Հավասարություն

Հավասարություն, արդար, իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից։ Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։ Հայ իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից։ Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես ժ-ժ. Ռուսո և ուրիշներ)։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլիական բուրժուական և XVIII դ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։ Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։ Սակայն իրավահավասարության բուրժուական լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը։ Բուրժուական հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ-ուտոպիստներ։ Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։ Սակայն բուրժուական հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերը գիտականորեն մեկնաբանեցին մարքսիզմլենինիզմի դասականները։ Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական հավասարության հաստատելու գործնական եղանակները։ Իրական հավասարություն, որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում։ Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղաքացիական իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում։ Խոշոր առաջադիմություն նշանավորելով հավասարության հաստատման գործում, սոցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգևոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s