Հանդիպում հինգերորդ դասարանցիների հետ

Հինգերորդ դասարանցիների հետ հանդիպման առանցքում խոսվեց Արտաշեսյաների թագավորության ժամանակաշրջանում կատարված իրադարձությունների մասին։ Աշակերտները տվեցին իրենց հուզող հարցերը, Օրինակ ինչու Հայքը ռազմական ճանապարհով հետ չբերեց Պարթևստանից իր ժառանգին, եւ այլ նմանատիպ հարցեր։ Աշակերտներին դուր է եկել <<Այլընտրանքային պատմություն>> նախագիծը, և նրանք եւս նոր մտքեր են տալիս ։

Ուինսթոն Չերչիլ, ընտանիք

Ուինսթոն Չերչիլը ծնվել է Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, նա բրիտանական խորհրդարանի (պառլամենտ) Համայնքների պալատի պատգամավոր էր։ Ինչպես և հետագայում՝ Ուինսթոնը, նրա հայրը նույնպես Պահպանողական կուսակցության անդամ էր։

Ուիսթոնի մայրը՝ Ջենի Ջերոմը (անգլ.՝ Jennie Jerome), ամերիկյան հարուստ ձեռնարկատիրոջ դուստր էր։ Ինչպես ընդունված է շատ արիստոկրատ ընտանիքներում, դեռ մեկ տարեկանից արդեն փոքրիկ Ուինսթոնի մասին հոգ էր տանում նրա դայակը՝ Էլիզաբեթ էն Էվերեսթը (անգլերեն Elizabeth Anne Everest), ում նա սովորաբար «պառավ» էր ասում։ Ութ տարեկանում Ուինսթոնը դառնում է Սենտ Ջորջ նախակրթական դպրոցի սան, որտեղ նա հաճախ խախտելով կարգը ենթարկվում էր պատժի, իսկ քանի որ դպրոցում ընդունված էր պատժել ծեծի միջոցով, Էլիզաբեթը նկատում է պատանու կապտուկները, որից հետո նրան տեղափոխում են Բրայտոն՝ Թոմսոն քույրերի դպրոց։ Տեղափոխվելուց հետո նա սկսում է բավական լավ սովորել, սակայն նրա առաջադիմությունն այնքան էլ փայլուն չի եղել համեմատած համադասարանցիների հետ։

Երբ 1886 թվականին նա հիվանդանում է թոքաբորբով, նրա թույլ առողջությունը և ոչինչ չխոստացող առաջադիմությունը պատճառ են դառնում, որ ծնողները նրան ուղարկեն ոչ թե Իթոնի թագավորական քոլեջ, որտեղ սերնդեսերունդ սովորել են Մարլբորո տոհմի պատանիները, այլ ոչ պակաս անվանի Հարոու դպրոց։ Հարոու դպրոցում սովորելիս 1889 թ. Ուինսթոնին փոխադրում են հատուկ զինվորական թեքումով դասարան։ Պատանի Ուինսթոնը դպրոցում այն տասներկու աշակերտներից մեկն էր, որոնք կարողանում են հանձնել ավարտական քննությունները բոլոր առարկաներից, հատկապես նրա մոտ դիտվում է բարձր հետաքրքրություն պատմության հանդեպ, իսկ 1892 թ. նա սուսերամարտից դառնում է դպրոցի չեմպիոն։

1893 թ. Ուինսթոն Չերչիլն ընդունվում է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա՝ ամենաանվանի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։ Մոտ մեկ տարի ակադեմիայում ուսանելուց հետո, 1895 թ. փետրվարի 2-ին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։

Ամառային ընթերցանություն

Հիտլերը սկսեց Mein Kampf- ին, երբ բանտարկվեց 1923-ի նոյեմբերին Մյունխենում կայացած ձախողված Putsch- ի հետևանքով բանտարկյալի համար, որը նա համարում էր «քաղաքական հանցագործություններ» : Չնայած ի սկզբանե նա շատ այցելուներ ունեցավ, բայց շուտով նա ամբողջովին նվիրվեց գրքին: Շարունակելիս նա հասկացավ, որ այն պետք է լինի երկհատորյակ, առաջին հատորը նախատեսվում է թողարկել 1925-ի սկզբին: Լանդսբերգի նահանգապետը ժամանակին նշել է, որ «նա [Հիտլերը] հույս ունի, որ գիրքը շատերի հրատարակությունները ՝ այդպիսով հնարավորություն տալով նրան կատարել իր ֆինանսական պարտավորությունները և մարել դատավարության պահին կատարված ծախսերը »: [4] [5] Նախնական դանդաղ վաճառքից հետո Հիտլերի իշխանության գալուց հետո գիրքը դարձավ բեսթսելլեր Գերմանիայում1933-ին [6]:

Հիտլերի մահից հետո Մայն Կամֆֆի հեղինակային իրավունքը փոխանցվեց Բավարիայի նահանգային կառավարությանը , որը հրաժարվեց թույլատրել գրքի որևէ արտագրում կամ տպագրություն Գերմանիայում: 2016-ին, Բավարիայի նահանգի կառավարության ունեցած հեղինակային իրավունքի ժամկետի ավարտից հետո, Mein Kampf- ը 1945-ից ի վեր առաջին անգամ վերահրատարակվեց Գերմանիայում, ինչը հրահրեց հասարակական քննարկումներ և բաժանեց հրեական խմբերի արձագանքները:

Պատմությունը և անհատը

Պատմությունը և անհատը

3.1. Պատմության մեջ անհատի դերի մասին պատկերացումները տարբեր դարաշրջաններում;

Պատմության մեջ մինչ օրս պայքար է գնում պաշտպանել սեփական եսը։ Վերադասը և անհատը, իրար հետ անհամատեղելի է այն պատճառով, որ անհատը վերադասի մոտ կարողանում է պաշտպանել իր իրավունքները, ոչ բոլոր դեփքերում է համաձայնում իր պայմաններին և այլ հարցերով․․․

Հայաստանում երբև է չի եղել հանհատ քանի, որ մենք խնդիր ունենք անհատի ձևավորման հետ կապված։ Օրինակ դպրոցի գնահատականը, ասում են գնահատականը երեխային ոքևորելու համար է, լավ՝ իսկ ետ դեփքում վատ գնահատականը ինչի համար է․․․

Ընտանիք անհատը չի կարող դառնալ անհատ երբ իրեն իր ծնողը դիտում է որպես ջուր բերող․․․

տեղեկություններ իմ կողմից

Հասկացություն

«Persona» լատիներեն բառը՝ մարդ, անձ, անձնավորություն, նախնական իմաստով նշանակել է դիմակ, որը հագնում էր դերասանը հին հունական թատրոնում:

«Անձ» հասկացությունը սահմանելու համար անհրաժեշտ է տարբերակել «մարդ»«անհատ» և «անձ» հասկացությունները:

«Մարդ» եզրն օգտագործվում է բոլոր մարդկանց բնորոշ համընդհանուր որակները բնութագրելու համար: Հումանիտար գիտությունների մեջ ընդունված պատկերացմամբ, մարդը կենսաբանական էվոլյուցիայի բարձրագույն աստիճանն է, կենդանի բնության տարր: Մյուս կողմից՝ մարդը սոցիալական էակ է, սոցիալական իրականության սուբյեկտը, որը կազմում են միմյանց հետ փոխհարաբերող մարդիկ: Մարդն ունի կենսասոցիալական բնույթ: Սոցիալականը բխում է բնականից, նրա մեջ միշտ պահպանվում է բնությունից տրված կենդանի սկիզբը:

Մարդկության առանձին ներկայացուցիչները նշվում են «անհատ» հասկացությամբ: Մարդը ծնվում է որպես անհատ, անձ դառնում է: Յուրաքանչյուր անձ մարդ է, բայց ոչ բոլոր մարդիկ են անձ: Անձը որոշակի սոցիալականացում անցած անհատն է:

Անձ և հասարակություն

Անձը սոցիալական կյանքի տարրն է: Անձ է այն մարդը, որն իրեն գիտակցաբար դասում է այս կամ այն խմբին, գիտակցում է խմբային շահերը, իմաստավորված ընդգրկվում է սոցիալական խմբի, ողջ հասարակության կյանքի մեջ: Անձն ունի սոցիալական պատասխանատվության զգացում, այսինքն՝ հասարակության, սոցիալական շրջապատի նկատմամբ իր գործունեության, արարքի արդյունքը կանխատեսելու ունակություն:

Սոցիալական պատասխանատվության էությունը բացատրել է Մաքս Վեբերը՝ որպես նրա չափանիշ առանձնացնելով «սպասումը», երբ անձը կողմնորոշում է գործողությունը, արարքը կողմնորոշում է դեպի սպասվող պատասխան ռեակցիան: Մարդն իտարբերություն կենդանիների, կարող է կանխատեսել, թե մյուս մարդիկ ինչ են սպասում իր գործողություններից ու արարքներից, ինչպես նաև նրանց արձագանքն այդ գործողությունների հանդեպ:

Փոխադարձ սպասումների կապվածությունն առանձին անձի համար ստեղծում է կանխատեսելիության իրավիճակ, սոցիումում գոյություն ունենալու և զարգանալու կայուն, հուսալի պայմաններ: Սոցիալական ցնցումները խախտում են կայունությունը, ծնում են տագնապի, անվստահության տրամադրություններ: Տեղի է ունենում սոցիալական իրականության ապակայունացում: Սպասումները, կողմնորոշումը դեպի ուրիշները ապահովում են կանխատեսելիության, համախմբվածություն, կանոնավորություն, որոնք, իրենց հերթին, ընկած են քաղաքակրթության զարգացման հիմքում:

Միաժամանակ, անձը, որպես սոցիալական հարաբերությունների սուբյեկտ, ունի ինքնավարություն, հասարակությունից որոշակի չափով անկախություն: Անձնական անկախությունը ենթադրում է ինքնագիտակցության, ինքնավերլուծության, ինքնագնահատման, ինքնավերահսկման ընդունակության առկայություն: Անձի ինքնագիտակցությունը որոշում է կենսական դիրքորոշումը, վարքագծի սկզբունքները, որոնք հիմնված են աշխարհայացքային կողմնորոշումների, սոցիալական արժեքների, գաղափարների և բարոյական նորմերի վրա:

Անձի և սոցիալական միջավայրի փոխհարաբերությունները, միջավայրին հարմարվելու և ինքնիրացման պայմանները նշանակալի չափով որոշվում են անձի ազատությամբ, նրա ինքնուրույնության աստիճանով: Անձի ազատությունը հանգում է ընտրության հնարավորությանը, որն ընձեռում է հասարակությունը: Հասարակության մեջ անձի ազատությունը բացարձակ չէ: Այն կարգավորվում է ուրիշ անձանց ազատության սահմաններում: Յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի ազատությունը:

Անձի կարգավիճակ

Մարդկային էակներն ամենուր և ամեն տեղ ապրում են կողք կողքի, գտնվում են սոցիալական կապերի համակարգում: Սոցիալական խումբն անհատների կայուն ամբողջությունն է: Համատեղ գործողությունների համար սոցիալական խմբում անհրաժեշտ են աշխատանքի բաժանում և գործողությունների համակարգում: Խմբային բոլոր գործողություններում տարբեր մասնակիցներ կատարում են որոշակի գործառույթներ: Աշխատանքի բաժանման շնորհիվ գործառույթը կապվում է այնպիսի գործունեության հետ, որի հետևանքները կարևոր են հասարակության համար: Որոշակի գործառույթներ կատարելիս, սոցիալական փոխազդեցությունների ընթացքում, մարդու վրա դրվում են որոշակի գործառութային պարտականություններ:

