Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն[1], Օսմանյան Թուրքիա[2][3], կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը[5]:

16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան ԱսիայինԿովկասինՀյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերիասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:

Օսմանյան կայսրության անվանումը գալիս է Օսման I-ի անունից, ով համարվում է կայսրության հիմնադիրը և Օսմանների առաջնորդը: Օսմանի անունը արաբական Ուտման անվան թուրքացումն է (عثمان): Օսմանյան թուրքերենով կայսրությունը կոչվում էր Դեվլեթի Ալիյեի Օսմանիե (دولت عليه عثمانیه),[14] (գրականորեն «Օսմանյան գերտերություն») կամ Օսմանի Դեվլեթի (عثمانلى دولتى): Ժամանակակից թուրքերենով այն կոչվում է Osmanlı İmparatorluğu (Օսմանյան կայսրություն) կամ Osmanlı Devleti (Օսմանյան պետություն).

Արևմտյան Եվրոպայում և Հայաստանում երկու անվանումները «Օսմանյան կայսրություն» և «Թուրքիա» անվանումները հաճախ նույնականացվում են: Հայկական գրականության մեջ հաճախ նաև օգտագործվում է «Օսմանյան Թուրքիա» տարբերակը: Շատ պատմաբաններ հաճախ խուսափում են օգտագործել «Թուրքիա», «թուրքեր» և «թուրքական» բառերը, երբ խոսքը Օսմանյան կայսրության մասին է[15]:

Թուրքերեն «օսմանցի» (Osmanlı) բառը 14-րդ դարից նշանակում էր Օսմանի ցեղից սերած, սակայն հետագայում գործածվում էր իբրև կայսրության ռազմական և վարչական վերնախավի անվանում։ Ի հակադրություն դրա` «թուրք» տերմինը գործածվում էր Անատոլիայի թյուրքալեզու մուսուլման գյուղական և ցեղային բնակչությանը բնորոշելիս, սակայն քաղաքային կրթված բնակչության մասին խոսելիս նման բնորոշումը համարվում էր նվաստացուցիչ։ «Կոպիտ թուրք» (Kaba Turk), «թուրքի գլուխ» և նմանօրինակ արտահայտութունները օսմանյան վերնախավի կողմից օգտագործվում էին միմյանց և ուրիշներին ստորացնելու իմաստով[16][17][18]։ Օսմանյան վաղ շրջանում քաղաքաբնակ թուրքալեզուները, որոնք զինվորական և վարչական վերնախավի անդամ չէին, անվանվում էին «ռումի» (رومى‎), այսինքն` հռոմեացի (ինչպես իրենց անվանում էին Բյուզանդական կայսրության հունալեզու բնակիչները)[19]։Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը (մահացել է 1323/4 թվականին), ումից սկիզբ առան Օսմանները[20]: Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր և բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը դավանում էին Իսլամ[21]: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Պատմաբանները չեն կարողացել պարզել, թե ինչպես Օսմանը կարողացավ առավելության հասնել իր հարևանների նկատմաբ, քանի որ այդ ժամանակներից աղբյուրներ չեն պահպանվել: Ըստ Գազայի թեզիս տեսության, որը շատ հայտնի էր քսաներորդ դարում, օսմանցիները իրենց հաջողությունները կապում էին կրոնի հետ և գտնում էին, որ պայքարում են հանուն Իսլամի, սակայն այս տեսությունը այժմ շատ է քննադատվում, և պատմաբանների մեծ մասը կարծում է, որ այն ընդամենը հորինվացք է[22]:


Նիկոպոլի ճակատամարտ (1396): Նկարված 1523 թվականին:
Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: Օսմանի որդի Օրհան I-ը նվաճեց Անատոլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքը 1326 թվականին` դարձնելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը և թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում: Շատ կարևոր նավահանգստային քաղաք Սալոնիկը նվաճվեց 1387 թվականին Վենետիկից: Օսմանցիների հաղթանակը Կոսովոյի ճակատամարտում 1389 թվականին վերջ դրեց Սերբական կայսրությանը` ճանապարհ բացելով դեպի Եվրոպա[23]: 1396 թվականի Նիկոպոլի ճակատամարտը, որը հիմնականում համարվում է վերջին մեծածավալ խաչակրաց արշավանքը Միջնադարում, կանգնեցերց հաղթական Օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Եվրոպա[24]:

Քանի որ օսմանցիները ընդարձակվել էին դեպի Բալկաններ Կոստանդնուպոլիսի նվաճումը դարձավ օրվա հրամայական: Օսմանցիները արդեն նվաճել էին քաղաքը հարող գրեթե բոլոր նախկին բյուզանդական տարածքները, իսկ Կոստանդնապոլսի ամուր պաշտպանողական կառույցները դարձնում էին քաղաքը դժվար նվաճելի: 1402 թվականին բյուզանդացիները ժամանակավոր շունչ քաշեցին, երբ թուրք-մոնղոլ առաջնորդ Լենկթեմուրը նորխուժեց Օսմանյան Անատոլիա արևելքից: 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենկթեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին և գերևարեց սուլթան Բայազիդ I-ին` գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ: Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար: Պատերազմն ավարտվեց, երբ Մեհմեդ I-ը վերցրեց իշխանությունը և դարձավ սուլթան ու վերականգնեց Օսմանյան իշխանությունը[25]:

Բալկանյան տարածները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան և Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին: 1444 թվականի նոյեմբերի 10-ին Մորադը ճնշեց Վառնայի խաչակրաց արշավանքը` պարտության մատնելով հունգարական, լեհական և վալախիական բանակներին Վառնայի ճակատամարտում, չնայած ալբանացիները Սկանդերբեգի գլխավորությամբ շարունակեցին պայքարել: Չորս տարի անց հունգարացիները և վալախացիները նոր գրոհ կազմակերպեցին թուքերի վրա, սակայն նորից պարտության մատնվեցին Կոսովոյի երկորդ ճակատամարտում 1448 թվականին[26]:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s