Իրավական Գիտելիքներ

Ֆիզիկական բռնություն

Ֆիզիկական ուժի կիրառմամբ գործողություններ, որոնք կատարվում են մարդուն ցավ, անհարմարություն կամ արժանապատվությանը վիրավորանք, վնաս հասցնելու նպատակով կամ ստիպելու ինչ-որ բան անել հակառակ նրա կամքին և ցանկության: Հարվածելը, ծեծելը, հրելը, ոտքով խփելը, վզակոթին խփելը, կծելը, ականջներից քաշելը, ձեռքերն ոլորելը, անհարմար կամ վիրավորական դիրքում թողնելը, խեղդելը, մազերից քաշելը, թափահարելը, ալկոհոլ, թմրամիջոց կամ այլ տոքսիկ նյութեր օգտագործելուն ստիպելը` այս ամենը ֆիզիկական բռնություն է:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը և այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:

Հոգեբանական բռնություն

Դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մոտ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը: