Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն[1], Օսմանյան Թուրքիա[2][3], կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը[5]:

16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան ԱսիայինԿովկասինՀյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերիասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]:

Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին, և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքներն անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի ազգայնամոլական պատերազմն ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:

Օսմանյան կայսրության անվանումը գալիս է Օսման I-ի անունից, ով համարվում է կայսրության հիմնադիրը և Օսմանների առաջնորդը: Օսմանի անունը արաբական Ուտման անվան թուրքացումն է (عثمان): Օսմանյան թուրքերենով կայսրությունը կոչվում էր Դեվլեթի Ալիյեի Օսմանիե (دولت عليه عثمانیه),[14] (գրականորեն «Օսմանյան գերտերություն») կամ Օսմանի Դեվլեթի (عثمانلى دولتى): Ժամանակակից թուրքերենով այն կոչվում է Osmanlı İmparatorluğu (Օսմանյան կայսրություն) կամ Osmanlı Devleti (Օսմանյան պետություն).

Արևմտյան Եվրոպայում և Հայաստանում երկու անվանումները «Օսմանյան կայսրություն» և «Թուրքիա» անվանումները հաճախ նույնականացվում են: Հայկական գրականության մեջ հաճախ նաև օգտագործվում է «Օսմանյան Թուրքիա» տարբերակը: Շատ պատմաբաններ հաճախ խուսափում են օգտագործել «Թուրքիա», «թուրքեր» և «թուրքական» բառերը, երբ խոսքը Օսմանյան կայսրության մասին է[15]:

Թուրքերեն «օսմանցի» (Osmanlı) բառը 14-րդ դարից նշանակում էր Օսմանի ցեղից սերած, սակայն հետագայում գործածվում էր իբրև կայսրության ռազմական և վարչական վերնախավի անվանում։ Ի հակադրություն դրա` «թուրք» տերմինը գործածվում էր Անատոլիայի թյուրքալեզու մուսուլման գյուղական և ցեղային բնակչությանը բնորոշելիս, սակայն քաղաքային կրթված բնակչության մասին խոսելիս նման բնորոշումը համարվում էր նվաստացուցիչ։ «Կոպիտ թուրք» (Kaba Turk), «թուրքի գլուխ» և նմանօրինակ արտահայտութունները օսմանյան վերնախավի կողմից օգտագործվում էին միմյանց և ուրիշներին ստորացնելու իմաստով[16][17][18]։ Օսմանյան վաղ շրջանում քաղաքաբնակ թուրքալեզուները, որոնք զինվորական և վարչական վերնախավի անդամ չէին, անվանվում էին «ռումի» (رومى‎), այսինքն` հռոմեացի (ինչպես իրենց անվանում էին Բյուզանդական կայսրության հունալեզու բնակիչները)[19]։Քանի որ Սելջուկ Իկոնիայի սուլթանությունը կազմալուծվեց 13-րդ դարում, Անատոլիան բաժանվեց փոքր անկախ թուրքական իշխանությունների, հայտնի որպես Անատոլական բեյլիկություններ: Այս բեյլիկություններից մեկը Բյութանիա տարածաշրջանում, Բյուզանդական կայսրության սահմանին, ղեկավարում էր թուրք ցեղապետ Օսման I-ը (մահացել է 1323/4 թվականին), ումից սկիզբ առան Օսմանները[20]: Օսմանի վաղ հետևորդների թվում կային թուրքական ցեղախմբեր և բյուզանդացիներ, որոնցից շատերը, բայց ոչ բոլորը դավանում էին Իսլամ[21]: Օսմանը մեծացրեց իր իշխանության տարածքները` նվաճելով բյուզանդական քաղաքները Սակարիա գետի երկայնքով: Պատմաբանները չեն կարողացել պարզել, թե ինչպես Օսմանը կարողացավ առավելության հասնել իր հարևանների նկատմաբ, քանի որ այդ ժամանակներից աղբյուրներ չեն պահպանվել: Ըստ Գազայի թեզիս տեսության, որը շատ հայտնի էր քսաներորդ դարում, օսմանցիները իրենց հաջողությունները կապում էին կրոնի հետ և գտնում էին, որ պայքարում են հանուն Իսլամի, սակայն այս տեսությունը այժմ շատ է քննադատվում, և պատմաբանների մեծ մասը կարծում է, որ այն ընդամենը հորինվացք է[22]:


