Ուինսթոն Չերչիլ, ընտանիք

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա բրիտանական խորհրդարանի (պառլամենտ) Համայնքների պալատի պատգամավոր էր։ Ինչպես և հետագայում՝ Ուինսթոնը, նրա հայրը նույնպես Պահպանողական կուսակցության անդամ էր։

Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ էն Էվերեսթը (անգլերեն Elizabeth Anne Everest), ում նա սովորաբար «պառավ» էր ասում։ Ութ տարեկանում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվում էր պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունն այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ։

Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ. նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։

1893 թ. Ուինսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։ Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 թ. փետրվարի 2-ին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s