Յուրաքանչյուր անձ հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է կոնկրետ գործառույթներ: Անհատի գործառույթը և դրանից բխոր պարտականությունները և իրավունքները որոշվում են նրա սոցիալական կարգավիճակով: Կարգավիճակը ներառում է գործառույթների որոշակի ամբողջություն, որ կատարում է մարդը՝ ապրելով տվյալ հասարակության մեջ: Սոցիալական կարգավիճակը հասարակական հարաբերությունների համակարգում անձի դիրքի ցուցանիշն է: Յուրաքանչյուր մարդ սոցիալական կապերի համակարգում կատարում է տարբեր գործառույթներ և, համապատասխանաբար, ունենում է շատ կարգավիճակներ: Անձի կարգավիճակային դիրքի հիմքը կազմում են գլխավոր կարգավիճակները, որոնք կրում են համընդհանուր բնույթ, օրինակ՝ տվյալ պետության քաղաքացի, մարդ և այլն: Ի ծնե ձեռք բերած կարգավիճակն անվանում են նախատեսված (նախանշված): Դրանցից են ազգությունըսոցիալական ծագումը, սեռը, ծննդավայրը և այլև: Կյանքի տարբեր փուլերում ձեռք բերված կարգավիճակները կոչվում են ձեռքբերովի: Դրանցից են, օրինակ՝ ծնող, ամուսին, դաշնակահար, բանաստեղծ, վարորդ, ինժեներ, ուսանող և այլն: Դրանց ձեռք բերման համար անձը որոշակի ջանքեր պետք է գործադրի:

Կարգավիճակները կարող են լինել ձևական և ոչ ձևական: Հասարակության մեջ ընդունված կարգավիճակների աստիճանակարգը (հիերարխիան) ընկած է տվյալ հասարակության սոցիալական շերտավորության (ստրատիֆիկացիայի) հիմքում: Կարգավիճակի վարկանիշն արտացոլում է տվյալ հասարակության մշակույթի և հասարակական կարծիքով ընդունված արժեքների համակարգը: Մեծ նշանակություն ունեն այն կարգավիճակները, որոնք կապված են ունեցվածքի, մասնագիտության, սեռի և տարիքի հետ:

Սոցիալական դեր

Համապատասխան իր կարգավիճակին՝ մարդը հասարակության մեջ կատարում է որոշակի սոցիալական դերեր: Սոցիալական դերը մարդուց ակնկալվող վարքագիծն է, որը պայմանավորված է նրա կարգավիճակով և բնորոշ է տվյալ հասարակության մեջ այդ կարգավիճակի մարդկանց: Սովորաբար յուրաքանչյուր կարգավիճակ պարունակում է մի քանի դեր: Այն դերերի ամբողջությունը, որը պետք է կատարի անձը, դերային հավաքածուն (լրակազմ) է:

Վարք

Անձի վարքը կարգավորվում է սոցիալական նորմերով: Նորմերը դրանք վարքի պարտադիր կանոններ են, որոնք ընդունված են հասարակության մեջ: Կան խիստ պարտադիր և թույլ պարտադրության նորմեր: Սոցիալական դերը միշտ կապված է տվյալ մշակույթի մեջ ամրագրված նորմերին, օրինակներին, չափորոշիչներին: Դերակատարումը անձից պահանջում է վարքագծի կազմակերպում՝ խմբային նորմերին համապատասխան: Տարբեր սոցիալական խմբերում և մշակույթներում վարքագծի չափորոշիչները տարբեր են: Տարբեր մշակույթներում դաստիարակված մարդիկ որոշակի դժվարություններ են ունենում համատեղ գործունեության ժամանակ: Դերակատարման որակը պայմանավորված է անձի անհատական առանձնահատկություններով և դերի մեկնաբանմամբ:

Դերերը կատարելիս մարդիկ կարող են ապրել դերային կոնֆլիկտ և դերային լարվածություն: Առաջինն առաջանում է այն դեպքում, երբ անձի կողմից կատարվող դերերը միաժամանակ ներկայացնում են հակադիր պահանջներ: Դերային լարվածություն առաջանում է այն դեպքում, երբ նույն դերը անձին միաժամանակ ներկայացնում է հակադիր պահանջներ:

Բոլոր կազմակերպված խմբերում գոյություն ունի սոցիալական վերահսկողություն, որի օգնությամբ անհատների վարքագիծը մոտեցվում է ընդունված նորմերին: Հարկադրանքի նորմերը սոցիալական սանկցիաներ են, որոնք կարող են լինել ինչպես խրախուսական, այնպես էլ պատժող: Դրական սանկցիաները կապված են մեծարանքների, պարգևների, խրախուսանքների հետ, բացասականները՝ տարբեր ձևի պատիժների՝ հանդիմանելուց մինչև բանտարկություն կամ նույնիսկ մահապատիժ:

Դիվանագիտության

Դիվանագիտությունը պետության ներկայացուցիչների միջև բանակցություններ վարելու արվեստ և պրակտիկա է։ Այն սովորաբար առնչվում է միջազգային դիվանագիտության հետ, ինչպես նաև մի շարք վիճահարույց խնդիրների շուրջ պրոֆեսիոնալ դիվանագետների միջնորդության միջոցով միջազգային հարաբերությունների վարմանը[1] ։ Միջազգային պայմանագրերը, նախքան ազգային քաղաքական գործիչների կողմից հաստատվելը, անցնում են բանակցությունների փուլով։ Դեյվիդ Սթիվենսոնը հաղորդում է, որ մինչև 1900 թվականը «դիվանագետ» հասկացություն ասելով հասկանում էին նաև դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսական ծառայություններ և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ[2]:

Dzerqer.jpg

Դիվանագիտություն, պաշտոնական գործունեության ձև, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։ Գրականության մեջ դիվանագիտությունը հաճախ բնութագրվում է որպես գիտություն արտաքին հարաբերությունների մասին։ Համապատասխանում է «դիպլոմատիա» տերմինին։ Դիվանագիտության ընդհանուր ղեկավարը պետության գլուխն է, ներկայացուցչական մարմինն ու կառավարությունը, անմիջական օպերատիվ ղեկավարը՝ արտաքին գործերի հատուկ մարմինը։ Պետության արտաքին քաղաքական ամենօրյա հարցերով զբաղվում են

Կոնկրետ հանձնարարություններ կատարելու համար գործուղվում են նաև ժամանակավոր առաքելություններ։ Դիվանագիտական գործունեությունը կարգավորվում է դիվանագիտական իրավունքի միջոցով։ Արտաքին քաղաքականությունն իրականացնելու նպատակով պետությունը դիվանագիտության միջոցով ներգործում է այլ պետությունների, նրանց պաշտոնական ներկայացուցիչների, ազդեցիկ քաղաքական շրջանների ու հասարակության, ինչպես նաև միջազգային դրությաև վրա։ Պետությաև արտաքիև քաղաքակաևության հաջողության գրավականը դիվանագիտության խելացի կազմակերպումն է, քաղաքական իրադրության ճիշտ գնահատումը։ Դիվանագիտական գործունեության ձևերը բազմազան են՝

Շարլ Մորիս Թալեյրան

Թալեյրան. Դիվանագիտության հանճար

Դիվանագիտության  տեսության  և  պրակտիկայի  տեսանկյունից  չափազանց  կարևոր  դեր  ունի  ֆրանսիացի  հայտնի  դիվանագետ  Թալեյրանի  գործունեությունը,  ով  ապրելով  Ֆրանսիայի  համար  անցումային  շրջանում,  երբ  ոչինչ  կայուն  չէր,  ամեն  ինչ  ենթակա  էր  ամեն  վայրկյան  փոփոխության  կարողացավ  իր  կայուն  տեղն  ունենալ  տվյալ  ժամանակահատվածի  բոլոր  կառավարություններում:  Այդ  ամենին  նա  հասնում  է  իր  տաղանդների  ու  ունակությունների  շնորհիվ,  ինչպես  նաև  շնորհիվ  այն  կենսապայմանների,  որում  դաստիարակվել    ու  կայացել  է:  Թալեյրանի  օրինակն  իրոք  բացառիկ  է  և  ուղղորդիչ  նշանակություն  ունի  անգամ  ժամանակակից  դիվանագետների  համար:

Թալեյրանի  դիվանագիտական  գործունեության  կենսագրական  նախադրյալները

18-րդ  դարի  վերջերի  և  19-րդ  դարի  սկզբի  ֆրանսիական  և  ընդհանրապես  եվրոպական  դիվանագիտության  մեջ  խոշորագույն  կերպարներից  էր  Շառլ  Մորիս  դե  Թալեյրան-Պերգորը[1]:  Թալեյրանները  նշանավոր  տոհմ  էին,  իսկ  նրանց  կարգախոսն  էր  «Չկա  ուրիշ  թագավոր  Աստծուց  բացի»  (Re  que  Diou)[2]:

Եղբոր  մահից  հետո  Շառլը  դարձավ  ընտանիքի  ավագ  որդին:  Թալեյրանի  կենսագիրներից  շատերը  նշում  են,  որ  նրան  ոչ  ոք  չէր  սիրում,  ոչ  ոք  ուշադրություն  չէր  դարձնում[3]:  Նա  դաստիարակվել  է  ընտանիքից  հեռու՝  վարձու  խնամողի  մոտ:  Ի  տարբերություն  իրեն՝  կրտսեր  եղբայրները  ընտանիքում  են  դաստիարակվել,  ինչին  Շառլը  մշտապես  նախանձով  էր  վերաբերվում,  թեև  ցույց  չէր  տալիս,  նա  ընդհանրապես  իր  եղբայրների  նկատմամբ  սառը  վերաբերմունք  ուներ:

Երեք  տարեկանում  աջ  ոտքի  լուրջ  վնասվածք  է  ստացել,  արդյունքում  Թալեյրանը  ողջ  կյանքում  կաղ  մնաց:  Ըստ  որոշ  աղբյուրների  էլ  նա  կաղ  է  ծնվել:  Վերջին  շրջանի  հետազոտությունները  ցույց  են  տալիս,  որ  երկրորդ  տարբերակն  առավել  հավաստի  է[4]:  Ֆիզիկական  արատի  պատճառով  զինվորական  կարիերան  նրա  առջև  փակված  էր:  Նրա  միակ  ուղին  մնում  էր  կրոնական  ուղին:

1769  թ.՝  տասնհինգ  տարեկանում  նրան  ուղարկեցին  Ռեյմս՝  հոգևորական  դաստիարակություն  ստանալու  համար,  ինչը  ամենևին  էլ  ցանկալի  չէր  պատանու  համար[5]:  Նա  արտաքին  սառնությամբ  ու  զսպվածությամբ  ընդունեց  նաև  իր  հարազատների  որոշումը:

1770  թ.  նրան  տեղափոխեցին  Փարիզ՝  Սոն  Սյուլպիս  սեմինարիա,  ուր  սովորեց  մինչև  1773  թ.:  Դրանից  հետո  Սորբոնում  ստացավ  աստվածաբանության  բակալավրի  կոչում:  1774  թ.  միաժամանակ  դարձավ  հոգևորական:  Հետագայում  այս  տարիների  մասին  նա  գրում  է.  «Իմ  ողջ  երիտասարդությունը  նվիրված  էր  մի  մասնագիտության,  որն  ինձ  համար  չէր»:    Սակայն  նրա  երազանքը  գումարն  էր,  ինչն  անհասանելի  էր  հոգևորականի  համար,  մինչդեռ  նրա  ցանկանում  էր  ֆինանսների  նախարարի  պաշտոնում  իրեն  տեսնել:  Թալեյրանի  համար  ոչ  պակաս  կարևոր  էր  նաև  կանանց  հետ  հարաբերությունները:  1772  թ.  ծնվեց  նրա  առաջին  սիրավեպը:  Թալեյրանը  համարում  է,  որ  այդ  տարիները  հետագա  դիվանագիտական  ունակությունների  վրա  մեծ  ազդեցություն  են  թողել[6]:

Թալեյրանի  մյուս  նախասիրությունը  թղթախաղն  էր,  որի  պատճառով  16  տարեկանում  անգամ  ձերբակալվել  է:  Նման  վարքի  համար  նրան  հետագայում  անկան  անվանել  են  «կաղ  սատանա»:

1775  թ.  նա  ստացավ  աբբատի  տիտղոս  Սեն-Դենի  աբբայությունում:  1778  թվականից  սացավ  բակալավրի  կոչումը,  ապա  նաև  աստվածաբանության  մագիստրոսի  կոչում՝  ամբողջցնելով  իր  կրթությունը:  Իսկ  արդեն  1779  թ.  երկար  մտորումներից  հետո  դարձավ  վանական:  Թալեյրանը  գրում  է.  «Ես  տեսա,  որ  չեմ  կարող  խուսափել  իմ  ճակատագրից  և  իմ  հոգնած  ոգին  համակերպվեց»[7]:  1780  թ.  Թալեյրանը  ստացավ  ֆրանսիական  հոգևորականության  գլխավոր  գործակալի  պաշտոն,  որն  ըստ  էության  ապահովում  էր  հոգևորականության  և  թագավորական  պալատի  կապը[8]:

Թեև  Թալեյրանի՝  որպես  հոգևորականի  վարկանիշը  բարձր  չէր,  նա  մի  շարք  սիրավեպերի  մեջ  էր  ներգրավվել  և  անգամ  արտաամուսնական  զավակ  ուներ,  սակայն  օգտագործելով  իր  կապերը,  1788  թ.՝  35  տարեկանում  նշանակվեց  եպիսկոպոս  Օտենում  (Բուրգունդիա):  Արդեն  իսկ  Թալեյրանը  բավականին  մեծ  գումար  էր  ստանում  իր  ծառայությունների  համար:

Սկզբունքորեն  Թալեյրանի  կյանքում  կարևորագույն  իրադարձություն  դարձավ  մասոն  դառնալը:  Մասոնությունը*  շուրջ  300  տարվա  պատմություն  ունի  և  այն  սկսվում  է  1717թ.  հունիսի  24-ից,  երբ  4  հին  օթյակներից  («եղբայրական  որմնադիրների»)  «Խնձորենու  տակ»  պանդոկում  կազմավորվեց  Անգլիայի  Մեծ  Օթեակը…  Սակայն  մասոնականությունը  իր  խորը  արմատներն  ունի  պատմության  մեջ:  Մասոնական  տարրի  համար  հիմք  են  ծառայել  Կաբալականությունը,  Գնոստիկությունը,  Տաճարական  ասպետների  (տամպլիերների)  գործունեությունը,  Վարդախաչյանները  (ռոզենկրեյցերներ),  Ազատ  մասոնները,  Լուսավորյալները    (Illuminati),  իսկ  18-րդ  դարից  տարածվում  են  արդեն  մասոնական  օթյակները:

Ֆրանսիական  մեծ  հեղափոխության  շեմին  Ֆրանսիան  լցված  էր  մասոններով.  տեղի  «Ինը  քույրերի  օթյակի»  (ստեղծված  1769  թ.)  անդամներ  էին  ժամանակի  հայտնի  գիտնականներից  ու  մտածողներից  շատերը:  1777  թ.  օթյակն  ուներ  60  անդամ,  1783-ին՝  118[9]:

18-րդ  դարի  վերջերին  դարում  Ֆրանսիան  կայացած,  զարգացած  ու  հզոր  միապետություն  էր`  Բուրբոնների  արքայական  դինաստիայի  կառավարմամբ:  Երկիրը  հարյուրամյակների  ընթացքում  անթաքույց  պայքար  էր  մղում  եվրոպական  մայրցամաքում  գերիշխանության  համար,  և  դա  նրան  հաջողվում  էր.  Ֆրանսիայի  թագավորության  դեմ  կարող  էր  մրցակցել  միայն  Անգլիան,  որ  անվիճելի  առավելություն  ուներ  ծովում  և  դրա  շնորհիվ  էլ  կարողանում  էր  հավասարակշռություն  պահպանել  Ֆրանսիայի  դեմ  պայքարում:  Ֆրանսիան  ուներ  նաև  իր  անդրծովյան  գաղութները.  մի  խոսքով`  ժամանակի  հզորագույն  երկրներից  էր:

Սակայն  1789  թ.  արտաքին  շուքի  հետ  մեկտեղ  երկրում  բազում  ծանր  սոցիալական  խնդիրներ  կային:  Երկիրը  տնտեսական  ծանր  վիճակում  էր  հայտնվել:  Ինչ-որ  լուծում  գտնելու  համար  երեք  խավերի  ներկայացուցիչների  Գլխավոր  շտատներ  հրավիրվեց:

Այդ  ընթացքում  Թալեյրանը  1789  թ.  մարտի  25-ին  պաշտոնապես  լքեց  իր  եպիսկոսական  դիրքը  և  մեկնեց  Փարիզ:  1789  թ.  ապրիլի  2-ին  նա  ընտրվեց  Գլխավոր  շտատների  պատգամավոր  հոգևորականության  կողմից[10]:

Թագավորը  ցանկանում  էր  երկրում  առկա  ծանր  վիճակի  բեռը  բարդել  այդ  ժողովրդական  ժողովի  ուսերին:  Ինչպես  նախկինում  էր,  որոշվեց  հոգևորականներին  ու  ազնվականներին  2  ձայն  հատկացնել,  իսկ  երրորդ  խավին՝  հասարակ  ժողովրդին՝  1  ձայն:  Վերջին  հանգամանքը  լայն  զանգվածների  սրտով  չէր:

1789  թ.  մայիսի  5-ին  տեղի  ունեցավ  Գլխավոր  շտատների  արարողակարգային  բացումը,  որում  ներկայացված  էին  1118  պատվիրակներ  (երրորդ  խավից՝  577,  հոգևորականներից՝  291  և  ազնվականներից՝  250):

Շտատների  գործունեությունը  լցված  էր  վեճերով:  Արդյունքում  իրեն  ողջ  ժողովրդի  ներկայացուցիչ  համարող  երրորդ  խավը  (ի  դեպ  1789  թ.  Ֆրանսիայի  բնակչությունը  մոտ  20,5  մլն  էր  կազմում,  որից  ազնվականներին  էին  80  հազարը,  իսկ  հոգևորականները՝  200  հազարը)  հայտարարեց  Ազգային  ժողովի  լիազորություններ  ունեցող  մարմին  և  սկսեց  ինքնուրույն  օրենսդրական  գործառույթ  իրագործել:  Ստացվում  է,  որ  պատգամավորները  նոր  պետական  համակարգ  փորձեցին  ձեռնարկել:

Հունիսի  23-ին  թագավորը  պատասխանեց,  որ  նման  մոտեցումը  անընդունելի  է  և  որ  պատգամավորները  ըստ  հաստատված  կարգի  պետք  է  գործեն:  Սակայն  երրորդ  խավը  չէր  պատրաստվում  ընդունել  թագավորի  հրամանները:  Հուլիսի  12-ին  այն  իրեն  հռչակեց՝  որպես  Ազգային  ժողով,  սկսվեց  համաժողովրդական  ապստամբություն[11]:  Հուլիսի  14-ին  տեղի  ունեցավ  Բաստիլի  ամրոցի  գրավումը.  պետք  է  նշել,  որ  այդ  իրադարձությունն  ինքնին  որևէ  մեծ  բան  չէր  իրենից  ներկայացնում,  Բաստիլի  բանտում  ընդամենը  7  կալանավորներ  էին,  իսկ  ամրոցի  ողջ  պաշտպան  անձնակազմը  հաշմանդամներ  էին:  Այս  ոչինչ  չասող  իրադարձությունը  դարձավ  Ֆրանսիական  մեծ  հեղափոխության  սկիզբը[12]:

Բաստիլի  անկման  օրը  Թալեյրանը  ընդգրկվեց  Ազգային  ժողովի  սահմանադրական  կոմիտեի  մեջ:  Երկրին  հարկավոր  էր  նոր  սահմանադրություն,  իսկ  «հաղթանակի  հասած»  ամբոխն  ունակ  չէր  այն  մշակել,  գրագետ  մարդկանց  կարիք  էր  զգացվում:  Թալեյրանը  իդեալական  էր  այդ  դերի  համար:  Նա  սկսեց  ատիվ  մասնակցությունունենալ  Սահմանադրական  կոմիտեի  աշխատանքներում՝  խմբագրելով  հայտնի  «Մարդու  և  քաղաքացու  իրավունքների  հռչակագիրը»:

Հեղափոխության  արդյունքում  երկրի  տնտեսական  ծանր  կացությունը  չլուծվեց,  երկրին  միջոցներ  էին  պետք,  միայն  պետական  պարտքը  կազմում  էր  4  մլրդ  լիվր,  իշխանությունները  տարբեր  մեխանիզմներ  էին  մտածում  վիճակն  ինչ-որ  կերպ  փրկելու,  սակայն  ապարդուն:

Այդ  շրջանում  Թալեյրանը  հանդես  եկավ  եկեղեցական  ունեցվածքը  վաճառելու  առաջարկությամբ,  այդ  հարցը  քննարկվեց  Ազգային  ժողովում  նոյեմբերի  2-ին:  Նա  հայտարարեց,  որ  եկեղեցու  ունեցվածքը  հսկայական  է:  Սակայն  այն  ժամանակին  ոչ  թե  հոգևորականներին  է  տրվել,  այլ  եկեղեցուն,  այսինքն  բոլոր  հավատացյալներին,  այլ  խոսքերով  ասված՝  ժողովրդին:

1789  թ.  դեկտեմբերին  ընդունվեց  եկեղեցական  հողերի  ազգայնացման  մասին  դեկրետ:  Դրանից  հետո  եկեղեցին  ատելությամբ  լցվեց  Թալեյրանի  նկատմամբ:  Սակայն  Թալեյրանի  այս  առաջարկությունը  որոշակիորեն  նաև  փրկեց  եկեղեցին,  եթե  այն  չլիներ,  ապա  ինչպես  Անգլիայի  օրինակով,  երբ  Օլիվեր  Կրոմվելի  կողմից  եկեղեցին  «փակվեց»,  Ֆրանսիան  էլ  կարող  էր  շարժվել:

1790  թ.  փետրվարի  16-ին  պատգամավորները  Թալեյրանին  ընտրեցին  ԱԶգային  ժողովի  նախագահ:  Սկզբունքորեն  նա  դարձավ  հեղափոխության  գլուխը[13]:

Թալեյրանի  գործողություններին  եկեղեցու  պատասխանը  չուշացավ:  1791  թ.  մարտի  10-ին  Հռոմի  պապը  հրաման  արձակեց,  որով  դժգոհություն  էր  արտահայտվում  Օտոնի  եպիսկոպոսի  գործունեությամբ,  իսկ  ապրիսլի  13-ին  «Ֆրանսիայի  թիվ  մեկ  չարագործը»  Պապի  անունից  հեռացվեց  եկեղեցուց:  Նրան  հայտարարեցին  հերետիկոսության  և  այլ  աններելի  մեղքերի  մեջ[14]:

Դրանից  հետո  Թալեյրանի  հարազատները  հրաժարվեցին  նրանից:  Արդյունքում  Թալեյրանն  իր  համար  նոր  կարգախոս  ընդունեց  «Ես  ճկվում  եմ,  բայց  չեմ  կոտրվում»:

1791  թ.  հունիսի  թագավոր  Լյուդսովիկոս  16-րդը  փորձեց  փախչել  Փարիզից,  որից  հետո  Ազգային  ժողովը  հռչակեց,  որ  իր  դեկրետները  ենթակա  են  իրագործման  առանց  թագավորի  կողմից  ընդունելու:  Փաստացիորեն  Ազգային  ժողովը  իր  ձեռքը  վերցրեց  երկրի  կառավարումը:

Երկրի  սահմանադրությունը  վերանայվեց,  իսկ  սեպտեմբերի  3-ին  ընդունվեց  նաև  թագավորի  կողմից:  Իսկ  արդեն  սեպտեմբերի  30-ին  տեղի  ունեցավ  Ազգային  ժողովի  վերջին  նիստը:  Նրան  փոխարինելու  եկավ  Օրենսդիր  ժողովը,  որում  Ազգային  ժողովի  նախկին  պատգամավորները  չէին  կարող  մաս  կազմել:

1792  թ.  հունվարի  15-ից  հուլիսի  5-ը  Թալեյրանը  դիվանագիտական  առաելությամբ  Լոնդոնում  էր:  Թալեյրանի  գերնպատակն  էր  հասկանալ  բրիտանական  իշխանությունների  ընդհանուր  տրամադրությունները:  Անգլիայում  նրան  հաջողվեց  ծանոթանալ  մի  շարք  հայտնի  անձանց  հետ:  Իսկ  առաքելության  ամենից  կարևոր  ձեռքբերումն  այն  եղավ,  որ  կարողացավ  1792  թ.  ապրիլին  Ֆրանսիայի  և  Ավստրիայի  միջև  ծագած  պատերազմում  Անգլիայի  չեզոքությանը  հասնել:

Հենց  այդ  ժամանակ  էլ  Թալեյրանն  առաջին  անգամ  ի  ցույց  դրեց  իր  առաջնակարգ  դիվանագետ  լինելու  ունակությունները:  Բրիտանացիների  համար  Թալեյրանը  զարմանալի  էր,  ըստ  նրանց  վերջինս  ֆրանսիացու  նման  չէր.  նա  սառն  էր,  վերամբարձ  էր  խոսում,  սակավախոս  ու  ըստ  էության  էր  խոսում  և  ունակ  էր  լսել  մյուսներին՝  օգուտ  քաղելով  հակառակորդի  չնչին  իսկ  անմտածված  խոսքից[15]:

1792  թ.  օգոստոսի  10-ին  Ֆրանսիայում  թագավորական  իշխանությունը  վերացվեց:  Սեպտեմբերի  22-ին  էլ  երկիրը  հռչակվեց  հանրապետություն:  Ձևավորվեց  նոր  խորհրդարան՝  Ազգային  կոնվենտ,  որն  սկզբունքորեն  դարձավ  ֆրանսիական  նոր  կառավարություն:  Երկրում  սկսվեց  հեղափոխական  արյունալի  տեռոր:

Զգուշավոր  Թալեյրանի  համար  այդ  ժամանակ  էլ  նախընտրելի  էր  նորից  լքել  երկիրը:  Նա  նշում  է.  «Իմ  իրական  նպատակն  էր  հեռանալ  Ֆրանսիային,  ուր  ինձ  անօգուտ  և  անգամ  վտանգավոր  էր  թվում  մնալը,  սակայն  ես  ցանկանում  էին  հեռանալ  միայն  օրինական  անձնագրով,  որ  վերադարձի  ճանապարհը  չփակեի  ինձ  համար»[16]:

Այդ  նպատակով  նա  իշխանություններին  խնդրեց  իրեն  Լոնդոն  գնալու  հանձնարարական  տան:  Ֆորմալ  առումով  պատճառը  գիտական  խնդիրն  էր՝  միասնական  չափի  ու  կշեռքի  համակարգ  մտցնելու  համար,  որը  հարկ  էր  քննարկել  Անգլիայի  հետ:  Արդյունքում  Թալեյրանը  ստացավ  իր  անձնագիրը,  որում  գրված  էր  «Սույն  վկայականը  Մորիս  Թալեյրաին  Լոնդոնում  ազատ  տեղաշարժի  համար  է,  ով  մեկնում  է  մեր  հրամանով»[17]:  1792  թ.  սեպտեմբերի  10-ին  նա  մեկնեց  Ֆրանսիայից:

Այդ  ընթացքում  Ֆրանսիայում  նրան  օրենքից  դուրս  հռչակեցին,  այսինքն  եթե  նա  երկիրը  չլքեր,  ապա  մահն  անխուսափելի  կդառնար:  Հայտնաբերվել  էին  1791  թ.  թագավորի  հետ  գաղտնի  համագործակցության  առաջարկություն  պարունակող  երկու  նամակներ,  իչի  համար  Թալեյրանին  պետական  դավաճանության  մեջ  մեղադրեցին[18]:  1793  թ.  հունվարի  21-ին  Լյուդովիկոս  16-րդին  յակոբինյանները  գլխատեցին:

Իսկ  արդեն  1793  թ.  անգլիական  իշխանությունները  որպես  յակոբինյան  երկիրը  լքելու  հրաման  տվեցին:  Խնդիրն  այն  էր,  որ  փետրվարի  1-ին  Ֆրանսիան  պատերազմ  էր  հայտարարել  Անգլիային,  իսկ  Թալեյրանը  «քավության  նոխազ»դարձավ  Անգլիայի  համար:

Թալեյրանն  հստակ  հասկանում  էր,  որ  տեռորի  շրջանը  երկար  չի  կարող  տևել,  սակայն  դեռ  պետք  էր  այդ  շրջանն  անցնել:  1794  թ.  մարտ  1-ին  Թալեյրանը  մեկնեց  Ամերիկա՝  Ֆիլադելֆիա:  ԱՄՆ-ում  նրա  գերնատակն  էր  առավելագույնս  արագ  ներգրավվել  ֆիլիաֆելդյան  հասարակության  մեջ:  Նա  ցանկանում  էր  մերձենալ  ԱՄՆ-ի  քաղաքական  առաջնորդների  հետ:  Թալեյրանին  ընդունելությունը  մեծ  հույսեր  չէր  առաջացնում.  նրա  հեղինակությունն  իրենից  առաջ  էր  ընկել:  ԱՄՆ-ում  գտնվող  ֆրանսիացի  և՛  միապետականները,  և՛  յակոբինյանները  նրան  դավաճան  էին  համարում:

ԱՄՆ-ում  Թալեյրանը  մերձեցավ  երկրի  հիմնադիր  հայրերից  մեկի՝  Ալեքսանդր  Համիլտոնի  հետ:  Այդ  ժամանակ  Թալեյրանը  հստակ  հասկացավ,  որ  ամերիկյան  հասարակության  հիմնական  շարժիչ  ուժը  գումարն  է[19]:    ԱՄՆ-ում  իրավիճակի  մասին  Թալեյրանը  գրում  է.  «Այստեղ  կարելի  է  շատ  գումար  աշխատել,  սակայն  դա  կարող  են  անել  միայն  այն  մարդիկ,  ովքեր  արդեն  իսկ  ունեն  գումար»:    Ինքնին  նա  այդ  ցանկում  չէր,  սակայն  ամեն  կերպ  շարունակում  էր  ջանք  գործադրել  կապիտալ  ձեռք  բերելու  համար.  նա  զբաղվում  էր  հողի  սպեկուլիացիայով՝  առք  ու  վաճառքով:  Ուշագրավ  է  այն,  որ  նա  Ամերիկայում  ցույցէր  տալիս,  որ  անգլերեն  ոչինչ  չի  հասկանում,  սակայն  իրեն  լավ  ճանաչող  միգրանտներից  մեկը  նշում  է,  որ  Թալեյրանը  հիասքանչ  տիրապետում  է  լեզվին:  Սակայն  վերջինս  քողարկում  էր  այդ  փաստում,  որպեսզի  հնարավորություն  ունենար  իմանալ  ավելին,  քան  պետք  էր:

Ամերիկայում  գտնվելու  տարիներին  Թալեյրանը  հստակորեն  հասկացավ  խոշոր  տերության  համար  գաղութներ  ունենալու  կարևորությունը:  Ըստ  նրա  Ֆրանսիայի  գաղութային  զավթողականությունը  պետք  է  ուղղված  լիներ  Աֆրիկայի  և  Եգիպտոսի  ուղղությամբ,  մի  բան,  որն  իրագործվեց  Նապոլեոնի  գահակալման  շրջանում[20]:

Թալեյրանն  ուղղակի  հիվանդ  էր  գումարով,  սակայն  նրան  այդպես  էլ  չհաջողվեց  միլիոնատեր  դառնալ[21]:  Ինքին  որոշակի  հիասթափություն  ևս  պատեց  Թալեյրանին:  Նա  այլևս  երազում  էր  վերադարձի  մասին:

Այդ  ընթացքում  1794  թ.  հուլիսի  27-ին  Ֆրանսիայում  տեղի  ունեցավ  հակահեղափոխական  հեղաշրջում  (Թերմիդորյան  հեղաշրջում):  Յակոբինյան  դիկտատուրան  վերացվեց,  իսկ  յակոբինյանների  ղեկավարներին  մահապատժի  ենթարկեցին:  Պետության  գլուխ  կանգնեց  Դիրեկտորիան,  արդյունքում  բուրժուազիան  դարձավ  երկրում  իշխող  ուժ:

Համակողմանի  վերլուծելով  իրողությունները՝  Թալեյրանը  որոշեց  գործի  անցնել:  1795  թ.  հունիսին  խնդրագիր  ուղարկեց  Ֆրանսիան՝  խնդրելով  իրեն  վերադառնալու  թույլտվություն  տալ:  Համառ  ջանքերի  և  մերձավորների  աջակցությամբ  Թալեյրանի  նկատմամբ  մեղադրանքը  հանվեց[22]:

Հուլիսին  Թալեյրանը  մեկնեց  Համբուրգ,  ապա  մեկնեց  Ամստերդամ,  ապա  Բրյուսել  և  միայն  սեպտեմբերի  21-ին  ժամանեց  Փարիզ:  Նման  դանդաղկոտությունը  պայմանավորված  էր  զգուշավորությամբ,  մի  քանի  ամիս  Թալեյրանը  փորձում  էր  գնահատել  իր  սպառնացող  հիմնական  վտանգները:

ԱրտաքինգործերինախարարԹալեյրանիևՆապոլեոնԲոնապարտիհամատեղգործունեությունը

Վերադառնալով  Փարիզ՝  1797  թ.  հուլիսի  16-ին  Թալեյրանը  Դիրետորիայի  կողմից  ստացավ  արտաքին  գործերի  նախարարի  պորտֆել:  Այս  նշանակման  ճարտարապետն  էր  Դիրեկտորիայի  անդամ  Պոլ  Բարրասը,  ով  գտնում  էր,  որ  Թալեյրանը  կարող  է  լավագույնը  լինել  երկրի  շահերը  արտաքին  քաղաքականության  մեջ  առաջ  տանելու  համար:  Դիրեկտորիայի  5  անդամներից  երեքը  կողմ  արտահայտվեցին  Թալեյրանի  նշանակմանը:  Իսկ  Լազար  Կարնոն  նրա  մասին  հատուկ  նողկանքով  էր  արտահայտվում.  «Այդ  մարդը  սկզբունքներ  չունի,  նա  դրանք  փոխում  է,  ինչպես  սպիտակեղենը»:  Թե  իրական  ինչ  պատճառներ  կային  Թալեյրանին  արտաքին  գործերի  գերատեսչությունը  ղեկավարելու  հնարավորություն  տալու  մեջ,  տեսակետները  շատ  են,  մինչև  իսկ  նախկին  սիրավեպերի  արդյունքն  էր  այն[23]:

Նման  նշանակումը  շատերի  մոտ  զարմանք  առաջացրեց:  Կառավարությանն  անհրաժեշտ  էր  լավ  դիվանագետ,  ով  ունակ  կլիներ  երկար  ու  արդյունավետ  բանակցություններ  վարել:

Այդ  շրջանում  Թալեյրանը  առաջին  կապերը  հաստատեց  գեներալ  Նապոլեոն  Բոնապարտի  հետ:  Թալեյրանը  առաջիններից  մեկն  էր,  ով  կանխատեսեց,  որ  Բոնապարտը  սովորական  հաղթանակներ  տանող  զինվորական  չէ,  այլ  ավելի  բարդ  և  ուժեղ  մեկն  է[24]:

Թալեյրանը  դեռ  նախքան  նշանակումը  նամակագրական  կապ  էր  պահպանում  Բոնապարտի  հետ,  իսկ  նոր  պաշտոնը  ստանձնելուց  հետո  առաջիններից  մեկը  հենց  Բոնապարտին  հաղորդեց  այդ  մասին:  Այդպես  մենկարկեց  Բոնապարտի  և  Թալեյրանի  գործնական  համագործակցությունը:  Այդ  ընթացքում  Նապոլեոնը  վերջնական  հաղթանակի  հասավ  Ավստրիայի  նկատմամբ,  հոկտեմբերի  17-18-ին  ստորագրվեց  հաշտության  պայմանագիր,  այդ  պայմանագրի  հիմնական  դրույթների  ու  ընդհանուր  կազմակերպման  մեջ  ուղղորդիչ  դեր  ուներ  հենց  Թալեյրանը:  Արդյունքում  լայն  հասարակայնության  աչքերին  երիտասարդ  հրամանատարը  հերոս  էր,  ով  հանդես  էր  բերում  զինվորական  և  դիվանագիտական  զգալի  ունակություններ[25]:

Բոնապարտի  և  Թալեյրանի  առաջին  հանդիպումը  տեղի  ունեցավ  դեկտեմբերի  6-ին:  Նրանք  առանձացան  երկխոսության  համար:  Երկու  գործիչներն  էլ  որոշակի  ընդհանրական  բնավորության  գծեր  ունեին՝  եսակենտրոնություն,  բարոյական  սկզբունքների  անկայունություն  և  այլն:  Սակայն  նրանց  միավորող  գործոններից  մեկն  այն  էր  նաև,  որ  Ֆրանսիան  արժանի  է  ավելի  լավ  ճակատագրի,  քան  ինչ-որ  Դիրեկտորիա:  Արդյունքում  այս  երկու  հանճարների  համագործակցության  հիմքերն  առավել  կայուն  դարձան:

Արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնում  Թալեյրանը  ի  սկզբանե  սկսեց  կյանքի  կոչել  երկիրը  գաղութային  տերության  դարձնելու  հրամայականը.  ինչը  սկսվեց  Եգիպտոսից,  որը  պետք  է  պլացդարմ  դառնար  Հնդկաստանում  բրիտանական  գաղութները  նվաճելու  համար:

Հստակ  է,  որ  հենց  Թալեյրանն  էր,  այլ  ոչ  թե  Նապոլեոնը  կամ  Դիրեկտորիան,  Եգիպտական  արժավանքի  իրական  գաղափարախոսն  ու  կազմակերպիչը:  Դրանից  հետո  նա  ամեն  ինչ  արեց  հավակնոդ  երիտասարդ  Բոնապարտին  Արևելքով  գրավելու  համար:  1798  թ.  մայիսի  19-ին  Նապոլեոնը  մեկնեց  Եգիպտոսը  գրավելու[26]:

Այդպես  աստիճանաբար  կայանում  էր  երկու  գործիչների  ֆորմալ  դաշինքը,  որն  ուղղված  էր  ինքնին  գործող  Դիրեկտորիայի  դեմ:

Երբ  Նապոլեոնը  Եգիպտոսում  էր,  Թալեյրանի  առջև  որոշակի  խնդիրն  սկսեցին  ծագել.  նախ  թեև  որպես  արտաքին  գործերի  նախարար  նա  բավականին  մեծ  գումար  պետք  է  ստանար,  սակայն  իրականում  հաճախ  ստիպված  էր  լինում  իր  սեփական  միջոցները  վատնել:  Սա  իհարկե  մեծ  հարված  էր  նման  անձի  համար,  ում  համար  գումարը  մշտապես  առաջնային  պլանում  են  եղել:  Մյուս  կողմից  գնալով  անկում  էր  պրում  նաև  իշխող  Դիրեկտորիայի  հեղինակությունը:  Արդյունքում  1799  թ.  հուլիսի  13-ին  Թալեյրանը  հրաժարական  տվեց[27]:

1799  թ.  հոկտեմբերի  16-ին  Փարիզ  վերադարձավ  ժողովրդի  աչքին  մեծ  հեղինակությունվայելով  գեներալ  Բոնապարտը:  Վերջինս  պատրաստակամ  էր  իր  ձեռքը  վերցնել  իշխանությունը,  դրա  համար  անհրաժեշտ  էին  համապատասխան  կապերի  ամրապնդում:  Տարբեր  անձանց  հետ  հանդիպումներ  կազմակերպելիս  Նապոլեոնը  կյանքի  էր  կոչում  բովանդակային  մասը,  իսկ  Թալեյրանը  հոգ  էր  տանում  հանդիպման  ձևաչափին,  որը  պակաս  կարևոր  չէր  և  շատ  դեպքերում  պայմանավորում  էր  հանդիպման  արդյունքում    ձեռք  բերված  պայմանավորվածությունների  հիմքը:  Դրանից  բաիցԹալեյրանը  ամեն  կերպ  դրդում  էր  Նապոլեոնին  զգոնություն  ցուցաբերել[28]:

1799  թ.  նոյմբերի  9-ին  կյանքի  կոչվեց  նախատեսված  հեղաշրջումը.  այդ  պլանի  մեջ  Թալեյրանին  էր  տրված  դրդել  Պոլ  Բարրասին  ինքնակամ  հրաժարական  տալու  առաքելությունը:  Թալեյրանը  նախքան  Բարրասսին  հանդիպելը  նրա  հրաժարականին  տեսքտը  մշակեց,  որը  հնարավորություն  կտար  աբանակցույթունները  ավելի  արագ  ու  արդյունավետ  վարել:  Դրանից  բացի  Նապոլեոանը  Թալեյրանի  միջոցով  Բարրասին  բավական  մեծ  գումար  էր  փոխանցում  (տարբեր  տվյալներով  1-3  մլն  ֆրանկ),  որը  Բարրասի  հրաժարականի  գինն  էր:  սակայն  Թալեյրանը  «մոռացավ»  այդ  գումար  մասին[29]:  Արդյունքում  ահանգնացող  զինվորական  սպառնալիքի  տակ  Բարրասը  ստորագրեց  իր  հրաժարականի  մասին:

Այդպիսով  Թալեյրանը  իր  առջև  դրված  հիմնական  խնդիրը  լուծեց:  Ինչը  Նապոլեոնի  համար  հստակ  ապացույց  էր,  որ  նա  չի  սխալվել  Թալեյրանի  հարցում[30]:

Հեղաշրջումից  հետո  Նապոլեոնը  դարձավ  երկիրը  ղեկավարող  երեք  կոնսուլներից  մեկը,  ապա  նաև  Առաջին  կոնսուլ,  այսինքն  Ֆրանսիայի  փաստացի  ղեկավար:  1802  թ.  Նապոլեոնը  հռչակվեց  ցմահ  կոնսուլ,    իսկ  դրանից  հետո  Նապոլեոն  Բոնապարտն  իրեն  հռչակեց  Կարլոս  Մեծի[31]  ժառանգորդ  և  հայտարարեց,  որ  վերջինիս  նմանությամբ  կլինի  Արևմուտքի  կայսր[32]:

1799  թ.  նոյեմբերի  22-ին  Թալեյրանը  կրկին  նշանակվեց  արտաքին  գործերի  նախարար:  Թալեյրանը  իր  դիրքերի  ամրապնդման  համար  չէր  վրանում  խարդավանքների  դիմել:  Այդ  շրջանում  Թալեյրանը  իր  ողջ  շեշտը  Նապոլեոնի  ուղղությամբ  էր  արել:

1804  թ.  մայիսի  16-ին  Նապոլեոնը  հռչակվեց  կայսր:  Այդպես  առաջացավ  Առաջին  ֆրանսիական  կայսրությունը    կամ  այսպես  կոչված  «Նապոլեոնյան  կայսրությունը»    (1804-1815):  Սա  ըստ  էության  արմատական  փոփոխություններ  էր  ազդարարում  երկրի  արտաքին  քաղաքականության  մեջ:  Նախ  հանրապետական  համակարգի  լեգիտիմության  հարցն  այլևս  անցյալում  էր,  Նապոլեոնը  սկսեց  «խոսել»  եվրոպական  միապետներին  հասկանալի  լեզվով:  Թեև  մյուս  կողմից    դրանով  կորցնում  էր  եվրոպական  սովորական  ժողովրդի  համակրանքը՝  այլևս  հիմք  չուներ  հանդես  գալու  որպես  միապետական  չարաշահումներից  ազատող  փրկիչ:  Կայսրության  գաղափարն  նաև  իր  մեջ  առաջնահերթ  պարունակում  է  ծավալապաշտական  արտաքին  քաղաքականություն,  ինչն  էլ  իրականություն  դարձավ  Նապոլեոնի  հետագա  գործունեության  մեջ:

Կայսերական  Ֆրանսիայում  Թալեյրանը  ստացավ  Մեծ  կամերգերի  տիտղոս  (այսինքն  կայսերական  պալատի  գործունեության  համակարգող):

Նապոլեոն  կայսրը  միտված  էր  կյանքի  կոչել  իր  կայսերական  նկրտումները:  Նապոլեոնը  դիվանագիտության  մեջ  մեծ  բացթողումներ  էր  թույլ  տալիս,  սակայն  ռազմական  արվեստում  նա  ուղղակի  փայլում  էր:  Փաստացիորեն  ռազմական  հաղթանակները  պետք  է  հիմք  դառնային  նրա  համար  դիվանագիտորեն,  իրավաբանորեն  ամրագրելու  իր  ձեռքբերումները,  սակայն  այն  նուրբ  դիվանագիտական  խաղերի  մեջ  Նապոլեոնը  հաճախ  էր  տանուլ  տալիս:

Նապոլեոնը  չսպասեց  հակառակորդի  ուժերի  կենտրոնացմանն  ու  համակարգմանը  և  առաջինը  հարված  հասցրեց,  արդեն  իսկ  1805  թվականի  նոյմբերին  Վիեննան  գրավված  էր:  Ռազմարշավի  ելքը  դրվեց  1805  թվականի  դեկտեմբերի  2-ին  տեղի  ունեցած  Աուստերլիցի  ճակատամարտում[33]:

Մինչև  1807  թ.  Նապոլեոնի  հաղթանակները  կասկածի  տեղիք  չէին  տալիս,  թեև  նրա  դեմ  էին  դուրս  եկել  գրեթե  ողջ  Եվրոպան,  այդ  թվում  և  Ռուսաստանը:  1807  թվականի  հունիսի  14-ին  Ֆրիդլանդի  մոտ  տեղի  ունեցած  ճակատամարտում  ռուսական  բանակը  պարտություն  կրեց:  Պարտությունից  հետո  Բեննինգսենը  ցարին  հաղորդագրություն  հղեց,  որով  անհապաղ  ռազմադարար  էր  առաջարկում  կնքել:  Ռուսաստանի  ներսում  ևս  մեծ  դժգոհություն  կար  ռազմական  անդադար  գործողություններից,  ուստի  զինադադարը  հասունանում  էր:

Ալեքսանդրը  Նապոլեոնի  շտաբ  ուղարկեց  իշխան  Լոբանոբ-Ռոստովսկուն,  ով  պետք  է  պայմանավորվածություն  ձեռք  բերեր  զինադադարի  շուրջ:  Միայն  մի  նախապայման  էր  առկա.  Ռուսաստանը  ոչ  մի  հողային  պահանջ  չէր  ընդունելու:  Մինչդեռ  Ֆրանսիան  Ռուսատանից  այդ  պահին  միայն  բարեկամություն  էր  ակնկալում:  Խաղաղությունը  անհրաժեշտություն  էր  դարձել  բոլորի  համար:

Հունիսի  25-ին  Նեման  գետի  վրա  կառուցված  լաստում  էլ  հանդիպեցին  երկու  կայսրերը:  Նապոլեոնը  առաջինը  դուրս  եկավ  և  գնաց  Ալեքսանդրին  դիմավորելու:  Նա  դիմեց  Ալեքսանդրին.  «Հանուն  ինչի՞  ենք  մենք  կռվում»,  ապա  ողջագուրվեցին  և  մտան  վրան:  Երկու  ժամ  տևած  զրույցից  հետո  կողմերն  ամբողջական  համաձայնության  եկան  ու  բարեկամաբար  դուրս  եկան  վրանից:  Կայսրերը  միմյանց  վրա  բավականին  դրական  տպավորություն  թողեցին:  Այս  ամենի  տրամաբանական  շարունակությունն  էր  հաշտության  պայմանագիրը,  որը  կնքվեց  Տիլզիտում:  Այս  հաշտությանը  կնքման  գործում  իր  մեծ  դերն  ուներ  նաև  Թալեյրանը,  ով  ևս  մասնակից  էր  բանակցություններին՝  իրականացնելով  ֆրանսիական  կողմի  բանակցությունների  ամբողջ  պրակտիկ  կողմը[34]:

Տիլզիտի  բանակցություններն  ավարտվեցին  չտեսնված  կարճատև  ժամանակում.  հիմնական  տիլզիտյան  փաստաթղթերը  ստորագրվեցին  հուլիսի  7-ին:  Ալեքսանդր  Առաջինը  ճանաչում  էր  Նապոլեոն  Բոնապարտի  կատարած  փոփոխությունները  Եվրոպայում,  խոստանում  էր  միջնորդ  հանդես  գալ  Ֆրանսիայի  և  Մեծ  Բրիտանիայի  միջև,  պարտավորվում  զինադադար  կնքել  Թուրքիայի  հետ  և  իր  զորքերը  դուրս  բերել  Վալախիայից  և  Մոլդովայից,  ճանաչել  Ֆրանսիայի  գերիշխանությունը  Իոնյան  կղզիներում  և  Կատտարո  ծովախորշում։  Նապոլեոնը  համաձայնում  էր  վերականգնել  Օլդենբուրգ,  Մեկլենբուրգ-Շվերին,  Սաքսեն-Կոբուրգ  դքսությունները  և  դրամական  օժանդակություն  տալ  որոշ  գերմանական  իշխանների[35]։

Միաժամանակ  ստորագրված  գաղտնի  դաշնագրով  Ռուսաստանը  և  Ֆրանսիան  պարտավորվում  էին  համատեղ  պատերազմ  մղել  ցանկացած  տերության  դեմ։  Ռուսաստանի  միջնորդությունից  Անգլիայի  հրաժարվելու,  ինչպես  նաև  նրա  կողմից  ծովերի  ազատության  սկզբունքը  խախտելու  և  Ֆրանսիայից  զավթած  գաղութները  չվերադարձնելու  դեպքում  Ռուսաստանը  պարտավորվում  էր  խզել  դիվանագիտական  հարաբերությունները  Անգլիայի  հետ  և  փաստորեն  միանալ  Ցամաքային  բլոկադային։  Ֆրանսիայի  միջնորդությունից  Թուրքիայի  հրաժարվելու  դեպքում  Նապոլեոնը  խոստանում  էր  պատերազմի  մեջ  մտնել  Թուրքիայի  դեմ  և  բաժանել  նրա  եվրոպական  տիրույթները։  Միաժամանակ,  Նապոլեոնն  իր  պատրաստակամությունն  էր  հայտնում  աջակցել  Ռուսաստանին`  Շվեդիայի  դեմ  պայքարում[36]։  Սա  իհարկե  Նապեոլոնի  համար  մեծ  ձեռքբերում  էր,  դեռ  1800  թվականի  ասված  այն  խոսքը,  թե  «Ֆրանսիայի  միակ  դաշնակիցը  կարող  է  լինել  միայն  Ռուսաստանը»  իրականություն  էր  դառնում[37]:

Թալեյրանը  Ավստրիայի  հետ  դաշնակցության  կողմնակից  էր,  ինչպես  նաև  բավականին  վտանգավոր  էր  համարում  Անգլիայի  հետ  հակամարտությունը:  Սակայն  Տիլզիտի  համաձայնագիրը  հստակ  հակաանգլաիական  ուղղվածություն  ուներ:  Այսինքն  արդեն  իսկ  1807  թ.  արտաքին  գործերի  նախարարի  համոզմունքներն  ու  գործողությունները  չէին  համապատասխանում[38]:  Պետք  է  նշել,  որ  սա  առաջին  քայլն  էր  Նապոեոնի  հետ  հարաբերությունների  մեջ  բացասական  հիմքեր  ստանալու  առումով:

Արդյունքում  1807  թ.  օգոստոսի  10-ին  Թալեյրանը  Նապոլեոնի  կողմից  հեռացվեց  պաշտոնից:  Շատերը  կարծում  էին,  որ  դա  սխալ  էր:  Թե  որն  էր  այդ  հրաժարականի  իրական  պատճառը  տեսակետները  տարատիպ  են:

Գուցե  և  հերթական  անգամ  զգալով  նապոլեոնյան  իշխանության  անկայությունը՝  Թալեյրանը  լքեց  խորտակվող  նավը:

Նապոլեոնը  Թալեյրանին  նշանակեց  Կայսրության  մեծ  էլեկտորի  տեղակալ,  ինչը  ոչ  պակաս  բարձր  պաշտոն  էր:  Այդ  պաշտոնը  ժամանակին  ստեղծվել  էր  րիր  եղբոր՝  Ժոզեֆ  Բոնապարտի  համար:

ԹալեյրանիգործունեություննընդդեմՆապոլեոնի.  հետագադիվանագիտությունը

Թալեյրանը  արտաքին  գործերի  նախարար  էր  Նապոլեոնի  կառավարման  շրջանում՝  1799  թվականի  նոյմբերի  22-ից  մինչև  1807  թվականի  օգոստոսի  9-ը:  Թերևս  պետք  է  ընդունել,  որ  այդ  շրջանը  Ֆրանսիայի  համար  իրոք  վերելքի  շրջան  էր,  որը  համադրվում  էր  Նապոլեոնի  ռազմական  ունակություններով  և  Թալեյրանի  դիվանագիտական  հմտություններով:  Այժմ  այդ  կապը  կտրվում  էր:

Այլևս  ֆրանս-ռուսական  դաշինքի  առաջին  ճեղքերն  ի  հայտ  եկան  շատ  արագ:  Ընդհանուր  առմամբ  այն  հանգամանքը,  որ  հնարավոր  չէր  Անգլիայի  հետ  հաշտության  հանգել  հարկադրեց  Նապոլեոնին  Ռուսաստանի  հետ  դաշինքին  և  արևելքում  խաղաղության  պահպանմանը  առավել  գնահատել:  Նապոլեոնը  հասկանում  էր,  որ  Ռուսաստանի  աջակցությունը  կենսական  անհրաժեշտություն  է,  ուստի  դիմեց  Ալեքսանդր  Առաջինին՝  առաջարկելով  բաժանել  Օսմանյան  կայսրությունը:  Ալեքսանդր  Առաջին  հոյւսիս  սեփական  գործողությունների  համար  ամբողջական  ազատություն  էր,  տալիս,  այսինքն  Ֆինլանդիան  բաց  էր  Ռուսատանի  համար:  Մյուս  կողմից  էլ  Նապոլեոնն  առաջարկում  էր  համատեղ  ռազմարշավ  իրականացնել  դեպի  Հնդկաստան:  Սակայն  այս  հարցերի  շուրջ  տեղի  ունեցած  բանակցությունները  1808  թվականի  մարտի  12-ին  անարդյունք  մնացին[39]:

Ալեքսանդր  Առաջինը  մեծ  հիմքեր  ուներ  վախենալու  Եվրոպայում  Նապոլեոնի  ազդեցության  աճով:  Ֆրանսիական  կայսրության  ախորժակը  բացվում  էր  նրա  հզորության  աճին  համապատասխան,  ինչն  էլ  սահմաններ  չէր  ճանաչում:  Նապոլեոնի  բոլոր  երազանքները  աստիճանաբար  իրականություն  էին  դառնում:  Չորս  մայրաքաղաքներ,  աշխարհի  չորս  նշանակավոր  քաղաքներ՝  Ֆլորենցիան,  Հռոմը,  Լիսաբոնն  ու  Մադրիդը  առանց  կռիվների  մի  քանի  ամսվա  ընթացքում  դարձան  ֆրանսիական  տարածքներ:  Իհարկե  նման  ձեռքբերումները  ինչ-որ  տեղ  նաև  կուրացնում  էին  Նապոլեոնին,  սեփական  ուժերի  հանդեպ  մեծ  հավատ  էր  առաջացել,  ինչն  էլ  նոր  աներևակայելի  տեսլականներ  էր  առաջ  բերում:  Սա  փաստացիորեն  իրականության  ոչ  ճիշտ  գնահատում  էր:

Այդ  շրջանում  ֆրանսիական  գահակալության  հարատևության  հիմնական  գրավականը  շարունակում  էր  մնալ  Ռուսաստանը:  Թեև  Ռուսաստանի  ու  Ֆրանսիայի  բարեկամական  դաշինքի  ամրության  մասին  բազմաթիվ  հավաստիացումներ  էր  ստացվում,  սակայն  Տիլզիտից  հետո  բավական  շատ  բան  էր  փոխվել:

Անկախ  ֆրանսիական  տարածքային  ձեռքբերումներից  միևնույն  է  Ֆրանսիայի  արտաքին  քաղաքական  իրավիճակը  գնալով  վատթարանում  էր:    Մի  կողմից  զանգվածային  ապստամբություններ  էին  հնազանդ  երկրներում,  ինչպես  Իսպանիայում,  Պորտուգալիայում,  Գերմանիայում,  որոշ  դեպքերում  ֆրանսիական  բանակը  ծանր  պարտություններ  էր  կրում,  մյուս  կողմից  վտանգ  էր  ներկայացնում  նաև  Ավստրիան,  որն  ակնհայտրոնե  պատրաստվում  էր  դեմ  ելնել  Ֆրանսիային  և  անգամ  գաղտնի  բանակցություններ  էր  վարում  Անգլիայի  հետ՝  նոր  հակաֆրանսիական  կոալիցիա  ձևավորելու  համար[40]:  Այս  ամենը  հարկադրում  էր  աջակցություն  փնտրել  կրկին  իր  դաշնակցի՝  Ալեքսանդր  Առաջինի  մոտ:  Սակայն  հենց  այդ  հարցում  Ալեքսանդրը  անբեկանելի  համառություն  էր  ցուցաբերում,  ինչը  շատ  բանով  պայմանավորված  էր  նախկին  արտաքին  գործերի  նախարար  Թալեյրանի    գործոնով:

Թալեյրանը  դեմ  էր  Ռուսաստանի  հետ  դաշինքին  և  հակված  էր  Ավստրիայի  հետ  դաշնակցությանը:  Նապոլեոնը  նրա  նկատմամբ  վաղուց  էր  անվստահություն  տածում  և  հենց  այդ  պատճառով  հեռացրեց  պաշտոնից:  Դրանից  հետո  ամենից  աբսուրդային  հանգամանք  այն  էր,  որ  Նապոլեոնը  էլ  ավելի  մեծ  սխալ  գործեց:  Նա  ռազմավարական  նշանակություն  ունեցող  Էրֆուրտի  վեհաժողովի  (ուր  հանդիպեցին  Նապոլեոնը  և  Ալեքսանդրը)  ժամանակ  հրավիրեց  Թալեյրանին  և  նրան    հանձրարարեց  ամենանուրբ  առաքելությունը՝  Ալեքսանդրին  հասկանալ  տալ,  որ  Նապոլեոնը  կկամենար  բարեկամանալ  Ալեքսանդրի  հետ՝  ամուսնանալով  նրա  քրոջ  հետ:  տարօրինակ  է,  թե  ինչպես  կարող  էր  ամենակարևոր  քաղաքական  բանակցությունները  (իսկ  այն  ժամանակ  Ռուսաստանի  հետ  դաշինքից  ավելի  կարևոր  բան  չկար)  վստահել  մի  մարդու,  որի  նկատմամբ  նա  կասկածներ  էր  տածում:  դա  զարմանալի  կուրություն  էր,  մինչ  այդ  ոչ  մի  անգամ  չպատահած  ինտուիցիայի  կորուստ:  Անվերջ  ենթադրություններ  անելով,  թե  ով  կարող  էր  իրեն  դավաճանել,  նա  անհասկանալի  կերպով  Թալեյրանին  հանում  էր  կասկածելի  մարդկանց  ցուցակից:  Էրֆուրտում  նա  Թալեյրանի  նկատմամբ  անսահմանափակ  վստահություն  էր  տածում[41]:

Թալեյրանը  հանդիպելով  Ալեքսանդր  կայսեր  հետ,  բացեիբաց  հանդես  եկավ  Նապոլեոնի  դեմ՝  փորձելով  համոզել  ցարին  չստորագրել  պայմանագիր,  որով  կերաշխավորվեր  Ռուսաստանի  մասնակցությունը  Ֆրանսիայի  կողմից  ընդդեմ  սպասվող  պատերազմի:  Փաստացիորեն  Թալեյրանը  գործում  էր  որպես  Ավստրիայի  գործակալ:

Թալեյրանի  դավաճանությունը  կարևոր  հետևանքներ  ունեցավ,  թեև  Ալեքսանդրը  Ֆրանսիայի  հետ  դաշինքի  նկատմամբ  սթափ  վերաբերմունք  ուներ,  այդ  դաշինքը  այն  ժամանակ  Ռուսաստանի  շահերի  համար  օգտագակար  էր  տեսնում  և  մեկնելով  Էրֆուրտ,  լի  էր  վճռականությամբ  ամրապնդելու  դաշինքը:  Սակայն  ցարը  մտածում  էր,  որ  եթե  այնպիսի  մի  մարդ,  ինչպես  Թալեյրանն  էր,  ով  վայելում  է  Նապոլեոնի  վստահությունը,  կոչ  է  անում  պայքարել  Նապոլեոնի  դեմ,  ուրմեն  կայսրության  գործերն  իսկապես  վատ  էին:  Արդյունքում  Թալեյրանի  դավաճանությունը  նպաստեց  դաշնակիցների  միջև  եղած  տարաձայնություններին:

Ֆրանսիայի  և  Ռուսաստանի  միջև  խրթին  բանակցությունների  արդյունքում  այնուահնդերձ  համաձայնություն  կայացվեց,  հոկտեմբերի  12-ին  ստորագրվեց  դաշնակցային  կոնվենցիա:  Դրանով  կողմերը  երաշխավորում  էին  միմյանց  բոլոր  նախորդ  րավյալ  տարածքների  լեգիտիմությունը,  ինչպես  նաև  Տիլզիտից  հետո  տեղ  գտած  գրավվումները  (Ֆրանսիական  գրավվումները  Եվրոպայի  հարավում,  և  ռուսականը՝  հյուիսում,  արևելքում):  Հատուկ  հոդվածով  նախատեսվում  էր,  որ  Վալախիան  և  Մոլդովան  անցնելու  են  Ռուսաստանին:  Դրանից  բացի  հստակեցվում  էր  այն  փոխօգնությունը,  որերկու  երկրները  պետք  է  տրամադրեին  միմյանց  Ավստրիայի  դեմ  գործելու  համար,  ինչպես  և  նախատեսվում  էր  համատեղ  գործողություններ  իրականացնել  ընդդեմ  Անգլիայի,  եթե  վերջինս  հրաժարվեր  խաղաղություն  կնքել[42]:

Հոկտեմբերի  19-ին  Նապոլեոնը  վերադարձավ  Փարիզ:  Օրակարգում  դրված  էր  Իսպանիայի  խնդիրը,  շուրջ  150  հազար  զինվորներ  ուղվեցին  Պիրենյան  թերակղզի,  ֆրանսիական  բանակը  հաղթանկի  հասավ  և  միայն  դեկտեմբերի  4-ին  Նապոլեոնը  մտավ  Մադրիդ:

1809  թվականի  ապրիլի  9-ին  Ավստրիական  բանակը  անցավ  Ինն  գետը  և  նրա  առաջատար  զորամասերը  մտան  Մյուխեն:  Սա  ամենևին  էլ  անսպասելի  չէր  Նապոլեոնի  համար,  Ավստրիան  գրեթե  երկու  տարի  պատրաստվել  էր  պատերազմին  և  գարնանը  բավականին  զորքեր  էր  կուտակել  սահմանին:  Սա  արդեն  թվով  հիներորդ  հակաֆրանսիական  կոալիցիան  էր,  որին  մասնակից  էին  Ավստրիան  և  Անգլիան[43]:

Նապոլեոնը  կանգնեց  ֆրանսիական  զորքերի  գլուխ  և  ելավ  Ֆրանց  Առաջինի  կողմից  ղեկավարվող  ավստրիակլան  զորքերի  դեմ:  Այս  պատերազմում  Ռուսաստանը  որպես  Ֆրանսիայի  դաշնակից  պետք  է  մտներ  պատերազմի  մեջ:  Հենց  այստեղ  էլ  ի  հայտ  եկավ  ռուս-ֆրանսիական  դաշինքի  անկայունությունը:  Ռուսական  բանակը  փաստացիորեն  ավստրիացիների  դեմ  ոչ  մի  ռազմական  գործողություն  չէր  ծավալում,  դրանով  առաջացնելով  Նապոլեոնի  ցասումը[44]:

Սակայն  Նապոլեոնի  ռազմական  հանճարն  այս  անգամ  էլ  փայլեց:  1809  թվականի  հուլիսի  5-ից  6-ը  տեղի  ունեցավ  Վագրամի  ճակատամարտը:  Սա  վճռորոշ  ճակատամարտ  էր,  ուր  Նապոլեոնը  հաղթանակի  հասավ  ավստրիացիների  նկատմամբ:  1809  թվականի  հոկտեմբերի  14-ին  ստորագրվեց  Վիեննայի  Շյոնբյունյան  պալատում,  ուստի  կոչվում  է  Շյոնբրունյան  խաղաղություն[45]:

Ռուսաստանին,  որը  փաստացիորեն  ռազմական  գործողություններին  չէր  էլ  մասնակցել,  տրվեց  Տարնոպոլյան  շրջանը:

Այս  հաղթանակից  հետո  փատացիորեն  ողջ  Արևմտյան  Եվրոպան  Նապոլեոնի  ենթակայության  տակ  էր:  Այուհանդերձ  ճանապարհին  կանգնած  էր  նույն  Անգլիան:  Ֆրանսիայի  կողմից  վարվող  շրջափակման  քաղաքականությունը  հարվածում  էր  և՛  Անգլիային,  և՛  մայրցամաքի  երկրներին[46]:  Եվրոպական  կառավարիչները  չէին  կարող  պահպանել  մայրցամաքային  բլոկադայի  կանոնները:  Իսկ  այդ  տարիներին  Նապոլեոնի  ցասումը  նախևառաջ  ուղղված  էր  այդ  պայմանները  խախտողների  դեմ:

Նապոլեոնը  եղած  փառքով  չբավարարվեց,  նրա  էքսպանսիոնիստական  նկրտումները  շարունակվում  էին:  1810  թվականի  հուլիսին  Ֆրանսիային  միացվեց  Հոլանդական  թագավորությունը,  դեկտեմբերին՝  շվեյցարական  Վալլիս  տարածքը,  իսկ  արդեն  1811  թվականի  փետրվարին՝  օլդենբուրգյան  դքսությունը,  Բերգ  դքսության  մի  մասը  և  Հանովերյան  թագավորությունը:  Գրեթե  միաժամանակ  իրենց  ազատությունից  զրկվեցին  Համբուրգ.  Բրեմեն  և  Լյուբեկ  քաղաքները:  Այդպիսով  Ֆրանսիան  նաև  Բալթիական  տերություն  էր  դառնում[47]:  Բոլոր  այս  գրավված  տարածքները  ուղղակի  սպառնալիք  էին  դառնում  ռուսաստանի  համար,  որը  այդ  ընթացքոմ  ևս  անմասն  չէր  մնացել  արտաքին  գրավումներից,  մասնավորապես  1809  թվականին  գրավվել  էր  Ֆինլանդիան՝  ռուս-շվեդական  պատերազմի  (կոչվում  է  նաև  Ֆիննական  պատերազմ)  արդյունքում:

Թեև  երկու  գերտերությունները,  որոնք  իրար  մեջ  էին  կիսել  ողջ  Եվրոպան,    դաշնակիցներ  էին,  պետք  է  նաև  բազմաթիվ  հակասություններ  ունենային:  Օրինակ՝  թեև  Էրֆուրտում  խոստում  էր  տրվել  Ռուաստանին  հանձնել  Վալախիան  և  Մոլդովան,  սակայն  Նապոլեոնը  ամենևին  նպատակ  չուներ  դրանք  հանձնելու:  Հիմնվելով  Իլլիրիայում  (Բալկանյան  թերակղզու  արևմտյան,  մերձադրիատիկյան  շրջանում)  գտնվող  մարշալ  Մարմոնի  բանակի  վրա՝  Նապաոլեոնը  նախատեսում  էր  ամբողջությամբ  հնազանդեցնել  Բալկանները:  Մյուս  կողմից  ձևավորված  Վարշավյան  դքսությունը,  որը  Շյոնբրունյան  խաղաղությամբ  բավականին  ընդլայնվեց,  Ռուսատանի  շահերին  դեմ  էր:  Ալեքսանդր  Առաջինը  այն  դիտարկում  էր  հետագայում  Ֆրանսիայից  ամբողջությամբ  կախված  ու  թագավորոթյուն[48]:  իսկ  Լեհաստանի  վերականգնումը  օբյեկտիվորեն  կհանգեցներ  նոր  նկրտումենր  նախկին  լեհական  տարածքների  համար,  որոնք  երկրի  երեք  բաժանումների  ընթացքում  անցել  էին  Ռուսաստանին:  Դրանից  բացի  Լեհաստանը  կարող  էր  դառնալ  Նապոլեոնի  համար  հզոր  հետակետ  Ռուսաստանի  դեմ  հնարավոր  պատերազմի  դեպքում:  Լեհական  խնդիրը  իրոք  չափազանց  կարևոր  նշանակություն  ուներ  ռուս-ֆրանսական  հարաբերությունների  մեջ:  Ալեքսանդր  Առաջինը,  երկրի  ապահովվածությունից  ելնելով,  առաջարկեց  Նապոլեոնին  ստորագրել  հռչակագիր,  որով  Ֆրանսիան  կպարտավորվեր  երեք  չվերականգնել  Լեհաստանի  անկախությունը,  սակայն  Նապոլեոնը  չվավերացրեց  այն[49]:  Դրանով  ևս  ռուս-ֆրանսիական  հակասությունը  չէր  ավարտվում:  Ոչ  պակաս  լուրջ  խնդիր  էր  նաև  տնտեսական  հարցը,  որն  առաջացել  էր  մայրցամաքային  շրջափակման  արդյունքում:  Ռուսական  տնտեսությունը  չէր  կարող  դիմանալ  շրջափակման  պահանջներին,  ինչի  հետ  կապվցած  ռուսական  կառավարությունը  1810  թվականի  դեկտեմբերին  սկսեց  թույլատրել  անգլիական  ապրանքների  առևտուրը  իր  տարածքում:  Դրանից  բացի  Ալեքսանդր  Առաջինը  նոր  մաքսային  կանոնակարգ  ընդունեց,  որը  չափազանց  անհարմար  էր  ֆրանսիական  ներմուծումների  համար[50]:  Ռուսաստանի  սոցիալական  վերնախավը  այլևս  դեմ  էր  ռուս-ֆրանսիական  դաշինքին,  այդ  տրամադրությունները  առավել  ուժեղացան,  երբ  Միխայիլ  Սպերանսկին  փորձեց  բարեփոխել  Ռուսաստանը  Ֆրանսիայի  օրինակով[51]:  Ազնվականները  հատկապես  մտահոգված  էին  ճորտատիրության  հնարավոր  վերացման  խնդրով:

Բոնապարտը  թեև  նախկինի  պես  բարձր  էր  գնահատում  Ռուսաստանի  հետ  դաշնակցային  հարաբերությունների  պահպանում,  սակայն  նրա  կողմից  կատարվող  գործողությունները  Ալեքսանդրին  այլ  բան  էին  ազդարարում:  Նապոլեոնը  ամեն  դեպքում  ձգտում  էր  ամրապնդել  Ռուսաստանի  հետ  կապերը;  Դեռ  Էրֆուրտում  նա  խոսել  էր  ցարի  քրոջ՝  Աննա  Պավլովնայի  հետ  ամուսնանալու  մասին:  Սակայն  այդ  խնդրանքին  հետևել  էր  ցարի  բարեհամբույր  մերժումը[52]:  Փաստացի  մերժման  հանդիպելով՝  Նապոլեոնը  որոշեց  ամուսնանալ  ավստրիական  կայսեր  դստեր  հետ:  Ավստրիայի  համար  սա  լավ  հնարավորություն  էր  Շյոնբրունյան  խաղաղության  թելադրած  բարդ  իրավիճակում  իրականացնելու  սեփական  արտաքին  քաղաքական  նկրտումները:  Ավստրիական  կառավարությունը  դիտարկում  էր  դինաստիական  դաշինքի  գաղափարը  որպես  ֆրանս-ռուսական  դաշինքը  քանդելու  հիանալի  միջոց[53]:  Այս  ամուսնությունը  Մարիա-Լուիզայի  հետ  մեծ  սխալ  էր:  Սակայն  ո՛չ  ժողովուրդը,  ո՛չ  բանակը,  ո՛չ  էլ  ամեն  բանում  հնազանդ  կառավարող  ընտրանին  հավանություն  չէին  տալիս  այդ  ամուսնությանը:  Սա  ավելի  շուտ  նախընտրելի  էր  միայն  Թալեյրանի  համար,  հարց  է  թե  որքան  ազդեցություն  է  ունեցել  վերջինս  այյս  որոշման  մեջ:

Այդ  հսկայական,  անսահման  իշխանությունը,  որը  կենտրոնացված  էր  մի  մարդու  ձեռքում  և  տարածվում  էր  պարտված  ու  նվաճված  երկրների  անծայրածիր  տարածությունների  վրա,  սարսափը,  որն  առաջացնում  է  բազմաթիվ  հաղթանակների  լուսապսակով  զարդարված  անունը,  նրա  մեջ  մեծամիտ  ինքնավստահություն  առաջացրին.  ոչ  մի  անհնարին  բան  չկա,  ոչ  մի  անհաղթահարելի  բան  չկա:  Փաստացիորեն  Նապոլեոնը  նոր  արկածներ  էր  ձգտում,  փորձում  էր  ցույց  տալ  աշխարհին  իր  ռազմական  տաղանդի  անգերազանցելիությունը:

Արդյունքում  նա  հրահրեց  իր  ճակատագրական  սխալը՝  պատերազմ  Ռուսաստանի  դեմ,  որը  սկսվեց  1812  թ.  հունիսի  24-ին:  Ինչի  արդյունքում  կայսրությունը  կանգնեց  տապալման  եզրին:  Նապոլեոնյան  «Մեծ  բանակը»  գլխովին  ջախջախվեց,  իսկ  իր  եվրոպական  դաշնակիցները  անհուսալի  դարձան:  Վճռական  հարվածը  Նապոլեոնի  նկատմամբ  հասցվեց  1813  թվականի  հոկտեմբերի  16-19-ին  Լայպցիգի  մոտ,  այն  հայտնի  է  «Ժողովուրդների  ճակատամարտ»  անունով[54]:  Ճակատամարտի  արդյունքում  նապոլեոնյան  ջախջախված  բանակը  հարկադրված  էր  նահանջել,  անցնել  Ռեյնը  և  շուտով  պատերազմը  շարունակվեց  արդեն  Ֆրանսիայի  տարածքում:  Ողջ  Եվրոպայում՝  Գերմանիայում,  Իտալիայում,  Հոլանդիայում,  Իսպանիայում,  ամենուրեք  ասպտամբություն  էր  բարձրացվում  ընդդեմ  Ֆրանսիական  կայսրության.  կայսրությունը  փլուզվում  էր:

1813  թ.  Նապոլեոնը  կրկին  փորձեց  մերձենալ  Թալեյրանի  հետ:  Դեկտեմբերին  Նապոլեոնը  կրկին  վերջինիս  առաջարկեց  արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնը,  ինչը  Թալեյրանը  բնականաբար  մերժեց[55]:

1814  թվականի  մարտի  31-ին  դաշնակցային  ուժերը    Ալեքսանդր  Առաջինի  գլխավորությամբ  մտան  Փարիզ:  Նա  հույս  ուներ  ֆրանսիական  գահը  թողնելու  իր  և  Մարիա-Լուիզայի  փոքր  որդուն,  սակայն  դաշնակիցները  չհամաձայնեցին  դրա  հետ:  Բոնապարտը  ստիպված  էր  համակերպվել՝  հռչակելով,  որ  նա  հրաժարվում  է  իր  և  իր  ժառանգների  համար  Ֆրանսիայի  ու  Իտալիայի  գահից[56]:

Այդ  դժվար  պահին  Թալեյրանը  կրկին  գործողությունների  կենտրոնում  էր՝  փորձելով  թույլ  չտալ  Ֆրանսիայի  և  իր  անձնական  կորուստներ:  Ֆրանսիական  ազատված  գահի  համար  Թալեյրանը  շեշտը  դրեց  Բուրբոնների  վրա,  քանի  որ  միայն  նրանք  կարող  էին  արագ  ազատագրել  Ֆրանսիան  օտարերկրյա  նվաճումից,  ինչպես  նաև  Բուրբոնները  կկարողանային  նրան  վերադարձնել  իր  բարձր  դիրքը[57]:

Ի  վերջո  Թալեյրանի  այս  մտադրությանը  հակվեցին  նաև  դաշնակիցները:  1814  թվականի  մայիսի  3-ին  հանդիսավորությամբ  Փարիզ  ժամանեց  նոր  թագավոր  Լյուդովիկոս  18-րդ  Բուրբոնը:  Մայիսի  30-ին  Փարիզում  Ժամանակավոր  կառավարության  ղեկավար  Թալեյրանի  կողմից  ստորագրվեց  խաղաղության  պայմանագիր  պարտված  Ֆրանսիայի  և  հաղթող  տերությունների  միջև:  Այդ  պայմանագրի  պայմանները  նախորոշված  էին  Շոմոնյան  համաձայնագրով:  Այդպիսով  Նապոլեոնի  կայսրությունը  կազմալուծվեց,  Ֆրանսիան  վերդարձավ  այն  իրավիճակին,  ինչն  առկա  էր  քառորդ  դար  առաջ՝  չնչին  տարբերությամբ  (ընդլայնմամբ):  Ֆրանսիայի  էր  մնում  իր  տիրույթները  Հնդկաստանում,  բայց  առանց  դրանք  ուժեղացնելու  իրավունքի,  նրան  ետ  վերադարձվեցին  իր  գաղութները,  բացառությամբ  Տոբագոյի,  Սան-Լյուսիի  և  մի  շարք  այլ  տարածքների:  Դաշնակիցները  ռազմատուգանք  չպահանջեցին  և  անգամ  ֆրանսիացիների  կողմից  եվրոպական  երկրներից  առգրավված  արվեստի  գործերը  ետ  չպահանջեցին[58]:  Պայմանագրի  հոդվածներից  մեկը  սահմանում  էր,  որ  1814  թվականի  օգոստոսի  1-ին  Վիեննայում  միջազգային  վեհաժողով  կգումարվի,  որի  նպատակն  է  բոլոր  քաղաքական  ու  տարածքային  հարցերի  լուծումը,  որոնք  կապված  են  Եվրոպայի  առանձին  երկրներին:  Ֆրանսիայի  ներկայացուցիչներին  ևս  թույլատրվեց  մասնակցելու  դրա  աշխատանքներում[59]:

Ժամանակավոր  կառավարության  ղեկավարի  պաշտոնից  հետո  Թալեյրանը  նշանակվեց  կրկին  երկրի  արտաքին  գործերի  նախարար:  Այդ  շրջանում  թագավորը  և  Թալեյրանը  ուղղակի  հասկացան,  որ  պետք  է  միմյանց,  ոչ  ավելին:

Վիեննայի  կոնգրեսը  բացվեց  1814  թ.  հոկտեմբերի  4-ին,  Թալեյրանը  Վիեննա  էր  ժամանել  դեռ  սեպտեմբերի  23-ին:  Ի  սկզբանե  պարզ  էր,  որ  դաշնակիցների  միջև  հստակ  տարաձայնություններ  կային,  որոնք  և  Թալեյրանը  պետք  է  կարողանար  օգտագործել:  Այնուհանդերձ  Ֆրանսիային  հաջողվեց  նոր  աշխարհակարգի  պայմաններում,  երբ  արտաքին  նվաճումները  կարևորագույն  դեր  էին  ստանում,  իր  հաստատուն  տեղը  գտնել,  այդ  գործում  մեծ  էր  նաև  Թալեյրանի  դիվանագիտական  շնորհը:  Թալեյրանը  երկարատև  առանձին  բանակցություններ  էր  վարում  դաշնակիցների  հետ,  երբեմն  դիմում  էր  խարդավանքի  և  այլ  հնարքների:

Էլբա  կղզում  աքսորված  Նապոլեոնից  բխող  վտանգը  դեռ  չէր  անել,  Թալեյրանը  հստակ  գիտակցում  էր  դա:  Իրոք  արդեն  1815  թվականի  գարնանը  Նապոլեոն  փոքրաթիվ  զորաջոկատով  մտավ  Ֆրանսիա,  անհավանական  արագությամբ  աճող  զորքով  գրավել  Փարիզը  և  վերականգնել  կայսրությունը  (մարտի  20-ին):  Սակայն  գահակալությունն  ընդամենը  100  օր  տևեց,  դաշնակիցները  Վաթեռլոոյի  ճակատամարտում  1815  թ.  հունիսի  10-ին  ջախջախել  են  ֆրանսիացիներին:  1815  թ.  հունիսի  22-ին  Նապոլեոն  վերջնականապես  գահընկեց    արվեց[60]:  Երկրի  ժամանակավոր  կառավարման  իրական  լծակները  կրկին  հայտնվեցին  Թալեյրանի  ձեռքում:

Թալեյրանը  իր  դատողությամբ  շարունակում  էր  հակված  մնալ  ոչ  թե  Ռուսաստանի  հետ  մերջեցմանը,  այլ  Ավտսրիայի  և  անգամ  Անգլիայի:  Ռուսաստանի  հետ  նման  ներհակ  դիրքորոշման  պատճառով  էլ  1815  թ.  սեպտեմբերի  27-ին  նա  ազատվեց  արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնից:  Նա  թագավորի  կողմից  վերահաստատվեց  Մեծ  կամերգեր,  ինչպես  նաև  նշանակվեց  Պետական  խորհրդի  անդամ:  1817  թ.  օգոստոսին  Թալեյրանը  ստացավ  հերցոգի  տիտղոս  և  դե  Դինո  հերցոգությունը՝  Վիեննայի  կոնգրեսում  իր  ցուցաբերած  գործունեության  համար[61]:

Թերևս  բավականին  ընդունելի  կլիներ  կարիերայի  նման  մայրամուտը  Թալեյրանի  համար,  սակայն  նա  իրեն  սպառված  չէր  համարում:  1822  թ.  նա  ընդդիմադիր  կերպար  ընդունեց:

Մեծ  դիվանագետի  հաջորդ  կարևոր  նշանակումը  1830  թվականին  էր՝  որպես  Լոնդոնում  Ֆրանսիայի  դեսպան,  իսկ  1834  թ.  վերադարձավ  Փարիզ[62]:  Չորս  տարի  անց  նա  վախճանվեց՝  թողնելով  դիվանագիտական  գործունեության  յուրօրինակ  կենսագրություն  ու  դաստիարակչական  փորձ:


[1]    Թալեյրանը    ծնվել    է    1754    թ.    Փարիզում:    Հայրը    զինվորական    էր՝    գնդապետ,    իսկ    մայրը    վանական    դաստիարակություն    էր    ստացել:

Ու[2]    Սկզբունքորեն    այս    կարգախոսն    էլ    դարձավ    Թալեյրանի    դիվանագիտության    հիմնական    ուղին