Նիկոպոլի ճակատամարտ (1396): Նկարված 1523 թվականին:
Օսման I-ի մահից մեկ դար հետո օսմանյան պետության տարածքը ընդարձակվեց Անատոլիայում և Բալկանյան թերակղզում: Օսմանի որդի Օրհան I-ը նվաճեց Անատոլիայի հյուսիս արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքը 1326 թվականին` դարձնելով Օսմանյան պետության նոր մայրաքաղաքը և թուլացնելով Բյուզանդիայի դիրքերը տարածաշրջանում: Շատ կարևոր նավահանգստային քաղաք Սալոնիկը նվաճվեց 1387 թվականին Վենետիկից: Օսմանցիների հաղթանակը Կոսովոյի ճակատամարտում 1389 թվականին վերջ դրեց Սերբական կայսրությանը` ճանապարհ բացելով դեպի Եվրոպա[23]: 1396 թվականի Նիկոպոլի ճակատամարտը, որը հիմնականում համարվում է վերջին մեծածավալ խաչակրաց արշավանքը Միջնադարում, կանգնեցերց հաղթական Օսմանյան բանակի առաջխաղացումը դեպի Եվրոպա[24]:

Քանի որ օսմանցիները ընդարձակվել էին դեպի Բալկաններ Կոստանդնուպոլիսի նվաճումը դարձավ օրվա հրամայական: Օսմանցիները արդեն նվաճել էին քաղաքը հարող գրեթե բոլոր նախկին բյուզանդական տարածքները, իսկ Կոստանդնապոլսի ամուր պաշտպանողական կառույցները դարձնում էին քաղաքը դժվար նվաճելի: 1402 թվականին բյուզանդացիները ժամանակավոր շունչ քաշեցին, երբ թուրք-մոնղոլ առաջնորդ Լենկթեմուրը նորխուժեց Օսմանյան Անատոլիա արևելքից: 1402 թվականի Անկարայի ճակատամարտում Լենկթեմուրը պարտության մատնեց օսմանյան զորքերին և գերևարեց սուլթան Բայազիդ I-ին` գցելով կայսրությունը քաոսային վիճակի մեջ: Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց 1402-ից մինչև 1413 թվականները, քանի որ Բայազիդի որդիները կռվում էին ժառանգության համար: Պատերազմն ավարտվեց, երբ Մեհմեդ I-ը վերցրեց իշխանությունը և դարձավ սուլթան ու վերականգնեց Օսմանյան իշխանությունը[25]:

Բալկանյան տարածները, որոնք օսմանցիները կորցրել էին 1402 թվականից հետո, ներառյալ Սալոնիկը, Մակեդոնիան և Կոսովոն, ավելի ուշ վերականգնեց Մուրադ II-ը 1430-ականներից 1450-ական թվականներին: 1444 թվականի նոյեմբերի 10-ին Մորադը ճնշեց Վառնայի խաչակրաց արշավանքը` պարտության մատնելով հունգարական, լեհական և վալախիական բանակներին Վառնայի ճակատամարտում, չնայած ալբանացիները Սկանդերբեգի գլխավորությամբ շարունակեցին պայքարել: Չորս տարի անց հունգարացիները և վալախացիները նոր գրոհ կազմակերպեցին թուքերի վրա, սակայն նորից պարտության մատնվեցին Կոսովոյի երկորդ ճակատամարտում 1448 թվականին[26]:

