Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. Հայոց պատմություն

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մելիք– Աղամալյանները ։ Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր ։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր ։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ ։ XIX դ. սկզբին Ռուսաստանյան կայսրությունն սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի իրականացումը ։ Այդ նպատակի համար ռուսական իշխանությունները փորձում էին օգտագործել երկրամասի քրիստոնյա ժողովուրդների, հատկապես հայերի ազատագրական ձգտումները ։ 1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին ։ Նրա հետ խաղաղ ճանապարհով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան գավառները ։ Այսպես սկսվեց Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գործընթացը ։

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները:/գրավոր/

Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը ։ Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված էին վերադառնալ Վրաստան ։ 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը ։ Այսպես Շիրակը միացվեց Ռուսաստանին ։ Ղարաբաղի խանը հարկադրված ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը ։ Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեցին Երևանի վրա։ Այս անգամ էլ պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը ։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան ։ Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում ։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։ Գահաժառանգ Աբաս– Միրզան Արցախում, Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն ։Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ:

  • Գյուլիստանի պայմանագիրը

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Հոդված 1. Կարծում եմ, որ այս կետը շատ կարևոր էր, որովհետև, եթե չլինի պատերազմ և թշնամություն, այլ լինի համերաշխություն, հաստատ երկու երկրների համար էլ լավ կլինի:

Հոդված 2. Կարծում եմ, որ այս կետը պետք է չլիներ, քանի որ կողմերը կարող են ժամանակի ընթացքում ցանկանալ ետ բերել իրենց հողերը և նորից սկսվի պատերազմ:

Հոդված 3. Կարծում եմ, որ այս կետը նույնպես սխալ է, քանի որ այդպես մենք կորցնում ենք մեր հողերի կեսը:

Հոդված 4. Կարծում եմ, որ այս կետը ճիշտ է, քանի որ այդպես նաև կարող է երկու երկրների միջև լինի ավելի բարեկամական հարաբերություններ:

Հոդված 5. Այս կետը ճիշտ է, քանի որ այն նույնպես առիթ է բարեկամական կապեր հաստատելու համար:

Հոդված 6. Այս կետը նույնպես ճիշտ է, որովհետև, եթե վերջացել է պատերազմը, պետք է վերացնել բոլոր հետքերը, որ այն չկրկնվի:

Հոդված 7. Ինձ թվում է, որ այս կետը նույնպես պատճառ է համերաշխության և հավասարության:

Հոդված 8.Կարծում եմ, որ այս կետը ճիշտ է, քանի որ ամեն բան որոշվում է անել օրինական ձևով:

Հոդված 9. Այս կետը նունպես ճիշտ է քանի որ շատ սխալ է, երբ անօրինական ձևով գանձվում է ավել գումար:

Հոդված 10.Այս կետը նույնպես պատճառ է օրինական ապրելու և հավասար իրավունքներ ունենալու համար:

Հոդված 11. Այս կետը նույնպես կարևոր է, որովհետև, եթե չլիներ այս կետը, կարող էր նորից պատերազմ սկսվել, պատճառաբանելով, որ պայմանագիրն անօրինական է:

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմ

Սկիզբ. 1826 թ. հուլիսին Աբաս– Միրզայի 60–հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ ։ Սկսվեց ռուս–պարսկական նոր պատերազմ ։ Ընթացք.Հուլիսի 26–ին պարսկական զորքերը պաշարեցին Շուշիի բերդը ։ Ռուսական կայազորը շրջակա գյուղերից հավաքված հայերի օգնությամբ դիմեց ինքնապաշտպանության ։ Շուշիի պաշտպանությունը տևեց 47 օր, և կարևոր նշանակություն ունեցավ պատերազմի հետագա ընթացքի համար: Երևանի խանի զորքերն էլ ներխուժեցին Շիրակ ։ Փոքր Ղարաքիլիսայի գյուղացիները ռուս սահմանապահ զինվորների հետ բարիկադներ կառուցեցին և դիմեցին ինքնապաշտպանության ։ Իսկ 1826 թ. սեպտեմբերի 3–ին Շամքորի մոտ հայ նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2–հազարանոց ջոկատը ջախջախեց պարսկական 10–հազարանոց զորամասը ։ Մարտի դաշտում թողնելով մեծ ավար՝ հակառակորդը փախուստի դիմեց ։ Ավարտ. Սեպտեմբերի 13–ին Ելիզավետպոլի  մոտ տեղի ունեցած ավելի մեծ ու վճռական ճակատամարտում ռուսական զորքերը նոր հարված հասցրին Աբաս– Միրզայի բանակին և դուրս շպրտեցին գրավված շրջաններից ։

Ռուսական զորքերի հաջողությունները ոգեշնչեցին հայ բնակչությանը ։ 1827 թ. գարնանը Թիֆլիսում ձևավորվեց հայ կամավորական առաջին ջոկատը, որը կազմված էր ավելի քան 100 մարդուց ։ Արցախում և այլ վայրերում ևս կազմակերպվեցին կամավորական գումարտակներ՝ ազգային դրոշներով, հայ հրամանատարներով ։ Լոռի– Փամբակում ճանաչում ձեռք բերեցին Մարտիրոս Վեքիլյանի, Շամշադինում՝ Գրիգոր Մանուչարյանի ջոկատները: Պարսկական մեծաքանակ բանակը հերթական պարտությունը կրեց 1827 թ. օգոստոսի 17–ին Օշականի մոտ տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտում ։ Ռուսական կողմը ևս ունեցավ մեծ կորուստներ ։ 1827 թ. սեպտեմբերին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատը, այնուհետև պաշարեցին Երևանի բերդը ։ Պասկևիչը Երևանի խանին առաջարկեց առանց կռվի հանձնել բերդը, բայց մերժում ստացավ ։ Արդյունքը. Սեպտեմբերի 30–ի գիշերը՝ մինչև լույս, անընդհատ ռմբակոծվում էր բերդը ։ Քանդվեցին հարավային պարիսպները: 1827 թ. հոկտեմբերի 1–ի առավոտյան ռուսական զորքերն ու հայ կամավորները մտան բերդ։ Երևանի գրավումը մեծ ցնծությամբ ընդունվեց հայության կողմից ։ Այն, փաստորեն, վճռեց պատերազմի ելքը ։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել:

Թուրքմենչայի պայմանագիրը շատ նման էր Գյուլիստանի պայմանագրին: Ես համաձայն եմ գրեթե բոլոր կետերի հետ, բոլոր կետերն էլ անհրաժեշտ էին հաշտությունը և բարեկամությունը հաստատելու համար: Օրինակ՝ կարծում եմ, որ շատ կարևոր կետ է այն կետը, որ երկու կողմերը կարող են ազատ նավարկել Կասպից ծովում և անհրաժեշտության դեպքում ստանալ օգնություն, կարծում եմ այս կետը նպաստում է և՛ երկրների տնտեսությանը, և՛բարեկամությանը : (նման կետ կար նաև Գյուլիստանի պայմանագրում):

  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/:

Ընթերցելով Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը կարող եմ ասել, որ նրանք շատ նման են, բայց Թուրքմենչայի պայմանագիրը ավելի լավ կետերով էր հարուստ: Օրինակ՝ Գյուլիստանի պայմանագրում կային կետեր, որոնք իմ կարծիքով ավելորդ էին, այսինքն դրանք կարող էին նպաստել պատերազմի նոր ընթացքին, իսկ Թուրքմենչայի պայմանագրում կարծում եմ չկար նման կետ: Շատ կետեր կային, որ և՛ կար Թուրքմենչայի պայմանագրում, և՛ Գյուլիստանի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s