Կրոն և գիտություն

Բանավեճի ընթացքում կքննարկվեն Կրոնի և գիտություն միջեւ տեղի ունեցող պատերազմը։ Քոսք կլինի նաեւ լուսանկարների, Աթեիստների, Սատանիստների, մասոնների եւ տիեզերքի մասին։ Բանավեճի ժամանակ կստեղծվի 3խումբ Կրոն, Գիտություն եւ դիտորդներ։ Դիտորդների թիվը չի կարող գերազանցել չորսը։ Սխալները ուղղելու եւ ընդհանուր կարգապահությունը կառավարելու համար Ֆիզիկայի և աստղագիտության Ուսուցչուհի Նունե Թեմուրյանը կլինի դատավոր։

Ժամը եւ վայրը

11:50 Ավագ դպրոցի ընթերցասրահում

Նպատակը

Մոտենալ Տիեզերքի բացահայտմանը աշխարհին դիտելով երկու կողմից։

Արդյունք

Նպատակի իրականացում։ Խմբագրող Աշոտ Խաչատրյան

Ֆլեշ մոբ

Երկրորդ մակարդակՀունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ — 2021* ОбязательноԱնուն *ԱշոտԱզգանուն *ԽաչատրյանԴասարան *8-7Դպրոց *Միջին դպրոցԷլեկտրոնային հասցե *ashot.kh@mskh.am1. Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։Պատ.՝62.Գտիր օրինաչափությունը և պարզիր, թե ինչ թիվ պետք է տեղադրել դատարկ վանդակում։Подпись отсутствует663.Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա :174. Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։285.Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։66. 2կգ խնձորի և 1կգ սալորի համար վճարեցին 1800 դրամ։ Որքա՞ն արժեն մեկ կիլոգրամ խնձորը և մեկ կիլոգրամ սալորը միասին, եթե խնձորի մեկ կիլոգրամն 150 դրամով թանկ է սալորի մեկ կիլոգրամից։500-7007. Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում:2008․ Օգտագործելով 1, 4, 5, 8 թվանշանները՝ քանի՞ քառանիշ թիվ կարելի կազմել, որ բաժանվի 11-ի և թվի գրության մեջ թվանշանները չկրկնվեն։9. Քառանիշ թիվը, որի գրառման մեջ չկա 0 թվանշանը, բաժանվում է 54-ի։ Երբ ջնջեցին նրա թվանշաններից մեկը՝ ստացված եռանիշ թիվը նույնպես բաժանվեց 54-ի։ Այնուհետև ջնջելով եռանիշ թվի թվանշաններից մեկը, ստացվեց 54։ Գտեք այդ քառանիշ թիվը։540010. Կարինեի պապիկը 66 տարեկան է։ Կարինեն իր պապիկից փոքր է 6 անգամ։ 5 տարի հետո Կարինեն քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։55

Վրաստան

Վրաստան (վրացերեն՝ საქართველო), պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն (վրացերեն՝ საქართველოს რესპუბლიკა), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Պատմական ուրույն ուղի են անցել առաջին վրացական պետությունները՝ Վիրքը, իսկ արևմուտքում՝ Կողքիսը։ 4-րդ դարում՝ Միհրան Գ արքայի կառավարման տարիներին, վրաց արքունիքն ընդունում է քրիստոնեությունը։ 11-րդ դարում Վրաստանը միավորվում է մեկ պետության՝ Վրաց թագավորության կազմի մեջ․ Վրաց Բագրատունիների դրոշի ներքո համախմբվում են ոչ միայն պատմական վրացական հողերը, այլև հարևան ու հեռավոր բազմաթիվ երկրներ։ Դավիթ Շինարարի կառավարմամբ սկսվում է վրաց պատմության ոսկեդարի ժամանակաշրջանը, որը շարունակվում է մինչև Թամար թագուհու գահակալման ավարտը՝ երբ Վրաստանը հասնում է իր երբեմնի հզորության գագաթնակերտին։ Ավելի ուշ, քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են ՔարթլիիԻմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ, իսկ մեկ տարի անց՝ 1918 թվականի մայիսի 26-ին, հռչակվում է Վրաստանի ժողովրդավարական հանրապետության անկախությունը։ Վրաց ազգային պետությունը երկար կյանք չի ունենում և 1921 թվականին ենթարկվում է խորհրդային կարմիր բանակի ռազմախուժմանը։

Արդյունքում՝ ստեղծվում է Վրացական ԽՍՀ-ն՝ որպես Խորհրդային Միության կազմում գտնվող ինքնավար հանրապետություն։ Ազգությամբ վրացի Իոսիֆ Ջուղաշվիլին (Ստալին) դառնում է ԽՍՀՄ պատմության ամենանշանավոր գործիչը, որին էլ վերագրվում Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդներին տոնած հաղթանակն ու ամբողջ ժամանակաշրջանի նվաճումները։ ԽՍՀՄ անկումից հետո՝ 1991 թվականին, հռչակվում է Վրաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1995 թվականին ընդունվում է համավրացական առաջին Սահմանադրությունը։ Անկախության առաջին տարիներն անցնում են քաղաքացիական պատերազմի պայմաններում, որին հաջորդում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական նկրտումներն ու տնտեսական ճգնաժամը։ 2003 թվականին հաղթությամբ է պսակվում Վարդերի հեղափոխությունը, որով Վրաստանի արտաքին քաղաքականությունը շրջադարձային կերպով թեքվում է դեպի արևմուտք (Եվրոպական միությունՀյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ)) և ուղեկցվում ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական բարենորոգումներով։ Ներկայումս Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը համարվում է Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։ Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշող մեծամասնությունն ընդունում է Ռուսաստանի կողմից այդ տարածքների օկուպացված լինելու հանգամանքը։

Հիմնական հոդված՝ Նախնադարյան Վրաստան

Վրաստանի տարածքում հայտնաբերվել են նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք ստորին քարի դարից են։ Նոր քարի դարի և բրոնզեդարյան վաղ երկրագործական մշակույթի բնակավայրեր հայտնաբերվել են Քվեմո-Քարթլիում, Ռիոն-Ղվիրիլյան ավազանում և այլուր։ Արևելյան Վրաստանում վաղ երկրագործական մշակույթին փոխարինել է Կուր-Արաքսյան մշակույթը։ Մ.թ.ա. 8-րդ դարում ստեղծվել են ցեղային կայուն միություններ, խորացել է ունեցվածքային և սոցիալական անհավասարությունը, նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման և դասակարգային հարաբերությունների ձեավորման պրոցեսը։Արշակունիների թագավորությունըՎրաստանը և Աղվանքը

Մ.թ.ա. 6-րդ դարում Արևմտյան Վրաստանի տարածքում ձևավորվել է Կոլխիդայի թագավորությունը։ Մ.թ.ա. 4-րդ դարում Արևելյան Վրաստանում ուժեղացել է Իբերիայի թագավորությունը՝ Արմազ, ապա՝ Մցխեթ կենտրոնով։ Մ.թ.ա. 3-1-ին դարերում Վրաստանի բնակչության մեծամասնությունը կազմող ազատ և կիսազատ հողագործ-համայնականները նաև հիմնական զինվորական ուժն էին։ Կիրառվում էր նաև ստրկական աշխատանքը։ Հելլենիստական դարաշրջանում Վրաստանի քաղաքական և տնտեսական մշակութային սերտ կապեր ուներ ՀայաստանիՍելևկյանների պետությանՊոնտոսի թագավորության հետ։ Մ.թ.ա. 1-ին դարում Հռոմեական կայսրությունը գրավել է Իբերիան։