Հավասարություն

Հավասարություն, արդար, իդեալական հասարակարգի հիմնական սկզբունքներից։ Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։ Հայ իրականության մեջ հասարակական հավասարության հաստատումը եղել է Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների նպատակներից։ Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման ուղիները, անհավասարությունն ուղղակիորեն կապվել է արտադրության միջոցների մասնավոր սեփականության հետ (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, հատկապես ժ-ժ. Ռուսո և ուրիշներ)։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ XVII դ. Անգլիական բուրժուական և XVIII դ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ Անգլիայում, Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում)։ Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։ Սակայն իրավահավասարության բուրժուական լոզունգը գործնականում անտեսում էր մարդկանց սոցիալական անհավասարությունը, քողարկում հասարակարգի հակամարտ, շահագործողական բնույթը։ Բուրժուական հասարակության նման հակասությունները բացահայտեցին դեռևս Շ. Ֆուրիեն և այլ սոցիալիստ-ուտոպիստներ։ Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։ Սակայն բուրժուական հասարակարգում անհավասարության պատճառները, բնույթն ու ձևերը գիտականորեն մեկնաբանեցին մարքսիզմլենինիզմի դասականները։ Նրանք ապացուցեցին, որ անհավասարության իրական հիմքը պայմանավորված է արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով, ցույց տվեցին հասարակական հավասարության հաստատելու գործնական եղանակները։ Իրական հավասարություն, որ նշանակում է մասնավոր սեփականության, շահագործման վերացում և արտադրության միջոցների հասարակական սեփականության հաստատում, սկզբնավորվեց սոցիալիզմի պայմաններում։ Այս պրոցեսը հանգեցրեց աշխատավորների, ապա և հասարակության բոլոր անդամների (անկախ ծագումից, սոցիալական դրությունից) քաղաքացիական իրավահավասարությանը, ազգերի իրավահավասարությանը, կնոջ անիրավահավասարության վերացմանը, հաստատվեց հավասար իրավունք աշխատանքի և արդյունքի բաշխման բնագավառում։ Խոշոր առաջադիմություն նշանավորելով հավասարության հաստատման գործում, սոցիալիզմը միաժամանակ պրոբլեմն ամբողջովին չի լուծում, պահպանվում են սոցիալական անհավասարության մնացորդներ՝ պայմանավորված նյութական արտադրության զարգացման անբավարար մակարդակով, մտավոր ու ֆիզիկական աշխատանքի տարբերություններով, ըստ աշխատանքի քանակի ու որակի բաշխման սկզբունքով և այլն։ Այս և նման պրոբլեմները լրիվ կլուծվեն կոմունիզմի ժամանակ, երբ կհաստատվի վերջնական և համընդհանուր հավասարություն։ Միայն կոմունիզմը, արտադրության բարձր մակարդակի ապահովմամբ և յուրաքանչյուր մարդու հոգևոր կարողությունների զարգացմամբ, հնարավորություն կստեղծի վերջնականորեն վերացնելու հասարակական անհավասարությունը, լուծելու մարդկության ամենաբարդ սոցիալական պրոբլեմներից մեկը։

Շերտեր, համայնքներ

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Հասարակական գիտություններում, ավելի մեծ հասարակությունը հաճախ ենթարկվում է ենթախմբերի շերտավորման: Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել: Հասարակությունը կարող է բաղկացած լինել համակարծիք անձանցից, ովքեր մեծ հասարակություններում ունեն իրենց դոմինանտ նորմերը և արժեքները: Այդ տերմինը, որը երբեմն անվանում են որպես ենթամշակույթ, լայնորեն կիրառվում է քրեաբանության մեջ:

Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից:Հասարակությունը սոցիալական այն  խմբեր են, որոնք տարբերվում են  ըստ իրենց կեսապայմանների  ռազմավարությամբ և  այն տեխնիկական ձևերով որով մարդիկ հոգում են իրենց կարիքները: Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ, ինչպիսիք են ռեսուրսները, հեղինակությունը և իշխանությունը: Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության: Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական:Նախաարդյունաբերական հասարակության մեջ հիմնական տնտեսական գործունեությունը սննդի արդյունաբերությունն է, որի անընդհատ զարգացումը պայմանավորված է մարդկային և կենդանական աշխատանքով: Այս հասարակությունները կարող են ենթաբաշխվել ելնելով իրենց տեխնոլոգիական մակարդակի և սննդամթերքի արտադրության մեթոդի համաձայն: Այդ ենթաբաժանումներն են՝ որսորդական և հավաքչական, հովվական, գյուղատնեսական և ֆեոդալական: