Երկարավուն ուղեղի, միջին ուղեղի, կամրջակի, ուղեղիկի կառուցվածքը և ֆունկցիան

միջին ուղեղի

Միջին ուղեղը  ֆիլոգենեզի ընթացքում զարգանում է հիմնականում տեսողական ռեցեպտորի ազդեցության տակ, ուստի նրա կարևոր մասերը կապ ունեն աչքի նյարդավորման հետ։ Այստեղ էլ առաջացել են լսողության կենտրոնները, որոնք հետագայում տեսողական կենտրոնի հետ միաձուլվել են, կազմելով 4 թմբիկներ՝ քառաբլուրներ։ Միջին ուղեղում լսողական կենտրոնների ի հայտ գալու հետ միասին հետին ուղեղում ավելի վաղ ծագած լսողական նյարդի կորիզները մնացել են ենթակա դրության մեջ։ Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի կեղևում լսողական ու տեսողական կենտրոնների ի հայտ գալուց հետո իրենք են ընկնում ենթակա դրության մեջ և դառնում են ենթակեղևային միջանկյալ կենտրոններ։

կառուցվածք

Բարձրակարգ կենդանիների և մարդու առաջային ուղեղի զարգացման պատճառով միջին ուղեղով սկսել են անցնել (ուղեղի կոթոններ) հաղորդչական ուղիներ, որոնք ծայրային ուղեղը կապում են ողնուղեղի հետ (ուղեղի կոթոններ)։
Այսպիսով, մարդու միջին ուղեղում կան՝Հետին և միջին ուղեղըՄարդու գլխուղեղը
1. Cerebrum — Մեծ կիսագնդեր
2. Mesencephalon — Միջին ուղեղ
3. Pons — Վարոլյան կամուրջ
4. Medulla oblongata — Երկարավուն ուղեղ
5. Cerebellum — Ուղեղիկ

  1. տեսողական ենթակեղևային կենտրոններ և աչքի մկանները նյարդավորող նյարդերի կորիզներ,
  2. ենթակեղևային լսողական կենտրոններ,
  3. բոլոր այն վերել ու վայրէջ հաղորդչական ուղիները, որոնք գլխուղեղի կեղևը կապում են ողնուղեղի հետ և տարանցիկ (տրանզիտային) կերպով անցնում են միջին ուղեղով,
  4. սպիտակ նյութի խրձեր, որոնք միջին ուղեղը կապում են ուղեղի հարևան մասերին։

Դրան համապատասխան միջին ուղեղը, որը մարդու ուղեղի ամենափոքր մասն է և ուղեղի մասերից ամենապարզ կառուցվածք ունեցողը, բաղկացած է երկու հիմնական մասերից՝ քառաբլուրներից և ուղեղի կորություններից։

  • Մեջքային մաս, միջին ուղեղի ծածկը կամ քառաբլուրների թիթեղը (tectum mesencephali s. lamina quadrigemina (BNA))։ Քառաբլուրները թաքնված են մեծ ուղեղի կիսագնդերի և բրտամարմնի հետին ծայրի տակ։ Քառաբլուրների մեջքային երեսը լայնաձիգ և երկայնաձիգ, միմյանց հետ խաչաձևվող ակոսներով բաժանվում են չորս սպիտակ, զույգ-զույգ դասավորված բլրիկների (corpora quadrigemina)։

Վերին երկու բլրիկները (colliculi superiores) տեսողության ենթակեղևային կենտրոններն են, իսկ երկու ստորինները (colliculi inferiores)՝ լսողության ենթակեղևային կենտրոնները։ Նրանց արանքի ակոսում պառկած է էպիֆիզը կամ կոնաձև մարմինը (corpus piniale)։ Յուրաքանչյուր բլրիկ ունի իր, այսպես կոչված, քառաբլուրների բազուկը կամ ոտիկը(brachium (colliculi), որը, գնալով առաջ ու վեր, ուղղվում է դեպի միջանկյալ ուղեղը։

  • Փորային մաս, ուղեղի կոթոններ (pedunculi cerebri), պարունակում է առաջային ուղեղ գնացող բոլոր հաղորդչական ուղիները։

Ուղեղի կոթոնները երկու հաստ կիսագլանաձև սպիտակ փոկեր են, որոնց վրա պարզ երևում են երկայնաձիգ թելերը՝ թեթևակի պարուրաձև ոլորվածքով։

  • Միջին ուղեղի խոռոչը միջին ուղեղային բշտի նախնական խոռոչի մնացորդն է, որն ունի նեղ խողովակի տեսք և կոչվում է սիլվյան ջրածորան (կամ սիլվյան ջրանցք) – aqueductus cerebri (Silvi)։ Սա 1,5 – 2,0սմ երկարությամբ խողովակ է, ներսից ծածկված է էպենդիմով, IV փորոքը միացնում է III փորոքին։ Մեջքային կողմից ջրածորանը սահմանվում է միջին ուղեղի ծածկով, իսկ փորային կողմից՝ ուղեղի կոթո

երկարավուն ուղեղիկ

Երկարավուն ուղեղը (լատ.՝ medulla oblongata կամ myelencephalon) ողնուղեղի անմիջական շարունակությունն է դեպի գլխուղեղի ցողունը և կազմում է ռոմբաձև կամ հետին ուղեղի մի մասը (առաջ այն կոչվում էր ուղեղի շարունակություն՝ medulla prolongata)։ Նա իր մեջ զուգակցում է ողնուղեղի և, գլխուղեղի սկզբնական մասերի կառուցվածքի գծերը, ուստի կոչվում է myelencephalon։

Երկարավուն ուղեղը (mendulla oblongata) ունի կոճղեզի տեսք (bulbus cerebri s. medullae spilalis), որի լայնացած ծայրը սահմանակից է վարոլյան կամրջին, իսկ ստորին սահմանը ողնուղեղային 1 զույգ նյարդամատների ծագման տեղն է կամ ծոծրակային մեծ անցքի մակարդակը։
Երկայնաձիգ ակոսի երկու կողմերում գտնվում են մեկական երկայնաձիգ մարմիններ՝ բրգեր։ Բրգերը (pyramides medullae oblongatae) կարծես շարունակվում են ողնուղեղի առաջային պարանիկների մեջ։ Բրգեր կազմող նյարդաթելերի խրձերը մասամբ միջին ակոսում խաչվում են (decussatio pyramidum) հակառակ կողմի համանուն խրձերի հետ և ողնուղեղի հակառակ կողմի կողմնային պարանների հետ միասին իջնում են ցած՝ կազմելով կողմնային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) lateralis), մասամբ էլ չեն խաչվում և իջնում են ողնուղեղի նույն կողմի առաջային պարանի մեջ՝ կազմելով առաջային բրգերը (tractus corticospinalis (pyramidalis) anterior)։
Բրգեր չկան ստորակարգ ողնաշարավորների մոտ, և սկսում են հանդես գալ միայն նոր կեղևի երևան գալու հետ միասին, այդ պատճառով նրանք ամենից ավելի զարգացած են մարդու մոտ, քանի որ բրգային թելերը գլխուղեղի նյարդերի կորիզների և ողնուղեղի առաջային եղջյուրների հետ։

Բրգերից կողմնայինորեն գտնվում են ձիթապտղակորիզային բարձրիկները՝ օլիվը (oliva)։ Օլիվը բրգից բաժանվում է մի ակոսով, որը ողնուղեղի առաջային կողմնային ակոսի շարունակությունն է (sulcus lateralis anterior)։ Այդ ակոսից ողնուղեղի առաջային նյարդարմատներին համանման դուրս են գալիս XII նյարդի (n. hypoglossus) նյարդարմատները։

ՈՒղեղիկ

Ուղեղիկը (լատ.՝ cerebellum) հետին ուղեղի ածանցյալն է, որը զարգացել է ստատիկայի ռեսեպտորների հետ կապված։ Ուստի այն անմիջական հարաբերության մեջ է շարժումների կոորդինացիայի հետ և հանդիսանում է օրգանիզմի զանգվածի հիմնական հատկանիշների՝ ծանրության և իներցիայի, հաղթահարման հարմարանքի օրգան։ Այն համարում են նաև վեգետատիվ նյարդային համակարգի (սիմպաթիկ) բարձրագույն կենտրոններից մեկը (Լ.Ա. Օրբելի և նրա դպրոցը)։ Ուղեղիկը տեղավորված է գլխուղեղի մեծ կիսագնդերի ծոծրակային բլիթների տակ, վարոլյան կամրջից և երկարավուն ուղեղից հետ ու գտնվում է հետին գանգափոսում։ Նրա մեջ տարբերում են երկու կողմնային ծավալուն մասեր՝ կիսագնդերը (hemispheria cerebelli) և նրանց արանքում գտնվող մի նեղ մաս՝ որդը (vermis)։

Ուղեղիկի սպիտակ նյութում են գտնվում գորշ նյութի զույգ կորիզները, որոնք տեղավորված են ուղեղիկի յուրաքանչյուր կեսում։ Միջին գծի երկու կողմերում, որտեղ ուղեղիկի մեջ է ներհրվում վրանի գագաթը (fastigium), գտնվում է ամենամիջային կորիզը՝ nucleus fastigil։ Սրանից կողմնայինորեն տեղավորված են գնդաձև կորիզի փոքր կղզյակները (nucleus globosus), իսկ ավելի դուրս՝ խցանաձև կորիզը (nucleus emboliformis)։ Վերջապես, կիսագնդի կենտրոնում գտնվում է ատամնավոր կորիզը (nucleus dentatus)։ Նա նման է օլիվի կորիզին և ունի ծալծլված գորշ թիթեղի տեսք, որը բացված է (hilus nuclei dentati) դեպի ներս։ Ուղեղիկի և ստորին օլիվի ատամնավոր կորզների նմանությունը պատահական չէ, քանի որ երկու կորիզներն էլ իրար հետ կապված են հաղորդչական ուղիներով (tibrae olivocerebellares), և յուրաքանչյուր կորիզի ամեն մի ծալքը նման է մյուս ծալքին։ Այսպիսով, երկու կորիզները միասին են մասնակցում հավասարակշռության ֆունկցիայի իրականացմանը։
Ուղեղիկի սպիտակ նյութը կտրվածքի վրա ունի բույսի մանր տերևների տեսք, որը համապատասխանում է յուրաքանչյուր գալարին և արտաքուստ պատված է գորշ նյութի կեղևով։ Այդ մանր տերևները դեպի կենտրոն միանում են՝ կազմելով ավելի խոշոր թիթեղներ. վերջիններս ձուլվում են սպիտակ նյութի զանգվածին, որտեղ տեղավորված են վերոհիշյալ գորշ կորիզները։ Սրա արդյունքը լինում է այն, որ ուղեղիկի կտրվածքի վրա գորշ ու սպիտակ նյութերի պատկերը նմանվում է ծառի և կոչվում է կենաց ծառ (arbor fitae) (այսպես է կոչվում է արտաքին տեսքի համար, քանի որ ուղեղիկի վնասվածքը անմիջական մահվան վտանգ չի ներկայացնում)։ Ուղեղիկի սպիտակ նյութը կազմված է տարբեր տիպի նյարդաթելերից։ Նրանցից մի քանիսը միացնում են գալարները և բլթակները, մյուսները կեղևից գնում են դեպի ուղեղիկի ներքին կորիզները և, վերջապես, երրորդները ուղեղիկը կապում են ուղեղի հարևան բաժիններին։ Այս թելիկները մտնում են ուղեղիկի երեք զույգ կոթոնների կամ ոտիկների կազմության մեջ։

  • Ստորին կոթոններ (pedunculi cerebellares inferiores) կամ պարանաձև մարմիններ (corpora restiformia)։ Նրանց կազմության մեջ մտած դեպի ուղեղիկն են գնում tractus spinocerebellaris posterior (Flechsigi) –ը, երկարավուն ուղեղի հետին պարանիկների կորիզներից՝ fibrae arcuatae exteranae, և ստորին օլիվից՝ tractus olivocerebellaris ։
  • Միջին կոթոններ (pedunculi cerebellares medii) կամ կամրջի բազուկները (brachia pontis (BNA))։

Նրանց կազմության մեջ կան նյարդաթելեր, որոնք կամրջի կորզներից գնում են դեպի ուղեղիկի կեղևը (tractus pontocerebellaris) և հանդիսանում են կողև — կամրջային ուղու շարունակությունը։

  • Վերին կոթոններ (pedunculi cerebellares superiores) կամ կապակցող բազուկները (brachia conjuctiva)։ Սրանք բաղկացած են երկու ուղղությամբ ընթացող նյարդաթելերից՝ 1) դեպի ուղեղիկը՝ tractus spinocerebellaris anterior (Gowersi) և 2) ուղեղիկի ատամնավոր կորիզից դեպի քառաբլրի ծածկը՝ tractus cerebellotegmentalis, որը խաչվելուց հետո վերջանում է կարմիր կորիզում և տեսաթմբում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s