ՄԵԾ ԹՈՒՐԱՆ

ՕՍՄԱՆԻԶՄ

Օսմանիզմի  ու  պանթուրքիզմի  էությունն  հասկանալու  համար  անհրաժեշտ  է  նախ  անդրադառանալ  այն  ձևավորող  պատմական  իրավիճակին:  Սուլթան  Աբդուլ  Համիդի  օրոք  Օսմանյան  կայսրությունը  հայտնվեց  կործանման  եզրին:  Հսկայական  չափերի  հասավ  արտաքին  պարտքը,  լայն  ծավալներ  ընդունեցին  ազգային-ազատագրական  շարժումները,  երկրի  վրա  մեծ  ազդեցություն  ունեին  տերությունների  դեսպանները,  որոնք  տարբեր  պատրվակներով  անընդհատ  միջամտում  էին  կայսրության  ներքին  գործերին,  սուլթանի  հետադեմ  ֆեոդալական  վարչակարգը  արգելակում  էր  երկրի  առաջընթացին:  Այդ  ամենը  դժգոհություն  էր  առաջացնում  թուրքական  բարձրացող  բուրժուազիայի  շրջանում,  որոնք  հայտնի  էին  երիտթուրքեր  անունով:  Նրանք  ստեղծել  էին  «Միություն  և  առաջադիմություն»  կուսակցությունը:  Սուլթանական  վարչակազմը  համատեղ  ուժերով  տապալելու  համար  1907թ.  դեկտեմբերին  Փարիզում  համաձայնություն  կնքեցին  երիտթուրքերը,  Դաշնակցությունը,  հրեական,  արաբական  և  մակեդոնական  կազմակերպությունները:  1908թ.  հուլիսին  Մակեդոնիայում  Նիազի  և  Էնվեր  բեյերի  գլխավորությամբ  ապստամբեց  բանակը  և  իրականացրեց  պետական  հեղաշրջում:  Օսմանյան  կայսրությունում  հաստատվեց  սահմանադրական  միապետություն:  Համիդի  իրավունքները  սահմանափակվեցին,  իշխանության  լծակներն  անցան  երիտթուրքերին:  Նրանք  խոստանում  էին  հավասար  պայմաններ  ստեղծել  կայսրության  բոլոր  ժողովուրդների  համար,  բարելավել  նրանց  վիճակը:  Հայերը  խանդավառությամբ  ընդունեցին  երիտթուրքերի  խոստումները,  սակայն  շուտով  խորը  հիասթափություն  ապրեցին:

Իշխանության  գալով՝  երիտթուրքերը  որդեգրեցին  օսմանիզմի  գաղափարախոսությունը:  Նրանք  ցանկանում  էին  կայսրության  բոլոր  ժողովուրդներին  ձուլել  մեկ`  օսմանյան  ազգի  մեջ:  Հայտարարեցին,  որ  Օսմանյան  կայսրության  բոլոր  հպատակներն  օսմանցիներ  են  և  պետության  առաջ  հավասար  են`  առանց  կրոնական  ու  ազգային  խտրականության:  Նրանք  հայտարարում  էին,  թե  իբր  այդպիսով  ժամանակի  ընթացքում  կստեղծվի  միասնական  լեզու  և  մշակույթ:  Միասնական  լեզվի  տակ,  անշուշտ,  նրանք  հասկանում  էին  թուրքերենը:  Մինչդեռ  օսմանիզմի  քաղաքականության  իրական  նպատակն  էր  ձուլել  մյուս  ազգերին  թուրքերի  հետ,  վերջ  տալ  ազգային-ազատագրական  շարժումներին  և  ամրապնդել  կայսրությունը:  Սակայն  այդ  քաղաքականությունն  ի  սկզբանե  դատապարտված  էր  ձախողման:  Կայսրության  ոչ  միայն  քրիստոնյա  ժողովուրդները,  այլև  մահմեդական  արաբներն  ունեին  ազգային  բարձր  ինքնագիտակցություն  և  նրանց  ձուլումը  բնականաբար  հանդիպեց  լուրջ  ընդդիմության:

Օսմանիզմը  բացասաբար  ընդունեցին  նաև  թուրքերն  ու  մյուս  մահմեդականները,  քանի  որ  դրանով  վերանում  էր  նրանց  նախկին  արտոնյալ  վիճակը,  իսկ  ոչ  մահմեդական  ռայաները  հավասարվում  էին  իրենց,  ինչը  հակասում  էր  շարիաթի  օրենքներին:  Անհաջողության  մատնվելով  օսմանիզմի  քաղաքականության  հարցում՝  երիտթուրքերը  որդեգրեցին  պանթուրքիզմի  գաղափարախոսությունը

Սակայն  21-րդ  դարի  սկզբին,  երբ  Թուրքիայի  իսլամական  կողմնորոշում  ունեցող  քաղաքական  էլիտան  արտաքին  քաղաքականության  նոր  ռազմավարությունում  նախապատվությունը  տվեց  նեոօսմանիզմին  (Neo-Osmanlicilik),  այդ  գաղափարախոսությունն  աստիճանաբար  դարձավ  ներքին  և  արտաքին  քաղաքականության  առանցք։  Պետական  նպատակաուղղված  քարոզչությունն  այսօր  նեոօսմանիստական  տրամադրություններ  է  ձևավորել  հասարակության  տարբեր  շերտերում։  Հասարակությունը  մեծ  հետաքրքրություն  է  ցուցաբերում  պատմաֆանտաստիկ  գեղարվեստական  «Օսմանյան  հանրապետություն»  ֆիլմի  հանդեպ,  որը  պատմում  է  օսմանյան  սուլթանի  իշխանության  ներքո  գտնվող  Թուրքիայի  մասին:  Երիտասարդների  շրջանում  ընդունված  է  ենիչերիների  պատկերներով  և  «Կայսրությունը  պատասխան  հարված  կհասցնի»  մակագրությամբ  վերնաշապիկներ  կրելը:  Անցյալը  քաղքենիական  պատկերացումներում  ներկայանում  է  որպես  Pax  Ottoman-ի  «ոսկե  դար»,  երբ  Միջերկրական  ծովում  իշխում  էին  խաղաղությունը,  հանգստությունը,  բարգավաճումն  ու  կրոնական  հանդուրժողականությունը:  «Եվ  այդպիսի  տրամադրությունները  նպաստում  են,  որպեսզի  Եվրոպան  չընդունի  Թուրքիային  եվրոպական  հասարակության  մեջ»:

Նեոօսմանիզմի  կենսագործման  համար  կարևոր  է  նաև  իսլամական,  մասնավորապես՝  արաբական  երկրներում  համապատասխան  տրամադրությունների  ձևավորումը,  որի  ուղղությամբ  նույնպես  տարվում  է  նպատակաուղղված  քաղաքականություն։  Գաղափարախոսությունն  «արտահանվում»  է  ինչպես  թուրքական  «սփյուռք»,  այնպես  էլ  արաբական  երկրներ։  Նշանակալի  իրադարձություն  էր  2010թ.  հունվարին  թուրքական  բուհում  «նեոօսմանյան»  նախաձեռնություն  իրականացնելու  Արդարություն  և  զարգացում  կուսակցության  և  բարձրագույն  կրթության  խորհրդի  միջև  ձեռք  բերված  համաձայնությունը,  որով  անվճար  հիմունքներով  Թուրքիայի  համալսարաններ  են  ընդունվելու  արաբական  երկրների,  մասնավորապես՝  սիրիացի  ուսանողներ։  Նեոօսմանականության  աշխարհաքաղաքական  հայեցակարգի  գլխավոր  ճարտարապետն  է  համարվում  Թուրքիայի  արտգործնախարար  Ահմեթ  Դավութօղլուն։  Այս  գաղափարախոսության  գլխավոր  նպատակներն  արտացոլված  են  նրա  «Խորքային  ռազմավարություն»  աշխատությունում։  Սակայն  գաղափարախոսության  ակունքները  գնում  են  մինչև  Թուրքիայի  նախկին  նախագահ  Թուրգութ  Օզալը,  որի  կարծիքով՝  երկրի  բնակիչներին  և  բալկանյան  մուսուլմաններին  համախմբողն  իսլամն  է,  որոնց  մեկ  ընդհանուր  պետության  գաղափարի  շուրջ  կարող  է  միավորել  նորովի  մշակված  գաղափարախոսությունը։  Օզալը  չի  նշել,  թե  որ  գաղափարախոսությունն  է  ի  վիճակի  լուծել  նման  խնդիրներ,  սակայն  ակնարկվում  էր  օսմանականության  գիրկը  վերադառնալու  Թուրքիայի  ձգտումը։

Աղբյուր (Wikipedia.com)


ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄ

Պանթուրքիզմը  ծնունդ  էր  առել  Ռուսաստանի  թուրքալեզու  ժողովուրդների  մոտ,  որոնց  նպատակն  էր  ազատագրվել  օտար  տիրապետությունից,  թուրքական  ժողովուրդներին  համախմբել  միասնական  պետության  մեջ,  որը  ձգվելու  էր  Բալկաններից  մինչև  Սիբիր  ու  Չինաստան:  Այդ  իդեալն  իրականացվելու  էր  միակ  անկախ  թուրքական  պետության`  Օսմանյան  կայսրության  աջակցությամբ  և  գլխավորությամբ:  Պանթուրքիզմի  գաղափարախոսները  առաջարկում  էին  թուրքալեզու  բոլոր  ժողովուրդների  ընդհանուր  և  պարտադիր  լեզու  դարձնել  Պոլսի  թուրքերենը,  քարոզել  թուրքերի  փառավոր  անցյալն  ու  մշակույթը:

2009թ.  Դավութօղլուն  հայտարարեց,  որ  իր  երկիրն  իրականացնում  է  նեոօսմանիզմի  քաղաքականություն.  «Կա  ժառանգություն,  որը  թողել  է  Օսմանյան  կայսրությունը:  Մեզ  անվանում  են  «նեոօսմաններ»։  Այո,  մենք  «նեոօսմաններ»  ենք։  Հարկադրված  ենք  զբաղվել  հարևան  երկրներով  և  գնում  ենք  նույնիսկ  Աֆրիկա:  Մեծ  տերությունները  շփոթված  հետևում  են  դրան»։  Այնուհետև  Դավութօղլուն  հստակեցրեց,  որ  Թուրքիան  չի  սահմանափակվելու  մեկ  գաղափարի  իրականացմամբ,  այլ  իրար  պետք  է  հաջորդեն  Թուրքիայի  ծավալապաշտական  մյուս  գաղափարախոսությունները.  «Օսմանյան  կայսրությունը  մեր  պատմության  մի  մասն  է,  իսլամը՝  մեր  մշակույթի  տարրերից  մեկը։  Արևմտաեվրոպական  ուղղվածությունը  մեր  պատմական  փորձն  է,  թյուրքիզմը՝  գլխավոր  շարժումը»:

Օսմանյան  կայսրության  մեջ  թուրքերը  քրիստոնյա  ժողովուրդներից  հետ  էին  մնում  ոչ  միայն  սոցիալ-տնտեսական  ու  մշակութային,  այլև  ազգային  ինքնագիտակցության,  ինքնաճանաչման,  ազգային  գաղափարների  զարգացման  մակարդակով:  Բավական  ժամանակ  պահանջվեց  թուրքերի  մեջ  ազգային  «եսը»  ձևավորելու  համար:  Պանթուրքիզմը  ռասիստական,  շովինիստական  գաղափարախոսություն  էր:  Այն  փորձում  էր  ապացուցել,  որ  թուրքական  էթնոսը  բարձր  է  կանգնած  մյուս  ժողովուրդներից  և  ստեղծված  է  իշխելու  համար:  Պանթուրքիստները  նշում  էին,  որ  Ասիայի  և  Հյուսիսային  Աֆրիկայի  բոլոր  առաջնորդները  սերում  են  թուրքական,  իսկ  եվրոպական  երկրների  ղեկավարները  գերմանական  ռասաներից:  Մարդկային  քաղաքակրթության  բոլոր  նվաճումները  վերագրում  էին  թուրքական  էթնոսին:  Սեփական  ռասայի  գովերգումը  ինքնանպատակ  չէր,  այն  հիմքեր  էր  նախապատրաստում  հետագա  անհեթեթ  հավակնությունների  համար:

Պանթուրքիզմն  իրականացվելու  էր  երեք  փուլով.  թուրքիզմ,  օղուզականություն,  թուրանիզմ.  Առաջին  փուլում  թուրքացվելու  էր  Օսմանյան  կայսրությունը  (այն,  փաստորեն,  նախատեսում  էր  ոչնչացնել  արևմտահայությանը),  երկրորդ  փուլում  միավորվելու  էին  օղուզ  թուրքերը  (օսմանյան  թուրքերը,  Հյուսիսային  Պարսկաստանի  ու  Անդրկովկասի  թուրքալեզու  մահմեդականները)  և  թուրքմենները:  Այս  փուլում  կամ  ամբողջությամբ  ոչնչացվելու  էին  նաև  արևելահայերը  կամ  նրանց  մի  մասը  և  Արևելյան  Հայաստանից  գրավվելու  էին  նվազագույնը  Կարսը,  Արդահանը,  Սուրմալուն,  Նախիջևանը,  Զանգեզուրը  և  Ղարաբաղը,  որպեսզի  կապ  ստեղծվեր  Ադրբեջանի  հետ:  Վերջին  փուլում  միավորվելու  էին  բոլոր  թուրքալեզու  ժողովուրդները:

1910-1911թթ.  Սալոնիկում  տեղի  ունեցած  ընդհանուր  ժողովների  ժամանակ  «Միություն  և  առաջադիմություն»  կուսակցությունը  որդեգրեց  պանթուրքիզմի  քաղաքականությունը:  Կայսրության  մահմեդական  ժողովուրդները  պետք  է  թուրքացվեին,  իսկ  քրիստոնյաները`  ոչնչացվեին:  Ապա  Թուրքիային  էին  միացվելու  Իրանական  Ադրբեջանը,  Կովկասը,  Ղրիմը,  Թաթարստանը,  Միջին  Ասիան,  Սիբիրը,  Թուրքմենստանը,  Մանջուրիան,  և  ստեղծվելու  էր  մեծ  Թուրանը:

Երիտթուրքերը  նշում  էին,  որ  եթե  սուլթանները  նախկինում  ձուլած  կամ  ոչնչացրած  լինեին  հպատակ  ժողովուրդներին,  ապա  կայսրությունը  չէր  բռնի  քայքայման  ուղին:  Պանթուրքիզմի  ծրագրի  իրականացման  ճանապարհին  էր  գտնվում  Հայաստանը,  և  հայ  ժողովուրդը  դարձավ  դրա  առաջին  զոհը:  Իշխանությունները  թուրք  բնակչության  մեջ  սկսեցին  հրահրել  ամենավայրենի  շովինիզմ  ու  հայատյացություն,  կոչ  էին  անում  քանի  դեռ  ուշ  չէ  թուրքացնել  Անատոլիան,  իսկ  հայերին  ոչնչացնել:  Այսպիսով,  պանթուրքիզմի  ազգայնական,  ռասիստական,  ծավալապաշտական  գաղափարախոսությունը  իր  սուր  ծայրով  ուղղված  էր  հայ  ժողովրդի  դեմ  և  հանդիսացավ  Մեծ  եղեռնի  գլխավոր  գործոններից  մեկը:

Ժամանակակից  Թուրքիայում  պանթուրքիզմը  ևս  վերածնունդ  է  ապրում,  նորովի  մեկնությամբ՝  նեոպանթուրքիզմը։  Պանթուրքիզմը  հզոր  գործիք  էր  ԱՄՆ-ի  համար  ընդդեմ  Խորհրդային  Միության։  Սակայն  վերջինիս  փլուզումից  հետո,  երբ  Թուրքիայի՝  թյուրքախոս  ազգերին  համախմբելու  փորձերն  ավելի  ռեալ  հարթության  մեջ  դրվեցին,  դա  ԱՄՆ-ին  անհանգստանալու  տեղիք  տվեց։  Թեև  ամերիկյան  քաղաքական  շրջանակները  դեռ  օգտագործում  են  պանթուրքական  (ույղուրական)  գործոնը՝  այն  ուղղելով  գլխավորապես  Չինաստանի  դեմ,  որն  այսօր  կարող  է  մրցակցել  ԱՄՆ-ի  հետ։

Պանթուրքիստների  գլխավոր  նպատակը  թյուրքախոս  ժողովուրդներին  մեկ  ընդհանուր  պետության  մեջ  ընդգրկելն  է՝  հաշվի  չառնելով  նրանց  աշխարհագրական  տարածման  սահմանները,  մշակութային  տարբերությունները։

Այս  գաղափարախոսության  իրականացման  ճանապարհին  առաջնային  է  համարվում  թյուրքական  էթնոսի  համախմբումը՝  Չինաստանից  մինչև  Ադրիատիկ  ծով։  Կարևորվում  է  նաև  տնտեսական  գործոնը,  որն  այդ  համախմբմանը  տալիս  է  ավելի  ընդգծված  բնույթ,  քանի  որ  Միջին  Ասիայի  նավթային  պաշարները՝  «թուրանական  նավթը»,  Թուրքիայի  էներգետիկ  խնդիրների  լուծման  ճանապարհն  են։

Նեոօսմանների  և  նեոպանթյուրքիստների  միջև  բավական  մեծ  տարաձայնություններ  կան,  քանի  որ  վերջիններիս  համար  հիմնական  նշանակետը  էթնիկական  գործոնն  է,  որը  համախմբում  է  թյուրքախոս  ժողովուրդներին,  այլ  ոչ  թե  կրոնականը  (սեմական  արաբներ,  բալկանյան  մուսուլմաններ)։  Անգամ  այս  տարաձայնության  պարագայում  նեոօսմանները  պանթյուրքիզմը  դիտում  են  որպես  այլընտրանքային  ճանապարհ,  օսմանիզմին  հետևող,  այն  լրացնող  գործոն,  որոնց  վերջնանպատակն  է  դառնալու  թուրքական  եվրասիականությունը։

Այնպես  որ,  թուրքիզմը  որպես  գաղափարախոսություն  երբևէ  հետընթաց  չի  ապրել  և  կարող  է  օգտագործվել  տարածաշրջանային  անկանխատեսելի  փոփոխության  դեպքում։  Ցայտուն  օրինակ  է  Իրաքյան  վերջին  պատերազմը,  երբ  ազգայնական  ուժերը,  այդ  թվում  և  ուլտրազգայնական  գեներալները,  քարոզչական  և  ռազմական  օգնություն  ցուցաբերեցին  իրաքյան  թուրքմեններին։

Պանթուրքիստական  գաղափարախոսության  կրողներն  են  Ազգայնական  շարժում  կուսակցությունը,  զինվորականության  ուլտրազգայնական  թևը,  կիսառազմականացված  «Գորշ  գայլեր»  ազգայնական-ծայրահեղական  խմբավորումը։

Աղբյուր (Wikipedia.com)

Գորշ  գայլեր

Անգիտակցաբար եմ արել, բայց գեղեցիկ է ստացվել. Էրդողանը՝ «Գորշ գայլեր»-ի  նշանը ցույց տալու մասին - yerkir.am
Ռեջեփ Թայիբ Էրդողանը ցույց է տալի <<գորշ գայլեր>>-ի նշանը

Բոզկուրտ կամ Գորշ Գայլեր (թուրք.՝ Bozkurtlar կամ թուրք.՝ Bozkurtçular, իսկական անվանումը՝ թուրք.՝ Ülkücülük — «իդեալականություն», թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն։ Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948 թվականին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է։

Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։Գորշ գայլերի նշանը

1980 թվականի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետ «Գորշ գայլերի» համարյա բոլոր առաջնորդները ձերբակալվել են։ Դատավարության ընթացքում հաստատվել է կազմակերպության կողմից 594 մարդու սպանության փաստը։ Մասնավորապես, իրենց կողմից սպանված են եղել թուրքական արհմիութենական շարժման գործոչ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ Ք. Թյուրքլերը, թուրք գրողներ Ու. Քաֆթանջիօղլուն և Դ. Թյութենգիլը, «Միլլեթ» թերթի գլխավոր խմբագիր Ա. Իփեքչին։ 1981 թվականի մայիսի 13-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Բ-ին։։ Արդյունքում «Գորշ գայլերը» ստիպված էին իրենց ակտիվության կենտրոնը հանել երկրից դուրս։ Այժմ «Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա։ ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում, որտեղ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Իսկանդեր Համիդովի ղեկավարության տակ հատուկ բաժանմունք է ստեղծվե։

1996 թվականի հուլիսի 6-ին «Գորշ գայլերը» Նիկոսիայում սպանել են Քութլու Ադալը անունով լրագրողի։

1996 թվականի օգոստոսի 11-ին «Գորշ գայլերը» հարձակվել են Կիպրոսում բողոքի ցույցի ներկայացուցիչների վրա, որի արդյունքում մեկ ցուցարար զոհվել է և ավելի քան 40-ը վիրավորվել են։

Աղբյուր (Wikipedia.com)

«ՄԵԾ ԹՈՒՐԱՆ» ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ (Եդուարդ Այվազեան)

Դեռ դպրոցական դասագրքերից հայ ժողովուրդը լսել է «Մեծ Թուրան» ծրագրի մասին, որի պատճառով այդքան տուժել է հայ ժողովուրդը: Բոլորս էլ գիտենք թէ իրականում ինչ նպատակով իրականացուեց Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիոյ կողմից: Հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միաւորուել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ, ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր հայ ժողովուրդը: Նպատակը չէր փոխուել նաեւ 1988-1994 թուականներին, Արցախեան պատերազմի օրերին, երբ նոյն Թուրքիան յոյսեր էր փայփայում ի նպաստ Ատրպէյճանի լուծել Արցախեան խնդիրը եւ արանքում ստանալ Հայաստանի Հանրապետութեան Մեղրիի հատուածը, միաւորուելու համար Ատրպէյճանի հետ: Կարծես նպատակները այսօր էլ չեն փոխուել եւ ցանկացած վարկեան կարող է նոր պատերազմ սկսուել Արցախում, ինչը ցոյց տուեցին 2016 թուականի ապրիլեան իրադարձութիւնները: Եւ այս պայմաններում աշխարհի համայն հայութեան ուշադրութիւնը սեւեռուած է հայոց Արցախի վրայ, սակայն տուեալ լարուած իրավիճակի արանքում արդէն երկար տարիներ է, ինչ Թուրքիան ու Ատրպէյճանը իրականացնում են մէկ այլ մեծ ծրագիր, որի միջոցով կառուցւում է այլընտրանքային ուղղի «Մեծ Թուրան» ծրագիրը իրագործելու համար:
Տուեալ փանթրքական ծրագիրը ընկնում է ցաւօք մէկ այլ հայաբնակ տարածքով, որը հիւսիսից սահմանակցում է Հայաստանի Հանրապետութեանը: Դեռեւս 1918 թուականին թրքական բանակը փորձեց գրաւել Սամցխէ-Ջաւախքի շրջանը եւ հանդիպեց այնտեղ ապրող հայ ժողովրդի եւ ինչու չէ նաեւ տեղացի վրացիների կատաղի դիմադրութեանը: Բոլորս լաւ գիտենք Ախալցխայի յայտնի ինքնապաշտպանութեան մասին, լաւ գիտենք թէ թրքական ներխուժման պատճառով ինչքան մեծ զոհեր ունեցանք Ջավախքի հատուածում: Սակայն պէտք է խոստովանել, որ այս ամէնից ոչ միայն դասեր չենք քաղել, այլեւ չենք վերափոխուել ընկալելու համար այսօրուայ նոր տիպի տնտեսական ու «տեմոկրաֆիք» պատերազմի վտանգը: Թուրքերի համար Պաթումին ու Ախալցխան ունեն մեծ ռազմագիտական նշանակութիւն: Նրանք Ախալցխայ քաղաքը անուանում են «ախիսխաէ եւ համարում իրենց պատմական տարածքը, որտեղ ցանկանում են վերաստեղծել իրենց երբեմնի ազդեցութեան լծակները:
Այսօր գաղտնիք չէ, որ Ախալցխայում գործում են մօտ երկու տասնեակ հասարակաց տներ, որտեղ աշխատում են հարիւրաւոր կանայք Հայաստանից ու Վրաստանից: Ամիսներ առաջ Ախալցխայում իրաւապահ մարմինների կողմից փորձ էր արուել մաքրել տուեալ հասարակաց տները, ինչի արդիւնքում իյայտ էին եկել այնտեղ մօտ 600 աշխատող կանայք: Սնկի պէս աճող հասարակաց տները սպասարկում են միայն օտարերկրեայ քաղաքացիներին, որոնք հիմնականում ազգութեամբ թուրքեր են: Տուեալ պիզնեսի ուղղուածութիւնը հիմնուած է միայն թուրքերի կողմից եկամուտ բերելու վրայ, որը ցոյց է տալիս նրանց ներկայութեան քանակը եւ ֆինանսական հոսքը հայաբնակ Ախալցխայի շրջանում: Դրանից բացի Ախալցխայում կան ճաշարաններ, որոնք միայն սպասարկում են թուրքերին:
Օրերս պարզ դարձաւ, որ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք ազգութեամբ թուրք-մեսխեթցիներ են թուով մօտ 30 հոգի եկել են Ադրբեջանից եւ ընդունուել Ախալցխայի Իւանէ Ջավախիշուիլու անուան պետական համալսարանում: Նրանք ընտրել են հիմնականում համալսարանի առեւտրական ուսումնասիրութեանց բաժինը: Սպասւում է, որ նրանց թիւը համալրուելու է եւս 45 հոգով, ինչը դժգոհութիւն է առաջացնում համալսարանի դասախօսների շրջանում: Դուրս է գալիս, որ միայն Ախալցխայի շրջանում շուտով կ՚ունենանք մօտ 70 ատրպէյճանցի ուսանող: Ամիսներ առաջ պարզ դարձաւ, որ Ախալցխայի Տավառնի կոչուող թաղամասում, որտեղ բնակուել են հիմնականում թուրք-մեսխեթցիները, մեսխեթցիներին բաշխուել են մեծ թուով մեղուապահութեան համար նախատեսուած փեթակներ, որոնց վրայ կարելի է տեսնել թրքական դրօշներ: Եւ դա միայն սառոյցի տեսանելի մասն է հանդիսանում:
Ախալցխայից դէպի արեւմուտք ընկնող Ադիգենի շրջանում եւս հանգիստ չէ: Արդէն երեք տարուց աւել է, ինչ Ադիգենի շրջանի մահմեդականները ակտիւ պայքարում են իրենց իրաւունքների համար: Սկզբում Ճելայ գիւղն էր, որտեղ առանց վրաց իշխանութիւնների գիտութեան տեղադրուեց մինարէ, որ… կրկին տեղադրուեց իր նախկին տեղում: Պայքարը այնքան սաստիկ էր, որ ձերբակալուած մահմետականներին իշխանութիւնները ստիպուած բաց թողեցին, տալով նրանց փոքրիկ տուգանքներ:
Շարունակութիւնը Մոխէ գիւղն էր, որը երկու տարի պայքարեց իր մզկիթի համար, որին իշխանութիւնները օրերս տուին վիճելի պատմամշակութային յուշարձանի կարգավիճակ, իսկ մահմետականների համար գիւղի կեդրոնում նոր մզկիթ է կառուցուելու: Մօտ օրերս պարզ կը դառնայ թէ ինչպէս կը պատասխանեն տուեալ որոշմանը տեղի մահմեդականները: Նոյնպէս օրերս Ադիգենի մահմետական համայնքին տրուեց թուով երեք մզկիթ, որից յետոյ նրանց տրուելու է եւս 12 մզկիթ:
Հիմա թողնենք Ադիգենը եւ վերադառ նանք Ախալցխա, ուր քայլելիս ամէն վարկեան կարելի է հանդիպել տասնեակ թուրք քաղաքացիների, որոնք յաճախ ման են գալիս խմբերով: Քաղաքի սրճարանները եւս լի են թուրք քաղաքացիներով: Իսկ հասարակաց տներ Վրաստանի քաղաքացիներին մուտքը արգելուած է եւ դժուար է պարզել այնտեղ կատարուողը:
Հաւանաբար նման, կամ աւելի վատ վիճակ է սպասւում Ախալքալաքին ու Նինոծմինդային, երբ շահագործուի Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին: Այս իրավիճակում միայն մէկ ելք կայ ընդունել թաքուն խառնածին պատերազմի կանոնները եւ պայքարել նոյն ոճով, ամրացնելով մեր երկու եղբայր ժողովուրդների` հայերի ու վրացիների հիմքերը իրենց իսկ հայրենի տարածքներում:
Ատրպէյճանի լրատուամիջոցների ոճը միշտ եղել է սեպ խրել մեր երկու ժողովուրդների միջեւ, ինչը պետական քաղաքականութիւն է մեր ժողովուրդների նկատմամբ: Նպատակը բաժանել եւ տիրելն է կամ փողով գնել վրաց խմբագիրների, քաղաքագէտների եւ որոշ քաղաքական գործիչների, որոնք հայերի օրինական պահանջները ներկայացնում են որպէս անջատողականութիւն: SOCAR ընկերութեան տնտեսական ազդեցութիւնը Վրաստանի տնտեսութեան վրայ պարզ է գրեթէ բոլորին: Գաղտնիք չեն նաեւ ընկերութեան կապերը նախկին իշխանութեան ներկայացուցիչների հետ, որոնք հիմք նախապատրաստեցին այսօրուայ թուրք-ատրպէյճանական ներխուժման համար:
Այսօր իհարկէ Սամցխէ-Ջաւախքում ապրող հայերը ունեն բազմաթիւ խնդիրներ, որոնք հիմնականում արհեստական ստեղծուել են նախորդ թուրքամէտ իշխանութիւնների կողմից եւ մասամբ շարունակւում են ներկայիս անհեռատես, իշխանութեան մէջ ոչ պատահական յայտնուած մարդկանց կողմից: Սակայն այստեղ եւս հարկ է գրագէտ մօտեցում ցուցաբերել չվնասելու հայ-վրացական յարաբերութիւններին ու արանքում փուլերով լուծելու կուտակուած խնդիրները, քանզի հակառակ պարագայում տուժելու են թէ հայերը եւ թէ վրացիները ու յաղթելու է «Մեծ Թուրան»-ի ծրագիրը, որը ունի մեծ նիւթական ու մարդկային ացբիւր:
Պէտք է օր առաջ հրաժարուենք գործ անելու ընդօրինակութիւնից եւ բացատրենք մեր ժողովուրդներին հնարաւոր վտանգների մասին, ապա Հայաստանի, Վրաստանի ու սփիւռքի ներկայացուցիչների հետ մշակենք աշխատանքների ծրագիր, լինի դա սոցիալական, հասարակական, տեղեկատուական թէ այլ ոլորտներում, հակազդելու, կանգնեցնելու այն մեծ ուժին, որը արդէն մէկ դար է երկրների ու ազգերի ճակատագրեր կործանելով ուզում է միաւորուել իր բարեկամ պետութիւնների հետ, ստեղծելու համար Մեծ Թուրանի իրենց երազած պետութիւնը:

Աղբյուր (azgonline.am)

<<Ալթայ>>

Մեծ Թուրանին խոչնդոտ դարձած Հայաստանի դեմ ուղղված այս ծրագրի նպատակը։

Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանում պետք էր հրահրել ցնցումներ՝ սկսած 2000 թվականից, իսկ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝

  • Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են:
  • Միջնորդավորված այն քարոզը տանել, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները գալիս են Մոսկվայից: Որ պետք է հրաժարվել ռուսական ռազմաբազաներից և փորձել «լեզու գտնել» հարևանների հետ, որպեսզի շրջափակումը վերանա և մարդիկ սկսեն լավ ապրել:

Վերջնանպատակը՝ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները բոլոր ուղղություններով:

  • Այս քարոզի հետ զուգահեռ, կազմաքանդելով հայ-ռուսական ռազմական միասնական համակարգը, պիտի ուժեղացվեին ադրբեջանական զինված ուժերը: Որպեսզի վերջիններս կարողանային ինքնուրույն ռազմական գործողություններ իրականացնել ադրբեջանա-ղարաբաղյան սահմանի երկանքով:

 Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում

Ձեռքի տակ ունենալով «հարմար» քաղաքական գործիքակազմ, ընդդիմադիր դաշտում փորձում էին պարտադրել այն ժամանակվա Հայաստանի ղեկավարին համակերպվել մտքի հետ, թե առանց Ղարաբաղի հարցում զիջումներ անելու՝ հայ-թուրքական ս այն ահմանը չի բացվելու և երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվելու: Հ․Հ-ում 2008թ․ իշխում էր Հ․Հ․Կ, իսկ Հ․Հ․Կ-ի ձեռագրում երեվում էր զիջողական վերաբերմունքը Ղարաբաղյան հարցի շուրջ․

Հայաստանի վրա հարձակման ծրագիրը մշակվել և պատրաստվել էր 2000 թվականի օգոստոսի 15-ից, որը կոչվում էր`«TSK Altay Harekât Planlama Direktifi» Թարգմանաբար«Թ․Ա․Ֆ Ալթայի-ի շահագործման պլանավորման մասին հրահանգ» : Թուրք զինվորականների շրջանում այս ծրագիրը կարճ կոչվում էր «Ալթայ»։ Շահագործման մասին հրահանգ՝, շահագործել Հ․Հ քաղաքացու և գործիչի <<զոմբիացման>> մեխանիզմով։ Մինչ օրս կան քարոզներ այն մասին թե «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով, որնել նման է <<ալթայ>> ծրագրի այն հատվածին, որ Թուրքիան պիտի «աշխատեր» Հայաստանի քաղաքական դաշտում երեք ուղղություններով՝

  • Միջնորդավորված քարոզ տանել, որ «ղարաբաղցիները հայեր չեն» և Հայաստանի ժողովուրդը տառապում է ղարաբաղցիների պատճառով՝ հայտնվելով շրջափակման մեջ: Իսկ ղարաբաղյան պատերազմի հայ հերոսներն շարքային հանցագործներ և թալանչիներ են,

Աղբյուր (azgoline.am)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s