Ֆիզիկա-աստղագետ

Զորաց Քարեր

Զորաց Քարեր հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: Երկու հարյուրից ավելի ուղղահայաց կանգնած, մինչև 3 մետր բարձրություն ունեցող քարերը (մենհիրներ) զբաղեցնում են 3 հեկտարից ավելի տարածքն: Քարերի կեսից շատն ունեն անցքեր, որոնց տրամագիծը կազմում է 5-7 սմ: Այդ քարերը կազմում են տարբեր տրամագծեր ունեցող երկու շրջան: 

Զորաց Քարերը պատմության ևս մի գաղտնիք է, որը երկար տարիներ շարունակ հանգիստ չի տալիս գիտնականներին: Ենթադրություններ էին արվում, որ մ. թ.ա. III-II հազարամյակներում այս վայրը պաշտամունքային նշանակություն ուներ: Պատմաբաններն ենթադրում են, որ մենհիրներով շրջապատված այս քարերը, քարե պատեր և կտուր ունեցող գերեզմանաթմբի ավերակներն են են: 

Ի հաստատումն այն վարկածի, որ Զորաց Քարեր համալիրը հնագույն աստղադիտարան է, 1994-1997 թթ. հայ գիտնական, ակադեմիկոս Պարիս Հերունու ղեկավարությամբ 4 գիտա-հետազոտական արշավ է կազմակերպվել : Հետազոտությունների շրջանակներում, որոնք անցակցվում էին արևակայության և գիշերահավասարի օրերին, արշավի մասնակիցները չափում էին տեղանքի մագնիսական շեղումը, աշխարհագրական կոորդինատները և հուշարձանի չափերը: Բարդ հաշվարկումների և անցքերով երկնային լուսատուների շարժման բազմաթիվ դիտումների արդյունքը դարձավ Հերունու վարկածը այն մասին, որ Քարահունջի աստղադիտարանը (ինչպես ինքը անվանեց այն) ավելի քան 7500 տարեկան է: Հերունին նույնիսկ զուգահեռ է անցկացնում անգլիական Սթոունհենջի (3020-2910 մ.թ.ա.) և հայկական Քարահունջի միջև: 

Գոյություն ունի նաև երրորդ` միստիկական մեկնակերպ, աշխարհի տարբեր վայրերում մեգալիթյան կառույցների, այդ թվում Քարահունջի, գոյության վերաբերյալ: Նրանք գտնվում են երկրակեղևի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ (գիտականորեն ապացուցված է): Հենց այդ կառույցների միջոցով էլ Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Զորաց Քարեր” և “Քարահունջ” անվանումները նույնպես լիովին չեն բացահայտում այդ քարե համալիրի նշանակությունը: “Զորաց Քարեր” անվանումը, որը նշանակում է “ուժի քարեր”, կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: Ժողովուրդը համալիրը անվանել է Դիք-Դիք Քարեր, բայց տվյալ շրջանակներում «դիք» բառը ոչ մի առնչություն չունի «վեր ցցված» իմաստի հետ: «Դիք» բառաձևը հնդեվրոպական արմատ ունի և «աստվածներ» է նշանակում : Այսպիսով, ժողովրդական անվանումը կարելի է թարգմանել որպես «աստվածների քարեր»: Ինչ վերաբերում է «Քարահունջ» անվանը, այն հիմնականում բացատրվում է որպես «քարերի ձայն» կամ «հնչող քարեր»: «Քարահունջ» անվան ևս մի թարգմանություն` «Արա աստծո տաճար», որտեղ «քա» մասնիկը նշանակում է «աստված», իսկ «Արա» հայկական հեթանոսական կրոնում՝ արևի աստված:

«Զորաց Քարեր» հնագույն մեգալիթյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտակայքում: «Զորաց Քարեր» անվանումը, որը նշանակում է «ուժի քարեր», կարելի է բացատրել նրանով, որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում: Ոմանք ենթադրում են, որ «զորաց» բառը իմաստային կապ ունի «զոհ» արմատի հետ, ինչը հնարավոր է դարձնում բացատրել «Զորած Քարեր» անվանումը որպես «զոհաբերությունների վայր»: 

Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ կշիռը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են մամուռով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։

Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։ Իսկ աստղադիտարանում բացվել են քարերի անցքերը ու պատրաստվել աստղագիտական գործիքները։

Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին:

Ենթադրվում է, որ Զորաց Քարեր համալիրը կառուցվել է մ.թ.ա. VI հազարամյակում և ծառայել է որպես աստղադիտարան: Գիտնականները հայտնաբերել են նմանատիպ կառույցներ նաև Եվրոպայում: Դրանցից ամենանշանավորն է` Ստոնհենջը (մ.թ.ա. II հազ.): Նման հնագույն հուշարձաններից է «Պորտաքարը»:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ՄԱՍԻՆ

  • 1
  • Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումներ՝ Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
  • 2
  • Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

Ֆիզիկական փորձեր և բացատրություններ.

