Շրջակա միջավայր

Շրջակա միջավայրի պահպանություն կամ կիրառական էկոլոգիա, միջոցառումների համալիր, որը նախատեսված է մարդկային գործունեության բացասական ազդեցությունը բնության վրա սահմանափակելու համար։ Արևմտյան երկրներում շատ հաճախ կիրառվում է նաև էնվայրոնմենտոլոգիա (անգլ.՝ Environmental science) հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է «գիտություն շրջակա միջավայրի պահպանության մասին»։

Այդպիսի միջոցառումներից կարող են համարվել.

  • Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը.
  • Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը` նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.
  • Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով պահպանել որոշակի տեսակներ.
  • Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։ Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։

Շրջակա միջավայրի պահպանության խնդիրներ

Շրջակա միջավայրի պահպանության հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը, վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականությունն ու ռազմավարությունը մշակում է բնապահպանության նախարարությունը։ Գործում են նաև Շրջակա միջավայրի պահպանության ազգային և միջազգային, պետական և ոչ պետական կազմակերպություններ։

Շրջակա միջավայրի պահպանության կարևոր հիմնախնդիրներից են Սևանա լճի պահպանությունն ու պաշարների արդյունավետ օգտագործումը[1]։

Շրջակա միջավայրի պահպանության հռչակագրեր

1982 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան «Բնության պահպանության միջազգային միություն» (IUCN) և «Շրջակա միջավայրի ծրագիր» (0NEP) բնապահպանական միջազգային կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ընդունել է շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային հռչակագիր։ Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային ռազմավարությանն էր նվիրված 1992 թվականին Ռիո դե ժանեյրոյում կայացած միջազգային գիտաժողովը, որն ընդունել է «Օրակարգ 21-րդ դարի համար» ծրագիրը, որում սահմանվել են հաջորդ հարյուրամյակում մարդկության բնապահպանական քաղաքականությունը և Նոր համաշխարհային ռազմավարության գլխավոր սկզբունքային դրույթները (մոլորակը և նրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները, բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք)։ Գիտաժողովն ընդունել է նաև «Շրջակա միջավայրի պահպանության մասին» հռչակագիր, որը հայտնի է «Ռիոյի հռչակագիր» անվամբ։ Հայաստանի Հանրապետությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ վավերացրել է նաև մի շարք համաձայնագրեր և ստանձնել միջազգային պարտավորություններ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s