ու վազեցին, նապաստակը
Փախավ անտառ, մտավ ծակը․
Իսկ սատանեն տնկած դունչը՝
Շրջան տալով ծովի շուրջը,

[ էջ ]
Քրտնաթաթախ և վազեվազ,
Շունչը կտրած և հազիվհազ,
Քարին տալով իր մի ոտը՝
Իրան գցեց Բալդու մոտը։
Եվ ի՜նչ տեսավ էն լղպորը—
Բալդին շոյում է եղբորը․
«Ապրի՛, ապրի՛, իմ մոր բալեն,
Խիստ հոգնել է զիլ վազելեն»։
Սատանեն էլ, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Ասավ․ «Գնամ բերեմ հարկը,
Որ լցրել է պապս պարկը»․
Գնաց թոռը պատմեց պապին,
Թե հաղթվեց ծովի ափին։
Բալդին նորից
Թոկն ոլորեց․
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից,
Ձայներ եկան
Ծովի տակից
Մի այլ հնարք գտավ պապը
Եվ ուղարկեց թոռին ափը․
Թոռը եկավ, ասավ Բալդուն․
«Հերիք խառնես մեր ծովը դուն,
Էս ի՞նչ կարգ է,
Էս ի՞նչ վարք է,
Քու ուզածը
Էս ի՞նչ հարկ է,
Էս ի՞նչ լուր է.
Ի՜նչ տխուր է։
Իմացած կա գոնե մեկը—
Հարկ վճարեն սատանեքը․
Է՛, որ կուզես՝ մենք էլ կտանք․

[ էջ ]
Բայց մի պայման չըմոռանանք։
Մեզնից հեռու գետնի վրա,
Որտեղ կուզես նշան արա․
Ձեռքիս փայտը ով մեզանից
Դեն շպրտի էն նշանից,
Թող նա տանի ոսկու պարկը՝
Երեք տարեն ժողված հարկը։
Հը՛, լռվեցա՞ր։
Տե՛ս, վախեցար,
Թևդ ջարդի,
Վախկո՛տ Բալդի»։
«Հա, վախեցա՝ թևս ջարդի,
Հլա՜ լեզվին էս լակոտի,
Հլա՜ մտիկ պուճուր շանը։
Ա՛յ, էն ամպն է իմ նշանը։
Փայտդ էնտեղ ես կընետեմ,
Այնուհետև ես ձեզ գիտեմ»․․․
Սատանեն էր, փոքրիկ ճուտը,
Փորին տալով երկար տուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Եվ եղածը ծովի ափին
Նա կցկտուր պատմեց պապին։

Բալդին նորից
Թոկն ոլորեց
Կախեց ծովից,
Խիստ փոթորկից
Ձայներ եկան
Խոր հատակից։
Դարձյալ եկավ էն լղպորը,
«Այ անիծվի էս մեր օրը․
Բալդի՛, ունեմ և մի նոր բան»․․․

[ էջ ]
«Սուս, կաթնակե՛ր, չքոտ, անբան,
Հերթը իմն է,— ասավ Բալդին
Էն աներես չարի ճուտին․—
Տեսնո՞ւմ ես դու՝ էն մատակ ձին
Արածում է ջոկ, առանձին․
Եթե նրան բարձրացնես,
Ձեռքերովդ կես վերստ տանես,
Ձեզ կըբաշխեմ էդ ձեր հարկը,
Դատարկ կերթամ մեր աշխարհքը»։
Սատանեն էր, էդ խոսքի հետ
Հասավ ձիուն, իսկույն ևեթ
Առավ նրան իր ձեռքերին,
Զոռը տալով ջուխտ ծնկներին։
Բայց երկու քայլ դեռ չըփոխած,
Փռվեց գետնին, սաստիկ դողաց․
«Է՛յ դու, խարդախ, չար սատանա,
Վրադ հոգոց ո՞վ կկարդա,
Վե՛ր կաց, վե՛ր կաց, չարի ճուտիկ,
Աչքերդ բաց ու ինձ մտիկ։
Դու չտարար ձին ձեռներով,
Ես կըտանեմ էս ոտներով»,—
Ասավ Բալդին ու ձին հեծավ,
Ոտների մեջ նրան առավ,
Մի վերստ տեղը իսկույն անցավ,
Փոշին ելավ, դուման դարձավ։
Էստեղ դարձյալ չարի ճուտը,
Չըհասկանալով Բալդու սուտը,
Լեղապատառ ընկավ ծովը,
Շունչը առավ պապի քովը,
Իր տեսածը ծովի ափին
Նա կըցկըտուր պատմեց պապին։
Բալդին նորից
Թոկն ոլորեց,