  1. Սուզանավի աշխատանքի էությունը (Փորձ՝ խաղող և գազավորված ըմպելիք).

Սուզանավ, Բաթիսկաֆ     

Սուզանավերը ստորջրյա և վերջրյա ծովային նավեր են: Դրանց մեծ մասը ռազմանավեր են, որոնք պարեկային ծառայություն են կատարում օվկիանոսներում ու ծովերում: Ռազմական գործողությունների ժամանակ սուզանավերից արձակում են հրթիռներ և ինքնաշարժ ջրականներ:

Սուզանավերում ծանրաբեռի (բալաստ) համար սարքավորված են երկար, սնամեջ պահեստարաններ: Ընկղմվելիս կամ խորջրյա լողարկման ժամանակ սուզանավն անհրաժեշտ խորության հասցնելու և այնտեղ պահելու նպատակով ծանրաբեռնային պահեստարանները լցվում են ջրով, իսկ ջրի մակերևույթ բարձրանալու համար ջուրը պահեստարաններից  սեղմված օդով դուրս է մղվում, սուզանավը թեթևանում է և ելնում ջրի երես: Երբ սուզանավը գտնվում է անմիջականորեն ջրի մակերևույթի տակ, անձնակազմը հատուկ սարքով՝ շրջադիտակով (ներքին թեք հայելիներով և հատուկ ոսպնյակներով, սնամեջ, բացովի խողովակ), կարող է դիտել ջրի վրա կատարվող իրադարձությունները և հետևել մյուս նավերին:

Սուզանավն առաջ է շարժվում պտուտակի օգնությամբ, իսկ ղեկ-կայունարարները կարգավորում են ընկըղմման կամ երեսելման անկյունը: Ստորջրյա լողարկման ժամանակ սուզանավերում հնարավոր չէ օգտագործել դիզելային կամ բենզինի շարժիչներ, որովհետև դրանց աշխատանքի համար անհրաժեշտ է թթվածին: Փոքր սուզանավերում օգտագործում են էլեկտրաշարժիչներ և կուտակիչներ, իսկ մեծերում՝ ատոմային ռեակտորներ: Ատոմային սուզանավերը կարող են ջրի տակ մնալ շաբաթներ շարունակ: Աշխարհում ամենամեծերը ռուսական «Թայֆուն» դասի սուզանավերն են, որոնց ջրատարողությունն ավելի քան 26 հզ. տ է:

Բաթիսկաֆները՝ խորջրյա ինքնագնաց սարքեր են, կարող են ջրասուզակներից շատ ավելի խորն ընկղմվել: Հունարեն «բաթիսկաֆ» նշանակում է խոր նավ: Այն նման է սուզանավի, սակայն նրա լողան-իրանը լցված է ոչ թե օդով, այլ բենզինով, որը մեծ խորություններում ջրի ճնշմանը լավ է դիմանում և ջրից թեթև է: Բաթիսկաֆներն օգտագործվում են գիտական հետազոտությունների, ինչպես նաև ստորջրյա նավթային հենահարթակների ու նավթամուղների  կառուցման և նորոգման համար: Բաթիսկաֆները հիմնականում նախատեսված են 1–3 մարդուց բաղկացած անձնակազմի համար, թեև դրանց մի մասում տեղադրվում են միայն սարքեր (օրինակ՝ հեռուստախցիկներ): Իրեր տեղափոխելու և ծովի հատակից փորձանմուշներ վերցնելու համար բաթիսկաֆի անձնակազմն օգտագործում է բռնիչ-ձեռնանմանակներ (մանիպուլյատորներ):

Առաջին բաթիսկաֆը 1948թ-ին ստեղծել է շվեյցարացի գիտնական Օ.Փիքարը:

Սուզանավերի ստեղծման պատմությունից

   Առաջին ստորջրյա նավը կառուցել է հոլանդացի գյուտարար Կոռնելիուս Դրեբելը 1620 թ-ին: Առաջին իսկական սուզանավը` «Կրիա» փայտե նավը, 1776 թ-ին կառուցել է ամերիկացի ճարտարագետ Դևիդ Բուշը: 1875 թ-ին իռլանդացի ճարտարագետ Ջոն Հոլանդը ԱՄՆ-ում կառուցել է  այն առաջին սուզանավը, որի կառուցվածքը դարձավ ժամանակակից սուզանավերի հիմքը: 1958 թ-ին աշխարհում առաջին ատոմային «Նաուտիլիուս» սուզանավը, Արկտիկայի սառույցների տակով լողարկելով, հասավ Հյուսիսային բևեռ:

   Ներկայիս սուզանավերի մեծ մասը հանդերձվում է տարբեր սպառազինությամբ և պարեկային ծառայություն է կատարում օվկիանոսում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s