Իբերական թագավորության և Լազիկայի (Լազական թագավորություն) հետագա հզորացմամբ մ.թ. 2-4-րդ դարերում հռոմեական ազդեցությունը թուլացել է։ Վրաստանում ավատատիրական հարաբերությունները ձևավորվել են մ.թ. 2-4-րդ դարերում (4-6-րդ դարերում դարձել են տիրապետող)։

4-րդ դարում տիրապետող կրոն է դարձել քրիստոնեությունը։

Վաղ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը վաղ միջնադարում

Հայերի ու աղվանների դաշնակցությամբ ուժեղացել է Քարթլիի բնակիչների պայքարը սասանյան զավթիչների դեմ։ Վախթանգ I Գորգասալի թագավորության ժամանակաշրջանում (5-րդ դարի երկորրդ կես) նշանակալից շինարարական աշխատանք է կատարվել, կարևոր կենտրոն, ապա նաև Քարթլիի մայրաքաղաք է դարձել Թիֆլիսը։ 523 թվականին Պարսկաստանը Քարթլիում վերացրել է թագավորական իշխանությունը, երկրի գլուխ կարգել իր կառավարչին (մարզպանին), որի նստավայրը Թիֆլիսն էր։ 562 թվականի պարսկա-բյուզանդական պայմանագրով Արևմտյան Վրաստանը (Լազիկան) ընկել է Բյուզանդիայի տիրապետության տակ։ 7-րդ դարի սկզբից բյուզանդական ազդեցությանն է ենթարկվել նաև Քարթլին։

Զարգացած միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը զարգացած միջնադարումԹամար թագուհի (1184-1213)

Մինչև 9-րդ դար վրացիները հայերի և աղվանների հետ համատեղ պայքարել են Վրաստանին տիրած արաբ նվաճողների դեմ։ Վրաստանը Հայաստանի և Աղվանքի հետ մտնում էր Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ Վրաստանը ազատագրվել է նաև Բյուզանդիայից ունեցած կախումից։ 8-րդ դարի վերջին և 9-րդ դարի սկզբին ներկայիս Վրաստանի տարածքում ձևավորվել են ավատատիրական խոշոր իշխանություններ (ԿախեթՀերեթԱբխազիա)։ Աբխազիայի Լեոն II իշխանը ողջ Արևմտյան Վրաստանը միավորել է Էգրիս-Աբխազական թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ Քութայիս

10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին ձեավորվել է միասնական ավատատիրական պետություն՝ Վրաց Բագրատունիների ներկայացուցիչ Բագրատ III թագավորի (975-1014) գլխավորությամբ։ Վրացական թագավորության տնտեսական, մշակութային և քաղաքական առավելագույն հզորության է հասել 12-13-րդ դարերում։ 12-րդ դարի առաջին քառորդին, Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125) սելջուկյան թուրքերի տիրապետությունը թոթափած Վրաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություններից մեկը։

Վրաց թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում Թամար թագուհու իշխանության տարիներին (1184-1213)։ Քաղաքական և մշակութային կապեր են հաստատվել Կիևյան Ռուսիայի հետ, ուժեղացել է հայ-վրացական համագործակցությունն ու զինակցությունը։ Հիմնադրվել է Զաքարյանների իշխանապետությունը[6]։ Բարձր զարգացման է հասել Վրաստանի մշակույթըգրականությունըփիլիսոփայությունըարվեստըճարտարապետությունը։ Այդ ժամանակաշրջանում է ստեղծվել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։

13-րդ դարի երկրորդ քառորդին Վրաստանը զավթել են մոնղոլ-թաթարները։ 14-րդ դարի վերջին երկիրն ասպատակել են Լենկ Թեմուրի հրոսակները։ 15-րդ դարի վերջին, ավատատիրական երկպառակությունների հետևանքով, Վրաստանը բաժանվել է անկախ թագավորությունների (ՔարթլիիԻմերեթիայիԿախեթի

Ուշ միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը ուշ միջնադարումՎախթանգ VI (1716-1724)

Մինչև 16-րդ դարը Իմերեթիայի թագավորությունից փաստորեն առանձնացել են Մեգրելիայի և Գուրիայի իշխանությունները, 17-րդ դարի սկզբին՝ Աբխազիան։ Վրաստանի մասնատմանը նպաստել է կիսանկախ ավատատիրական տիրույթների (սաթավադո) ի հայտ գալը, որոնց տերերն իմունիտետի իրավունք էին ստացել՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով վարչական և դատական իշխանությունը։

1618-րդ դարերում Վրաստանը դարձել է Հարավային Կովկասում գերիշխանության համար պայքարող Թուրքիայի և Իրանի միջև ընդհարումների թատերաբեմ։ Վրաստանին մեծագույն վնաս են հասցրել 17-րդ դարի առաջին քառորդին Իրանի շահ Աբաս I-ի ավերիչ արշավանքները Քարթլի և Կախեթի մարզ (Կախեթում բնաջնջվել է 100 000 մարդ, 200 000՝ գերեվարվել Իրան)։ 1625 թվականին Գ. Սաակաձեի գլխավորությամբ ժողովրդական խոշոր ապստամբություն է ծագել պարսկական լծի դեմ։ 1659 թվականին ապստամբել են Կախեթի մարզի բնակիչները։

Վախթանգ VI-ի օրոք (1703-1724) շինարարական լայն աշխատանքներ են կատարվել, վերականգնվել է ոռոգման համակարգը, կարգավորվել է պետական կառավարումը, հրատարակվել են օրենսդրական ակտեր։

15-րդ դարում վերսկսվել, իսկ 16-18-րդ դարերում կանոնավոր բնույթ են ստացել մոնղոլ-թաթարական լծի ժամանակաշրջանում ընդհատված ռուս-վրացական կապերը։ Վրաստանի կառավարողները Թուրքիայի ու Իրանի դեմ ռազմական օգնության խնդրանքով բազմիցս դիմել են Ռուսաստանին։ Ռուս-վրացական մերձեցման գործում կարեոր դեր է խաղացել 17-րդ դարի վերջին Մոսկվայում ստեղծված վրացական գաղթավայրը։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանը նոր ժամանակներում

Պետրոս I-ի Կասպիական արշավանքից հետո, թուրքական և իրանական հալածանքների պայմաններում, Վախթանգ VI-ը և վրացական շատ քաղաքական ու մշակութային գործիչներ ապաստանել են Ռուսաստանում։ 18-րդ դարի երկրորդ կեսին, Հերակլ II-ի օրոք միավորված Քարթլի-Կախեթական թագավորությունը հզորացել է, վերականգնվել և զարգացել է տնտեսությունը, աշխուժացել առևտուրը։ Առավել նշանակալի քաղաքներն էին Թիֆլիսը (մինչև 25 000 բնակիչ), ԳորինՔութայիսըԹելավը։ Սաղմնավորվել են առաջին մանուֆակտուրաները։ Իմերեթիայի թագավոր Սողոմոն I-ը (1752-84) հնազանդեցրել է անջատամետ ավատատերերին և երկրից վտարել թուրքական զավթիչներին։Թիֆլիսի նահանգի (1846-1917) զինանշան

17-18-րդ դարերում զարգացել է վրացական մշակույթը, սկզբնավորվել է գրատպությունը։ Հասարակական մտքի առաջատար ուղղություններից է դարձել լուսավորականությունը։ Ռուս-վրացական հարաբերությունների ամրապնդումը հանգեցրել է 1783 թվականին նրանց միջև պայմանագրի կնքմանը, որը բարդացրել է Վրաստանի քաղաքական հարաբերությունները Իրանի և Թուրքիայի հետ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա Մուհամեդ-խան Կաջարի զորքերը ներխուժել են Վրաստան, գրավել և ավերել Թիֆլիսը։

