Հարավային Եվրոպա

Հարավային Եվրոպա կամ Միջերկրածովյան ԵվրոպաԵվրոպա աշխարհամասի կազմում գտնվող տարածաշրջան, որը ներառում է Պիրենեյան թերակղզու պետությունները (ԻսպանիաՊորտուգալիաԱնդորրա), Ապենինյան թերակղզու վրա գտնվող Իտալիան (ինչպես նաև Վատիկան անկլավ պետությունը և Սան Մարինո գաճաճ պետությունը) և Հունաստանը:

Պայմանականորեն այս տարածաշրջանի մեջ է մտնում նաև Թուրքիան՝ պետություն, որը կապում է Հարավային Եվրոպան և Հարավարևելյան Ասիան:

Աշխարհագրորեն Հարավային Եվրոպայի մաս են կազմում նաև Բալկանյան թերակղզու վրա գտնվող պետությունները՝ Ալբանիան և նախկին Հարավսլավիայի մաս կազմող հանրապետությունները: Չնայած այս հանգամանքին, այս պետությունները ավելի հաճախ ներառվում են Արևելյան Եվրոպա տարածաշրջանի մեջ, քանի որ պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային տեսանկյունից էապես տարբերվում են Հարավային Եվրոպայի մյուս պետություններից:

Եվրոպայի և աշխարհի տարածաշրջաններից Հարավային Եվրոպան առանձնանում է իր ծովափնյա աշխարհագրական դիրքով, ինքնատիպ և բազմազան բնական պայմաններով և բնությամբպատմական և մշակութային վառ անցյալով և հատկապես զբոսաշրջային կարևորագույն կենտրոններով:

Պատահական չէ, որ Հարավային Եվրոպայից են սկիզբ առել Աշխարհագրական մեծ հայտնագործությունները, որի շնորհիվ մարդը հաստատվեց աշխարհի տարբեր ծայրերում: Հարավային Եվրոպայի ժողովուրդները մեծ ներդրում են ունեցել եվրոպական քաղաքակրթության և դեմոկրատիայի (ժողովրդավարության) ծաղկման և զարգացման գործընթացներում: Այս տարածաշրջանում են ստեղծվել ժամանակների հզորագույն պետությունները՝ Հին Հունաստանը և Հռոմեական կայսրությունը, ինչպես նաև այս տարածաշրջանը առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հենց Հարավային Եվրոպայում (մասնավորապես Հունաստանում) բոցավառվել և աշխարհի սեփականություն է դարձել Օլիմպիական խաղերը:

Միջերկրածովյան Եվրոպան Եվրոպա աշխարհամասի հարավային տարածաշրջանն է: Աշխարհագրորեն այս տարածաշրջանի մեջ են մտնում Եվրոպայի երեք խոշոր թերակղզիները՝ ՊիրենեյանԱպենինյան և Բալկանյան, ինչպես նաև դրանց կազմի մեջ մտնող բազմաթիվ փոքր և միջին չափսերի կղզիներ:

Ներկայումս Հարավային Եվրոպա տարածաշրջանը Եվրոպայի ամենամեծ թվով պետություններ ունեցող տարածաշրջանն է (16 պետություն): Տարածաշրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1,3 մլն կմ²: Պետությունների մեծ մասը գտնվում են Միջերկրական ծովի ափին և դա է պատճառը, որ Հարավային Եվրոպան առավել հայտնի է, որպես Միջերկրածովյան Եվրոպա:Հարավային Եվրոպայի պետություններ

Այս տարածաշրջանի մաս կազմող պետություններն են՝Հարավարևմտյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի հարավարևմտյան սահմանների ներսում.

Հարավ-կենտրոնական Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի կենտրոնական սահմանների ներսում.

Հարավարևելյան Եվրոպա

Պետություններ, որոնք գտնվում են Հարավային Եվրոպայի արևելյան սահմանների ներսում՝ Բալկանյան թերակղզու վրա.

Կղզի-պետություններ

Խոշոր կղզիներ

Երկրաբանություն

Հարավային Եվրոպան գտնվում է երկրակեղևի ալպյան ծալքավոր գոտում: Աշխարհագրական այս հատվածում տարածվում է ընդարձակ Ալպ-հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գեոսինկլինալայային գոտում տեղակայված պետություններին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ այս տարածքներում դեռևս չեն ավարտվել լեռնակազմական գործընթացները: Լեռնակազմական գործընթացները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։

Հարավային Եվրոպայի տարածքում գտնվում են Ալպ-հիմալայան գեոսինկլինալի միջադիր զանգվածները և մեզասինկլինորիումները՝ միջլեռնային ու նախալեռնային իջվածքներով:

Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (ՊիրենեյներՀյուսիսային ԱլպերԿարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։ Գեոսինկլինալի կենտրոնական գոտին այստեղ նահանջել է:

Դաշտավայրերը ընդարձակ չեն, տարածվում են ափամերձ շրջաններում և գետահովիտներում։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Առանձնանում են Անդալուզյան դաշտավայրը Իսպանիայում և Պադանի դաշտավայրը Իտալիայում։

Հարավային Եվրոպայի երկրները գրեթե զուրկ են տափաստաններից: Այստեղի տափաստանային բնական գոտիների մեծ մասը հերկված է։ Թերևս Հարավային Եվրոպայում տափաստաններ պահպանվել են միայն Պիրենեյան թերակղզում՝ Իսպանիայի կենտրոնական հատվածում և շատ չնչին քանակությամբ Սիցիլիա կղզում: Այդ աշխարհագրական շրջաններին բնորոշ է չոր ու տաք կլիմն, դարչնագույն կամ կարմրավուն հողերի առտությունը, ինչպես նաև խոտային ու թփուտային բուսականության գերակշռությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s