Մարտի 1- 5

Առանձնացրու՛ քիմիական ռեակցիաները ՝նշելով ռեակցիայի տեսակը

Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի օքսիդացման աստիճանները

.դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող անօրգանական նյութերը 

.Նշի՛ր ռեակցիային մասնակցող նյութերի քիմիական կապի տեսակը.

.

2Mg + O 2 =2MgO 

Fe + CuCl2 = Cu + FeCl 2 

CaCO 3 → CaO + CO 2 

2KClO 3 → 2KCl + 3O 2 

Fe 2 O 3 + HCl =FeCl 3 + H 2 O 

Fe + H 2 SO 4 =FeSO 4 + H 2

ՋՐԱԾԻՆ

Պարզաբանել և պատրաստել հետևյալ  հարցերին՝`
1.Ջրածնի անձնագիրը
Ընդհանու Ջրածնիր բնութագրումը
Քիմիական նշանը — H
Քիմիական բանաձևը — H2
Հարաբերական ատոմային զանգված՝ Ar — 1
Հարաբերական մոլեկուլային զանգված Mr — 1 • 2 = 2
Իզոտոպները — 7
Ջրածնի պարունակող միացություններ — H2O, HNO3, H2SO4, H3PO4
Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվը, պարբերությունը, խումբը — առաջի շարք, առաջի պարբերություն, յոթերորդ խումբ
Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը — 1 էլեկտրոն, 1 պրոտոն
Վալենտականությունը, օքսիդացման աստիճանը — + 1, -1, 0 ( օքսիդացման աստիճանը ): I ( վալենտականությունը )
Հաշվել մեկ ատոմի զանգվածը — 1, 66 • 10 / — 23
2.Ջրածինը բնության մեջ և համար մեկ տարրը տիեզերքում,մոլորակների,աստղերի քիմիակամ բաղադրությունը

Պարզ նյութի ձևով ջրածինը հանդիպում է Երկրի վրա շատ քիչ քանակով ՝ միայն հրաբխային և որոշ այլ բնական գազերում: Երկրագնդի կեղևում ջրածինը գտնվում է բացառապես միացությունների ձևով: Ջրածին տարրը թեև կազմված է Երկրի կեղևի զանգվածի ընդհամենը 1%-ը, սակայն ատոմների թվով գրավում է երկրորդ տեղը ՝ թթվածնից հետո: Երկրագնդի կեղևում յուրաքանչյուր 100 ատոմից 17-ը ջրածինն է: Երկրի վրա ամենատարածված նյութը ՝ ջուրն է, որի 11%-ը, ըստ զանգվածի, ջրածին տարրն է: Զգալի քանակով ջրածին է պարունակում բնական գազը ՝ մեթանը: Ջրածին կա նաև նավթի բաղադրության մեջ, որը գազային, հեղուկ և պինդ ածխաջրածինների խառնուրդ է, իսկ Երկրի ընդերքում բնական գազի և նավի զգալի պաշարներ կան: Ջրածին պարունակում է բոլոր բույսերը, մրգերը, բանջարեղենը, թթուները: Կենդանի օրգանիզմները նույնպես պարունակում են ջրածին: Այն մտնում է կենսականորեն շատ կարևոր նյութերի՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի մոլեկուլների բաղադրության մեջ:
3.Ջրածնի ստացումը լաբորատորիայում,համացանցից գտնել փորձեր  և գրել պատումներ

ՓՈՐՁ
4.Քիմիական հատկությունները

Սովորական պայմաններում մոլեկուլային ջրածինը համեմատաբար քիչ ակտիվ է, անմիջականորեն միանում է միայն ֆտորին, իսկ քլորին ՝ լույսի ազդեցության տակ։ Տաքացնելիս այն փոխազդում է բազմաթիվ քիմիական տարրերի հետ։ Ջրածինը փոխազդում է և՛ պարզ և՛ բարդ նյութերի հետ։ 
5.Ջրածնի ֆիզիկական հատկությունները

Մինչև 18-րդ դարը հավանական է, որ բազմաթիվ հետազոտողներ են գործունեցել ջրածնի հետ ՝ առանց կռահելու, որ իրենց կողմից ստացված գազը, որն անվանում են «այրվող օդ», որևէ կապ ունի ջրի հետ։ Առաջինն այն պարզել է անգլիացի գիտնական Հենրի Քավենդիշը 1766թ.: Նա հետազոտել է «այրվող օդը» և համոզվել, որ այն օդ չէ, այլ ինչ-որ հատուկ գազ։ Քավենդիշը կշռել է այդ գազը և որոշել, որ այն օդից թելև է մոտ 15 անգամ։ Այրել է «այրվող օդը» թթվածնում, գտել թթվածնի և այդ գազի փոխազդող ծավալները և ցույց տվել, որ այրման հետևանքով ստացվում է ջուր։ Ջրածինն անգույն, անհոտ և անհամ գազ է։ Ջրածինն ամենաթեթև գազն է. հելիումից թեթև է երկու անգամ, իսկ օդից 14,5 անգամ։ Հեղուկանում է շատ ցածր ջերմաստիճանում ՝ -253 աստիճանում։
6.Ջրածնի կիրառումը

Ջրածինն ունի մեծ կիրառություն։ Արտադրվող ջրածնի 50%-ից ավելին ծախսվում է նավթի վերամշակման համար։ Արտադրվող ջրածնի 25%-ը օգտագործվում է ամոնիակի սինթեզում, որը քիմիական արդյունաբերության կարևորագույն նյութերից մեկն է։ Մեծ քանակներով ջրածին է ծախսվում քլորաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար։ Ջրածնի և թթվածնի խառնուրդի այրումն օգտագործվում է հրթիռային շարժիչներում, տիեզերք թռչող սարքերում։ Օրինակ ՝ ամենահզոր հրթիռը «Էներգիան»-ն ծախսում է 2000 տ վառելանյութ, որի մեծ մասը հեղուկ ջրածին և թթվածին է։ Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքերում։ Ջրածնաթթվածային բոցի ջերմաստիճանը հասնում է մինչև 3000 աստիճան, իսհ հատուկ այրիչներում բոցի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 4000 աստիճան։ 
7.Թթուներ,օրգանական և անօրգանական

Անօրգանական ՝ HCL, HNO3, Hbr

Օրգանական՝ կինեթթու, քացախաթթու, CH3 COOH
8. Գտնել  համացանցից  հետաքրքիր  ֆիլմ,թարգմանություն կամ փաստեր ջրածնի մասին մասին և տեղադրել բլոգներում,հղումները ուղարկել ինձ:

9.Պատկերացումներ կազմել և տարբերել ջրածին տարրը և ջրածին պարզ նյութը

10.Ծանոթանալ ջրածնի կիրառման որլորտների հետ