Հանդիպում Աշոտ Ներսիսյանի հետ

Աշոտ Ներսիսյանի հետ հանդիպման առանցքում խոսվեց Փետրվարի 14ի համաժողովրդական ապստամբության մասին թե ինչպես 1921թ. Հայաստանի բոլշևիկյան կառավարության դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Պրոֆեսոր Ներսիսյանը պատմեց Թաթարական ցեղերին Հայաստանից վռնդման մասին։ Պրոֆեսոր Ներսիսյանը Կարևորեց Կարո Սասունուն։ Կարևորելով Զորավար Սեպուհի հայրենանվեր գործունեությունը։

Հանդիպում Ստեփան Գրիգորյանի հետ

Ստեփան Գրիգորյանի հետ հանդիպման շրջանակներում քննարկել ենք արցախա֊ադրբեջանական հակամարտության հիմնահարցը։ Քննարկեցինք, թե արդյո՞ք միջազգային իրավունքի տեսանկյունից իրավական էր եռակողմ համաձայնագիրը, և ավելի կոնկրետ՝ Շուշիի հանձնումը, քանի որ Շուշին մտնում է բուն Արցախի մեջ։ Գրավու՞մ թե՞ ազատագրում էր Արցախյան առաջին պատերազմը միջազգային տեսանկյունից, ինչ է պատրաստվում անել աշխարհը այս հարցի շուրջ, և ո,րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը՞, ընտրել արևելքը թե արևմուտքը, Ռուսաստանը թե Ամերիկան։

Հանդիպում Իրանագետի հետ

Իրանագետի հետ հանդիպումը անցավ շատ ինֆորմատիվ։ Նա պատմեց հայ֊պարսկական հարաբերությունների մասին։ Հայերի մոտ տպավորություն կա, որ պարսիկները հայերի թշնամիներն են։ Դա կարող է լինել թե՛ կրոնական, և թե՛ պատմության ընթացում գրանցված բազում հայ֊պարսկական պատերազմների արդյունքում։ Նա պատմեց պարսկական մշակույթի մասին։ 《Պարսկական մշակույթը գտնվում է հարավ֊արևմտյան Ասիայում》, ասում է նա՝ օրինակ բերելով պարսկական անվանումները, օրինակ՝ Վարդան անունը, որը ունի պարսկական արմանտներ։
Շփվելով իրանագետի հետ՝ ես ևս շատ հարցերում փոխել եմ կարծքիս հայ֊իրանական հարաբերությունների մասին։

Հանդիպում թուրքագետի հետ

Թուրքագետի հետ հանդիպումը անցավ շատ հետաքրքիր։ Նա մեզ համար բացահայտեց նոր Քեմալին։ Անձամբ ես պատկերացրել եմ Քեմալին՝ իբրև խելագառ ազգայնամոլ, ում համար միևնույն է եղել ցանկացած ոչ թուրքական արժեք։ Բայց և այնպես, նրա օրոք վերակառուցվել են բազմաթիվ հայկական եկեղեցիներ և այլ պատմամշակութային կոթողներ։ Չեմ փորձում փառաբանել Մուստաֆա Քեմալ Աթթաթուրքին, քանի որ հենց նա է նախաձեռնել Կիլիկիայի ջարդերը, բայց նրա պայաքարը եղել է ոչ թե հայերի դեմ էր, այլ հանուն Թուրքիայի և Մեծ Թուրանի։

Հանդիպում Արա Պապյանի հետ

Արա Պապյանի հետ հանդիպումը նվիրված էր Մոսկովյան և Կարսի պայմանագրերին։ Նա պատմում էր Էնվեր Փաշայի և Լենինի նամակագրությունը, որը գտել էր Անգլյայի ազգային արխիվից։ Դիտարկում էր Մոսկովյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից, պատմում Մոսկովյան պայմանագրի ընդհանուր կետերի մասին և համեմատում հարյուր տարի առաջ եղած դեպքերը՝ ներակայի հետ։ Արա Պապյանը բացահայտեց նաև բազում գաղտնի տեղեկություններ, որոնք քչերին էին հայտնի։ Օրինակ Էնվեր փաշան Պայմանավորված է եղել Լենինի հետ, Թուրքիան կոտորում է հայերին Ռուսաստանը սպասում է ավարտին և միայն դրանից հետո մտնում է Հայաստան, Թուրքիան դառնում է վատը իսկ Ռուսաստանը Լավը, մինչ օրս մենք տեսնում ենք այդ ձեռագիրը։

Այց <<Հրապարակ>> Օրաթերթ

Картинки по запросу "հրապարակ օրաթերթի"

<<Հրապարակ>> օրաթերթի խմբագրությունում մեզ ընդունեց գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Գլխավոր խնբագրի առանձնասենյակն այնքան էլ մեծ չէր, բայց բոլորս էլ տեղավորվեցինք։Մեր զրույցի ընթացքում խոսվեց մամուլի ազատության մասին, տիկին Օհանյանը նշեց, որ <<Հրապարակը>> միշտ եղել է ազատ, իսկ ինձ դա անհավանական թվաց, քանզի նախկին իշխանության օրոք խուսափել այդ ամենից անհնար էր։ Փոքր-ինչ խոսվեց մարտի մեկի մասին, թե արտակարգ դրություն հայտարարելով ինչպես են լռեցրել մամուլին և ավերել որոշ խնբագրություններ։ Արեգն կարծիք հայտնեց, որ մամուլը ամեն ինչի մասին չպետք է գրի, քանի որ որոշ հարցերի արծարծումը վտանգում է մեր արժեքային համակարգը։Ծագեց բանավեճ որտեղ իրավացին իմ կարծիքով տիկին Օհանյանն էր։

Картинки по запросу "հրապարակ օրաթերթի"

Իսկ վերջում հարցրեցի, կարող է իմ նյութը հրապարակվել <<Հրապարակում>>։ Ստանալով դրական պատասխան, մինչ օրս մտածում եմ այդ մասին։

հանդիպում Տաթևիկ Հայրապետյանի հետ

Այց դեպի ԱԺ, հանդիպում Տաթևիկ Հայրապետյանի հետ, քննարկվել է Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար արվող քայլերը, և մեր միջնորդությունը այդ գործընթացին; Ավագ դպրոցի աշակեռտները պատմեցին իրենց միջազգային ճանապարհորդության մասին։

Հանդիպում Վիկտոր Ենգիբարյանի հետ

Հանդիպումը Վիկտոր Ենգիբարյանի հետ երկրորդ անգամ էր, և այս անգամ, իհարկե, թե ես, թե քաղաքագիտական ակումբի մյուս անդամները ունեինք առավել սպասելիքներ։Այս հանդիպումը առանձնանում էր նախկին հանդիպումից նրանով, որ խոսվեց հիմնականում Արցախի խնդրի մասին,Ստամբուլյան կոնվենցիայի և իհարկե երեխաների իրավունքների մասին։

Անցած հանդիպմանը եղան հարցեր, առաջարկներ, բայց չեղավ համարժեք պատասխան։ Իսկ այս հանդիպմանը եղավ պատասխաններ ՛՛Երեխաները հանուն խաղաղության և համերաշխության՛՛ խորագրով միջազգային ճամբարի մասով, ի դեպ նշեմ, որ պլանավորված նախագծով հյուրերի ցանկում լինելու է Թուրքիան, իհարկե նախագծում ցանկալի կլիներ, որ լիներ նաև Ադրբեջանը, բայց Վիկտոր Ենգիբարյանը ասաց, որ Ադրբեջանի հարցի քննարկումը չի կարող տեղի ունենալ, քանզի Ադրբեջանը ուղակիորեն անտարբերության կմատներ այն։ Բայց, չնայած դրան, Հայաստանը միշտ պատրաստ է հյուրընկալել Ադրբեջանի երիտասարդական պատվիրակությանը․․․