Հերակլ 2-րդի մահից (1798) հետո, ուժեղացած ավատատիրական հետադիմության պայմաններում, երկրում ստեղծվել է ճգնաժամային վիճակ։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը միացավ Ռուսաստանին։ Քարթլի-Կախեթական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։ 19-րդ դարի ընթացքում (1803-64) Ռուսաստանի կազմի մեջ մտավ նաև Արևմտյան Վրաստանը։ Ռուս-պարսկական (1804-131826-28) և ռուս-թուրքական (1806-18121828-29) պատերազմների հետևանքով, որոնց ակտիվորեն մասնակցեցին և վրացիները, ազատագրվեցին վրացական տարածքներ։ Վրաստանի՝ Ռուսաստանին միանալը, չնայած երկրում հաստատված գաղութային վարչակարգին, ունեցավ առաջադիմական նշանակություն, թուրքական և պարսկական լծից Վրաստանի ազատագրման միակ ուղին էր այդ։

Կապիտալիզմի զարգացման ուղին բռնած Ռուսաստանի տնտեսական կյանքի մեջ ներգրավվելը նպաստեց Վրաստանի սոցիալ-տնտեսական վերելքին, ամրապնդվեց վրաց ժողովրդի մշակութային կապը ռուս և Ռուսական կայսրության մյուս ժողովուրդների հետ։ Ցարիզմի գաղութային քաղաքականությունը և ճորտատիրական լուծը գյուղացիական զանգվածային ելույթների պատճառ դարձան։ 1804 թվականին ապստամբեց Լեռնային Քարթլիի, 1812-1813 թվականներին՝ Կախեթի մարզի, 1819-1820 թվականներին՝ Իմերեթիայի բնակչությունը։ Ցարիզմի զավթողական քաղաքականության դեմ ելավ (1832) նաև ազնվական մտավորականությունը։ Ազնվականության հետադիմական մասը ձգտում էր Վրաստանում վերականգնել թագավորական իշխանությունը, իսկ դեմոկրատ, ուղղության ներկայացուցիչները, որոնք գաղափարապես կապված էին դեկաբրիստների հետք պայքարում էին Վրաստանում հանրապետություն կամ էլ սահմանադրական միապետություն ստեղծելու համար։Հովհաննես ԱյվազովսկիԹբիլիսի

1830-40-ական թվականներին համեմատաբար կայուն վիճակը պայմաններ ստեղծեց Վրաստանի տնտեսության հետագա զարգացման համար։ Ապրանքադրամական հարաբերությունների զարգացմամբ ուժեղանում էր գյուղացիների շահագործումը, որն է՝ լ ավելի խորացավ ցարիզմի գաղութային քաղաքականությամբ։ 1841 թվականին՝ Գուրիայում, 1857 թվականին Մեգրելիայում տեղի ունեցան խոշոր գյուղացիական ապստամբություններ։ Արտադրողական ուժերի հետագա զարգացումը փոփոխություններ մտցրեց հասարակության սոցիալական կառուցվածքի մեջ։

Աճեց քաղաքային բնակչությունը։ 1865 թվականին Արևելյան Վրաստանի քաղաքային բնակչությունը կազմում էր 18,8 %։ Հասարակական-տնտեսական զարգացումը, դասակարգային պայքարի սրումը Ռուսաստանում ստիպեցին ցարական կառավարությանը 1864-1871 թվականներին Վրաստանում վերացնել ճորտատիրական իրավունքը։ Իր ամբողջ սահմանափակվածությամբ հանդերձ գյուղացիական ռեֆորմը արագացրեց կապիտալիզմի զարգացումը Վրաստանում։ 1860-ական թվականների կեսից սկսվեց Անդրկովկասյան երկաթուղու շինարարությունը, 1872 թվականին բացվեց Թիֆլիս-Փոթի երկաթուղին, 1883 թվականին ավարտվեց Բաթում-Թիֆլիս-Բաքու երկաթուղին։ 1883 թվականին Թիֆլիսում կազմակերպվեցին Անդրկովկասյան երկաթուղու գլխավոր արհեստանոցները, որոնցում 19-րդ դարի վերջին աշխատում էր 3 000 բանվոր։ Անդրկովկասյան երկաթուղագիծը 1900 թվականին ներգրավվեց երկաթուղիների համառուսական ցանցի մեջ։

Արդյունաբերական տարբեր ճյուղերում (տեքստիլ, մետաղամշակության, կաշվի, կոնյակի, ծխախոտի են) առաջացան խոշոր ձեռնարկություններ։ Զարգանում էր լեռնահանքային արդյունաբերությունը (Տղիբուլիի քարածուխը, ճիաթուրայի մանգանը)։ Տեղի էր ունենում արտադրության կենտրոնացում։ Հիմնադրվում էին տեղական (առավելապես հայկական և ռուսական) և արտասահմանյան կապիտալիստների բաժնետիրական ընկերություններ։ 20-րդ դարի սկզբին մշակող արդյունաբերության ծավալը (1860-ական թվականների համեմատ) աճեց 1 միլիոն ռուբլուց 21 միլիոն ռուբլի։Լեզգինկա

Վրաստանի քաղաքային բնակչությունը 19-րդ դարի վերջին կազմեց 15,3 %։ Կապիտալիստական հարաբերությունները ներթափանցեցին և վրացական գյուղ։ Խորացավ գյուղացիության դասակարգային շերտավորումը, կուլակները (որոնք կազմում էին գյուղական բնակչության 5 %֊ը) տիրում էին մշակվող հողատարածությունների 30 %֊ին, կիսապրոլետարական տարրը՝ 55-60 %-ին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, Վրաստանի քաղաքական և տնտեսական համախմբումը պայմաններ ստեղծեցին և ավարտեցին վրացական բուրժուական ազգի ձևավորումը։ 1870-1890-ական թվականներին կապիտալիզմի զարգացման ընթացքում ձևավորվեց Վրաստանի բանվոր դասակարգը։ 19-րդ դարի վերջին հաշվվում էր շուրջ 36 000 բանվոր։ Վարձու աշխատողների ընդհանուր թիվը 120 000 էր։

Ցարիզմի գաղութային քաղաքականությունը, ազգային և սոցիալական ճնշումը առաջ էին բերում Վրաստանի աշխատավորների ընդվզումը։ Ռուսական ազատագրական շարժման գաղափարները ազդում էին վրացական առաջավոր մտավորականության վրա։ 1860-ական թվականներին Վրաստանում ուժեղացավ ազգային-ազատագրական շարժումը, որի գլուխ կանգնեցին գրողներ, հասարակական գործիչներ, հեղափոխական դեմոկրատներ Իլյա ՃավճավաձենԱկակի Ծերեթելին, Ն․ Նիկոլաձեն, Դ․ Ծերեթելին և ուրիշներ, որոնք կրթություն էին ստացել Ռուսաստանում և հաղորդակցվել Վիսարիոն ԲելինսկուԱլեքսանդր Գերցենի, Ն․ Ա․ Դոբրոլյուբովի, Նիկոլայ Չեռնիշևսկու հեղափոխական գաղափարներին։ Վրացական վաթսունականները («թերքդալեուլեբի») պայքարում էին վրաց ժողովրդի սոցիալական և ազգային ճնշման դեմ։

1860-ական թվականների վերջից Վրաստանի ձեռնարկություններում տեղի են ունեցել տնտեսական առաջին գործադուլները։ 1870-ական թվականներին, ռուս նարոդնիկների ազդեցությամբ ծնունդ առավ Վրաստանի նարոդնիկական շարժումը, 1870-ական թվականների վերջին առաջացան բանվորական խմբակներ։ Վրաստանի պրոլետարիատը ներգրավվում էր համառուսական հեղափոխական շարժման մեջ։ 1887 թվականին Թիֆլիսում հիմնադրվեց Անդրկովկասի առաջին բանվորական կազմակերպություններից մեկը՝ «Բանվորական միությունը»։Թիֆլիսի Ներսիսյան դպրոց (1824-1924), հիմնադրել է ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին

1880-1890-ական թվականներին աճեց բանվորական խմբակների թիվը։ Մարքսիստական գաղափարների պրոպագանդմամբ հանդես եկան Ռուսաստանից և Ուկրաինայից եկած սոցիալ-դեմոկրատները (Ֆ․ Ե․ Աֆանասև, Ս․ Յա․ Ալիլուև, Ա․ Մ․ Կալյուժնի, Ի․ Ի․ Լուզին, Ֆ․ Ի․ Մայորով)։ 1892 թվականի վերջին ձևավորվեց վրացական մարքսիստական կազմակերպությունը՝ «Մեսամեդասի»-ն։ Վրաստանում գործադուլային շարժումը ձեռք էր բերում կազմակերպված բնույթ։ 20-րդ դարի սկզբին Վրաստանում բանվոր, շարժումը թևակոխեց նոր փուլ։

Սոցիալ-դեմոկրատների գլխավորությամբ վրացական պրոլետարիատը սկսեց մասսայական քաղաքական պայքար։ 1900-1902 թվականներին խոշոր գործադուլներ եղան Թիֆլիսի, Բաթումի ձեռնարկություններում և ճիաթուրայի արդյունաբերական շրջանում։ Համառուսական մասշտաբի խոշոր հեղափոխական ելույթ էր 1902 թվականի Բաթումի գործադուլն ու ցույցը։ 1903 թվականի մարտին Թիֆլիսում կայացավ Կովկասյան սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարը։ 1905-1907 թվականների հեղափոխության ժամանակաշրջանում Վրաստանում ծավալվեց բանվորների և զինվորների հեղափոխական պայքար։ 1905 թվականի հունվարին 18 թվականի Թիֆլիսի երկաթուղային բանվորների գործադուլը վերածվեց համընդհանուրի։ Ոստիկանության հետ գյուղացիների զինված ընդհարումներ եղան Գորիի, Թիանեթի գավառներում, Կախեթի, Մեգրելիայի գյուղերում։

Գուրիայում իշխանությունն անցավ գյուղացիական կոմիտեների ձեռքը, բռնագրավվեց կալվածատիրական հողը, ստեղծվեցին զինված «կարմիր հարյուրակներ»։ Վրաստանում հոկտեմբերյան քաղաքական ցույցը վերածվեց զինված ապստամբության։ 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին առաջացան առաջին արհմիութենական կազմակերպությունները։ 1905 թվականի վերջին գրեթե ամբողջ Արևմտյան Վրաստանը և Արևելյան Վրաստանի մի մասը գտնվում էր ապստամբ ժողովրդի ձեռքին։ Ցարիզմը դաժանորեն ճնշեց ապստամբությունը։

Պետական խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանի դրոշ

Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն «Դրոշի մասին օրենքի»։ Բացի այդ էլ «Դրոշի մասին օրենքի» երկրորդ էջում գրվում է, թե ինչ սխեմայով է կազմվել դրոշը։ Երկարությունը հարաբերվում է լայնության, այնպես ինչպես 3։2։

Օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Թավիսուփլեբա

Վրաստանի պետական օրհներգի բառերը վերցված են Զաքարիա Պալիաշվիլու (18711933) երկու օպերաներից՝ «Դաիսի» և «Աբեսալոմ և Էթերի»։ Խոսքերի հեղինակը ժամանակակից վրաց բանաստեղծ Դավիթ Մեգրլաձեն է, ով օգտագործել է մեջբերումներ վրաց դասական բանաստեղծներ Ակակի ԾերեթելուՎաժա ՓշավելուԳրիգոլա Օրբելիանիի և Գալակտիոն Տաբիձեի բանաստեղծություններից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՏարիԲնակչություն19002 000 000 մարդ19262 676 925 մարդ19393 540 589 մարդՏարիԲնակչություն19594 044 460 մարդ19704 686 412 մարդ19794 993 029 մարդՏարիԲնակչություն19895 400 841 մարդ20024 371 535 մարդ20143 729 500 մարդ[7]ՏարիԲնակչություն20163 720 400 մարդ20173 717 100 մարդ[8]

Վրաստանի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3 729 635 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 53.5 մարդ/կմ։ Բնակչության աճը 2014 թվականի համեմատ կազմում է -14.7%: Վրաստանի ուրբանիզացվածության մակարդակը կազմում է 57,4%[9]: Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։ Վրաստանում բնակվում են նաև ռուսներադրբեջանցիներաբխազներաջարներհույներօսերքրդեր և այլ ազգեր։ Վրացիները պատկանում են իբերա–կովկասյան լեզվաընտանիքի քարթվելական լեզվախմբին։ Հավատացյալները հիմնականում ուղղափառ քրիստոնյաններ են, մասամբ՝ մուսուլմաններ(Աջարիա)։ Կան նաև կաթոլիկության հետևորդներ։ Թույլ են բնակեցված Կոլխիդայի ճահճապատ դաշտավայրը և բարձր լեռնային գոտին։ Խտաբնակ են զարգացած երկրագործության շրջանները և ծովափնյա նեղ շերտը։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի ռելիեֆում զուգակցվում են բարձրլեռնային, միջին բարձրության լեռնային, բլրա-նախալեռնային, դաշտավայրա-հարթավայրային, սարահարթային և սարա- վանդանման ռելիեֆի ձեերը։Կազբեկ լեռ
(վրացերեն՝ ყაზბეგის, 5034 մ)

Վրաստանի հյուսիսը զբաղեցնում է Մեծ Կովկասը, որի համակարգը բաղկացած է Գլխավոր կամ Ջրբաժան և հարակից մի շարք լեռնաշղթաներից։ Դրանցից Վրաստանի սահմաններում նշանավոր են՝ ԳագրայիԲզիբիԿոդորիՍվանեթիԷգրիսիԼեչխումիՌաճայիԽարուլիԼոմիսիԳուդիսիՔարթլիիԿախեթի լեռնաշղթաները՝ հարավային լանջին, ԽոխիՇավանիԿիդեգանիԽեսուրեթի և Պիրիկիտի լեռնաշղթաները՝ հյուսիսային լանջին։

Ջրբաժան լեռնաշղթայից հյուսիս գտնվող լեռնաշղթաների վրա են Շհարա (5068 մ), Կազբեկ հրաբխային կոնը (5047 մ), Թեբուլոսմթա (4493 մ), Դոնոսմթա (4174 մ), Դիկլոսմթա (4285 մ) և այլ գագաթներ։ Մեծ Կովկասից հարավ՝ մերձլայնական ուղղությամբ, ձգվում է միջլեռնային դեպրեսիան, որը Ձիրուլի զանգվածով (Վերին Իմերեթյան սարավանդ) բաժանված է Կոլխիդայի և Իվերիայի (Կուրի արևմտյան մաս) հարթավայրա-բլրային իջվածքների։ Երկու իջվածքների զգալի մասերը կազմում են Կոլխիդայի դաշտավայրըՆերքին ՔարթլիիՍտորին ՔարթլիիԱլազանի (Կախեթի) ալյուվիալ հարթավայրերը։

Ավելի հարավ՝ լայնական ուղղությամբ, ձգվում են Փոքր Կովկասի վրացական մասի ՄեսխեթիՇավշեթիԹրիալեթիԼոքի միջին բարձրության (մինչև 2850 մ) լեռնաշղթաները։ Հանրապետության ծայր հարավում է Հարավային Վրացական հրաբխային բարձրավանդակը, որի ամենաբարձր կետը Աբուլ լեռն է (3301 մ)։Կոլխիդայի դաշտավայր

Վրաստանի տարածքը մտնում է Ալպիական ծալքավոր մարզի մեջ և բաժանվում մի շարք խոշոր միավորների։ Հյուսիսում՝ Մեծ Կովկասի առանցքային շրջանում է Գլխավոր կամ Ջրբաժան լեռնաշղթայի անտիկլինորիումը։ Վերջինս կազմված է մինչքեմբրիի և պալեոզոյի մետամորֆային ապարներից։ Գլխավոր լեռնաշղթայի ծալքավոր հաստվածքները վրաշարժված են Մեծ Կովկասի հարավային լանջի ծալքավոր համակարգի նկատմամբ։

Մեծ Կովկասի տեկտոնական կառուցվածքներից դեպի հարավ (Կոլխիդայի դաշտավայրից մինչև Արտաքին Կախեթ) գտնվում է հիմնականում հերցինյան կոնսոլիդացում ունեցող Վրացական միջադիր զանգվածը։ Նստվածքային ծածկոցը կազմված է լեյասի կարմիր կրաքարերից, բայոսի պորֆիրիտային շերտախմբից, բաթի ածխաբեր շերտերից, վերին յուրայի խայտաբղետ գոյացումներից, կավիճ-էոցենի կարբոնատային ապարներից և մոլասներից։

Ավելի հարավ ձգվում է Աջարա-Թրիալեթի ծալքավոր համակարգը, որը բաղկացած է կավճի հրաբխածին ու կարբոնատային նստվածքներից և պալեոգենի տերիգեն ու հրաբխածին ապարներից։ Ծայր հարավում (Ջավախքի բարձրավանդակից մինչև Մառնեուլի դաշտավայր) տարածվում է հերցինյան կոնսոլիդացման երկրորդ միջլեռնային ստրուկտուրան՝ Արտվին-Բոլնիսի զանգվածը։ Ջավախքի բարձրավանդակը կազմված է պլիոցենի և պլեյստոցենի լավաներից։ Դեպի արևելք ընդհանուր խորասուզման հետևանքով զարգացած են մոլասները։ Ծալքավորությունն ընդհատվող է և մեղմաթեք։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղվարչելի

Հիմնական օգտակար հանածոներն են․ Վրացական զանգվածի սահմաններում մանգանի հանքաքարը (Ճիաթուրայի հանքավայրը), քարածուխը (ՏղիբուլիՏղվարչելի) և նավթը (Կոլխիդա, Արտաքին Կախեթ), որոնք կապված են մեզոզոյի, պալեոգենի և նեոգենի նստվածքների հետ։ Մեծ Կովկասի հյուսիսային լանջին կան բազմամետաղային և ծարիր-մկնդեղային հանքավայրեր։ Հարավում հայտնի է պղնձի խոշոր հանքավայր (Մառնեուլ)։ Տարածված են շինանյութերը (մարմարթերթաքարերտուֆեր, ցեմենտի հումք և այլն), հանքային և թերմալ աղբյուրները։

Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված բարձունքային գոտիականությունը։ Արևմտյան Վրաստանի բլրանախալեռնային շրջաններում տարածված են կարմրահողերն ու դեղնահողերը, Կոլխիդայի դաշտավայրում՝ ճահճայինի մերձարևադարձային պոդզոլային, Իվերյան հատվածում, միջլեռնային իջվածքներում՝ սևահողերը, շագանակագույն, դարչնագույն և մոխրադարչնագույն հողերը։

Լեռնաանտառային գոտում զարգացած են անտառային շագանակագույն, գորշ պոդզոլացված և հումուսակարբոնատային հողերը։ Ավելի բարձր տարածված են լեռնամարգագետնային հողերը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի կլիման անցումային է մերձարևադարձայինից ցամաքայինի։ Կոլխիդայի դաշտավայրին (500-600 մ բարձրություններում) բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ համեմատաբար տաք ձմեռով։

Հունվարի միջին ջերմաստիճանը 3-6 °C է, օգոստոսինը՝ 23- 24 °C, տարեկան տեղումները՝ 1200- 2800 մմ։ Իվերիայի իջվածքում, Կոլխիդայի համեմատ, ձմեռը ցուրտ է, -2 °C-ից մինչև 1,5 °C, տարեկան տեղումները քիչ են՝ 300-800 մմ։ Օգոստոսի միջին ջեր մաստիճանը 23-26 °C է։Կուր գետը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում

Միջլեռնային իջվածքի ցածրադիր մասերում տարեկան միջին ջերմաստիճանը 12-15 °C է։ Լեռնային շրջաններին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Տարեկան տեղումների քանակը Սև ծովին հարող լան ջերին 3000-4000 մմ է, արևելյան մասի լեռնային մարզերի ներքին շրջաններում՝ մինչև 600-800 մմ։ Ամենացածր ջերմաստիճանը լինում է փակ իջվածքներում, օրինակ, Ռաճայի լեռնաշղթայի Շաորի գոգավորությունում -35 °C-ից մինչև -40 °C է։

Վրաստանի հարավային լեռնային շրջաններին բնորոշ է չաւիավոր ցամաքային կլիման՝ թույլ ձնածածկույթով և խիստ ցուրտ ձմեռով։ Վրաստանում սառցադաշտերի (ավելի քան 605 հատ) ընդհանուր տարածությունը 520 քառ. կմ է։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետերը պատկանում են Սև և Կասպից ծովերի ավազաններին։

Խոշոր գետը Հայկական լեռնաշխարհի ամենահյուսիսային՝ Կուր գետն է՝ ՔվաբլիանիՄեծ և Փոքր ԼիախվիՄեջուտաԿասպիՔսանիԱրագվաԻորիԱլազանՓարվանաԹեձամԱլգեթիԽրամԴեբեդ և այլ վտակներով։ Կուրը թափվում է Կասպից ծով, ՌիոնըԻնգուրըԿոդորըՃորոխը՝ Սև ծով։

Գետերի սնումը խառն է, հիմնականում սառցադաշտային։ Հորդանում են գարնանը։ Աջարական ծովափնյա շրջաններին և Մեսխեթի լեռնաշղթայի լանջերին բնորոշ են աշնանաձմեռային վարարումները։ Արագահոսության շնորհիվ լեռնային գետերը միշտ չէ, որ ձմռանը սառցակալում են։

Վրաստանը հարուստ է էներգառեսուրսներով։ Գետերի ընդհանուր պոտենցիալ հզորությունը 18,2 միլիոն կվտ է, պոտենցիալ ռեսուրսները՝ 159,4 միլիարդ կվտ/ժ։ Լճերից նշանավոր են ՓարվանանԿարծախըՊալեոստոմըՏաբածղուրինՌիցան և այլն։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականությունը բազմազան է ու ինքնատիպ։ Հաշվվում են ավելի քան 4500 տեսակ սպորավոր և ծաղկավոր բույսեր (ավելի շատ, քան ԽՍՀՄ ամբողջ եվրոպական մասի բուսատեսակները)։ Վրաստանը հարուստ է էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով (դիոսկորեապոնտական և կովկասյան մրտավարդկովկասյան արմավենիդափնեկեռասխուրմա և այլն)։

Cervus elaphus LC0367.jpg

Տարածքի 37%-ը անտառածածկ է։ Լեռնաանտառային ցածրադիր գոտին ներկայացված է լայնատերև խառն անտառներով (կաղնիբոխիշագանակենի), ավելի բարձր՝ Արևմտյան Վրաստանի լեռների վերին գոտում, Հարավային Օսիայի և Թրիալեթի լեռնաշղթաների արևմտյան մասերում տարածված են եղևնու և եղևնու մուգ ասեղնատերև անտառները, իսկ Թուշեթի և Խևսուրեթի բարձրլեռնային հովիտներում՝ սոճու անտառները։

Անտառային գոտու սահմանից վեր, 2800-3500 մ բարձրության վրա ալպյան մարգագետիններ են։ Տափաստանների մեծ մասը զբաղեցնում են կուլտուրական տնկարկները, բայց դրանք դեռևս ընդարձակ արեալ ունեն Իվերիայի իջվածքում և Վրաստանի հարավային լավային սարավանդներում։

Վրաստանի ֆաունան կազմված է միջերկրածովյան և կենտրոնաասիական տեսակներից։ Մեծ Կովկասի ալպիական գոտում հանդիպում են Կովկասյան էնդեմիկ լեռնային այծը, քարայծըկովկասյան լեռնային հնդկահավըբեզոարյան այծը, անտառներում՝ գորշ արջըազնիվ եղջերունայծյամըլուսանըգայլըաղվեսընապաստակը են։

Կենդանական և բուսական աշխարհի պահպանման համար ստեղսվել են 15 (այդ թվում՝ ԼագոդեխիԲորժոմիՌիցայի) արգելանոցներ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև՝ Գիտությունը Վրաստանում

Վրաստանը ինդուստրալ-ագրարային երկիր է։ Այն ունի զարգացման միջին մակարդակ։ Տնտեսությունը բազմաճյուղ է։ Դրա գլխավոր նախադրյալը բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությունն է։ Արդյունաբերական արտադրանքի արժեքն զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսականին։ Զարգացած են նաև առևտուրն ու սպասարկման ոլորտը։

ԽՍՀՄ կազմում Վրաստանը հայտնի էր սև մետաղների, մեքենաների, քիմիական նյութերի, շինանյութի և մերձարևադարձային գյուղատնտեսության մթերքներ արտադրող երկիր։

Մեծ է երկրի տնտեսության կախվածությունը արտաքին առևտրից։ Վրաստանի համար տնտեսական զարգացման հզոր գործոն է Սև ծովը։ Վրաստանում նաև զարգացած է առողջարանային տնտեսությունը — Սև ծովի ափի, Բորժոմ, Ծղալտուբո և այլ լեռնային տարածքներում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Վրաստանի վարչական բաժանում

Մխարե (վրացերեն՝ მხარე), Վրաստանի վարչական բաժանման միավոր։ Թարգմանվում է որպես «տարածք»։ Ըստ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու՝ 1994 մինչև 1996 թվականները Վրաստանը ժամանակավորապես բաժանված է ռեգիոնների մինչև սեպարատիստական հակամարտությունները Աբխազիայում և Հարավային Օսիայում չլուծվեն։

ԱբխազիաԱջարիաԳուրիայի մարզԻմերեթի մարզԿախեթի մարզՔվեմո ՔարթլիՄցխեթ
Մթիանեթ
Ռաճա-Լեչխում
և Քվեմո Սվանեթ
Սամեգրելո և
Զեմո Սվանեթ
Սամցխե-
Ջավախք
Շիդա-ԿարթլիԹբիլիսիՍև ծովՀայաստանԱդրբեջանՌուսաստանի ԴաշնությունԹուրքիաԹբիլիսի

Տարածքային պետը «պետության կոմիսարն» է (სახელმწიფო რწმუნებული, սախելմծիփո ռծմունեբուլի), ոչ պաշտոնապես «գուբերնատոր», որին նշանակում է հանրապետության նախագահը։

Գույություն ունի 9 մխարե, փակագծերում կենտրոնն է՝



Թբիլիսի

Քութայիս

Բաթում
ՔաղաքԵրկրամասԲնակչությունՔաղաքԵրկրամասԲնակչությունդիտելքննարկելխմբագրել
Ռուսթավի

Զուգդիդի

Գորի
1ԹբիլիսիԹբիլիսի1,270,80010ԽաշուրՇիդա Քարթլի28.560
2ՔութայիսԻմերեթի մարզ186,30011ՍենակՍամեգրելո-Զեմո Սվանեթի28,082
3ԲաթումԱջարիա121,80612ԶեստափոնԻմերեթի մարզ24.200
4ՌուսթավիՔվեմո Քարթլի116,38413ԹելավԿախեթի մարզ21.800
5ԶուգդիդՍամեգրելո-Զեմո Սվանեթի75,55014ՄառնեուլՔվեմո Քարթլի20.100
6ԳորիՇիդա Քարթլի49,50015ՕզուրգեթԳուրիայի մարզ18.700
7ՓոթիՍամեգրելո-Զեմո Սվանեթի47,15016ՔոբուլեթԱջարիա18.600
8ՍուխումԱբխազիա43,70017ԱխալցխաՍամցխե-Ջավախք18.500
9ՍամտրեդիաԻմերեթի մարզ29,70018ԾղալտուբոԻմերեթի մարզ16.800

Վրաստանում կարևոր նշանակություն ունի երկաթուղային տրանսպորտը։ ԽՍՀՄ տարիներին երկաթուղիների երկարությունը 881 կմ-ից (1920) հասել է 1470 կմ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի (1941 — 1945) տարիներին Սև ծովի ափի երկայնքով կառուցվել է Ցխակայա — Սուխում-Տուապսե երկաթուղին։ ԲաքուԲաթում հիմնական երկաթուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի — ԹելավԳորիՑխինվալիԽաշուրիՎալեԶեստափոնճիաթուրաՍամտրեդիաՓոթիՕչամչիրաՏղվարչելիՌիոն — ՔութայիսՏղիբուլի են։ Երկաթուղիներն ամբողջապես էլեկտրաֆիկացված են։ Ավտոճանապարհների երկարությունը 22,3 հազար կմ է, որից 19,1 հզ․ կմ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի-Օրջոնիկիձե), Սևծովյանը (ԲաթումՆովոռոսիյսկ), Սամտրեդիա — Թբիլիսի — Բաքու մայրուղիները։ Խողովակաշարային տրանսպորտը ներկայացված է Բաքու — Բաթում նավթամուղով, գազամուղներով՝ Ադրբեջանից Հյուսիսային Կովկասից։ Տրանսպորտը զարգացած է ամենուր։ Ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի շնորհիվ Վրաստանը կապվում է Հարավկովկասյան երկրների և Ռուսաստանի հետ։

Ծովային գլխավոր նավահանգիստներն են ԲաթումըՓոթինՍուխումը։

Երկրի գլխավոր օդանավակայաններն են ԹբիլիսինՔութայիսըՍուխումը։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաճյուղ է ու հենվում է սեփական օգտակար հանածոների, աշխատանքային ռեսուրսների և հարմար աշխարհագրական դիրքի վրա։ Վերջինիս մեջ առաջնային տեղը պատկանում է գյուղատնտեսական հումքի մշակման ճյուղերին։ Սննդի ու թեթև արդյունաբերությանը բաժին է ընկնում արդյունաբերական արտադրանքի 2/3-ը։

Սննդի արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերության կարևոր արտադրատեսակներից են թեյըգինին և պտղաբանջարեղային պահածոները, հանքային ջրերը, որոնց զգալի մասը արտահանվում է։ Թեյի արտադրության հիմնական շրջանը Արևմտյան Վրաստանն է։ Գինեգործությունը զարգացած է Կախեթի մարզում և Ռիոնի գետի հովտում։ Պահածոների արդյունաբերությունը տեղաբաշխված է ամենուր։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեթև արդյունաբերության խոշորագույն ձեռնարկությունները՝ բամբակյաբրդյամետաքսյա գործվածքների, կոշիկի, տեղաբաշխված են ԹբիլիսիԳորիՔութայիս քաղաքներում։

Մեքենաշինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենաշինության ճյուղերից հատկապես զարգացած է տրանսպորտի մեքենաշինությունը։ Թբիլիսիում թողարկվում են էլեկտրաքարշեր, ուղղաթիռներ, Քութայիսում՝ բեռնատար ավտոմեքենաներ, Փոթիում ու Բաթումում՝ նավեր։ Առաջատար ճյուղեր են նաև հաստոցաշինությունն ու գյուղատնտեսական մեքենաշինությունը։ Ավտոմոբիլաշինության ու տրակտորաշինության կենտրոն է Քութայիսը, նավաշինական՝ Բաթումն ու Փոթին։ Մեքենաշինությանը մետաղով ապահովելու նպատակով Ռուսթավիում գործում էր մինչև 2000 թ. սև մետաղաձուլական կոմբինատ, որն աշխատում է սեփական ածխի ու մանգանի, ինչպես նաև Ադրբեջանի Դաշքեսանի հանքավայրից ներկրվող երկաթի հանքաքարի հիմքի վրա։

Վերլուծություն պատմություն

1.Վերլուծուծություն

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի ինքնապաշտպանությունը ավարտվեց հաղթանակով։ Նրանք կարողացան ետ մղել Թուրքերին և նրանք չկարողացան գրավել Զեյթունը։ Հալեպում կնքվեց հաշտության այմանագիր, որի հիման վրա թուրքերը մեծ զիջումների գնացին։

3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,   ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Քանի կան Թյուրքերը հայերը դատապարտված են ցեղասպանության։

4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Իմ նախնիները գաղթել են Դիադանից որը գտնվում է արեւմտյան Հայաստանի տարածքում։

5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ: 

Դեմ եմ Հայերը պետք է հիշեն 1915 ջարդերը…

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում1. Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին, որպեսզի չիրականացնեն բարենորոգումներ, նրանք քրդերի և հայերի միջև ցանկանում էին պառակտում մտցնել և ցանկանում էին ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդիկ ընդունեին իրենց կրոնը։2. Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն: ՀՅԴ–ն ձեռնամուխ եղավ Արևմտյան Հայաստանում (Երկիր) ընդհանուր ապստամբության նախապատրաստմանը: Կռվողխմբերի և զինամթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն–Սասունը: Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրքև ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:3. Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի ընթացքում Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական զորքի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում: Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ուպատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել նրանցից զավթված հողերը և այլն: Քանի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Այդ պատճառով նոյեմբերի 27–ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Ս. Առաքելոցվանքի հերոսական կռիվը մեծ տպավորություն է գործում և ոգևորում հայությանը: Սասունի ապստամբության ընթացքում միայն մի ուղի կար հաշտության, որ Անդրանիկն ու Հրայրը զենքերը վայր դնեն, սակայն նրանք հրաժարվեցին և դրանից հետո եղան կատաղի մարտեր, զոհվեց Հրայրը: Սասունի 1904 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Հայերի անձնազոհ կռիվները և մեծ տերություններիմիջամտությունը հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից: Այս երկու մարտերի տարբերությունն այն է, որ վանքի կռվի ժամանակ կարողացան գոնե որոշ չափով հասնել իրենց ուզածին և ոգևորել ժողովրդին, իսկ ապստամբության ժամանակ չկարողացան հասնել և ավելի թևաթափ եղան:4. Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր:

հասարակական հարաբերություն

Ընկերություն, փոխադարձ կապվածությամբ՝ հարաբերություն երկու (կամ ավել) անձանց միջև։ Ընկերությունը սովորաբար համարվում է ավելի ուժեղ միջանձնային հարաբերություն, քան որևէ սովորական սոցիալ-հասարակական հարաբերություն (գործընկերություն, հարևանություն)։Ընկերությունն ուսումնասիրվում է ակադեմիական ոլորտներում, ինչպիսիք են սոցիոլոգիան, սոցիալական հոգեբանությունը, մարդաբանությունը և փիլիսոփայությունը։ Տարբեր ակադեմիական վերլուծումներում արդեն իսկ քննարկել են ընկերության տարբեր տեսություններ, այդ թվում, սոցիալական փոխանակման տեսությունը, սեփական տեսությունը, հարաբերական կապվածութեան ոճեր։ Վորտ Հաբինես ուսումնասիրություները պարզել են, որ մարդիկ մտերիմ ընկերության պարագայում ավելի երջանիկ են.Չնայած կան ընկերության բազմաթիվ տեսակներ, դրանք ունեն որոշ ընդհանուր հատկանիշներ. դրանց թվում են՝ ջերմությունը, համակրանքը, մտերմությունը, ազնվությունը, հետաքրքրությունը, փոխըմբռնումը, կարեկցանքը, վստահությունը, նաև՝ սխալվելուց և քննադատությունից չվախենալը։Թեև ընկերական հարաբերություն ստեղծելու համար չկան հստակ սահմանափակումներ, ընկերները հաճախ ունենում են ընդհանրություններ, ընդհանուր ծագում, զբաղմունքների կամ շահերի համար ընկերներ, և այլն։

Ֆլեշ մոբ

Առաջին մակարդակԴեկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ-2020* ОбязательноԱնուն *Աշոտ Ազգանուն *ԽաչատրյանԴասարան *առաջիներկրորդերրորդչորրորդհինգերորդվեցերորդյոթերորդութերորդիններորդտասներորդտասնմեկերորդտասներկուերորդուսանողծնողայլԴպրոց *Միջին դպրոցԷլեկտրոնային հասցե *ashot.kh@mskh.am1. Ձմեռ պապը իր բոլոր երեք գրքերը նվիրեց թոռնուհուն: Քանի՞ գիրք եղավ թոռնուհու մոտ, եթե մինչ նվեր ստանալը երկու գիրք ավել ուներ, քան Ձմեռ պապը։82. Բլրի գագաթին 25 ճամբարական կար: Նրանք միաժամանակ 3 տեղանոց սահնակներով պետք է սահեին բլրից: Ամենաքիչը քանի՞ սահնակ պետք է լիներ բլրին:Պատ.՝93. Արմենը գրպանում միայն 50 և 100 դրամանոց մետաղադրամներ ուներ: Փուչիկ գնելու համար նա պետք է 100 դրամ վճարեր: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է Արմենը գրպանից հաներ մեկ փուչիկ գնելու համար:Պատ.՝24. Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը:Պատ.105. 2020 թ.-ի Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր չորսհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:Պատ.՝3006. Ձմեռ պապիկը Կարինեին, Գոհարին և Անուշին, ըստ իրենց ցանկության, նվիրեց մեկական խաղալիք՝ արջուկ, փղիկ և նապաստակ: Հայտնի էր, որ Կարինեն նապաստակով չէր խաղում, իսկ Անուշը չէր խաղում ո՛չ նապաստակով, ո՛չ արջուկով: Ի՞նչ խաղալիք ստացավ Գոհարը:Նապաստակը7. Ամանորյա առաջին ներկայացումը թատրոնում դեկտեմբերի 25-ին է, վերջին ներկայացումը` հունվարի 7-ին: Ամեն օր մեկ ներկայացում է լինելու: Քանի՞ ներկայացում է լինելու:14 ներկայացում8. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ գումար ծախսեց, քան Գագիկը: Որքա՞ն գումար ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը Լևոնից 1500 դրամով քիչ ծախսեց:Պատ.՝45009.Տոնածառի լույսերի շղթայի լամպերը գունավորված են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ի՞նչ գույնի է 52-րդ լամպը:Կապույտ10. Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:Подпись отсутствуетՊատ.՝5Առաջադրանքները կազմեցին Սաթենիկ Սիմոնյանն ու Նելլի Թովմասյանը:Առաջարկություններ..

Հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ընթացքը անցավ շատ հետաքրքիր, ստեղծվեցին տարբեր խաղեր, տարբեր ծրագրեր. Օրինակ Microsoft office ծրագրի շնորհիվ մենք առավել լավ սկսեցինք տիրապետել Microsoft word Microsoft Excel Microsoft get ծրագրերին։

Արատես։

Արատեսում չնայած ցուրտ եղանակին շատ ջերմ անցավ, երեկոյան թեյախմություներ եւ խաղեր։

Ժամանակագրություն

Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

Հնդկաստան
Տասնհինգերորդ դարում Հնդկաստանում ստեղծվեցին առաջին գաղութները պորտուգալացիների կողմից:
Տասնվեցերորդ դարում Հնդկաստանի հյուսիսային և կենտրոնային մասում առաջացավ Մեծ Մողոլի կայսրությունը:
1600 թվականին հիմնադրվեց անգլիական Արևելահնդկական ընկերությունը:
Նոր դարերում Մեծ Մողոլի կայսրությունը սկսեց թուլանալ և երկրի ոչ միասնական իրավիճակը հեշտացրեց եվրոպացիների ներթափանցումը և Հնդկաստանի գաղութացումը:
1857 թվականին Անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր մողոլական վերջին կայսրը:
1858 թվականին ապստամբությունը ճնշվեց և արդյունքում ամբոողջ Հնդկաստանը դարձավ բրիտանական գաղութ:
1947 թվականին բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Պակիստան և Հնդկաստան:

Չինաստան

1644 թվականին մանջուրները գրավում են Պեկինը ստեղծելով Ցին կայսրությունը:
Տասնութերորդ դարի կեսին կայսերական հատուկ հրովարտակով բոլոր նավահանգիստները, բացի մեկից՝ Գուանչժոուից, փակվեցին եվրոպացիների առջև:
Տասնութերորդ դարի վերջերին սկսեց աճել Ցին կայսրության առևտուրը արտաքին աշխարհի հետ:
1839 թվականին սկսվեց Ափիոնի առաջին պատերազմը:
1842 թվականին Ափիոնի առաջին պատերազմը ավարտվեց անգլիացիների հաղթանակով:
1842 թվականին, պատերազմի ավարտից հետո կնքվեց մի անհավասար պայմանագիր, որով Չինաստանը բացեց հինգ նավահանգիստ և այսպես կատարվեց Չինաստանի <<բացումը>> արտաքին աշխարհի առջև:
1856 թվականին սկսվեց Ափիոնի երկրորդ պատերազմը անգլիացիների դեմ:
1860 թվականին ավարտվեց Ափիոնի երկրորդ պատերազմը:
1882 թվականին Հոնկոնգը տրվեց Բրիտանիային:
1894 թվականին սկսվեց առաջին ճապոնա-չինական պատերազմը:
1895 թվականին ավարտվեց պատերազմը ճապոնացիների հաղթանակով:
1911 թվականին սկսվեց Սինհայական հեղափոխությունը:
1912 թվականին փլուզվեց Ցին կայսրությունը:

Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Հնդկաստանը հիմա ունի բազմազգ և բազմալեզու հասարակություն: Առաջ էլ եր այդպես: Հնդկաստանում առաջ էլ կային կաստաներ, հիմա էլ կան կաստաներ: Հնդկաստանի ավանդական հասարակությունը կարելի է ասել դեռևս քիչ թե շատ պահպանվել է, քանի որ Հնդկաստանն ունի բարեկեցության, քաղաքայնացման և կրթության ցածր մակարդակ, ինչն էլ նպաստում է բնակչության մեծ աճին, ու գիտնականները կանխատեսում են, որ 2022 թվականին Հնդկաստանի բնակչությունը կանցնի Չինաստանի բնակչությունից: Հնդկաստանի այսօրվա հասարակության ութսուն տոկոսը դավանում է հինդուիզմ, տասներեք տոկոսը իսլամ, երկու տոկոսը քրիստոնեություն, իսկ մնացածը բուդդայականություն: Իսկ ավանդական հասարակության ժամանակ շատ տարածված էր մահմեդականությունը՝ իսլամը: Ավանդական հասարակության ժամանակ Հնդկաստանի տնտեսության մեջ տիրապետող էր գյուղատնտեսությունը, իսկ այսօր տնտեսության մեջ տիրապետողը սպասարկման ոլորտն է:

Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

Այն ժամանակ Չինաստանը փորձում էր ինքնամեկուսացնել արտաքին աշխարհից, իսկ հիմա Չինաստանում կան երկու հարյուր միլիոնից ավել միգրանտ աշխատողներ: Հիմա Չինաստանը փորձում է ազդել մի շարք պետությունների վրա, կառուցում է մետաքսի ճանապարհ, որը հնարավորություն կտա Չինաստանին ավելացնել իր գործընկերների ցանկը: ՀՀ-ն Չինաստանի գործընկերներից է: Չինաստանի հասարակությունը հիմնականում ավանդական չէ, մարդիկ ունեն ժամանակակից մտածելակերպ, ստեղծվում են միլիոնավոր նոր տեխնոլոգիաներ, իսկ տնտեսությամբ Չինաստանը առաջատարն է ողջ աշխարհում: Չնայած որ այժմ Չինաստանը պաշտոնապես համարվում է աթեիստ, Չինաստանի հասարակության ութսուն տոկոսը դավանում է Չինական կրոն, որը ներառում է կոնֆուցիականության և բուդդայականության տարրեր: Ավանդական հասարակության ժամանակ Չինաստանի հասարակության մեծ մասը դավանում էր միայն ու միայն կոնֆուցիականություն: Ավանդական հասարակության ժամանակ չինացիները անվստահությամբ էին վերաբերվում եվրոպացիներին: Այսօրվա հասարակությունը շատ ավելի լավ է վերաբերվում եվրոպացիներին, տարբեր տարածաշրջաններում Չինաստանը բացում է հսկայական դեսպանատներ: Մի խոսքով Չինաստանի ավանդական հասարակության և այսօրվա հասարակության մեջ մի կարևոր բան է փոխվել, մեծացել է Չինաստանի հասարակությանը վստահությունը արտաքին աշխարհի նկատմամբ:

Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հնդկաստանում հայերը հիշատակվում են մ.թ.ա. հինգերորդ դարում: Տասնվեցերորդ դարում Հնդկաստանում ձևավորվեցին առաջին հայկական համայնքները, որոնց բնակիչները հիմնականում վաճառականներ և զինվորականներ էին: Հնդկաստանի հայերը ակտիվությամբ մասնակցել են Հնդկաստանի ազատագրության պայքարին: Հայտնի հայ գործիչ Հովսեփ Էմինը հնդկահայ է: Այսօրվա դրությամբ Հնդկաստանում ապրում է մոտ հինգ հարյուր հայ, որոնց մեծամասնությունը ապրում է Կալկաթա քաղաքում, որտեղ նույնիսկ հայկական ծերանոց կա: Այսօր բազմաթիվ հնդիկներ են ապրում Հայաստանում, որոնք ցավոք լավ վերաբերմունքի չեն արժանանում մեր հասարակության կողմից:

Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Հայերը Չինաստանում հիշատակվում են դեռևս երկրորդ դարից. նրանք մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Տասնութերորդ դարի սկզբից սկսվել են հիմնվել հայկական փոքր գաղութներ: Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսային շրջաններում: Ամենահայաշատ քաղաքը Չինաստանում եղել է Խարբինը, այնտեղ նույնիսկ հայկական եկեղեց է եղել: Իսկ այսօր Չինաստանում բնակվում է ընդամենը 160 հայ: