Վերլուծություն պատմություն

1.Վերլուծուծություն

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի ինքնապաշտպանությունը ավարտվեց հաղթանակով։ Նրանք կարողացան ետ մղել Թուրքերին և նրանք չկարողացան գրավել Զեյթունը։ Հալեպում կնքվեց հաշտության այմանագիր, որի հիման վրա թուրքերը մեծ զիջումների գնացին։

3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,   ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Քանի կան Թյուրքերը հայերը դատապարտված են ցեղասպանության։

4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Իմ նախնիները գաղթել են Դիադանից որը գտնվում է արեւմտյան Հայաստանի տարածքում։

5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ: 

Դեմ եմ Հայերը պետք է հիշեն 1915 ջարդերը…

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում1. Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ, նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։2. Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում (Երկիր) ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը: Կռվողխմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն–Սասունը: Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրքև ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:3. Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի ընթացքում Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական զորքի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում: Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ուպատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել նրանցից զավթված հողերը և այլն: Քանի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Այդ պատճառով նոյեմբերի 27–ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Ս. Առաքելոցվանքի հերոսական կռիվը մեծ տպավորություն է գործում և ոգևորում հայությանը: Սասունի ապստամբության ընթացքում միայն մի ուղի կար հաշտության, որ Անդրանիկն ու Հրայրը զենքերը վայր դնեն, սակայն նրանք հրաժարվեցին և դրանից հետո եղան կատաղի մարտեր, զոհվեց Հրայրը: Սասունի 1904 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Հայերի անձնազոհ կռիվները և մեծ տերություններիմիջամտությունը հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից: Այս երկու մարտերի տարբերությունն այն է, որ վանքի կռվի ժամանակ կարողացան գոնե որոշ չափով հասնել իրենց ուզածին և ոգևորել ժողովրդին, իսկ ապստամբության ժամանակ չկարողացան հասնել և ավելի թևաթափ եղան:4. Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s