[ էջ ]
Կախեց ծովից,
խիստ փոթորկից
Ձայներ եկան
խոր հատակից․
Հնարք չըկար, սատանեքը
Հավաքեցին իրանց հարկը,
Շալակած բերին Բալդու մոտը,
Մեղա գալով ընկան ոտը
«Առ ուզածդ, գնա,— ասին,—
Միայն հանգիստ տուր մեր դասին»։

Բալդին եկավ տնքտնքալով,
Ոսկին մեջքին զընգզընգալով։
«Վայ իմ օրին»,— տերտերն ասավ,
Թռավ տեղից, տեղ չըգտավ,
Կնկա փեշի տակը մտավ.
Բալդին նրան փեշի տակից
Քաշեց հանեց՝ բռնած միրքից.
Ասավ. «Բերի ես քո գանձը։
Տարվա վերջն է, տուր իմ վարձը»։
Էն տեր ժլատը
Բռնեց ճակատը,
Բալդին մի հետ կըտտացրեց՝
Նրան օճորքը թռցրեց.
Մի անգամ էլ կըտտացրեց՝
Լեզուն բերնում լռեցրեց․
Վերջն էլ որ չըկըտտացրե՜ց՝
Խեղճ տերտերին գըժվացրեց
«Ժլատ ծերուկ, էս քեզ մի դաս,
Էժանության էլ ման չըգաս»,—
Ասավ Բալդին ուրախ-ուրախ,
Ելավ գնաց անվարձ, անհախ։

Տնտեսություն

Հ.Հ տնտեսությունը առանց արտերկրյա ներմուծման չի կարող գոյատևել։ Բայց մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և պատերազմը ունի իր կանոնները օրինակ թշնամուն զենք չտալ։ Մենք երկար տարիներ շարունակ Թուրքական ապրանքներ ենք ներմուծում Հայաստան։ Ուժեղացնելով մեր թշնամուն։ Սա է տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Երբևէ չի ունեցել պատկերացում բացի Հարավ-արևմտյան Ասիաից և Ռուսաստանից ունենալ այլ տնտեսական բարեկամներ։ Հ.Հ տնտեսությունը զարգացման ամենամեծ հնարավորությունը ունի։ Վերջերս Հնդկաստանը տնտեսական ճանապարհ է ցանկանում բացել դեպի արևմուտք բայց քանի որ այդ ճանապարհը անցնում է Ադրբեջանի տարածքով իսկ Պակիստանը հանդիսանում է Ադրբեջանի դաշնակից Այդ պատճառով Հնդկաստանը արեց հայտարարություն

_Պակիստսնը և վերջինիս կողմնակիցները մեր թշնամին են մենք համագործակցության առաջարկ կանենք Հայաստանի Անկախ Հանրապետությանը։

Գուրգեն Յանիկյան

Բոլորս գիտենք որ Գուրգեն Յանիկյանի Գործունեության շնորհիվ սփյուռքի մի խումբ երիտասարդներ հիմնեցին ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿԸ՝ ԱՍԱԼԱ-Ն։ Ցավոք սրտի շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ և քաղաքացիներ Գուրգեն Յանիկյանի և իր հետնորդների Գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն։ Բայց նման որակում տված մարդիկ պետք է ցանկացած երևույթ դիտարկեն ոչ թե քաղաքական տեսանկյունից այլ պատմաքաղաքական տեսանկյունից։ Մինչ օրս Գուրգեն Յանիկյանի գործը վարող դատավորը՝ Դեյվիդ Միլերը ասում է, որ սխալ որոշում է կայացրել այդ ժամանակ, և դեպքը չի դիտարկել ցեղասպանության հիմքի վրա, այլ դիտարկել է անջատ։ Իսկական ահաբեկիչներն են եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, Էնվեր փաշայն, Ջեմալ փաշայն և այլ գործիչներ, որոնք ահաբեկության են ենթարկել միլիոնավոր մարդկանց, բայց նրանց Թուրքիայում աստվածացնում են։ Գուրգեն Յանիկյանի Գործը դիտարկել միայն հնարավոր է պատմաքաղաքական հիմքի վրա։ Այսինքն՝ ո՞վ էր Գուրգեն Յանիկյանը։ Մարդ ով ականատեսն էր եղել Հայոց ցեղասպանության, տեսել էր, թե ինչպես են երկու թուրք մորթում իր հարազատ մեծ եղբորը։ Գուրգեն Յանիկյանը մինչ չափահաս լինելը մասնակցել է Առաջին աշխարհամարտին Դրոյի ջոկատում և արևմտյան Հայաստանի տարածքում տեսել իր հարազատների և ծանոթների կոտորված մարմինները…

Գուրգեն Յանիկյանի աճյունը Հայաստան է բերվել 2019թ. մայիսի 9-ին և թաղվել Եռաբլուրում։ Ինչու՞ հենց Եռաբլուրում։ Քանզի Գուրգեն Յանիկյանը իսկական, սակայն ըստ արժանվույն չգնահատված հերոս է։

Ընկերություն

Ընկերություն, փոխադարձ կապվածությամբ՝ հարաբերություն երկու (կամ ավել) անձանց միջև։ Ընկերությունը սովորաբար համարվում է ավելի ուժեղ միջանձնային հարաբերություն, քան որևէ սովորական սոցիալ-հասարակական հարաբերություն (գործընկերություն, հարևանություն)։

Ինձ համար ընկերությունը անհրաժեշտություն է բայց որից պետք է զգուշանալ

Կոնֆլիկտ

Հակադիր շահերի, հայացքների, ձգտումների բախում, ընդհարում, պայքարի հասցնող տարաձայնություն, սուր վեճ։
Գեղարվեստական ստեղծագործության մեջ պատկերված գործող ուժերի՝ կերպարի ու հանգամանքների, մի քանի կերպարների կամ կերպարի տարբեր կողմերի միջև եղած հակամարտությունը, հակասությունը։ Լինելով զարգացող գործողության հիմքը, կոնֆլիկտ նրա ընթացքին համեմատ անընդհատ փոխակերպվում է, գնալով դեպի կուլմինացիա և հանգուցալուծում։ Այսպիսով ստեղծագործության համար ապահովվում է ներքին դիալեկտիկական միասնությունն ու ամբողջականությունը։ Կյանքի հակադիր ուժերի մշտական պայքարը դրսևորվում է բազմազան ձևերով՝ սոցիալ-քաղաքական ուժերի անհաշտ հակադրությունից (կոլիզիա) մինչև անձնական շահերի բախում (ինտրիգ)։
Նկարագիր Խմբագրել
Գեղարվեստն իր տարբեր տեսակներով արտացոլում է կենսական հակադրության բազմապիսի դրսևորումները, դրանք մարմնավորելով կերպարների, նրանց հարաբերությունների, հոգեբանության և տրամադրությունների մեջ։ Կոնֆլիկտի շուրջն են համախմբվում ստեղծագործության կերպարները։ Կոնֆլիկտ առաջ է շարժում գործողությունը՝ հակադիր ուժերի առաջին բախումից մինչև պայքարի լուծումն ու ավարտը։ Սյուժե ունեցող երկում կոնֆլիկտի ամենաբնորոշ ձևը դրական և բացասական կերպարների հակադրությունն է, որն արտահայտում է սոցիալ-քաղաքական ներհակ ուժերի պայքարը (օրինակ, Սասունցի Դավթի ու Մսրա Մելիքի պայքարը «Սասունցի Դավիթ» էպոսում)։ Կոնֆլիկտի այդ ձևը բնորոշ է վիպական և մանավանդ դրամատիկական երկերին, որտեղ սովորաբար պատկերվում են գործողության ու պայքարի մեջ հանդես եկող հերոսներ։

Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ (օրինակ, Համլետը (Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունից), բացի արտաքին աշխարհի հետ ունեցած բացահայտ հակադրությունից, ապրում է նաև ներքին, սուր պայքարի, կասկածի և տատանումների լարված հոգեվիճակ) ։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով (օրինակ, Պ. Դուրյանի, Վ. Տերյանի բանաստեղծություններում քնարական հերոսի ձգտումների և իրականության հակադրությունից բխող ողբերգական ապրումները)։ Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է Գ. Հեգելը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։

Սոցիալական բնույթ Խմբագրել
Մարքսիստական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ էնգելսը հատկապես վերապահում է անում, որ «… գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը»։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական գեղագիտության մեջ մնում է այժմեական։

Կոնֆլիկտոգենեզ Խմբագրել
Կոնֆլիկտոգենեզը գործընթաց է, որի արդյունքում ժամանակակից հասարակության մեջ առաջնում և հետագա զարգացում են ունենում կոնֆլիկտի ձևերը։ Այն թողնում է իր հետքը՝ որոշումների կայացման և հետագա էվոլյուցիայի վրա։

Կոնֆլիկտը կոնֆլիկտոգենեզի հետևանքն է՝ այսինքն այն աղբյուրը, շարժառիթը կամ գռգռող գենը, որի արդյունքում ծագում է կոնֆլիկտը, կոչվում է կոնֆլիկտոգենեզ։

Կոնֆլիկտի տեսակներ Խմբագրել
Կոնֆլիկտի բնույթը կախված է հակադիր կողմերի յուրահատկություններց և այն պայմաններից, որում ընթանում է նրանց հակամարտությունը։ Տարբերում են մի քանի տեսակներ.

Ներքին կոնֆլիկտներ՝ փոխգործակցության հակամարտություն է տվյալ օբյեկտի ներսում։ Օրինակ՝ տվյալ կենդանինների խմբի միջև (ներքին հակամարտություն)։ Գործընթացի զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներքին, այլև արտաքին և շրջակա միջավայրի շփման հետ։
‎ Արտաքին կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է տարբեր օբյեկտների միջև։ Օրինակ՝ հասարակության և բնության, օրգանիզմի և արտաքին միջավայրի և այլն։
Անտագոնիստական (թշնամական) կոնֆլիկտներ՝ սա փոխգործակցության հակամարտություն է անհաշտ հասարակական խմբերի և ուժերի միջև։ Մաթեմատիկայում «անտագոնիզմ» տերմինը համարվում է շահերի մշտական բախում (այսինքն խաղերի տեսությունը), որտեղ միշտ մեկի հաղթանակը հակադարձ հավասար է մյուսի պարտությանը։ Իրականում անտագոնիզմը տեղի է ունենում միայն շուկայական մրցակցության, պատերազմների, սպորտային մրցաշարերի և այլնի ընթացքում։‎
Կոնֆլիկտների լուծում Խմբագրել
Կոնֆլիկտների լուծումը ոչ մրցակցային, վերլուծական, խնդիրների լուծմանն ուղղված գործընթաց է, որը ենթադրում է կողմերի ուղղակի մասնակցությունը՝ արհեստավարժ պրակտիկների օգնությամբ, և կենտրոնանում է ինչպես ինքնության, այնպես էլ կառուցվածքի վրա՝ դրանք դիտելով որպես կոնֆլիկտների վերլուծության և լուծման գործընթացի առանցքային հարցեր։