Դաս 2,3,4,5

Դաս 5.    (19.10-23.10)

Ինքնաստուգում  (սեպտեմբեր)

Նախագծային աշխատանք՝  «Գիտական ներուժ».

Ուսումնասիրել հայտնի ֆիզիկոսների (այդ թվում նաև հայազգի անվանի գիտնականների)  կյանքն ու գործունեությունը և հետաքրքիր փաստեր ներկայացնել նրանց մասին, ներկայացնել նրանց հայտնագործությունները, որոնք փոխեցին աշխարհն ու նրա մասին պատկերացումները: Արիստոտելից մինչև Գալիլեո Գալիլեյ՝ ազատ անկում,  Արքիմեդ՝ «Արքիմեդի պաշտպանություն» , Իսահակ Նյուտոն՝ դինամիկայի օրենքներ կամ «Ֆիզիկայի հանճարը- Իսահակ Նյուտոն» , Բլեզ Պասկալ՝  Հիդրոստատիկայի օրենքներ; Նիկոլա Տեսլա՝ գյուտարար  էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի, փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումները, Ալբերտ Էյնշտեյն:

(Ֆիզիկոսի, գիտնականի կամ նրա հայտնագործության ընտրությունը լիովին ձերն է):

Ֆիզիկա 8 դասընթացի մեր անցած թեմաներից,  բոլորիս արդեն ծանոթ Google ձևաթղթի թեսթային միջավայրի օգնությամբ կազմակերպել և անցկացնել հարցում, հավաքել սովորողների ցուցաբերած արդյունքը: Ստուգել ֆիզիկա բաժնի բլոգային աշխատանքները:

Նոր դաս՝ 

ԴԻՆԱՄԻԿԱ

Նյուտոնի օրենքներ՝ 1, 2, 3

ՖԻԶԻԿԱ 8 Է. Ղազարյանի դասագրքից.  §8;  §9; §10   (էջ 23-33):

Դաս 4.    (12.10-16.10)

1. Կրկնել «Կինեմատիկա» բաժնի թեմաները և լուծել խնդիրներ:

2. Պատրաստել ուսումնական նյութ  և դասարանում ներկայցնել հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ.

ա/ «Արիստոտելից մինչև Գալիլեյ»;

բ/ «Քարն ու փետուրը միաժամանակ»; 

գ/ «Գալիլեո Գալիլեյ»:

(Կարող եք օգտվել նաև դասագրքի էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնի  Գալիլեյի գիտափորձի մասին);

3. Նախագծային աշխատանք՝ «Որոշել բարձրությունը»: (Ֆիկսել որոշակի բարձրությունից ցած նետած մարմնի ժամանկը և հաշվել տվյյալ կետի` կամուրջ, բարձրահարկ շենքի որևէ հարկ, կամ ուղակի պատշգամբի բարձրությունը   h=gt2/2  բանաձևի օգնությամբ );

4. Լուծել հետևյալ խնդիրները.

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

5. Լաբորատոր աշխատանք. Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.

N    t, վ    s, մ      a,  մ/վ2    v, մ/վ
1.
2.
3.
4.

Դաս 3.    (30.09.10; 7.10-11.10)

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:                                            

Խնդիրներ՝ 

.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

Լրացուցիչ ինֆորմացիա. Գալիլեո Գալիլեյ(1564-1642):

Իտալացի նշանավոր ֆիզիկոս և աստղագետ:

Առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձնական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի անկման և իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել է աստղագիտական դիտումներ:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §5;  §6  (էջ 13-20):

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ»; «Արիստոտելից մինչև Գալիլեյ»; «Քարն ու փետուրը միաժամանակ»; «Պարբերական և պարբերություն» կամ «Գալիլեո Գալիլեյ» թեմաներից որևէ մեկի շուրջ:

Դաս 2.    (22.09.2020 09.09,2020)

Թեմա՝

§ 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

§ 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն:

§ 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:

4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:

5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §2; §3;  §4  (էջ 6-12)  Լուծել խնդիրներ՝ Վ. Ի. Լուկաշիկ. Մեխանիկական շարժում (էջ 14-18): 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s